Երևան, 09.Մարտ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հարկատուն հարկ չի վճարում, որ դու նախընտրական քարոզարշավարը չսկսած քարոզ անես․ Արշակ Կարապետյան Երբ իշխանությանը թույլատրված է ամեն ինչ, իսկ ընդդիմությանը՝ ոչինչ Պարտականություններն ամենօրյա ռեժիմով կատարման ենթակա են' և ոչ հայտարության մատերիալ․ Արշակ Կարապետյան Դիվանագիտական սխալ․ Հայաստանը հայտնվեց Ադրբեջանի աջակիցների ցանկում Փաշինյանի քաղաքականությունից հիասթափվածների թիվն աճում է․ Ավետիք Չալաբյան «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը սրտանց շնորհավորում է կանանց և աղջիկներին Սրտանց շնորհավորում եմ ձեր հրաշալի տոնը. Ավետիք Չալաբյան Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Դո՛ւք ընտանիքի հոգատար մայրեր եք, հավատարիմ, սիրելի ընկերներ եք ու արժանի եք լավագույնին. Գագիկ Ծառուկյան «Համահայկական ճակատ» շարժմանառաջնորդի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-իկապակցությամբ


Մրցանակային «եղբայրություն»... հազարավոր զոհերի, զրկանքների ու բռնագաղթի հաշվին. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Այն, ինչ կատարվում է այստեղ, անհավատալի է»,-նախօրեին Աբու Դաբիում Իլհամ Ալիևի հետ «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակն ստանալու առթիվ ունեցած ելույթի հենց սկզբում նշեց ՔՊ ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Այո, այս դեպքում նրա հետ չհամաձայնել չի կարելի. դա իսկապես անհավատալի մի եղելություն է ու կատարված փաստ: Բայց... Անհավատալի է հենց այն իմաստով, որ նման մրցանակաբաշխությանը «ձեռք ձեռքի տված» մասնակցում են նրանք, ովքեր դարձան պատերազմի, հազարավոր զոհերի, Արցախի հայաթափման պատճառ: Այսինքն, ստացվում է, որ մրցանակաբաշխության հանձնաժողովը այդպիսով ընդունեց, որ նրանք «մարդկային եղբայրնե՞ր» են: Զի՛լ «եղբայրություն» է, ոչինչ չես ասի:

Բայց ասելիք շատ կա: Օրինակ՝ այն, որ սույն մրցանակային «եղբայրության» հաջորդ իսկ օրը Բաքվի դատարանը շինծու «դատավարության» արդյունքում ցմահ ազատազրկման դատապարտեց 2023-ին Արցախի բռնի հայաթափման ժամանակ ապօրինի պատանդառված արցախյան ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին, մասնավորաբար՝ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանին, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին:

ԼՂՀ նախկին նախագահներ Բակո Սահակյանին ու Արկադի Ղուկասյանին 20 տարվա ազատազրկման դատապարտեցին «տեխնիկական պատճառներով». 65 տարին լրացած անձանց «ցմահ» պատժաչափ չի տրվում: Եվս 8 պատանդ դատապարտվեց 15-19 տարվա ազատազրկման:

Այսինքն՝ փետրվարի 4-ին «մարդասիրության» և «խաղաղության» մրցանակ, իսկ հաջորդ օրը, ահա, այսպիսի թշնամական ակտ: Բնականաբար, պատահական ոչինչ չկա, հակառակը՝ երևի թե ամենը հստակ պլանավորված էր: Ի՞նչ է, հայատյաց ու ցեղասպանական ոճրագործ Ալիևը չգիտե՞ր, թե իր դատարանն իր ցուցումով որ օրը ինչ վճիռ է ընդունելու:

Ինչ վերաբերում է Փաշինյանի իշխանությանն ու ՔՊ-ին, ապա Ալիևի արածից հետո, ինչպես ասվում է, գնա ու փորձիր համոզել, թե այդ ամենը նորից պայմանավորված չի եղել, ինչի մասին ակնարկում են սոցցանցերի բազմաթիվ օգտատերեր, փորձագիտական հանրույթի ներկայացուցիչներ: Բայց դա էլ դեռ մի կողմ:

Հիմնականը. սա՞ է ձեր «խաղաղությունն» ու «բարի կամքի» դրսևորումը:

«Այն, ինչ կատարվում է այստեղ, անհավատալի է: Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները միավորվել են՝ կիսելու Մարդկային եղբայրության «Զայեդ» պատվավոր մրցանակը՝ ի նշանավորումն Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված խաղաղության»:

Խաղաղությո՞ւն...

Ու մրցանակային շեյխավայել հարթակին կանգնած էին երկու ամենաուղիղ ու անմիջական պատասխանատուները 2020 թվականին, նաև հաջորդող տարիներին տեղի ունեցած պատերազմական ու մարտական գործողությունների, որոնց հետևանքով թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմից հազարավոր զինվորներ են զոհվել: «Եղբայրության» մրցանակ են ստանում: Օրինակ՝ Ալիևն ինչի՞ համար է ստանում այդպիսի մրցանակ. քաղաքացիական բնակչության կյանքը վտանգելու և մահերի՞, էթնիկ հիմքով 150 հազար հայ մարդկանց սովի ու շրջափակման մատնելո՞ւ, հայերին իրենց բազմահազարամյա բնօրրանից զանգվածային տեղահանության և բռնագաղթի՞, հայկական եկեղեցիներն ու գերեզմաններն ավերելո՞ւ, անօգնական մնացած ծեր հայ մարդուն մորթելո՞ւ, ինչի՞ համար:

Իսկ Նիկոլ Փաշինյանն ո՞ւմ երեխաների կյանքի, զրկանքների ու հայրենազրկման հաշվին է մրցանակ ստանում: Ժամանակին ականավոր քաղաքական գործիչներից մեկի կրեդոն էր՝ «խաղաղություն՝ ամեն գնով, նույնիսկ եթե այդ գինը ապագա պատերազմն է»:

Վերջապես՝ մտածում ես, թե ինչի՞ համար էր շնորհավորում Ալիևին ու Ադրբեջանի ժողովրդին Նիկոլ Փաշինյանը, կամ քպականների վերնախավն ինչո՞ւ էր գրեթե միաբերան շնորհակալություն հայտնում Ալիևին: Մտածելու բան է, չէ...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մտահոգիչ միտումներ հայաստանյան արևմտամետների համար Փաշինյանը պատրաստվում է ընտրությունների տոտալ կեղծմանը Ուժեղ կանայք են կառուցում ուժեղ հասարակություն. Ալիկ ԱլեքսանյանԻրանը գնում է վա-բանկ Ճապոնիան 2025 թվականին շահագործման է հանձնել 5,8 ԳՎտ արևային հզորություններ Հարկատուն հարկ չի վճարում, որ դու նախընտրական քարոզարշավարը չսկսած քարոզ անես․ Արշակ ԿարապետյանՀուսանք՝ Ադրբեջանն ու Իրանը խոհեմություն կունենան տարածաշրջանում գեոպոլիտիկ նոր անվտանգության օջախ չստեղծելու հարցում. Մհեր ԱվետիսյանՀայաստանի Հանրապետությունում 230 դպրոց փակման վտանգի տակ է․ Մենուա ՍողոմոնյանՄեր հաջորդ վարչապետն անկոտրում մարդ է․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ) Ներկայացնեմ մեր տնտեսական հինգ քայլերից հինգերորդը. Հարություն ՄնացականյանԿարո՞ղ եք վերջապես հանգիստ մնալ և մեր պետությանը ոչ մի վնաս չտալ. Էդմոն ՄարուքյանUcom-ի աջակցությամբ տեղի կունենա «ԴեմԱռԴեմ 2026» մարզային երիտասարդական ֆորումը Վստահությամբ կարող եմ ասել՝ հայ կինը յուրահատուկ է. նա ընտանիք ստեղծող, պահող և ամրապնդող մեծ ուժ է. Գագիկ ԾառուկյանԵրբ իշխանությանը թույլատրված է ամեն ինչ, իսկ ընդդիմությանը՝ ոչինչ Վարձով կացարանից դեպի սեփական օջախ. Սամվել Կարապետյանի 20 հազար մատչելի բնակարանի ծրագիրը Կդադարեցվի Տաշիր քաղաքի մի շարք փողոցների գազամատակարարումը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Պետության պարտքը պետք է լինի հոգ տանել մեր մեծերի մասին. Արթուր ՄիքայելյանԱյն մասին, թե ինչու է Փաշինյանի քարոզարշավը ձախողվում, և թե ինչպիսի իշխանություն է մեր ժողովրդի առողջ դատող մեծամասնությունը ցանկանում տեսնել նրա փոխարեն. Ավետիք ՉալաբյանԻնչո՞ւ աշխարհի այլ երկրներում հիմնականում չկա աղքատ հայ, բացի Հայաստանից. Նարեկ ԿարապետյանՈւժեղ է այն ղեկավարը, որը պատրաստվում է իր երկրին սպառնացող իրական վտանգներին ութ քայլ առաջ, և ոչ թե զբաղված է եգիպտացորեն ուտելով. ժամանակն է նոր և ուժեղ առաջնորդիՆարեկ Կարապետյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվԻսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդԱյս օրը ևս մեկ առիթ է խոսելու հայ կնոջ ուժի, արժանապատվության և անսահման նվիրումի մասին․ Նաիրի ՍարգսյանԱՄՆ-ն և Իսրայելը հարվածել են Սպահանի արտադրամասերի և ձիասպորտի ակումբի վրա. զոհվել է առնվազն 11 մարդԵրեկ՝ մարտի 7-ին, «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության «Բեկում» համաերիտասարդական ֆորումը համախմբեց շուրջ 350 երիտասարդների9 սովորություն, որոնք աննկատելիորեն «սպանում» են ձեր գեղեցկությունը Իրանը կարող է առնվազն կես տարի ինտենuիվ պшտերազմ վարել. ԻՀՊԿ Իրանը կպատասխանի ցանկացած պետության տարածքից իրականացվող hարձակումներին. ՓեզեշքիանԱռաջիկա ընտրությունների արդյունքում լինելու է հեղափոխություն-3, մեր նշաձողը 65 տոկոսն է. ՓաշինյանՉեմ ավարտել կարիերաս Հայաստանի հավաքականում և հուսով եմ՝ դեռ կստանամ իմ հրավերը․ ՉանչարևիչՀորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար Պարտականություններն ամենօրյա ռեժիմով կատարման ենթակա են' և ոչ հայտարության մատերիալ․ Արշակ Կարապետյան Դիվանագիտական սխալ․ Հայաստանը հայտնվեց Ադրբեջանի աջակիցների ցանկումԱՄՆ-ը արդեն nչնչացրել է իրանական 42 ռազմանավ․ Թրամփ Իրանի վրա հшրձակումները կարող են վնասել տարածաշրջանային և համաշխարհային կայունությանը. Էրդողանը՝ ՍթարմերինՌուսաստանը կոչ է անում Թեհրանին և Բաքվին զերծ մնալ չմտածված քայլերից․ Զախարովա Փաշինյանի քաղաքականությունից հիասթափվածների թիվն աճում է․ Ավետիք Չալաբյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը սրտանց շնորհավորում է կանանց և աղջիկներինՍրտանց շնորհավորում եմ ձեր հրաշալի տոնը. Ավետիք ՉալաբյանԵրևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենԴո՛ւք ընտանիքի հոգատար մայրեր եք, հավատարիմ, սիրելի ընկերներ եք ու արժանի եք լավագույնին. Գագիկ Ծառուկյան «Համահայկական ճակատ» շարժմանառաջնորդի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-իկապակցությամբԱմռանը էժան էլեկտրաէներգիա, ձմռանը՝ թանկ. գների տատանումները խոչընդոտում են էներգետիկ նախագծերի իրականացմանըՄեր գեղեցկուհի կանանց և մայրերին լավագույն մաղթանքը խաղաղությունն է, որ ձեր սիրելի որդիները, սիրելի տղամարդիկ, հեռու լինեն պատերազմից, որ ձեր սրտերը երբեք չլցվեն ցավով․ Մհեր ԱվետիսյանZ սերնդի տղամարդիկ կարծում են, որ կանայք պետք է «ենթարկվեն» իրենց ամուսիններին Գիտնականները պարզել են, թե ինչու որոշ հիշողություններ չեն կարող «թափանցել» գիտակցության մեջԱՄԷ-ում հաշվել են Իրանից մեկ օրում արձակումների քանակը. առնվազն 16 բալիստիկ հրթիռ և 121 ԱԹՍ«Մեծ քաղաքականություն». Էպիզոդ առաջին