Երևան, 10.Ապրիլ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Դեռ կա՞ն մարդիկ, ովքեր հավատում են Փաշինյանին. «Փաստ» Ի՞նչ հետևանքներ կունենա Հայաստանի համար Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումը. «Փաստ» «Սրանից դաժան ցավ չկա, բայց ավագ որդի ունենք, հանուն նրա պետք է ապրենք». Շոթա Գևորգյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Շեխերում. «Փաստ» Կադաստրի կոմիտեն առաջարկում է փոփոխություններ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման գործընթացում. «Փաստ» Գնաճի պատճառները և հետևանքները Հայաստանում. ի՞նչ է սպասվում սպառողին. «Փաստ» Թուրքմենչայից մինչև այսօր. Ռուսաստանի ուղերձները և տարածաշրջանային հավասարակշռության ճգնաժամը. «Փաստ» Անհաղորդ չպետք է մնան. «Փաստ» «Ընդդիմությունն ունի լուրջ հնարավորություններ՝ առաջիկա ընտրություններում հաղթանակ գրանցելու». «Փաստ» Եթե այդքան վստահ են, ինչո՞ւ են այդքան... վախեցած. «Փաստ» Դատարկ տներ, կորած սուբսիդիաներ. «Փաստ»


Ինչպե՞ս կարող է իրանական ճգնաժամը ազդել Հայաստանի վրա. «Փաստ»

Միջազգային

«Փաստ» օրաթերթը գրում է.

pronedra.ru–ն «Իրանական ճգնաժամը կհարվածի Հայաստանին. Երևանը ռիսկի է դիմում կորցնել ավելին, քան Ղարաբաղը» վերնագրով հոդվածում գրում է, որ Մերձավոր Արևելքում հակամարտության սրումը կարող է աղետալի լինել Հայաստանի համար: Մասնագետները զգուշացնում են, որ Թեհրանը Ադրբեջանի միակ զսպող գործոնն էր և հայկական տնտեսության համար դեպի աշխարհ տանող գլխավոր դարպասը: Երևանի համար Իրանի կորուստը համեմատելի կլինի Ղարաբաղի կորստի հետ:

Մինչ համաշխարհային լրատվամիջոցները հետևում են Թեհրանի վրա հարվածներին, Հարավային Կովկասում անհանգստությունն աճում է: Հայաստանը, որը պատմականորեն կապված է Իրանի հետ հազարավոր կապերով՝ էներգետիկայից մինչև տարանցում, ապացուցել է, որ տարածաշրջանի ամենախոցելի երկիրն է: Մասնագետները զգուշացնում են, որ Իրանի Իսլամական Հանրապետությունում քաոսը կարող է Երևանը ներքաշել տրանսպորտային շրջափակման մեջ, զրկել երկրի հարավը գազից և առաջացնել փախստականների հոսք: Նման կորստի մասշտաբները կարող են նույնիսկ գերազանցել Ղարաբաղի կորուստը:

Զսպող գործոնը վերանում է

Տասնամյակներ շարունակ Թեհրանը երաշխավորի դեր է խաղացել՝ թույլ չտալով Ադրբեջանին ուժով լուծել Հայաստանի հետ խնդիրները: Իրանը բազմիցս է հայտարարել, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը «կարմիր գիծ» է իր համար, և տարածաշրջանում սահմանների ցանկացած փոփոխություն անընդունելի է: Մարտի 2-ին Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրլողամին հաստատեց, որ Երևանի անվտանգությունը չափազանց կարևոր է Թեհրանի համար: Սակայն պատերազմի սկսվելու և Խամենեիի մահվան պատճառով Իրանի ազդեցությունը տարածաշրջանում կարող է նվազել: Բաքվի կողմից «Զանգեզուրի միջանցքի» շուրջ անընդհատ ճնշման պայմաններում նման «պաշտպանիչ հովանոցի» կորուստը Հայաստանին մենակ է թողնում թուրք-ադրբեջանական նկրտումների դեմ պայքարում։

Տնտեսություն և տարանցիկ փոխադրում

Հայաստանի համար, որը նոր է սկսել կապեր հաստատել իր հարևանների հետ, և որի՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջով անցնող ճանապարհները փակ են, Իրանն է մնում միակ «պատուհանը դեպի աշխարհ»: Չինաստանից, Հնդկաստանից և Պարսից ծոցի երկրներից ապրանքները հանրապետություն են մտնում Իրանի միջոցով: Չնայած Իրանից ուղիղ արտահանումը փոքր է (8 %-ից պակաս), սահմանային քաոսն արդեն կաթվածահար է արել բեռների հոսքը: Վերլուծաբանները նշում են, որ Իրանով տարանցիկ բեռները արգելափակված են, իսկ Ռուսաստանի միջով անցնող այլընտրանքային ճանապարհները խափանումներ են ապրում պատժամիջոցների պատճառով: ՀյուսիսՀարավ միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծի սառեցումը կարող է տարիներով հետ մղել Հայաստանի տնտեսությունը։

Գազ և լույս. էներգետիկայի փլուզում հարավում

2004 թվականից ի վեր Երևանի և Թեհրանի միջև գործում է «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ռազմավարական համաձայնագիրը: Իրանը ամսական Հայաստանին մատակարարում է մոտավորապես 3-4 միլիոն խորանարդ մետր գազ՝ փոխարենը ստանալով 10-12 միլիոն կՎտ/ժ էլեկտրաէներգիա: 2022 թվականի նոյեմբերին համաձայնագիրը երկարաձգվել է մինչև 2030 թվականը:

Հայաստանի հարավային շրջանների (Սյունիք, Վայոց ձոր) համար իրանական գազը ոչ միայն այլընտրանք է, այլ նաև նրանց էներգետիկ հաշվեկշռի հիմքը: Երկու երկրները միացնող խողովակաշարը մատակարարում է հյուսիսից եկող ռուսական գազի համար անհասանելի գազակայանները և կաթսայատները: Եթե Իրանում հակամարտությունը շարունակվի, մատակարարումները կդադարեն, և երկրի հարավը կմնա առանց վառելիքի: Նոր 400 կիլովոլտանոց Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման գծի կառուցումը, որն այժմ 85 %-ով ավարտված է, նույնպես կդադարեցվի: Դա վերջ կդնի Երևանի՝ հարևանների հետ էներգետիկ ցանցերը համաժամեցնելու և էլեկտրաէներգիայի առևտուր անելու ծրագրերին:

Փախստականներ և մարդասիրական ճգնաժամ

Իրանը Մերձավոր Արևել քի ամենամեծ հայկական սփյուռքի՝ ավելի քան 100000 մարդու հայրենիքն է։ Ավելին, երկիրն ինքնին բախվում է ներքին բողոքի ցույցերի և անկայունության։ Իրանի դեսպանը վստահեցրել է, որ սահմանին դեռևս փախստականների կենտրոնացում չկա։ Սակայն ՀՀ ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանը խոստովանել է, որ իշխանությունները հստակ ծրագիր չունեն մարդկանց զանգվածային հոսքի համար։ 2025 թվականի ամռան փորձը, երբ 12-օրյա ռմբակոծությունները հանգեցրին սահմանի խախտման փորձերի, ցույց է տալիս, որ սպասումը երկար չի տևի։ 3 միլիոնից պակաս բնակչություն ունեցող Հայաստանի համար նույնիսկ տասնյակ հազարավոր փախստականներ ընդունելը կլինի ծանր բեռ։

Պաշտոնական Երևան. հանգստությո՞ւն, թե՞ անգործություն

Այս ամենի ֆոնին ՀՀ իշխանությունների արձագանքը, մեղմ ասած, տարօրինակ է թվում։ Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է անցկացրել հարձակումների սկսվելուց հետո միայն 24 ժամ անց, քանի որ զբաղված էր տարածաշրջաններ նախընտրական քարոզարշավի ուղևորություններով։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալ յանը հայտարարել է, որ ՀՀ-ի համար անվտանգության սպառնալիք չկա, և հետևանքները կլինեն միայն տնտեսական։ Սակայն ընդդիմությունն ու փորձագետները մեղադրում են կառավարությանը ռիսկերը թերագնահատելու մեջ: Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը կարծում է, որ Երևանը վարում է չեզոքության քաղաքականություն՝ ցավակցություն հայտնելով, բայց հստակ դիրքորոշում չընդունելով: Սակայն փլուզվող համակարգում չեզոքությունը կարող է ընկալվել որպես թուլություն:

Քանի դեռ Երևանը հույս ունի լավագույնի, նրա հարավային սահմանին լարվածությունն աճում է: Հայաստանի համար Իրանի կորուստը կնշանակեր ոչ միայն գործընկերոջ փոփոխություն, այլ նաև լիարժեք աղետ, որը կարող է ընդմիշտ փոխել տարածաշրջանի քարտեզը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՀՃԿ անդամը` վարչապետի կողմից նշանակված փախած գեներալիտետի մասինԿոտայքում բեռնատարը կոտրել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներըԱպրիլի 11-ին (վաղը), ժամը՝ 17:00. կհանդիպենք․ Լիլյա ՇուշանյանՀայաստանի հաջորդ վարչապետը լինելու է Սամվել Կարապետյանը և մենք ունենալու ենք ՈՒժեղ Հայաստան․ Վահագն ՄելիքյանՊրեմիերա. Միհրան Ծառուկյան -«Սիրելիս» Թրամփն իր աջակցությունն է հայտնել Օրբանին Հունգարիայի խորհրդարանական ընտրությունների նախաշեմինՄի դրամի ուժի ապրիլ ամսվա շահառուն Դավիթբեկյան խաղեր ՀԿ-ն էՀայաստանի Հանրապետության համար կարող են բացվել շատ լուրջ հնարավորություններ․ Էդմոն ՄարուքյանՈւկրաինան ցանկանում է երկրի տարածքում տեղակայել ԱՄՆ-ի և Եվրոպայի երկրների ռшզմաբազաներ. ԶելենսկիՓոփոխություններ են գալիս․ կարևոր նորություն մեկ ժամից․ Նարեկ ԿարապետյանՊատերազմի սպառնալիքով Ալիևը զիջումներ է կորզում Հայաստանից․ Ավետիք ՉալաբյանԺողովուրդը գիտի, որ այս իշխանությունը չի կարող իր անվտանգությունն ապահովել․ Արմեն ՄանվելյանՓաստորեն մարդիկ պարտավոր են դեմքով ճանաչել վարչապետի անվտանգության աշխատակիցներին․ Արեգ ՍավգուլյանԱրցախի օկուպացիան և բնակչության բռնի տեղահանումը վատ նախադեպ է այլ երկրների համար․ Աննա ԿոստանյանՀայոց գալիք հաղթանակն այլընտրանք չունի ու դա կարող է իրականացնել միայն ուժեղ առաջնորդը. Թ. Առաքելյան Երեկ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շնորհանդեսի ժամանակ ականատես եղանք համընդհանուր ոգևորության ու բացառիկ դրական մթնոլորտի. Արման ԱբովյանԱրցախը սկուտեղի վրա Ադրբեջանին նվիրել է Նիկոլ Փաշինյանը Պրահայում․ Նաիրի Սարգսյան Փաշինյանը գործի է գցում «մոլդովական սցենարը» Կգնա՞ Փաշինյանը Մոսկվա, թե՞ ոչ. կախված է ընտրողից Ինչո՞ւ է հետաձգվել ամերիկյան պատվիրակության այցը Հայաստան Վերականգնվող էներգետիկան գրեթե հասել է համաշխարհային հզորության կեսին Մեկնարկում է Ucom-ի և Իմփաքթ Հաբ Երևանի կանաչ ֆելոուշիփի երրորդ փուլը Բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը Մոնրեալում անցկացված մենամարտում հաղթանակ է տարել չիլիացի բռնցքամարտիկ Ֆրանկո Ֆիլգեյրայի նկատմամբՅունիբանկը մեկնարկել է «Հրավիրի՛ր ընկերներիդ և ստացի՛ր բոնուս» ակցիան Մեր առաջարկած Հայաստանում մեզ միավորում է Հայաստանի շահը․ Գագիկ ԾառուկյանՖասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցել Դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի առանձնատանը կազմակերպված ընդունելությանը Հայաստանի տարածքի մի մասը շարունակում է ռազմակալված լինել Ադրբեջանի կողմից․ Ավետիք Քերոբյան«Միասնության թևեր»-ը և «ՀայաՔվե»-ն, որոնք փետրվարի 27-ին հուշագիր էին ստորագրել՝ հունիսի 7-ի ընտրություններին միասնական հանդես գալու, որոշել են ավարտել համատեղ աշխատանքը Այն մասին, թե որտեղ են վատնվում մեր բյուջեի միջոցները, և ինչպես դրանք վերադարձնել ժողովրդին. Ավետիք ՉալաբյանTeam Holding․ ավարտվել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխման երկրորդ փուլը. տեղաբաշխող՝ Freedom Broker Armenia «Ռուսաստանը ձեզ հետ է»․ Երևանում Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին տրամադրվել է մարդասիրական օգնություն Ֆասթ Բանկն ամփոփել է 2025 թվականը բարձր ցուցանիշներով Ազատության հրապարակում՝ միասնության կոչ․ «Ուժեղ Հայաստանը» հրավիրում է հանրահավաքի Հրդեհ Արճիս գյուղում Պարտքի ծանր բեռը․ աճող թվեր և նվազող կյանքի որակ Ուկրաինական թեմայով Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև շփումները շարունակվում են ոչ ֆորմալ և գաղտնի պայմաններում. ԼավրովՄեկ տարվա ընթացքում մինուս 5.1 միլիարդ դոլար, 14.5 միլիարդ դոլար պարտք, 74% վերաարտահանում. Հայաստանի աղետի թվաականըԻրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի զինվшծ ագրեuիայի ընթացքում Իրանում զnhվել է ավելի քան 3,000 մարդ. իրանցի պաշտոնյաՓոփոխությու´ն` միայն Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ․ Տիգրան ԱբրահամյանՄիասնության հանրահավաք Ազատության հրապարակում․ Գառնիկ ԴավթյանՊատերազմի ելքը և Հայաստանի հարավային դարպասը. Էկզիստենցիալ վտանգներ և շանսեր. Էդմոն ՄարուքյանԻսրայելի ինքնապաշտպանnւթյան իրավունքը չի արդարացնում Լիբանանում նման մաuշտաբային ավերածnւթյnւնները․ ԿալլասԿոտրում ենք ՔՊ-ականների սուտ միֆերը․ Գոհար ՂումաշյանԱնվտանգության փոփոխություն՝ իրական, երկարաժամկետ խաղաղություն` ուժի և դիվանագիտության միջոցով․ «Ուժեղ Հայաստան»Եթե կա մի թիմ, որն ունակ է հաղթել «Ատլետիկոյին» հենց Մադրիդում, ապա դա «Բարսելոնան» է․ ԱրաուխոՊետական պարտքի սպասարկումը չպետք է լինի այսքան թանկ և անարդյունավետ․ Ավետիք ՉալաբյանՀայաստան–Իրան․ ռազմավարական գործընկերություն՝ որպես տարածաշրջանային կայունության գործոն (տեսանյութ)Միասնության հանրահավաք․ շտկենք թիկունքներս՝ միասնաբար ու համերաշխորեն․ Գոհար ՄելոյանՌԴ նախագահի հետ հանդիպումը ծրագրում ենք նաև հունիսի 2-րդ կեսին, ՀՀ-ՌԴ հարաբերությունները գտնվում են կառուցողական տրանսֆորմացիայի փուլում․ Փաշինյան