Երևան, 09.Մարտ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հարկատուն հարկ չի վճարում, որ դու նախընտրական քարոզարշավարը չսկսած քարոզ անես․ Արշակ Կարապետյան Երբ իշխանությանը թույլատրված է ամեն ինչ, իսկ ընդդիմությանը՝ ոչինչ Պարտականություններն ամենօրյա ռեժիմով կատարման ենթակա են' և ոչ հայտարության մատերիալ․ Արշակ Կարապետյան Դիվանագիտական սխալ․ Հայաստանը հայտնվեց Ադրբեջանի աջակիցների ցանկում Փաշինյանի քաղաքականությունից հիասթափվածների թիվն աճում է․ Ավետիք Չալաբյան «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը սրտանց շնորհավորում է կանանց և աղջիկներին Սրտանց շնորհավորում եմ ձեր հրաշալի տոնը. Ավետիք Չալաբյան Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Դո՛ւք ընտանիքի հոգատար մայրեր եք, հավատարիմ, սիրելի ընկերներ եք ու արժանի եք լավագույնին. Գագիկ Ծառուկյան «Համահայկական ճակատ» շարժմանառաջնորդի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-իկապակցությամբ


Որտե՞ղ է իրականում թաքնված շան գլուխը. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հատկապես վերջին շրջանում շատ է օգտագործվում «հիբրիդային պատերազմ» եզրույթը: Նույնիսկ նրանք, ովքեր մազաչափ անգամ գաղափար չունեն դրանից, որևէ ոչ ձեռնտու տեղեկության իսկույն «հիբրիդային պատերազմ» որակումն են տալիս: Մոդայիկ է, մի խոսքով: Իսկ ի՞նչ է իրականում հիբրիդային պատերազմը, և ինչպիսին է Հայաստանի հետ կապված վիճակն այդ առումով:

Հիբրիդային պատերազմի հայեցակարգը ներառում է հանրային կարծիքի ձևավորում և շեղում, հանրային կարծիքի վրա ազդող խմբերի ֆինանսավորում և կազմակերպում, սոցիալական լարվածության և բևեռացման խթանում, կիբերհարձակումներ կրիտիկական ենթակառուցվածքների դեմ, ապատեղեկատվության տարածում, ժողովրդավարական ինստիտուտների վարկաբեկում, տնտեսական խափանումներ և այլն։

Հայաստանը, որը գտնվում է բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում և շրջապատված է թշնամաբար տրամադրված երկու հարևաններով, իհարկե, շատ խոցելի է հիբրիդային պատերազմի տարբեր ձևերի նկատմամբ, իսկ մոտալուտ խորհրդարանական ընտրությունները դառնում են իդեալական թիրախ արտաքին ուժերի միջամտության և ազդեցության համար։ Հայաստանի համար հիբրիդային պատերազմի սպառնալիքը ոչ թե տեսական, այլ շատ իրական, առարկայական վտանգ է։ Երկիրը վերջին տարիներին ականատես է եղել տարբեր արտաքին ուժերի կողմից իրականացված տեղեկատվական ազդեցության, ապատեղեկատվության և քաղաքական միջամտության բազմաթիվ դեպքերի։

Ի մասնավորի,Ադրբեջանը և նրա հիմնական դաշնակից Թուրքիան ակտիվորեն օգտագործում են հիբրիդային պատերազմի մեթոդները՝ համակցելով ռազմական ուժը տեղեկատվական արշավների, դիվանագիտական ճնշման և շանտաժի հետ։

Բնական է, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունների մոտենալուն զուգահեռ մեծանալու են նաև արտաքին ազդեցության հնարավորությունները։ Ժողովրդավարական գործընթացները, որքան էլ անհրաժեշտ և կարևոր են, միաժամանակ ստեղծում են հնարավորություններ արտաքին միջամտության համար։ Ընտրությունների ընթացքում հասարակությունը բևեռացած է, քաղաքական մրցակցությունը սրվում է, լրատվական և տեղեկատվական հոսքերը բազմապատկվում են, իսկ հանրային կարծիքը դառնում է առավել շարժուն և ազդեցության ենթակա։ Հենց այս պայմաններում արտաքին ուժերը, որոնք հետաքրքրված են Հայաստանի քաղաքական զարգացումները որոշակի ուղղությամբ ուղղորդելու առումով, ակտիվացնում են իրենց միջամտության գործիքակազմը։ Պատմությունը լի է օրինակներով, երբ արտաքին տերությունները ազդել են այլ երկրների ընտրությունների վրա՝ օգտագործելով ֆինանսական աջակցության, տեղեկատվական արշավների, կիբերհարձակումների գործիքակազմը և այլ միջոցներ։

Տեղեկատվական պատերազմների դերը ժամանակակից քաղաքականության մեջ դժվար է թերագնահատել։ Տեղեկատվությունը դարձել է իշխանության հիմնական գործիքը, և ով վերահսկում է տեղեկատվական հոսքերը, նա էլ ազդում է հանրային կարծիքի, հետևաբար նաև քաղաքական գործընթացների վրա։ Սոցիալական ցանցերի, թվային մեդիայի և ինտերնետի դարաշրջանում տեղեկույթը տարածվում է անսահման արագությամբ և հասնում միլիոնավոր մարդկանց ակնթարթորեն։ Սակայն նույն արագությամբ տարածվում է նաև կեղծ տեղեկությունը: Ապատեղեկատվական արշավները կարող են ունենալ տարբեր նպատակներ և ձևեր։ Իսկ թիրախը կարող է լինել որոշակի քաղաքական ուժի կամ թեկնածուի վարկաբեկումը՝ տարածելով կեղծ տեղեկություններ նրանց մասին, ստեղծելով կասկածելի իրավիճակներ կամ շեղելով ուշադրությունը իրական հարցերից։

Մեկ այլ մոտեցում է ընդհանուր քաոսի և անվստահության մթնոլորտի ստեղծումը, երբ տարածվում են հակասական տեղեկություններ, կասկածի տակ է դրվում ինստիտուտների արդյունավետությունը, իսկ քաղաքացիները կորցնում են կողմնորոշումը և չեն կարողանում տարբերել ճշմարտությունը ստից։

Երրորդ մեթոդը հասարակության բևեռացումն է, երբ արհեստականորեն սրվում են սոցիալական, էթնիկ, կրոնական կամ քաղաքական բաժանումները, ստեղծվում են «մենք ընդդեմ նրանց» պատկերացումները, և հասարակությունը բաժանվում է անհաշտ ճամբարների։ Բոլոր այս մեթոդները հաճախ կիրառվում են համակցված կերպով՝ ստեղծելով բազմաշերտ ազդեցություն։

Սակայն միշտ չէ, որ այսպիսի տեղեկատվական ու մանիպուլյացիոն հոսքերը անպայման արտաքին դերակատարներից են գալիս, շատ հաճախ հենց երկրների իշխանություններն են օգտվում նման գործիքակազմից։ Կամ դա արվում է համատեղ ջանքերով: Օրինակ՝ մեր երկրի իշխանությունները, որոնք անընդհատ նշում են, թե իբր պայքարում են «հիբրիդային ազդեցությունների» դեմ, նախաձեռնում են հասարակությանը մոլորեցնելու, հանրային ուշադրությունը շեղելու, տարբեր խմբերին ու մարդկանց թշնամացնելու քայլեր։ Այսինքն՝ ստացվում է, որ իշխանությունները, «պայքարելով հիբրիդային սպառնալիքների դեմ», պետք է պայքարեն առաջին հերթին իրենք իրենց դեմ կամ հրաժարվեն այն գործելակերպից, որը տարիներ շարունակ որդեգրել են։ Ու հետաքրքիր է, որ ամենաշատը խոսում են իբր Ռուսաստանից եկող հիբրիդային սպառնալիքի մասին, սակայն որևէ խոսք չի ասվում թուրք-ադրբեջանական հիբրիդային սպառնալիքների մասին։ Անկարան և Բաքուն չեն էլ թաքցնում, որ հետաքրքրված են Հայաստանի թուլացմամբ և դիմագրավելու ունակության նվազեցմամբ, իսկ դա ենթադրում է, որ նրանք շահագրգռված են, որ մեր երկրում իշխանության լինեն այն քաղաքական ուժերը, որոնք ավելի զիջող գործելակերպ կդրսևորեն ու չեն հակադրվի պանթուրքական ձգտումներին։

Ավելին, թուրք-ադրբեջանական տանդեմը կարող է ձգտել խորացնել Հայաստանում քաղաքական ճգնաժամը, ներքին հակամարտությունները և հանրային դժգոհությունը՝ տարածելով ապատեղեկատվություն, հրահրելով ներհասարակական կամ սոցիալական լարվածություն և ստեղծելով անկայունության ընդհանուր մթնոլորտ։

Ինչ վերաբերում է Արևմուտքի կողմից իրականացվող տոտալ հիբրիդային պատերազմին, դա արդեն առանձին խոսակցության թեմա է, որին կանդրադառնանք առաջիկայում:

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա ՍողոմոնյանՇնորհավորո՛ւմ ենք բարեկամ Իրանի նորընտիր Գերագույն Առաջնորդ այաթոլլա Սեյեդ Մոջթաբա Հոսեյնի Խամենեիին. Խաչիկ ԱսրյանՄտահոգիչ միտումներ հայաստանյան արևմտամետների համար Փաշինյանը պատրաստվում է ընտրությունների տոտալ կեղծմանը Ուժեղ կանայք են կառուցում ուժեղ հասարակություն. Ալիկ ԱլեքսանյանԻրանը գնում է վա-բանկ Ճապոնիան 2025 թվականին շահագործման է հանձնել 5,8 ԳՎտ արևային հզորություններ Հարկատուն հարկ չի վճարում, որ դու նախընտրական քարոզարշավարը չսկսած քարոզ անես․ Արշակ ԿարապետյանՀուսանք՝ Ադրբեջանն ու Իրանը խոհեմություն կունենան տարածաշրջանում գեոպոլիտիկ նոր անվտանգության օջախ չստեղծելու հարցում. Մհեր ԱվետիսյանՀայաստանի Հանրապետությունում 230 դպրոց փակման վտանգի տակ է․ Մենուա ՍողոմոնյանՄեր հաջորդ վարչապետն անկոտրում մարդ է․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ) Ներկայացնեմ մեր տնտեսական հինգ քայլերից հինգերորդը. Հարություն ՄնացականյանԿարո՞ղ եք վերջապես հանգիստ մնալ և մեր պետությանը ոչ մի վնաս չտալ. Էդմոն ՄարուքյանUcom-ի աջակցությամբ տեղի կունենա «ԴեմԱռԴեմ 2026» մարզային երիտասարդական ֆորումը Վստահությամբ կարող եմ ասել՝ հայ կինը յուրահատուկ է. նա ընտանիք ստեղծող, պահող և ամրապնդող մեծ ուժ է. Գագիկ ԾառուկյանԵրբ իշխանությանը թույլատրված է ամեն ինչ, իսկ ընդդիմությանը՝ ոչինչ Վարձով կացարանից դեպի սեփական օջախ. Սամվել Կարապետյանի 20 հազար մատչելի բնակարանի ծրագիրը Կդադարեցվի Տաշիր քաղաքի մի շարք փողոցների գազամատակարարումը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Պետության պարտքը պետք է լինի հոգ տանել մեր մեծերի մասին. Արթուր ՄիքայելյանԱյն մասին, թե ինչու է Փաշինյանի քարոզարշավը ձախողվում, և թե ինչպիսի իշխանություն է մեր ժողովրդի առողջ դատող մեծամասնությունը ցանկանում տեսնել նրա փոխարեն. Ավետիք ՉալաբյանԻնչո՞ւ աշխարհի այլ երկրներում հիմնականում չկա աղքատ հայ, բացի Հայաստանից. Նարեկ ԿարապետյանՈւժեղ է այն ղեկավարը, որը պատրաստվում է իր երկրին սպառնացող իրական վտանգներին ութ քայլ առաջ, և ոչ թե զբաղված է եգիպտացորեն ուտելով. ժամանակն է նոր և ուժեղ առաջնորդիՆարեկ Կարապետյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվԻսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդԱյս օրը ևս մեկ առիթ է խոսելու հայ կնոջ ուժի, արժանապատվության և անսահման նվիրումի մասին․ Նաիրի ՍարգսյանԱՄՆ-ն և Իսրայելը հարվածել են Սպահանի արտադրամասերի և ձիասպորտի ակումբի վրա. զոհվել է առնվազն 11 մարդԵրեկ՝ մարտի 7-ին, «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության «Բեկում» համաերիտասարդական ֆորումը համախմբեց շուրջ 350 երիտասարդների9 սովորություն, որոնք աննկատելիորեն «սպանում» են ձեր գեղեցկությունը Իրանը կարող է առնվազն կես տարի ինտենuիվ պшտերազմ վարել. ԻՀՊԿ Իրանը կպատասխանի ցանկացած պետության տարածքից իրականացվող hարձակումներին. ՓեզեշքիանԱռաջիկա ընտրությունների արդյունքում լինելու է հեղափոխություն-3, մեր նշաձողը 65 տոկոսն է. ՓաշինյանՉեմ ավարտել կարիերաս Հայաստանի հավաքականում և հուսով եմ՝ դեռ կստանամ իմ հրավերը․ ՉանչարևիչՀորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար Պարտականություններն ամենօրյա ռեժիմով կատարման ենթակա են' և ոչ հայտարության մատերիալ․ Արշակ Կարապետյան Դիվանագիտական սխալ․ Հայաստանը հայտնվեց Ադրբեջանի աջակիցների ցանկումԱՄՆ-ը արդեն nչնչացրել է իրանական 42 ռազմանավ․ Թրամփ Իրանի վրա հшրձակումները կարող են վնասել տարածաշրջանային և համաշխարհային կայունությանը. Էրդողանը՝ ՍթարմերինՌուսաստանը կոչ է անում Թեհրանին և Բաքվին զերծ մնալ չմտածված քայլերից․ Զախարովա Փաշինյանի քաղաքականությունից հիասթափվածների թիվն աճում է․ Ավետիք Չալաբյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը սրտանց շնորհավորում է կանանց և աղջիկներինՍրտանց շնորհավորում եմ ձեր հրաշալի տոնը. Ավետիք ՉալաբյանԵրևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենԴո՛ւք ընտանիքի հոգատար մայրեր եք, հավատարիմ, սիրելի ընկերներ եք ու արժանի եք լավագույնին. Գագիկ Ծառուկյան «Համահայկական ճակատ» շարժմանառաջնորդի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-իկապակցությամբԱմռանը էժան էլեկտրաէներգիա, ձմռանը՝ թանկ. գների տատանումները խոչընդոտում են էներգետիկ նախագծերի իրականացմանըՄեր գեղեցկուհի կանանց և մայրերին լավագույն մաղթանքը խաղաղությունն է, որ ձեր սիրելի որդիները, սիրելի տղամարդիկ, հեռու լինեն պատերազմից, որ ձեր սրտերը երբեք չլցվեն ցավով․ Մհեր Ավետիսյան