Երևան, 08.Մարտ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպե՞ս կարող է իրանական ճգնաժամը ազդել Հայաստանի վրա. «Փաստ» Նպատակ ունեն սերմանել զանգվածային անտարբերություն. «Փաստ» «Այս ծանր օրերում ինձ ուժ տվողը թոռնիկներս դարձան». կրտսեր սերժանտ Սամվել Մելքումյանը վիրավորվել է սեպտեմբերի 30-ին Ջրականում, անմահացել՝ հիվանդանոցում՝ 2,5 ամսվա պայքարից հետո. «Փաստ» Ուժի քաղաքականության վերադարձի վտանգն ու աշխարհակարգային տրամաբանության վերափոխումը. «Փաստ» Հատվածական որոշումներն ու քայլերը ոչինչ չեն փոխում. «Փաստ» «Դպրոցների փակման այս ամբողջ գործընթացը կապված է ծախսերի հետ. այդ ուսուցիչների 90 տոկոսից ավելին կորցնելու է իր աշխատանքը». «Փաստ» Ինչպես միշտ. ասում են մի բան, անում՝ ճիշտ հակառակը. «Փաստ» Հայաստանի մեծ թվով համայնքներում և բնակավայրերում իրականացված չեն դրանց սպառնացող ռիսկերի գնահատման և ինդեքսավորման գործընթացները. կստեղծվի ուղեցույց. «Փաստ» Ինչո՞ւ է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը խուսափում պատասխանել հարցերին. «Փաստ» Մի ձեռքով տալիս են, մյուսով վերցնում. «Փաստ»


«Այս ամենը կեղծիք է և իրականության հետ ոչ մի աղերս չունի». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Այս մարդիկ փորձում են ինքնահաստատվել և քարոզարշավ իրականացնել։ Այս իշխանությունը երրորդ անգամ գնում է ընտրության նույն դեմքերով ու նույն առաջնորդով։ Տրամաբանորեն այդ ուժի միակ քարոզարշավային նյութը պետք է լինի իր նախորդ տարիների գործունեության հաշվետվությունը ժողովրդին։ Այն է՝ ինչպիսի ծրագիր է ներկայացրել, ինչպիսի կատարողական ունի, չկատարված գործողությունների վերաբերյալ ինչպիսի պատասխան ունեն։ Անընդհատ հետևողականորեն տարել ենք թեզը, որ այս մարդիկ հաշվետվություն չունեն, դրա համար հասարակության ուշադրությունը շեղում են այլ ուղղություններով, այսինքն՝ երկրի տնտեսական, սոցիալական, անվտանգային, ընդհանուր բացասական իրավիճակի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, բայց նա փորձում է դա գցել Կաթողիկոսի վրա, որ իբր նա է դրա մեղավորը։ Քանի որ հետևողականորեն տարանք այս խոսույթը, նրանք փորձեցին գալ ադեկվատ դաշտ, պետք է փորձեն հաշվետվություն ներկայացնել հասարակությանը, որովհետև հասարակության մեջ օբյեկտիվորեն հարցադրում առաջացավ՝ ընդդիմադիր գործիչները ճիշտ են ասում, ինչո՞ւ հաշվետվություն չես ներկայացնում։ Այս օբյեկտիվ և բնական պահանջին պետք է պատասխան տան»,-«Փաստի» հետ զրույցում ասում է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, տնտեսագետ Նաիրի Սարգսյանը, երբ անդրադառնում ենք նախընտրական շրջանում հասարակությանը մատուցվող թվային մանիպուլ յացիաներին, որոնցից կարելի է ենթադրել, որ մեր երկրի տնտեսությունը գտնվում է հրաշալի վիճակում և շարունակում է աճել։

Նրա խոսքով, բնականաբար, իշխանությունը չի ասելու, որ ամեն ինչ ձախողել է։ «Չեն ասելու՝ մեր բախտը բերել է, որ Հայաստանում կորոնավիրուս է եղել, մեր բախտը բերել է, որ ռուս-ուկրաինական պատերազմ է սկսվել և այլն։ Հետևաբար՝ պետք է սկսեն մանիպուլացնել։ Մանիպուլացումը սկսվում է աշխատատեղերի ստեղծումից։ Այս մարդիկ ասում են, թե իբր 300 հազար աշխատատեղ են ստեղծել, ինչն իրականությանն ընդհանրապես չի համապատասխանում։ 2018 թվականից հետո իրենց խոսույթը դա էր։ Ամեն ամիս հանդես էին գալիս հայտարարություններով, որ աշխատատեղ ստեղծվեց։ Հետևողականորեն այդ թեզը «ջարդեցինք»՝ ասելով, որ աշխատատեղ չի ստեղծվել, աշխատատեղ է գրանցվել, ստվերում գտնվող չգրանցվող աշխատակազմը ստվերից դուրս է եկել։ Ընդ որում՝ դա էլ պետք չէ որպես հեքիաթային առաջընթաց նկարագրել։ Ուղղակի եկամտային հարկի խողովակով պետական բյուջե մտել է հարկ, շահութահարկի խողովակից այդքանով նվազել է։ Պետական եկամուտների ավելացման կամ իրական աշխատատեղերի ստեղծման որևէ գործողություն չեն կատարել։ Որքան գործազուրկ ունեինք 2018 թվականին, համարյա նմանատիպ գործազրկության մակարդակ ունենք այս պահի դրությամբ։ Որքան աղքատություն ունեինք 2018 թվականին, գրեթե նույնությամբ ունենք հիմա։ Արտահանման և ներկրման ծավալներն ավելացան, որովհետև տեղի ունեցավ ռուս-ուկրաինական պատերազմը, եղան պատժամիջոցներ Ռուսաստանի հանդեպ, և Արևմուտք-Ռուսաստան առևտրաշրջանառության բավականին մեծ ծավալ գնում էր Հայաստանի միջոցով, որը հիմա էլ շարունակվում է։ 2025 թվականին արտահանման և ներմուծման ծավալներն էականորեն նվազել են, արտաքին առևտրաշրջանառությունը մոտ 30 տոկոսով նվազել է։ Հիմա այս մարդիկ խոսում են տնտեսական աճի կամ հաջողությունների մասին, բայց ակնհայտ է, չէ՞, որ սա կեղծիք է և իրականության հետ ոչ մի աղերս չունի»,-նկատում է մեր զրուցակիցը։

Իշխանության ներկայացուցիչներն, օրինակ՝ թվեր են ներկայացնում ՀՆԱ-ի աճի մասին, բայց երբեք չեն մանրամասնում, թե ինչի մասին է խոսքը։ Տնտեսագետը նախ ընդգծում է՝ ՀՆԱ-ն իրենից ներկայացնում է հաշվետու տարվա ընթացքում երկրում արտադրված բոլոր արտադրանքների և ծառայությունների հանրագումարը, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները որքան արդյունք ստեղծեցին, օրինակ՝ որքան հաց արտադրեցին, ծառայություններ՝ հաշվապահական, փաստաբանական և այլն, մատուցեցին։ «ՀՆԱ-ն դրանց բոլորի հանրագումարն է։ ՀՆԱ-ն պետք է աճած լինի արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության, առևտրի, ծառայությունների հաշվին։ Այն մի քանի ոլորտի ենք բաժանում։ Հացի արտադրությունն էլ է արտադրություն, հագուստի արտադրությունն էլ է արտադրություն, դրա համար ասում ենք՝ ամբողջ արդյունաբերությունը։ Ակնհայտ է, որ արդյունաբերությունն աճել է հանքարդյունաբերության հաշվին։ Զուգահեռ, օրինակ՝ խմիչքի արտադրությունը նվազել է, ընդ որում՝ Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով է նվազել։ Գյուղատնտեսության ոլորտն իրենց կառավարման ամբողջ ժամանակահատվածի ընթացքում անընդհատ անկում էր ապրում։ Երեք-չորս տարի անընդմեջ անկում է եղել, 2025 թվականը հինգ տոկոս աճով են փակել։ Եթե ամեն տարի հինգ տոկոս անկում, հետո 5 տոկոս աճ լինի, ստացվում է, որ վերադառնում ենք 2018 թվականի ծավալին։ Պետք է նաև նշել, որ որոշակի վերաարտահանում տեղի ունեցավ։ Իրանի Իսլամական Հանրապետությունից ծաղիկ և այլ գյուղատնտեսական արտադրանք էր ներկրվում Հայաստան, Հայաստանի անվան ծագման երկրի սերտիֆիկատի փոփոխություն իրականացվում և արտահանվում։ Սրանք նորմալ առևտրային հարաբերություններ են, այդ թվում՝ բարեկամ Իրանի հանդեպ, բայց դա ներկայացնել որպես տեղական ձեռքբերում, ուղղակի անամոթություն է այն ժամանակահատվածում, երբ գյուղատնտեսական նշանակության հողերի կեսը Հայաստանում չի օգտագործվում, ոռոգումն էլ չի բավարարում։ Շինարարության ոլորտն է աճ գրանցել։ Դա նորմալ է, քանի որ բնակարանային պահանջարկի ծավալի էական աճ է տեղի ունեցել մի քանի հանգամանքով պայմանավորված։ Օրինակ՝ աշխարհը գտնվում է տուրբուլենտության մեջ, մասնավորապես՝ Ռուսաստան, Ուկրաինա, միայն Ռուսաստանում գրեթե Հայաստանի Հանրապետության բնակչության թվաքանակի չափ հայ ունենք։ Այս մարդիկ տուրբուլենտության իրավիճակում իրենց հայրենիքում փորձում են անշարժ գույք ձեռք բերել։ Սա մի խոշոր պահանջարկ է։ Հաջորդ խոշոր պահանջարկը եղավ Արցախից բռնի տեղահանված մեր 150 հազար հայրենակիցների բնակարանների ձեռքբերման բնական պահանջարկը։ Հաջորդը մշակութային փոփոխությունն էր, այն, որ երիտասարդները փորձում են ամուսնությունից հետո ծնողներից առանձին ապրել, և եկամտային հարկի վերադարձը նրանց օգնում էր այդպիսի բեռի տակ մտնել։ Շինարարությունն իրականում ունեցավ աճ, որը, սակայն, կառավարության քաղաքականության արդյունքը չէր։ Առևտրաշրջանառության հետ կապված։ Հայաստանի մշտական բնակչությունը չի ավելանում։ 2023 թվականից այս կողմ 150 հազար արցախցի եկել է Հայաստան։ Հայաստան այցելող զբոսաշրջիկների թվաքանակը մոտավորապես նույնն է յուրաքանչյուր տարի, մանրածախ առևտրի աճը երկուսից երեք տոկոսի շրջանակներում է։ Ու սա հաջորդ աննորմալությունն է, այսինքն՝ որպեսզի առևտրի շրջանառությունն աճի Հայաստանում, պետք է կա՛մ բնակչությունը, կա՛մ բնակչության գնողունակությունը, կա՛մ զբոսաշրջիկների քանակն աճի։ Հիմա փաստերով. Հայաստանում բնակչություն չի ավելացել, բացառությամբ արցախահայության, զբոսաշրջության թիվը գրեթե նույնն է, շատ չնչին աճ ունենք, աղքատությունը նույն իրավիճակում է։ 150 հազար մարդը կազմում է Հայաստանի բնակչության մոտավորապես 5 տոկոսը, այսինքն՝ 5 տոկոսով մշտական սպառողների աճ ունեցանք, որի ժամանակ մանրածախ առևտուրը 3 տոկոսով ավելացավ։ Նշանակում է, որ գնողունակությունը և սպառումը նույնպես անկում է ապրել։ Հետևաբար, սա էլ է մանիպուլ յացիա։ Ծառայությունների ծավալների իրական աճ է տեղի ունեցել, օրինակ՝ խաղային և բանկային ոլորտների հաշվին։ Մարդիկ չեն կարողանում ապրել, անընդհատ սպառողական վարկեր են ձեռքբերում։ Հայաստանի քաղաքացիներին աղքատության տանող ու չարիք ստեղծող ծառայությունների հաշվին ոլորտն աճել է։ Ասում ենք՝ ծառայությունների ծավալը Հայաստանում աճել է, առաջին հայացքից սա լավ է, հետո ավելի մանրամասն ենք ուսումնասիրում, պարզվում է, որ չարիքի հաշվին է աճել, այսինքն՝ ավելի շատ են մեզ աղքատացրել»,հավելում է տնտեսագետը։

Զրույցն ամփոփում ենք Իրանի և ԱՄՆ-ի ու Իսրայելի միջև սկսված պատերազմով և դրա ազդեցությամբ համաշխարհային տնտեսության և մեր երկրի վրա։ «Հայաստանի համար սա շատ վտանգավոր է՝ սկսած անվտանգային իրավիճակից մինչև տնտեսական անվտանգություն։ Եթե ռազմական գործողություններն ավելի մասշտաբային բնույթ կրեն, Հայաստանը կունենա փախստականների ներհոսք, որին ուղղակի ի վիճակի չէ դիմակայել։ Սա շատ լուրջ խնդիր է, հումանիտար տեսանկյունից Հայաստանը, որպես եղբայրական պետություն, պետք է պատրաստ լինի օգնության ձեռք մեկնել, բայց հաջորդ կողմից նախ՝ ներուժ չունենք, ապա և՝ ունենք անպատասխանատու կառավարություն, որը նույնիսկ չի կարողանում կանխատեսել և սցենարների մշակում իրականացնել։ Սա առաջնային վտանգն է։ Երկրորդ վտանգը. Հայաստանի Հանրապետությունը Չինաստանի, Արաբական Միացյալ Էմիրությունների հետ առևտուրն իրականացնում է Իրանի Իսլամական Հանրապետության միջոցով, այսինքն՝ կունենանք ապրանքների ներկրման դեֆիցիտ, անհրաժեշտ պահանջարկը չենք կարող բավարարել կամ եթե բավարարենք, դա պետք է անենք այլ ճանապարհների միջոցով, իսկ այդ դեպքում կունենանք ապրանքների ինքնարժեքի բավականին բարձր աճ, կարելի է գնաճ կանխատեսել։

Հաջորդը՝ շատ ավելի վտանգավոր է, եթե Հայաստանը որոշի ներկրումները փոխարինել, օրինակ՝ Թուրքիայից ներկրումներով, այն է՝ թուրքական տնտեսությունը մտնի Հայաստանի տնտեսական կյանք, ինչին միշտ դեմ եմ արտահայտվել, դա շատ վտանգավոր եմ համարում։ Արտահանումները Հայաստանի համար կենսական նշանակություն ունեն, այդ թվում՝ արտարժույթի պահպանման տեսանկյունից, Հայաստանից արտահանումների նվազումը կարող է հետագայում արտարժույթի վրա ունենալ շատ բացասական ազդեցություն, և դրա բացասական հետևանքներն այս պահին քաոտիկ են և անկառավարելի իրավիճակում են։ Համաշխարհային տնտեսության դեպքում նավթի գների վրա կունենա ազդեցություն։ Որքան հասկանում ենք, Արաբական ծոցի և թերակղզու բոլոր երկրները, կարծես թե, ներքաշվում են գործողությունների մեջ, և Հորմուզի նեղուցի փակում է իրականացնում Իրանի Իսլամական Հանրապետությունը, որտեղից դուրս է գալիս համաշխարհային նավթի սպառման, եթե չեմ սխալվում, 20-25 տոկոսը։ Սա բացասական է անդրադառնալու այդ թվում նավթի սակագների վրա։ Ստացվում է, որ ունենալու ենք վառելիքաէներգետիկ անվտանգության խնդիրներ»,եզրափակում է Նաիրի Սարգսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեր գեղեցկուհի կանանց և մայրերին լավագույն մաղթանքը խաղաղությունն է, որ ձեր սիրելի որդիները, սիրելի տղամարդիկ, հեռու լինեն պատերազմից, որ ձեր սրտերը երբեք չլցվեն ցավով․ Մհեր ԱվետիսյանZ սերնդի տղամարդիկ կարծում են, որ կանայք պետք է «ենթարկվեն» իրենց ամուսիններին Գիտնականները պարզել են, թե ինչու որոշ հիշողություններ չեն կարող «թափանցել» գիտակցության մեջԱՄԷ-ում հաշվել են Իրանից մեկ օրում արձակումների քանակը. առնվազն 16 բալիստիկ հրթիռ և 121 ԱԹՍ«Մեծ քաղաքականություն». Էպիզոդ առաջին Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմին Կոնսոլոդացիա՝ «Առաջարկ Հայաստանին» նախագծի շուրջ. դաշտը բյուրեղանում է Իրանն այլևս Մերձավոր Արևելքի բռնակալը չէ, այլ Մերձավոր Արևելքի պարտվողն է․ ԹրամփԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել էԳրեթե մերկ. Էմիլի Ռատակովսկին՝ Փարիզում կայացած Loewe-ի ցուցադրությանը «Ոչ Արևմտյան Ադրբեջանին» շարժումը ռեզոլյուցիա է ստորագրել. քաղաքական ուժերին բանաձեւ են առաջարկում Միջուկային զենքի տիրապետումը Կիևի ռեժիմի համար մոլուցք է․ Զախարովա «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով առաջարկվում է գրեթե կրկնակի նվազեցնել վարկերի տոկոսները. Նաիրի ՍարգսյանՔրիստոսի՝ աշխարհում ամենաբարձր արձանի կառուցմանը նվիրված ֆոտոցուցանդեսը Երևանում մեծ հաջողությունից հետո այժմ իր դռներն է բացել ԳյումրիումՍևան-Երևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բшխվել է «Shacman» մակնիշի բեռնատարին«Մեծ քաղաքականություն». անոնսԷդուարդ Սպերցյանը երկարաձգել է պայմանագիրը «Կրասնոդարի» հետ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է ԶՊՄԿ-ում երկարամյա աշխատանքային ուղի անցած կանանցՁորաղբյուրում բшխվել են «Chevrolet»-ն ու «Nissan»-ը. կան վիրшվորներ Մեծ բախում Իրանի շուրջ. Նախիջևանի միջադեպը և էներգետիկ պատերազմի մեկնարկըՄեր զինված ուժերը վրեժ կլուծեն ռազմական գործողությունների ընթացքում զոհված յուրաքանչյուր իրանցու համար․ Արաղչի«Հրապարակ»․ Որ հեռուստաընկերությունն ինչքան ռեյտինգ ունի Ադրբեջանը փորձում է զարգացնել հակաիրանյան թեման․ Տիգրան Աբրահամյան Պետք է պայքարենք կիբերհանցագործությունների դեմ․ Հրայր Կամենդատյան.Մեկ անձի կողմից ջեռուցման վրա ծախսվող գումարը Հայաստանում կախված է մի քանի առանցքային գործոններից. Հրայր ԿամենդատյանՎարդան Ջհանյանը ղազախ գործընկերներին հրավիրել է մասնակցելու ամենամյա Armenian Mining Forum-ինԻշխանությունը ստում է. Հրայր ԿամենդատյանՊետք է ունենանք ազգային պետական շահը պաշտպանող թեկնածու․ Աննա ԿոստանյանԻշխանությունը երբ հրաժարական տա, բանտ են ընկնելու, ամենադաժան պատիժն են ստանալու. Արշակ Կարապետյան Չեխիայի Հանրապետությունում հարևանները արդեն կիսում են էլեկտրաէներգիան և խնայում «Քաղպայմանագիրը» շարունակելու է զտումները ընտրական ցուցակում Սադրանք «մոլոտովի կոկտեյլով» Մտահոգիչ միտումներ. Ամերիկյան հարցումների «մութ կողմը» Ինչ-որ մի շատ լավ տեղեկացված աղբյուր ինձ հուշում է, որ այս պահին իրական թվերը հետևյալն են. Արման ԱբովյանTRIPP. վստահության ճգնաժամ և անորոշ հեռանկարներ. Սուրեն Սուրենյանց Ծնողները ստիպված են լինելու ամեն օր երեխաներին այլ համայնքի դպրոց տանել․ Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը Հայաստանին ներքաշո՞ւմ է Իրանի դեմ պատերազմ Այն մասին, թե ինչ բարիկադ է առաջացել այս ընտրությունների ընթացքում, և նրա որ կողմում ենք գտնվում մենք. Ավետիք ՉալաբյանԵրեխաների սիրելի պլաստիլինը. ինչպե՞ս և ո՞ւմ կողմից է այն առաջին անգամ ստեղծվել. «Փաստ»Դպրոց փակելը հարված է գյուղի ապագային․ Լիլիթ ԱրզումանյանՊահանջում ենք բարձրացնել թոշակները 50 տոկոսով. Հրայր ԿամենդատյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 ՄԱՐՏԻ). Հեռախոսի գյուտի արտոնագրումը, տիեզերագնացների առաջին խումբը. «Փաստ»Կթույլատրե՞ն իրական մրցակցություն․ Նարեկ Կարապետյանը վստահ է՝ հիմնական ընդդիմությանը չեն կարող արգելել մասնակցել ընտրություններին Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի բնակարանային հեղափոխությունը մեկնարկում է. Նարեկ ԿարապետյանԻնչպե՞ս կարող է իրանական ճգնաժամը ազդել Հայաստանի վրա. «Փաստ»Նպատակ ունեն սերմանել զանգվածային անտարբերություն. «Փաստ»Գյուղացին պետք է վաճառի իր բերքը հենց գյուղում․ «Ուժեղ Հայաստան»-ը առաջարկում է ստեղծել մթերման կայանների համազգային ցանց «Այս ծանր օրերում ինձ ուժ տվողը թոռնիկներս դարձան». կրտսեր սերժանտ Սամվել Մելքումյանը վիրավորվել է սեպտեմբերի 30-ին Ջրականում, անմահացել՝ հիվանդանոցում՝ 2,5 ամսվա պայքարից հետո. «Փաստ»Ուժի քաղաքականության վերադարձի վտանգն ու աշխարհակարգային տրամաբանության վերափոխումը. «Փաստ»