Երևան, 09.Մարտ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Պարտականություններն ամենօրյա ռեժիմով կատարման ենթակա են' և ոչ հայտարության մատերիալ․ Արշակ Կարապետյան Դիվանագիտական սխալ․ Հայաստանը հայտնվեց Ադրբեջանի աջակիցների ցանկում Փաշինյանի քաղաքականությունից հիասթափվածների թիվն աճում է․ Ավետիք Չալաբյան «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը սրտանց շնորհավորում է կանանց և աղջիկներին Սրտանց շնորհավորում եմ ձեր հրաշալի տոնը. Ավետիք Չալաբյան Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Դո՛ւք ընտանիքի հոգատար մայրեր եք, հավատարիմ, սիրելի ընկերներ եք ու արժանի եք լավագույնին. Գագիկ Ծառուկյան «Համահայկական ճակատ» շարժմանառաջնորդի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-իկապակցությամբ Ամռանը էժան էլեկտրաէներգիա, ձմռանը՝ թանկ. գների տատանումները խոչընդոտում են էներգետիկ նախագծերի իրականացմանը Ինչպե՞ս կարող է իրանական ճգնաժամը ազդել Հայաստանի վրա. «Փաստ»


«Ակտիվ, հետևողական պայքարն ավարտվելու է իրավունքի, այլ ոչ թե ուժի և «զոռբայության» հաղթանակով». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան ակնկալիքի նշույլ էր պարունակում, որ կբարձրացվի Բաքվում ապօրինաբար պահվող մեր հայրենակիցների՝ Հայաստան վերադարձի հարցը։ Հպանցիկ նշվեց, որ անդրադարձ եղել է այս հարցին, բայց տեղաշարժ, կարծես թե, չկա։ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը նշում է՝ ԱՄՆ փոխնախագահը խնդիր չունի լուծել Հայաստանի Հանրապետության հասարակությանը հուզող հարցեր։ «Շատ պարզ արտահայտվել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը՝ ասելով, որ իրենց ցանկացած գործողություն պետք է բխի ԱՄՆ-ի ազգային շահերից։ Այնպես որ, Վենսի այցելությունից ավելին ակնկալել հնարավոր չէ։ ԱՄՆ փոխնախագահը եկավ Հայաստան ու նախնական «վաճառեց» որևէ տեղ չփորձարկված մոդուլային ատոմակայանը։ Ինչպես ասում են, մեզ պարտքի տակ գցեցին՝ լինի դա ինը, թե հինգ միլիարդ դոլար։ Հստակ չգիտենք էլ՝ խայտառակ թարգմանության, թե միտման հետ գործ ունենք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ալավերդյանը։ Նշում է՝ հարգանքով է վերաբերվում ցանկացած պետության և ժողովրդի, բայց, երբ տեսնում է, թե ինչպես են գործում նրանց բարձրաստիճան պաշտոնատար անձինք, բազմաթիվ հարցեր են առաջանում։ «Ինչ վերաբերում է մեր՝ քաղաքական պատանդառության մեջ գտնվող հայրենակիցներին։ Նրանք պատանդառվել են, հետո տարիներ շարունակ պահվել Ադրբեջանում՝ որպես պատանդ, նրանց շինծու մեղադրանքներ են առաջադրվել։ Այն պահին, երբ նրանք պատանդառվել են, դեռ Հայաստանի Հանրապետության քաղաքացի էին։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2023 թվականի հոկտեմբերի 26-ին ընդունել է մի որոշում, որի իրականացման գործընթացում համարել է, որ արցախյան անձնագրերը չեն նշանակում քաղաքացիության հաստատում, այլ ընդամենը ճամփորդական փաստաթղթեր են, խոսքը հիմնականում բնիկ արցախցիների մասին է, իսկ դա մեջքից հարված է։ Մեր երկրի օրվա իշխանությունը չի փորձում ձեռնարկել այնպիսի քայլեր, որոնցով եթե ոչ մինչև «դատական» գործընթացի ավարտը, ապա գոնե դրա ավարտից հետո այդ անձինք վերադառնային Հայաստան։ Չեմ զարմանում, որովհետև առաջին հստակ հակաքայլն արվել է 2023 թվականին՝ արցախցիներին զրկելով քաղաքացիությունից։ Ինչ վերաբերում է Ռուբեն Վարդանյանին, ապա Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, վարչապետին ոչ հարիր հայտարարությունով, երբ իրեն հարցրել էին Վարդանյանի մասին, արձագանքել էր՝ թե ով Ռուբեն Վարդանյանին գործուղեց Ղարաբաղ, ինչ նպատակով և այլն: Նա Ադրբեջանին հայտնում է այն կասկածները, որոնք ունի Հայաստանի իշխանությունը, թե ով է ընդհանրապես Ռուբեն Վարդանյանը։ Ռուբեն Վարդանյանի և մյուսների դատապաշտպանների առաջարկած բազմաթիվ քայլերից որևէ մեկը կյանքի չի կոչվել, որպեսզի այդ մարդիկ հնարավորություն ունենային վերադառնալ Հայաստան։ Հակառակը՝ մեր չորս քաղաքական պատանդները հավասարեցվել են երկու՝ միջազգային հանցագործություն գործած անձանց հետ։

Բոլորս ուրախ ենք, որ մեր հայրենակիցները տուն են վերադարձել, բայց եթե հարցը դիտարկում ենք քաղաքական և իրավական տեսակետից, ապա դա բավականին դատապարտելի, այսպես կոչված, փոխանակում է։ Վերջերս Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը փորձել է ապացուցել հասարակությանը, առնվազն համոզել, որ այս մարդկանց վերադարձը Հայաստան տեղի է ունեցել քրտնաջան աշխատանքի արդյունքում։ Սա ամոթ է այն մարդկանց համար, ովքեր հավատում են սրան։ Իշխանության թե՛ պղտոր նպատակները, թե՛ ավելի պղտոր գործողությունները ակնհայտ են»,նկատում է մեր զրուցակիցը։

Ընդգծում է՝ օտարազգի բարձրաստիճան պաշտոնյաներից մեր սպասելիքների հարցում պետք է համեստ լինել։ «Գուցե ինչ-որ մեկն ասի՝ այդ դեպքում ինչո՞ւ մասնակցեցիք այդ օրերին Երևանում կազմակերպված ակցիային։ Կան բաներ, որոնք չի կարելի չանել, եթե իշխանությունը չի անում պատշաճ ձևով, պահանջներ չի դնում, քաղաքացիական հասարակության անդամները պարտավոր են այդպիսի ակցիայով հանդես գալ և ասել, որ այդ խնդիրը գոյություն ունի։ Եթե անգամ որևէ հույս չունենաս էլ, մեկ է՝ բողոքի ակցիան պահանջված է, և այն տեղի է ունեցել»,նշում է նա։

Իսկ այս իրավիճակում կա՞ն հնարավորություններ շինծու դատական գործընթացների արդյունքում դատապարտված մեր անձանց հայրենիք վերադարձնելու։ «Առնվազն մի քանի խողովակ կա։ Առաջին՝ եթե իրենց չեն արտահանձնել մինչև «դատական» գործընթացի ավարտը, ապա միջազգային իրավունքը թույլ է տալիս, որ իշխանությունները դիմեն Ադրբեջանի իշխանություններին և արդեն դատապարտված անձանց տեղափոխեն Հայաստան։ Գիտենք, որ տարբեր պատճառներով դա չեն անում։ Բայց հարցը լուծելու այդ ճանապարհը դեռ փակված չէ, որովհետև հնարավոր է, որ երրորդ պետություն ստանձնի այդպիսի գործողություններ անելու պատասխանատվությունը, այսինքն՝ դիմի Ադրբեջանին խնդրանքով, բայց դա, որպես կանոն, տեղի է ունենում ամենաշահագրգիռ պետության իրականացրած քայլերի արդյունքում։ Իմ կարծիքով, Հայաստանի օրվա իշխանությունը ոչ միայն դա չի անելու, այլև նա հիմնական խոչընդոտն է լինելու քաղաքական պատանդառության մեջ հայտնված անձանց ճակատագիրը թեթևացնելու հարցում։ Իլհամ Ալիևը շտապեց հայտարարել՝ հանկարծ չսպասեք, որ եթե չորս անձի ուղարկել ենք Հայաստան, իսկ դա տեղի ունեցավ կեղտոտ, կարելի է ասել՝ արյունոտ և հանցագործ «փոխանակում» կոչվածի արդյունքում, ապա Հայաստան կվերադառնան նաև ռազմաքաղաքական ղեկավարները։ Ալիևն արդեն բացառել է դա։ Սա նշանակում է, որ մնացածները մնում են Ադրբեջանում ամենահանցավոր պայմանավորվածությունների համար։ Մոտենում են ընտրությունները, չի բացառվում, որ, որպես օժանդակություն, վերաբերմունք վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի նկատմամբ, կարող են էլի մի քանի հոգու ուղարկել Հայաստան, բայց անպայման Հայաստանի և հայ ժողովրդի համար մի ծանրագույն զիջում պահանջելով։ Հանցավոր գործողությունները չեն կանխվել, դեռ ավելին՝ այս իրավիճակում մարդիկ խաղաղության մրցանակ են ստանում։ Արևմուտքը շարունակում է գովաբանել Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության զարգացումը։ Նույն գովասանքով է խոսում միջազգային իրավունքի դեմ բազմաթիվ հանցագործություններ գործող Իլհամ Ալիևի մասին։ Ապրում ենք վերին աստիճանի ճգնաժամի ժամանակներում, մասնավորապես՝ միջազգային իրավունքի ճգնաժամի օրեր։ Չնայած դրան, իմ կոչը հետևյալն է՝ հանկարծ որևէ մեկը, ում սիրտը ցավում է այս ամենի և մասնավորապես Հայաստանի Հանրապետության պետականության համար, չմտածի, որ տանուլ տված դաշտ է դա։ Հակառակը՝ պետք է հստակեցնենք, որ ակտիվ, հետևողական պայքարն ավարտվելու է իրավունքի հաղթանակով, այլ ոչ թե ուժի և «զոռբայության»։ Հիշեցնեմ, որ բալթյան երեք հանրապետությունները պայքարել են «Մոլոտով-Ռիբենտրոպ» հանցավոր պայմանավորվածությունների դեմ։ Պատահական չէ, որ 1991 թվականին, երբ Խորհրդային Միությունը դեռ գոյություն ուներ, նրանք հայտարարեցին իրենց անկախությունը ԽՍՀՄ-ից ոչ թե օրենքով, որն ընդունվել է 1990 թվականի ապրիլի 3-ին, այլ մատնանշելով այդ հանցավոր պայմանավորվածությունը։ Իրենց ճանաչել են ոչ միայն արևմտյան պետությունները՝ 1991 թվականի սեպտեմբերին, այլև Ռուսաստանը։ 1941 թվականից հետո 50 տարվա ընթացքում նրանք պայքարել են և այդ հարցը պահել քաղաքական օրակարգում նաև արտերկրում գտնվող այդ երկրների ներկայացուցիչների միջոցով։ Դա մեզ համար հստակ դաս է, որ երբևիցե չմտածենք, թե այս խնդիրը այլևս չենք կարող լուծել իրավունքի ուժով։ Խոսելով այս ծանրագույն ճգնաժամի մասին, որն այսօր ապրում է միջազգային իրավունքը, ուզում եմ հստակ մի ձևակերպում անել՝ միջազգային իրավունքի ամենակոպիտ խախտումը չի ոչնչացնում այդ իրավունքը։ Իրավունքը մնում է նույնը, և իրավունքի ուժով պայքարելը և արդարությունը վերականգնելը մեր խնդիրն է՝ Հայաստանի Հանրապետության, առանձին մարդկանց, խմբերի, հասարակության և իշխանությունների, եթե տեղի ունենա այնպիսի իշխանության ընտրություն, որը ոչ թե կկատարի ամենապղտոր գլոբալիստական կենտրոնների պատվերը, մասնավորապես՝ Թուրքիայի և Ադրբեջանի լկտի պահանջները, այլ կգործի իրավունքի ուժով՝ ցույց տալով Հայաստանի եզակի աշխարհագրական դիրքը, որը կարող է իրապես ավելի դրական, պայծառ, լուսավոր նպատակների ծառայել»,եզրափակում է Լարիսա Ալավերդյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վարձով կացարանից դեպի սեփական օջախ. Սամվել Կարապետյանի 20 հազար մատչելի բնակարանի ծրագիրը Կդադարեցվի Տաշիր քաղաքի մի շարք փողոցների գազամատակարարումը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Պետության պարտքը պետք է լինի հոգ տանել մեր մեծերի մասին. Արթուր ՄիքայելյանԱյն մասին, թե ինչու է Փաշինյանի քարոզարշավը ձախողվում, և թե ինչպիսի իշխանություն է մեր ժողովրդի առողջ դատող մեծամասնությունը ցանկանում տեսնել նրա փոխարեն. Ավետիք ՉալաբյանԻնչո՞ւ աշխարհի այլ երկրներում հիմնականում չկա աղքատ հայ, բացի Հայաստանից. Նարեկ ԿարապետյանՈւժեղ է այն ղեկավարը, որը պատրաստվում է իր երկրին սպառնացող իրական վտանգներին ութ քայլ առաջ, և ոչ թե զբաղված է եգիպտացորեն ուտելով. ժամանակն է նոր և ուժեղ առաջնորդիՆարեկ Կարապետյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվԻսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդԱյս օրը ևս մեկ առիթ է խոսելու հայ կնոջ ուժի, արժանապատվության և անսահման նվիրումի մասին․ Նաիրի ՍարգսյանԱՄՆ-ն և Իսրայելը հարվածել են Սպահանի արտադրամասերի և ձիասպորտի ակումբի վրա. զոհվել է առնվազն 11 մարդԵրեկ՝ մարտի 7-ին, «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության «Բեկում» համաերիտասարդական ֆորումը համախմբեց շուրջ 350 երիտասարդների9 սովորություն, որոնք աննկատելիորեն «սպանում» են ձեր գեղեցկությունը Իրանը կարող է առնվազն կես տարի ինտենuիվ պшտերազմ վարել. ԻՀՊԿ Իրանը կպատասխանի ցանկացած պետության տարածքից իրականացվող hարձակումներին. ՓեզեշքիանԱռաջիկա ընտրությունների արդյունքում լինելու է հեղափոխություն-3, մեր նշաձողը 65 տոկոսն է. ՓաշինյանՉեմ ավարտել կարիերաս Հայաստանի հավաքականում և հուսով եմ՝ դեռ կստանամ իմ հրավերը․ ՉանչարևիչՀորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար Պարտականություններն ամենօրյա ռեժիմով կատարման ենթակա են' և ոչ հայտարության մատերիալ․ Արշակ Կարապետյան Դիվանագիտական սխալ․ Հայաստանը հայտնվեց Ադրբեջանի աջակիցների ցանկումԱՄՆ-ը արդեն nչնչացրել է իրանական 42 ռազմանավ․ Թրամփ Իրանի վրա հшրձակումները կարող են վնասել տարածաշրջանային և համաշխարհային կայունությանը. Էրդողանը՝ ՍթարմերինՌուսաստանը կոչ է անում Թեհրանին և Բաքվին զերծ մնալ չմտածված քայլերից․ Զախարովա Փաշինյանի քաղաքականությունից հիասթափվածների թիվն աճում է․ Ավետիք Չալաբյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը սրտանց շնորհավորում է կանանց և աղջիկներինՍրտանց շնորհավորում եմ ձեր հրաշալի տոնը. Ավետիք ՉալաբյանԵրևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենԴո՛ւք ընտանիքի հոգատար մայրեր եք, հավատարիմ, սիրելի ընկերներ եք ու արժանի եք լավագույնին. Գագիկ Ծառուկյան «Համահայկական ճակատ» շարժմանառաջնորդի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-իկապակցությամբԱմռանը էժան էլեկտրաէներգիա, ձմռանը՝ թանկ. գների տատանումները խոչընդոտում են էներգետիկ նախագծերի իրականացմանըՄեր գեղեցկուհի կանանց և մայրերին լավագույն մաղթանքը խաղաղությունն է, որ ձեր սիրելի որդիները, սիրելի տղամարդիկ, հեռու լինեն պատերազմից, որ ձեր սրտերը երբեք չլցվեն ցավով․ Մհեր ԱվետիսյանZ սերնդի տղամարդիկ կարծում են, որ կանայք պետք է «ենթարկվեն» իրենց ամուսիններին Գիտնականները պարզել են, թե ինչու որոշ հիշողություններ չեն կարող «թափանցել» գիտակցության մեջԱՄԷ-ում հաշվել են Իրանից մեկ օրում արձակումների քանակը. առնվազն 16 բալիստիկ հրթիռ և 121 ԱԹՍ«Մեծ քաղաքականություն». Էպիզոդ առաջին Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմին Կոնսոլոդացիա՝ «Առաջարկ Հայաստանին» նախագծի շուրջ. դաշտը բյուրեղանում է Իրանն այլևս Մերձավոր Արևելքի բռնակալը չէ, այլ Մերձավոր Արևելքի պարտվողն է․ ԹրամփԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել էԳրեթե մերկ. Էմիլի Ռատակովսկին՝ Փարիզում կայացած Loewe-ի ցուցադրությանը «Ոչ Արևմտյան Ադրբեջանին» շարժումը ռեզոլյուցիա է ստորագրել. քաղաքական ուժերին բանաձեւ են առաջարկում Միջուկային զենքի տիրապետումը Կիևի ռեժիմի համար մոլուցք է․ Զախարովա «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով առաջարկվում է գրեթե կրկնակի նվազեցնել վարկերի տոկոսները. Նաիրի ՍարգսյանՔրիստոսի՝ աշխարհում ամենաբարձր արձանի կառուցմանը նվիրված ֆոտոցուցանդեսը Երևանում մեծ հաջողությունից հետո այժմ իր դռներն է բացել ԳյումրիումՍևան-Երևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բшխվել է «Shacman» մակնիշի բեռնատարին«Մեծ քաղաքականություն». անոնսԷդուարդ Սպերցյանը երկարաձգել է պայմանագիրը «Կրասնոդարի» հետ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է ԶՊՄԿ-ում երկարամյա աշխատանքային ուղի անցած կանանցՁորաղբյուրում բшխվել են «Chevrolet»-ն ու «Nissan»-ը. կան վիրшվորներ