Երևան, 09.Փետրվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Չինաստանը սպառնացել է չեղարկել Թրամփի այցը, եթե ԱՄՆ-ն զենք վաճառի Թայվանին Կոչ եմ անում իմ գաղափարակից ընկերներին միանալ, հատկապես ովքեր ծառայել են Դավիթ Մանուկյանի ենթակայությամբ Շարունակում ենք ներկայացնել Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերը, որոնք վերափոխելու են Հայաստանը. Գոհար Ղումաշյան Ողջ ճշմարտությունը՝ Նիկոլ Փաշինյանի մասին, որը Հայաստանի բյուջեն վերածել է իր սեփական դրամապանակի, և Սամվել Կարապետյանի, որը իր վաստակածը ներդնում է Հայաստանի զարգացման համար ԱՄՆ փոխնախագահի այցը. ինչ են ստանալու Հայաստանն ու Ադրբեջանը. Էդմոն Մարուքյան Փետրվարի 9-ին, ժամը 12:00-ին, մենք լինելու ենք ԱՄՆ դեսպանատան դիմաց՝ ԱՄՆ փոխնախագահ Վենսի Հայաստան այցի կապակցությամբ Չուվաշիայի ինժեներները մշակել են նոր մածուկ և կրճատել են արծաթի օգտագործումը արևային վահանակներում Ցանկացած հակապետական և հակազգային գործողություն, որը իրականացվում է մեր երկրում, պարտադիր ներկայացվում է գեղեցիկ փաթեթավորմամբ. Էդմոն Մարուքյան Թեհրանը չի պատրաստվում քննարկել իր hրթիռային ծրագիրը. Իրանի ԱԳ նախարար Ադրբեջանն ընկնավորում է «Արցախ» բառից


Սև կոնը, ցարին մատուցած ծառայություններն ու բացառիկ գինին. «Փաստ»

Lifestyle

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գինու միջազգային տարբեր մրցույթներում ու համտեսներում բազմիցս է հաղթող ճանաչվել սպիտակ լիկյորային «Պինո–Գրի Այ-Դանիլ» գինին: Այն ունի բավականին հետաքրքրաշարժ պատմություն, որն սկսվել է 19-րդ դարի սկզբին: Պինո– Գրի խաղողը (ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է «սև կոն»), որից պատրաստվում է այս գինին, աճում է Ղրիմի հարավային ափին՝ ԱյԴանիլ հունական անվամբ տարածքում։

Այ-Դանիլի հողերում գինեգործության հիմնադիրն իշխան Միխայիլ Վորոնցովն էր, որն այնտեղ կալվածք ստացավ ցարին մատուցած ծառայությունների համար: Հաստատվելով իր նոր վայրում՝ նա սկսեց արտասահմանից ներմուծել խաղողների լավագույն տեսակները և մեղմ լեռնալանջերը վերածեց խաղողի ծաղկուն այգիների: Նրա ղեկավարությամբ Ղրիմի ափին կառուցվեց առաջին գինու մառանը: Գործը ծաղկեց, զարգացավ, և բերրի հողերը առատաձեռնորեն պարգևատրեցին Վորոնցովին իրենց բերքով:

Հայտնի գեներալ-նահանգապետի մահից հետո նրա տնկարկներն ու կալվածքն անցան կայսերական արքունիքին: Վորոնցովի բիզնեսը հանձնվեց իշխան Լև Գոլիցինին, որը համարվում էր երկրի լավագույն գինեգործը: Նա իր առջև նպատակ դրեց ստեղծել բացառիկ բարձրորակ գինիներ: Դրան հասնելու համար Գոլիցինը պետք է պահպաներ խաղողի արդեն իսկ հաստատված տեսակների ընտրանին, այդ թվում՝ Պինո–Գրի տեսակը: Առաջին «Պինո–Գրի Այ-Դանիլ» գինին թողարկվել է 1880 թվականին, իսկ ներկայում արտադրվում է Ղրիմի հայտնի Մասանդրա գինեգործարանի կողմից։

Պինո–Գրի խաղողը հասունանում է Ֆրանսիայում և Ղրիմի այլ շրջաններում, սակայն միայն Ալ-Դանիլի հողերում են հասունանում վարդագույն-ծխագույն ողկույզներ՝ պահանջվող շաքարի պարունակությամբ (30 %), ինչը նրանց հաղորդում է յուրահատուկ բուրավետ փունջ, մուգ սաթե գույն՝ ոսկեգույն երանգներով և նուրբ, ամբողջական համով։

Ստացված գինին երկու տարի հասունանում է կաղնե տակառներում շշալցվելուց առաջ: Գինու գիտակները գիտեն, որ ինչքան երկար է գինին հասունանում, այնքան ավելի է զարգանում նրա համը, և «Պինո– Գրի Այ-Դանիլը» բացառություն չէ: Այդ գինին բնութագրվում է յուրահատուկ յուղայնությամբ և թարմ հացի բույրով՝ սերկևիլի և ընկույզի դառնության նուրբ երանգներով: Միաձուլվելով՝ դրանք ստեղծում են ապրանքանիշի համային փունջը՝ նուրբ ու հմայիչ։

«Պինո–Գրի Այ-Դանիլի» լիարժեք համը կարելի է զգալ թեթև կումեր անելով։ Իսկական գիտակները գինին լցնում են բարակ պատերով, կակաչի ձև ունեցող բաժակի մեջ, բռնում են այն ցողունից, մի քիչ թեքում և թեթևակի բացված շուրթերով մի փոքր կում գինի քաշում բերանը՝ այն միանգամից կուլ չտալով, այլ վայելելով համերի փունջը։

Այդ սպիտակ գինին մատուցվում է սառեցված և լավ է համադրվում ձկան, թռչնամսի, պանիրների և մրգերի հետ, բայց երբեք չպետք է այն համադրել տավարի կամ խոզի մսի հետ։ Բացի դա, այդ վինտաժային, լավ հասունացած գինին հաճելի է վայելել նաև առանց որևէ ուտելիքի։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Եկեղեցին է Հայոց պատմությունը գրի առել ու շարունակում է գրի առնել. Արշակ ԿարապետյանՖասթ Բանկն ու Visa-ն ամփոփել են գործակցության մեկ տարին Ծառուկյանը վաղը հայտարարությու՞ն կանիԵթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, Ռուսաստանը լիարժեք ռшզմական պատասխան կտա․ Լավրով ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Հայաստանը աշխարհաքաղաքական գործընթացների խաչմերուկում. ՀայաՔվե Մեծ Բրիտանիայի վարչապետը կարող է հրաժարական տալՈվ է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ արշավի իրական պատվիրատուն, և ինչ նպատակով է այն իրականացվում. ՉալաբյանՀայ Առաքելական Եկեղեցին ճնշումների տակ․ ԱՄՆ փոխնախագահը կխախտի՞ լռությունը Հանկարծ մտածեցին, որ 80-90 տարեկան անձինք կարող են աշխատել․ Հրայր Կամենդատյան Թբիլիսիի հնչեցրած ահազանգը՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանը չի միջամտելու Հայաստանի ներքին գործերին, քանզի Ռուսաստանը հասկանում է, որ Հայաստանի պետական շահերը բացառապես Ռուսաստանի հետ են համընկնում. Մհեր ԱվետիսյանՈւժեղ Հայաստանի տեսլականով ու Հայաստանում իրական փոփոխությունների ծրագրով Սամվել Կարապետյանի գլխավորած ուժը Երևանի Շենգավիթ համայնքում էրԵրրորդ հնարավորություն մի՛ տուր նրանց, ովքեր երկու անգամ ձախողել են. Նարեկ ԿարապետյանԹույլ կառավարումը բերում է ռեպրեսիաներ. Աշոտ ՄարկոսյանԹրամփի կեղծված ստորագրության, գալստուկով մարդկանց չմիավորվելու ու սպասվող մսաղացի մասին․ Էդմոն ՄարուքյանԿաշառքն այսօր օրինականացվում է․ 1մլն դոլար ինչի՞ դիմաց ստացավ․ Արշակ Կարապետյան Ուժեղ Հայաստան լինելու է շատ շուտով` Սամվել Կարապետյանի հետ․ Գոհար ՂումաշյանՍամվել Կարապետյանը և եկեղեցաշինությունը. Վարուժան ԱրտենյանԻրատեսական և հիմնավորված ծրագիր ունենք. այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի ՍարգսյանըԵրևանում բшխվել են «Mercedes»-ը ու թիվ 7 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսըՉինաստանը սպառնացել է չեղարկել Թրամփի այցը, եթե ԱՄՆ-ն զենք վաճառի Թայվանին Աշխարհի ամենաթանկ ոտքը. Միքելանջելոյի նկարը վաճառվել է 27 միլիոն դոլարով Երևանում բшխվել են «Mercedes»-ն ու «Range Rover»-ը. կան վիրավnրներ Կոչ եմ անում իմ գաղափարակից ընկերներին միանալ, հատկապես ովքեր ծառայել են Դավիթ Մանուկյանի ենթակայությամբ Կամչատկայի Շիվելուչ հրաբխից մինչև 12 կիլոմետր բարձրությամբ մոխրի ամպ է արտանետվելՀորոսկոպ. Կենդանակերպի նշանների վեճերն ու հաշտեցումները WarGonzo-ի թղթակիցներին արգելվել է մուտք գործել Հայաստան Ֆրանսիան կոչ է անում Իրանին դադարեցնել տարածաշրջանի ապակայունացումը. ԱԳՆ Շարունակում ենք ներկայացնել Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերը, որոնք վերափոխելու են Հայաստանը. Գոհար ՂումաշյանՈղջ ճշմարտությունը՝ Նիկոլ Փաշինյանի մասին, որը Հայաստանի բյուջեն վերածել է իր սեփական դրամապանակի, և Սամվել Կարապետյանի, որը իր վաստակածը ներդնում է Հայաստանի զարգացման համարԳերմանացիների 70 տոկոսը դժգոհ է կառավարության և կանցլերի աշխատանքից. Bild Ռաֆինյան ստիպված է հետևել Գավիին. մանրամասներ` Բարսայի ներքին խոհանոցից Դանակnվ զինվшծ տղամարդը Ուֆայի հանրակացարանում հարձшկվել է ուսանողների վրա ԱՄՆ փոխնախագահի այցը. ինչ են ստանալու Հայաստանն ու Ադրբեջանը. Էդմոն Մարուքյան Փետրվարի 9-ին, ժամը 12:00-ին, մենք լինելու ենք ԱՄՆ դեսպանատան դիմաց՝ ԱՄՆ փոխնախագահ Վենսի Հայաստան այցի կապակցությամբ «Չայնիի» ոլորաններում բախվել են «Mazda»-ն, «Mercedes»-ը և «Ford»-ը Չուվաշիայի ինժեներները մշակել են նոր մածուկ և կրճատել են արծաթի օգտագործումը արևային վահանակներում Ցանկացած հակապետական և հակազգային գործողություն, որը իրականացվում է մեր երկրում, պարտադիր ներկայացվում է գեղեցիկ փաթեթավորմամբ. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է խոստանում ու ինչպե՞ս է իրագործելու խոստումները «Մեր ձևով» շարժումը Դիոգու Ժոտան՝ «Վուլվերհեմփթոն»-ի Փառքի սրահում Սպիտակ տունը ծրագրում է անցկացնել «Խաղաղության խորհրդի» առաջին հանդիպումը Նուբարաշենի զորամասի հարակից տարածքում դաժան ծեծի է ենթարկվել 24-ամյա պայմանագրային զինծառայողՄեր գյուղերում, քաղաքներում, աշխատատեղեր չեն կարողանալու ստեղծել, եթե սպասեն, որ ինչ-որ ներդրող գա, ներդրում անի. Կարապետյան 2026 թ. հունվարին ՀՀ-ում բազմաթիվ ապրանքախմբերում գնաճ է արձանագրվել. վիճակագրությունՆարեկ Կարապետյանը՝ Թուրքիայի, Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու մասին «Ունենք 1,2 միլիոն մարդ, որոնք աշխատաշուկային պատրաստ են, սակայն չունեն աշխատանք»․ Նարեկ ԿարապետյանԻրանի դեմ ցանկացած արկածախնդիր գործողություն ծանր գին կունենա․ Իրանի բանակի գլխավոր հրամանատարԴեղերի գների նվազումը չի սահմանափակվի 20 տոկոսով․ որոշ դեղերի գներ կարող են նվազել մինչև 50 տոկոսով․ Նարեկ Կարապետյան Այսօր տնտեսական ակտիվությունը մեծ մասամբ երկարաժամկետ արժեք չի թողնում Հայաստանում․ Նարեկ Կարեպետյան