Երևան, 08.Փետրվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Շարունակում ենք ներկայացնել Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերը, որոնք վերափոխելու են Հայաստանը. Գոհար Ղումաշյան Ողջ ճշմարտությունը՝ Նիկոլ Փաշինյանի մասին, որը Հայաստանի բյուջեն վերածել է իր սեփական դրամապանակի, և Սամվել Կարապետյանի, որը իր վաստակածը ներդնում է Հայաստանի զարգացման համար ԱՄՆ փոխնախագահի այցը. ինչ են ստանալու Հայաստանն ու Ադրբեջանը. Էդմոն Մարուքյան Փետրվարի 9-ին, ժամը 12:00-ին, մենք լինելու ենք ԱՄՆ դեսպանատան դիմաց՝ ԱՄՆ փոխնախագահ Վենսի Հայաստան այցի կապակցությամբ Չուվաշիայի ինժեներները մշակել են նոր մածուկ և կրճատել են արծաթի օգտագործումը արևային վահանակներում Ցանկացած հակապետական և հակազգային գործողություն, որը իրականացվում է մեր երկրում, պարտադիր ներկայացվում է գեղեցիկ փաթեթավորմամբ. Էդմոն Մարուքյան Թեհրանը չի պատրաստվում քննարկել իր hրթիռային ծրագիրը. Իրանի ԱԳ նախարար Ադրբեջանն ընկնավորում է «Արցախ» բառից Ի՞նչ է կատարվում հայ-ռուսական հարաբերություններում. «Փաստ» ԱՄՆ-ն տարածաշրջանում Ռուսաստանի թե Եվրոպայի ազդեցությունն է ուզում թուլացնել. «Փաստ»


Թուրքիան բաց տեքստով հաստատեց միջամտությունը Հայաստանի ընտրություններին

Քաղաքական

Վերջին օրերին Թուրքիայի կողմից Հայաստանի ներքաղաքական գործընթացներին ուղղակի միջամտության փաստը այլևս թաքցնել հնարավոր չէ։ Դա հրապարակային կերպով հաստատվեց այն պահին, երբ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը բաց և ուղիղ աջակցություն հայտնեց գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերընտրությանը։ Հատկանշական է, որ դրանից անմիջապես հետո Հայաստանի իշխանությունները շտապեցին հերքել Թուրքիայի կողմից որևէ աջակցության փաստը՝ փորձելով նվազեցնել հայտարարության քաղաքական ազդեցությունը։ Սակայն հենց այս հակասությունն էլ առավել ընդգծեց իրականությունը։

Թուրքիայի հրապարակային լոբբինգը հաստատեց վաղուց շրջանառվող տեսակետը, որ Նիկոլ Փաշինյանը Անկարայի համար դիտարկվում է որպես «հարմար ուղու երաշխավոր»։ Թուրքիայի քաղաքական հաշվարկներում նա ընկալվում է որպես կառավարելի գործընկեր, որը պատրաստ է ապահովել տարածաշրջանային զարգացումները թուրքական պայմաններով և առաջնահերթություններով։

Անկարայի այս հայտարարությունը լուրջ հարված է Հայաստանի քաղաքացիների ինքնիշխան ընտրության մասին ցանկացած թեզի։ Երբ արտաքին պետության բարձրաստիճան պաշտոնյան հրապարակավ աջակցություն է հայտնում կոնկրետ քաղաքական գործչի, դա նշանակում է մեկ բան՝ փորձ է արվում հայ ժողովրդի փոխարեն ընտրություն կատարել։ Այս դեպքում խոսքը ոչ թե դիվանագիտական ակնարկի, այլ բաց քաղաքական դիրքորոշման մասին է։

Թուրք նախարարի հայտարարություններում ակնհայտ է նաև արտաքին աջակցության և ներքին լեգիտիմության միջև հակասությունը։ Ֆիդանը վստահաբար խոսում է Փաշինյանի առաջատար դիրքերի մասին, մինչդեռ հենց Հայաստանում անցկացված հասարակական կարծիքի հարցումները բոլորովին այլ պատկեր են ցույց տալիս։ Այդ հարցումների համաձայն՝ քաղաքացիների միայն 4.7 տոկոսն է Փաշինյանին համարում միավորող գործիչ, իսկ 57 տոկոսը կարծում է, որ երկիրը շարժվում է սխալ ուղղությամբ։ Այն, ինչ սխալ և վտանգավոր է հայ ժողովրդի համար, ակնհայտորեն շահավետ է Թուրքիայի համար, և այս համադրությունն ինքնին բացահայտում է Անկարայի քաղաքական մոտիվացիան։

Պատահական չէ, որ Հայաստանի իշխանությունները նման հայտարարություններին արձագանքեցին հիստերիկ շտապողականությամբ։ Հերքումները ավելի շատ վկայում էին ոչ թե վստահության, այլ վախի մասին՝ վախ սեփական քաղաքացիների աչքում բացահայտվելուց։ Իշխանությունը լավ է գիտակցում, որ արտաքին աջակցության բացահայտումը կարող է վերջնականապես խաթարել իր առանց այդ էլ խոցելի լեգիտիմությունը։ Քաղաքական վերլուծաբան Կարեն Կարապետյանը այս համատեքստում ուշադրություն է հրավիրել վերջին օրերին իշխանության կողմից ներկայացված «ձեռքբերումների» վրա։

Նրա խոսքով՝ մեկ շաբաթվա ընթացքում, ի հակակշիռ ադրբեջանական ռազմական սպառնալիքների, իշխանությունը սեփական ժողովրդին ցույց տվեց ընդամենը երեք բան՝ մեկ փաստաթուղթ, մեկ մրցանակ և մեկ հրավեր։ Առաջինը՝ այսպես կոչված TRIPP-ը կամ «Թրամփի ուղին», որը չի կարող դիտարկվել որպես անվտանգության համակարգ կամ երաշխիք։

Երկրորդը՝ «Զայեդ» մրցանակն է, որը Փաշինյանը ստացել է իբր Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման ջանքերի համար, սակայն քաղաքական իրականությունում այն չունի որևէ արժեք կամ կշիռ։ Իսկ երրորդը՝ հրավերն է մասնակցելու «Խաղաղության խորհրդին» որպես հիմնադիր անդամ, որը, ըստ վերլուծաբանի, չի փոխում Հայաստանի անվտանգության և քաղաքական վիճակը։

Այս բոլոր գործընթացների ֆոնին Թուրքիայի բացահայտ դիրքորոշումը այլևս կասկածի տեղ չի թողնում։ Խոսքը ոչ թե ենթադրությունների, այլ փաստերի մասին է։ Երբ Անկարան հրապարակավ աջակցում է գործող իշխանությանը, դա նշանակում է, որ այդ իշխանությունը բավարարում է Թուրքիայի տարածաշրջանային շահերը։ Իսկ դա արդեն հարց է, որը յուրաքանչյուր քաղաքացի պետք է ինքն իրեն տա՝ ում շահերն են իրականում սպասարկվում և ինչ գին է պատրաստվում վճարել Հայաստանը այդ «աջակցության» դիմաց։

Ֆրանսիան կոչ է անում Իրանին դադարեցնել տարածաշրջանի ապակայունացումը. ԱԳՆ Շարունակում ենք ներկայացնել Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերը, որոնք վերափոխելու են Հայաստանը. Գոհար ՂումաշյանՈղջ ճշմարտությունը՝ Նիկոլ Փաշինյանի մասին, որը Հայաստանի բյուջեն վերածել է իր սեփական դրամապանակի, և Սամվել Կարապետյանի, որը իր վաստակածը ներդնում է Հայաստանի զարգացման համարԳերմանացիների 70 տոկոսը դժգոհ է կառավարության և կանցլերի աշխատանքից. Bild Ռաֆինյան ստիպված է հետևել Գավիին. մանրամասներ` Բարսայի ներքին խոհանոցից Դանակnվ զինվшծ տղամարդը Ուֆայի հանրակացարանում հարձшկվել է ուսանողների վրա ԱՄՆ փոխնախագահի այցը. ինչ են ստանալու Հայաստանն ու Ադրբեջանը. Էդմոն Մարուքյան Փետրվարի 9-ին, ժամը 12:00-ին, մենք լինելու ենք ԱՄՆ դեսպանատան դիմաց՝ ԱՄՆ փոխնախագահ Վենսի Հայաստան այցի կապակցությամբ «Չայնիի» ոլորաններում բախվել են «Mazda»-ն, «Mercedes»-ը և «Ford»-ը Չուվաշիայի ինժեներները մշակել են նոր մածուկ և կրճատել են արծաթի օգտագործումը արևային վահանակներում Ցանկացած հակապետական և հակազգային գործողություն, որը իրականացվում է մեր երկրում, պարտադիր ներկայացվում է գեղեցիկ փաթեթավորմամբ. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է խոստանում ու ինչպե՞ս է իրագործելու խոստումները «Մեր ձևով» շարժումը Դիոգու Ժոտան՝ «Վուլվերհեմփթոն»-ի Փառքի սրահում Սպիտակ տունը ծրագրում է անցկացնել «Խաղաղության խորհրդի» առաջին հանդիպումը Նուբարաշենի զորամասի հարակից տարածքում դաժան ծեծի է ենթարկվել 24-ամյա պայմանագրային զինծառայողՄեր գյուղերում, քաղաքներում, աշխատատեղեր չեն կարողանալու ստեղծել, եթե սպասեն, որ ինչ-որ ներդրող գա, ներդրում անի. Կարապետյան 2026 թ. հունվարին ՀՀ-ում բազմաթիվ ապրանքախմբերում գնաճ է արձանագրվել. վիճակագրությունՆարեկ Կարապետյանը՝ Թուրքիայի, Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու մասին «Ունենք 1,2 միլիոն մարդ, որոնք աշխատաշուկային պատրաստ են, սակայն չունեն աշխատանք»․ Նարեկ ԿարապետյանԻրանի դեմ ցանկացած արկածախնդիր գործողություն ծանր գին կունենա․ Իրանի բանակի գլխավոր հրամանատարԴեղերի գների նվազումը չի սահմանափակվի 20 տոկոսով․ որոշ դեղերի գներ կարող են նվազել մինչև 50 տոկոսով․ Նարեկ Կարապետյան Այսօր տնտեսական ակտիվությունը մեծ մասամբ երկարաժամկետ արժեք չի թողնում Հայաստանում․ Նարեկ Կարեպետյան Hermès-ը ներկայացրել է Musc Pallida-ն՝ իրիսի բույրով գրավիչ օծանելիք՝ 465 դոլար արժողությամբՀայաստանում առաջին հերթին պետք է ստեղծել շինանյութի գործարաններ. «Մեր Ձևով» շարժման համակարգող Մեր վրիպումը չի ազդել մարդկանց կյանքի վրա, չի բերել մահեր. Նարեկ Կարապետյանը անդրադարձել է Սարգիս Կարապետյանի աղմկահարույց հայտարարությանըՀամայնքներում արտադրությունը զարգացնելու մեծ պոտենցիալ ենք տեսնում. Նարեկ Կարապետյան «Նոան» գոլառատ հանդիպում է անցկացրել Չինաստանի Սուպեր լիգան ներկայացնող «Յուննան Յուկունի» հետ«Դա պետք է լինի մեր նպատակը՝ առաջիկա 5 տարվա ընթացքում». Նարեկ Կարապետյանը՝ 300 000 աշխատատեղ ստեղծելու մասին ՀՀ այսօրվա իշխանությունը հաճո է Թուրքիային, արցախցիների վերադարձի, գերիների հարց ունենք․ ԿարապետյանՄեծ Բրիտանիայում չեն հավանել Եղիսաբեթ II-ի պատկերով ավստրալական նոր մետաղադրամըՀայաստանում ունենք 1,2 մլն մարդ, որոնք աշխատաշուկային պատրաստ են, սակայն չունեն աշխատանք․ Նարեկ Կարապետյան Լիլի Մորտոն բալիկի է սպասումԱՄՆ-ն Ուկրաինային և Ռուսաստանին առաջարկում է պшտերազմն ավարտել մինչև ամառ․ ԶելենսկիԹեհրանը չի պատրաստվում քննարկել իր hրթիռային ծրագիրը. Իրանի ԱԳ նախարար Արարատի մարզում 47-ամյա տղամարդը շшնտաժի միջոցով սեքuուալ բնույթի գործողություններ է կատարել 14-ամյա աղջկա նկատմամբ. տղամարդը ձերբակալվել էԶՊՄԿ-ում կիրականացվի վերականգնվող էներգիայի ծրագիր Եկեղեցին հետամուտ է լինում հայ ժողովրդի իրավունքների պաշտպանությանը․ Ավետիք ՉալաբյանԿողմ ենք ուժերի համախմբմանը՝ հանուն երկրի ապագայի․ Արմեն ՄանվելյանՀաջորդ կանգառը՝ ձեր թաղամասում. 5 քայլ Ուժեղ Հայաստանի ճանապարհին. «Մեր ձևով» շարժումԻ՞նչ է փնտրում Երևանում և Բաքվում ԱՄՆ փոխնախագահը Հայաստանը գրագիտության մակարդակով զիջում է տարածաշրջանի բոլոր երկրներին․ Ատոմ ՄխիթարյանՓաշինյանին ձեռնտու է, որ ընտրություններին շատ ուժեր մասնակցեն Հակաեկեղեցական այս արշավի հարցում Եվրոպան միաձայն չէ․ Աննա ԿոստանյանՓաշինյանին զեկուցում էի՝ պատերազմ է հնարավոր․ Արշակ Կարապետյանը փակագծեր է բացում Ինչ է արվել «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից Երևանի կրկեսը ձեռք բերելուց հետոԱդրբեջանն ընկնավորում է «Արցախ» բառից Հայտնի են դպրոցականների գարնանային արձակուրդի ժամկետները Նոր Արեշում կեղտաջրերը լցվում են բնակելի շենքերի բակեր, սեփական տներ «Սրբազանն էլ է տնային կալանքի տակ, քաղաքացուն խոշտանգած ոստիկա՛նն էլ․ խայտառակություն է»․ Էդմոն Մարուքյան Պրոակտիվ քաղաքականությանը պատասխանում են` պատերա՞զմ ես ուզում. Մենուա Սողոմոնյան