Երևան, 09.Մարտ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հարկատուն հարկ չի վճարում, որ դու նախընտրական քարոզարշավարը չսկսած քարոզ անես․ Արշակ Կարապետյան Երբ իշխանությանը թույլատրված է ամեն ինչ, իսկ ընդդիմությանը՝ ոչինչ Պարտականություններն ամենօրյա ռեժիմով կատարման ենթակա են' և ոչ հայտարության մատերիալ․ Արշակ Կարապետյան Դիվանագիտական սխալ․ Հայաստանը հայտնվեց Ադրբեջանի աջակիցների ցանկում Փաշինյանի քաղաքականությունից հիասթափվածների թիվն աճում է․ Ավետիք Չալաբյան «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը սրտանց շնորհավորում է կանանց և աղջիկներին Սրտանց շնորհավորում եմ ձեր հրաշալի տոնը. Ավետիք Չալաբյան Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Դո՛ւք ընտանիքի հոգատար մայրեր եք, հավատարիմ, սիրելի ընկերներ եք ու արժանի եք լավագույնին. Գագիկ Ծառուկյան «Համահայկական ճակատ» շարժմանառաջնորդի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-իկապակցությամբ


Նոր միջուկային մրցավազքի վերսկսման վտանգները. «Փաստ»

Միջազգային

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փետրվարի 5-ին լրացավ Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև կնքված այն պատմական կարևորության պայմանագրի (New START) գործողության ժամկետը, որը սահմանափակում էր երկու ամենամեծ միջուկային տերությունների ձեռքում գտնվող ռազմավարական միջուկային մարտագլխիկների թիվը, և որը հանդիսանում էր միջուկային զենքի վերահսկման վերջին կարևոր գործիքներից մեկը, որ դեռևս գործում էր երկու երկրների միջև: Եթե կողմերը չհաջողեն կամ չցանկանան երկարացնել այս պայմանագիրը կամ նոր համաձայնությունների գալ, ապա առաջին անգամ ավելի քան հիսուն տարում Մոսկվան և Վաշինգտոնը կգտնվեն իրավիճակում, երբ նրանց ձեռքերը ազատ կլինեն միջուկային ոլորտում, և որևէ միջազգային պարտավորություն չի սահմանափակի նրանց միջուկային ներուժի անկանխատեսելի աճը:

Մոսկվան պաշտոնապես «կասեցրեց» New START պայմանագիրը 2023 թվականին՝ ի պատասխան Ուկրաինային ԱՄՆ-ի կողմից տրամադրված զգալի ռազմական և տնտեսական աջակցության, որն, ըստ Կրեմլի դիրքորոշման, դիտարկվում էր որպես ԱՄՆ-ի ոչ ուղղակի ընդգրկվածություն ռուս-ուկրաինական հակամարտության մեջ և որպես սպառնալիք Ռուսաստանի ազգային անվտանգությանը: Վաշինգտոնը նույնպես արձագանքեց համապատասխան միջոցառումներով՝ փաստացի սառեցնելով պայմանագիրը և դադարեցնելով դրա շրջանակներում նախատեսված տեղեկության փոխանակումն ու ստուգումները, թեև պայմանագիրը ձևականորեն շարունակեց մնալ ուժի մեջ, և նրա իրավական գործողությունը պաշտոնապես չդադարեց:

Անցած ամիսներին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նախաձեռնություն ցուցաբերեց և առաջարկեց ևս մեկ տարով պահպանել պայմանագրի հիմնական դրույթները և սահմանափակումները՝ ներառյալ այն կարևորագույն պայմանը, որ յուրաքանչյուր երկրի ձեռքում հարված հասցնելու համար պատրաստ միջուկային մարտագլխիկների թիվը չի կարող գերազանցել 1550 միավորը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկզբնական արձագանքում դրական վերաբերմունք ցույց տվեց Կրեմլի այս առաջարկի նկատմամբ և արտահայտեց պատրաստակամություն շարունակել երկխոսությունը, սակայն այս առաջարկը կողմերը դեռևս չեն փոխակերպել իրավաբանորեն պարտավորեցնող պաշտոնական համաձայնության և չեն ընդունել կոնկրետ պայմանագրային փաստաթուղթ, որը կապահովի այդ սահմանափակումների շարունակականությունը:

Ներկայում չկա որևէ հստակ նշան կամ միտում, որ պայմանագրի հիմնական դրույթների գործողության ժամկետը կերկարացվի, կամ որ կողմերը կհասնեն ոչ պաշտոնական համաձայնության, որը կապահովի միջուկային զինանոցների շարունակական սահմանափակումը, ինչը նշանակում է, որ միջուկային զենքի մարտագլխիկների քանակի ավելացումը երկու տերությունների կողմից կդառնա իրականություն: Ավելին, դեռ անցյալ տարի ԱՄՆ նախագահը հայտարարեց միջուկային փորձարկումները վերսկսելու հնարավորության (մտադրության) մասին, և իր հիմնավորումներից մեկը եղավ այն պնդումը, թե միջուկային զենքի փորձարկումներ են կատարում Ռուսաստանը, Հյուսիսային Կորեան և Չինաստանը:

Փաստացի ստեղծվում է խիստ անհանգստություն հարուցող իրավիճակ, որ եթե միջուկային զինատեսակների վերահսկման և սահմանափակման միջազգային մեխանիզմները չգործեն, և նոր բանակցությունների համար դաշտ չբացվի, ապա մյուս միջուկային տերություններն ու զենքի ձեռքբերմանը ձգտող երկրները մեծ արագությամբ և ինտենսիվությամբ կսկսեն իրենց սեփական միջուկային փորձարկումները և միջուկային զինանոցների աննախադեպ ընդլայնումը, քանի որ ոչ ոք չի ցանկանա գտնվել անբարենպաստ ռազմավարական դիրքում: Միջուկային մրցավազքի վերսկսումն իր ողջ թափով անխուսափելի է դառնում, եթե միջազգային հանրությունը և հիմնական տերությունները չձեռնարկեն անհետաձգելի և արդյունավետ քայլեր այս ճգնաժամի կանխարգելման և կարգավորման ուղղությամբ։ Իսկ այդ նոր մրցավազքն իր հետ կբերի նոր մարտահրավերներ, ռիսկեր և անկանխատեսելի հետևանքներ:

Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջուկային զինանոցների սահմանափակումը տասնամյակներ շարունակ ապահովել է ռազմավարական հավասարակշռություն և զսպել է մեծ տերությունների միջև անմիջական ռազմական բախումների վտանգը։ Բայց այդ սահմանափակման վերացումը պայմաններ է ստեղծում հաստատված հավասարակշռության խախտման համար։ ԱՄՆ-ի կողմից ներկայացվող արդեն իսկ չափազանց թանկարժեք, բյուջետային հսկայական պարտավորություններ պահանջող և ժամանակացույցից հետ ընկած միջուկային զինանոցի լայնածավալ արդիականացման ծրագիրը, որը ենթադրում է հազարավոր միջուկային մարտագլխիկների, բալիստիկ հրթիռների, հրթիռակիր սուզանավերի և ռազմավարական ռմբակիր օդանավերի փոխարինումը նոր սերնդի համակարգերով, պայմաններ է ստեղծում, որ Չինաստանը նույնպես արագացնի և ընդլայնի իր սեփական միջուկային զենքի կուտակման ամբիցիոզ ծրագիրը, որը հիմնականում ուղղված է ռազմավարական հավասարակշռության ստեղծմանն ընդդեմ արևմտյան տերությունների:

Եթե չեղարկվեն New START պայմանագրի սահմանափակումները, Ռուսաստանը նույնպես կարող է լրացուցիչ մարտագլխիկներ տեղադրել իր ունեցած սպառազինություններում՝ հարվածի պատրաստ զինանոցը մեծացնելով մոտ 60 տոկոսով։ Մյուս կողմից էլ՝ միջուկային զինանոցների սահմանափակումների նկատմամբ ԱՄՆ-ի՝ վերջին տարիների աճող դժկամության և սահմանափակ հետաքրքրվածության պատճառներից մեկը միջուկային երրորդ գերտերության ի հայտ գալն է, որը կարող է վերափոխվել իրական ռազմավարական մարտահրավերի։

2010 թվականին New START պայմանագիրը բանակցելիս և ստորագրելիս շատ քչերն էին այդ մասով լուրջ մտահոգված, քանի որ այն ժամանակ Չինաստանը դեռևս դիտարկվում էր որպես երկրորդ աստիճանի միջուկային տերություն՝ սահմանափակ ներուժով: Սակայն վերջին շրջանում միջուկային զենքի տեսանկյունից միջազգային աշխարհաքաղաքական լանդշաֆտում ամենամեծ, ամենակարևոր և ամենաանկանխատեսելի փոփոխությունը հենց Չինաստանի վերածնունդն է և դրա դրսևորումը մարտահրավերի տեսքով աշխարհի միջուկային զենքի երկու ամենամեծ և ամենահզոր զինանոցներին տիրապետող Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ռուսաստանի Դաշնության համար:

Չինաստանը անցած տասնամյակի ընթացքում հսկայական ֆինանսական միջոցներ և ռեսուրսներ է ներդրել իր միջուկային մարտագլխիկների ընդհանուր թիվն ավելացնելու, բալիստիկ հրթիռային համակարգերի տեխնոլոգիական որակը բարելավելու և իր ռազմավարական մատակարարման պրոյեկտների բազմազանությունը ապահովելու նպատակով: 2022 թվականի պաշտոնական զեկույցում Պենտագոնի փորձագետները և վերլուծաբանները գնահատել են, որ շատ հավանական է՝ Չինաստանը մինչև 2035 թվականը ունենա մոտավորապես 1500 մարտագլխիկ, ինչը փաստորեն նշանակում է, որ Չինաստանը կհասնի այն քանակական մակարդակին, որն այժմ New START պայմանագրով սահմանված է Ռուսաստանի և Ամերիկայի համար:

Եվ այս փաստը նոր, ավելի բարդ և բազմաշերտ համատեքստ և ընկալում է ստեղծում հատկապես այն բացառիկ պայմաններում, որ Չինաստանի տնտեսական ներուժի և ազդեցության անընդմեջ ավելացմանը զուգահեռ՝ այս պետությունը համաշխարհային քաղաքական և տնտեսական վերլուծաբանների հանրույթի կողմից երկարաժամկետ հեռանկարում լրջորեն դիտարկվում է որպես այն հզոր աշխարհաքաղաքական կենտրոնը, որն իր տնտեսական, տեխնոլոգիական, ռազմական և դիվանագիտական ռեսուրսների հզորությամբ ի վիճակի է մարտահրավեր նետել միջազգային հարաբերություններում ԱՄՆ-ի գերակա դիրքերին։

Ստացվում է, որ միջուկային մրցավազքը դուրս է երկկողմանի խնդիր լինելու շրջանակից, որը կարող էր լուծվել ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի կամ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև երկխոսության և հարաբերությունների շրջանակներում, և այժմ ներառում է երրորդ խաղացող, որի տնտեսական հզորությունն ու տեխնոլոգիական ներուժը թույլ են տալիս մի շարք ոլորտներում թելադրող դիրքերի հասնել:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա ՍողոմոնյանՇնորհավորո՛ւմ ենք բարեկամ Իրանի նորընտիր Գերագույն Առաջնորդ այաթոլլա Սեյեդ Մոջթաբա Հոսեյնի Խամենեիին. Խաչիկ ԱսրյանՄտահոգիչ միտումներ հայաստանյան արևմտամետների համար Փաշինյանը պատրաստվում է ընտրությունների տոտալ կեղծմանը Ուժեղ կանայք են կառուցում ուժեղ հասարակություն. Ալիկ ԱլեքսանյանԻրանը գնում է վա-բանկ Ճապոնիան 2025 թվականին շահագործման է հանձնել 5,8 ԳՎտ արևային հզորություններ Հարկատուն հարկ չի վճարում, որ դու նախընտրական քարոզարշավարը չսկսած քարոզ անես․ Արշակ ԿարապետյանՀուսանք՝ Ադրբեջանն ու Իրանը խոհեմություն կունենան տարածաշրջանում գեոպոլիտիկ նոր անվտանգության օջախ չստեղծելու հարցում. Մհեր ԱվետիսյանՀայաստանի Հանրապետությունում 230 դպրոց փակման վտանգի տակ է․ Մենուա ՍողոմոնյանՄեր հաջորդ վարչապետն անկոտրում մարդ է․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ) Ներկայացնեմ մեր տնտեսական հինգ քայլերից հինգերորդը. Հարություն ՄնացականյանԿարո՞ղ եք վերջապես հանգիստ մնալ և մեր պետությանը ոչ մի վնաս չտալ. Էդմոն ՄարուքյանUcom-ի աջակցությամբ տեղի կունենա «ԴեմԱռԴեմ 2026» մարզային երիտասարդական ֆորումը Վստահությամբ կարող եմ ասել՝ հայ կինը յուրահատուկ է. նա ընտանիք ստեղծող, պահող և ամրապնդող մեծ ուժ է. Գագիկ ԾառուկյանԵրբ իշխանությանը թույլատրված է ամեն ինչ, իսկ ընդդիմությանը՝ ոչինչ Վարձով կացարանից դեպի սեփական օջախ. Սամվել Կարապետյանի 20 հազար մատչելի բնակարանի ծրագիրը Կդադարեցվի Տաշիր քաղաքի մի շարք փողոցների գազամատակարարումը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Պետության պարտքը պետք է լինի հոգ տանել մեր մեծերի մասին. Արթուր ՄիքայելյանԱյն մասին, թե ինչու է Փաշինյանի քարոզարշավը ձախողվում, և թե ինչպիսի իշխանություն է մեր ժողովրդի առողջ դատող մեծամասնությունը ցանկանում տեսնել նրա փոխարեն. Ավետիք ՉալաբյանԻնչո՞ւ աշխարհի այլ երկրներում հիմնականում չկա աղքատ հայ, բացի Հայաստանից. Նարեկ ԿարապետյանՈւժեղ է այն ղեկավարը, որը պատրաստվում է իր երկրին սպառնացող իրական վտանգներին ութ քայլ առաջ, և ոչ թե զբաղված է եգիպտացորեն ուտելով. ժամանակն է նոր և ուժեղ առաջնորդիՆարեկ Կարապետյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվԻսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդԱյս օրը ևս մեկ առիթ է խոսելու հայ կնոջ ուժի, արժանապատվության և անսահման նվիրումի մասին․ Նաիրի ՍարգսյանԱՄՆ-ն և Իսրայելը հարվածել են Սպահանի արտադրամասերի և ձիասպորտի ակումբի վրա. զոհվել է առնվազն 11 մարդԵրեկ՝ մարտի 7-ին, «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության «Բեկում» համաերիտասարդական ֆորումը համախմբեց շուրջ 350 երիտասարդների9 սովորություն, որոնք աննկատելիորեն «սպանում» են ձեր գեղեցկությունը Իրանը կարող է առնվազն կես տարի ինտենuիվ պшտերազմ վարել. ԻՀՊԿ Իրանը կպատասխանի ցանկացած պետության տարածքից իրականացվող hարձակումներին. ՓեզեշքիանԱռաջիկա ընտրությունների արդյունքում լինելու է հեղափոխություն-3, մեր նշաձողը 65 տոկոսն է. ՓաշինյանՉեմ ավարտել կարիերաս Հայաստանի հավաքականում և հուսով եմ՝ դեռ կստանամ իմ հրավերը․ ՉանչարևիչՀորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար Պարտականություններն ամենօրյա ռեժիմով կատարման ենթակա են' և ոչ հայտարության մատերիալ․ Արշակ Կարապետյան Դիվանագիտական սխալ․ Հայաստանը հայտնվեց Ադրբեջանի աջակիցների ցանկումԱՄՆ-ը արդեն nչնչացրել է իրանական 42 ռազմանավ․ Թրամփ Իրանի վրա հшրձակումները կարող են վնասել տարածաշրջանային և համաշխարհային կայունությանը. Էրդողանը՝ ՍթարմերինՌուսաստանը կոչ է անում Թեհրանին և Բաքվին զերծ մնալ չմտածված քայլերից․ Զախարովա Փաշինյանի քաղաքականությունից հիասթափվածների թիվն աճում է․ Ավետիք Չալաբյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը սրտանց շնորհավորում է կանանց և աղջիկներինՍրտանց շնորհավորում եմ ձեր հրաշալի տոնը. Ավետիք ՉալաբյանԵրևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենԴո՛ւք ընտանիքի հոգատար մայրեր եք, հավատարիմ, սիրելի ընկերներ եք ու արժանի եք լավագույնին. Գագիկ Ծառուկյան «Համահայկական ճակատ» շարժմանառաջնորդի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-իկապակցությամբ