Երևան, 10.Ապրիլ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Դեռ կա՞ն մարդիկ, ովքեր հավատում են Փաշինյանին. «Փաստ» Ի՞նչ հետևանքներ կունենա Հայաստանի համար Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումը. «Փաստ» «Սրանից դաժան ցավ չկա, բայց ավագ որդի ունենք, հանուն նրա պետք է ապրենք». Շոթա Գևորգյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Շեխերում. «Փաստ» Կադաստրի կոմիտեն առաջարկում է փոփոխություններ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման գործընթացում. «Փաստ» Գնաճի պատճառները և հետևանքները Հայաստանում. ի՞նչ է սպասվում սպառողին. «Փաստ» Թուրքմենչայից մինչև այսօր. Ռուսաստանի ուղերձները և տարածաշրջանային հավասարակշռության ճգնաժամը. «Փաստ» Անհաղորդ չպետք է մնան. «Փաստ» «Ընդդիմությունն ունի լուրջ հնարավորություններ՝ առաջիկա ընտրություններում հաղթանակ գրանցելու». «Փաստ» Եթե այդքան վստահ են, ինչո՞ւ են այդքան... վախեցած. «Փաստ» Դատարկ տներ, կորած սուբսիդիաներ. «Փաստ»


Գյուղացին պետք է վաճառի իր բերքը հենց գյուղում․ «Ուժեղ Հայաստան»-ը առաջարկում է ստեղծել մթերման կայանների համազգային ցանց

Քաղաքական

Հայաստանի գյուղատնտեսությունը կարող է դուրս գալ ռիսկային ոլորտի կարգավիճակից, եթե գյուղացին վստահ լինի, որ իր արտադրած բերքը երաշխավորված կմթերվի և չի մնա վաճառքի խնդիրների առաջ։ Գործարար և բարերար Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի չորրորդ կետը հենց այս խնդիրն է հասցեագրում՝ առաջարկելով գյուղերում ստեղծել բերքի երաշխավորված մթերման համակարգ։ Ծրագրի հեղինակների համոզմամբ՝ դրա իրականացումը ոչ միայն կբարելավի գյուղացիների եկամուտները, այլև կնվազեցնի ներքին միգրացիան դեպի Երևան՝ նպաստելով ամբողջ Հայաստանի համաչափ զարգացմանը։

Մարտի 6-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը ներկայացրել է ծրագրի հիմնական գաղափարը՝ ընդգծելով, որ նախատեսվում է ամբողջ երկրում ստեղծել մթերման կայանների ցանց, որը գյուղացիներին հնարավորություն կտա իրենց արտադրանքը վաճառել առանց գյուղից հեռանալու։

Նրա խոսքով՝ Հայաստանի գյուղատնտեսության գլխավոր խնդիրներից մեկը իրացման դժվարությունն է։ Շատ դեպքերում գյուղացիները կարողանում են արտադրել որակյալ մթերք, սակայն չեն կարողանում այն հասցնել շուկա կամ արտահանել՝ համապատասխան միջնորդների բացակայության պատճառով։ Առաջարկվող մթերման կայանները հենց այդ միջնորդի դերակատարությունն են ունենալու։

«Մթերման կայանը կգնի գյուղացու արտադրանքը, այն կպահեստավորի և հետագայում կվաճառի ներքին շուկայում կամ կարտահանի։ Սա վերաբերում է թե մրգերին ու բանջարեղենին, թե մսամթերքին։ Այսպիսով գյուղացին ազատվում է վաճառքի կազմակերպման բարդ գործընթացից և կարողանում է կենտրոնանալ արտադրության վրա»,– նշել է Կարապետյանը։

Ծրագրի համաձայն՝ մթերման կայանները տեղակայվելու են ըստ տարածաշրջանների մասնագիտացման։ Արարատյան դաշտում դրանք հիմնականում կենտրոնացած կլինեն մրգերի և բանջարեղենի վրա։ Նախատեսվում է, որ յուրաքանչյուր շրջանում կգործի առնվազն երկու մթերման կայան, որպեսզի գյուղացին ունենա ընտրության հնարավորություն։ Սա, ըստ նախաձեռնության հեղինակների, նաև մրցակցություն կստեղծի մթերման կայանների միջև, ինչն իր հերթին կնպաստի ավելի բարձր գնով մթերքի գնմանը։

Մյուս մարզերում, որտեղ զարգացած է անասնապահությունը, մթերման կայանները հիմնականում կզբաղվեն մսամթերքի, ինչպես նաև կարտոֆիլի և ցորենի մթերումով։ Թեև ցորենը Հայաստանում համեմատաբար հեշտ է իրացվում, ծրագրի հեղինակները կարծում են, որ այդ ոլորտում ևս կան խնդիրներ, որոնք կարելի է լուծել կազմակերպված մթերման համակարգի միջոցով։

Կարապետյանի խոսքով՝ մթերման կայանների կարևոր առավելություններից մեկն այն է, որ գյուղացիները տարվա սկզբին արդեն կիմանան իրենց արտադրանքի մոտավոր վաճառքի գինը։ Դա հնարավորություն կտա հաշվարկել ծախսերը և գնահատել սպասվող եկամուտը՝ նվազեցնելով գյուղատնտեսության մեջ առկա անորոշությունը։

Նա նաև ընդգծել է, որ Հայաստանը ներկայումս տարեկան ներմուծում է մոտ մեկ ամբողջ չորս տասներորդ միլիարդ դոլարի գյուղմթերք, որի զգալի մասը հնարավոր է արտադրել հենց Հայաստանում։ Նրա գնահատմամբ՝ այդ ներուժի օգտագործումը կարող է մինչև հարյուր հազար մարդու համար աշխատանք ստեղծել։

Անդրադառնալով գյուղատնտեսության առջև կանգնած հիմնական խնդիրներին՝ Կարապետյանը նշել է, որ առաջին հերթին անհրաժեշտ է լուծել ոռոգման ջրի հարցը։ Չնայած Հայաստանը ջրառատ երկիր է, բազմաթիվ գյուղեր և այգիներ շարունակում են բախվել ոռոգման համակարգերի խնդիրներին։ Երկրորդ կարևոր հարցը գյուղացիների վարկային ծանրաբեռնվածությունն է, քանի որ շատերը սեզոնի սկզբին վարկ են վերցնում՝ առանց վստահ լինելու, թե տարվա վերջում ինչ գնով կկարողանան վաճառել բերքը։ Երրորդ խնդիրը գյուղտեխնիկայի հասանելիությունն է։ Նրա համոզմամբ՝ Հայաստանի փոքր տարածքը հնարավորություն է տալիս կազմակերպել տեխնիկայի ընդհանուր պարկեր, որոնք կարող են սպասարկել ամբողջ շրջաններ։

Կարապետյանի գնահատմամբ՝ վերջին ութ տարիների ընթացքում Հայաստանի գյուղատնտեսությունը մոտ տասը տոկոս անկում է ապրել։ Նա նաև նշել է, որ պետական բյուջեում գյուղատնտեսության համար նախատեսված ծախսերը վերջին տարիներին կրճատվել են, ինչն ավելի է խորացրել ոլորտի խնդիրները։

Սամվել Կարապետյանի գլխավորած քաղաքական թիմի ներկայացրած տնտեսական ծրագիրը ներառում է նաև մի շարք այլ նախաձեռնություններ՝ փոքր բիզնեսի համար արտոնյալ պայմանների ստեղծում, երիտասարդ ընտանիքների համար մատչելի բնակարանների ապահովում և մինչև երեք հարյուր հազար նոր աշխատատեղերի ստեղծում։ Ծրագրի հեղինակները համոզված են, որ այդ քայլերը կարող են ձևավորել երկրի համաչափ զարգացման նոր մոդել՝ տնտեսական ակտիվությունը կենտրոնացնելով ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզերում։

«Ինչո՞ւ է Օսմանյան կայսրության հետնորդ երկրի ԱԳ նախարարը աջակցում Նիկոլ Փաշինյանի կառավարությանը». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Փոփոխությունը սկսում է հենց քեզնից․ սպասելու եմ․ Ալիկ ԱլեքսանյանՀՀ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանն առաջին անգամ հանդես է գալու հանրային ուղերձով. վաղը լինելու է պատմական օր. Անուշ ՄիրզոյանԱպրիլի 15-ից 18-ը ՀՀ ողջ տարածքում ջերմաստիճանը կբարձրանա, բայց կմոտենա հաջորդ ցիկլոնը. Գագիկ ՍուրենյանՀայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը հանդես է գալու իր առաջին հանրային ուղերձով․ Տիգրան Աբրահամյան«Մենք հակառուս ուժ չենք». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)«Զոնտիկ»․ իրական և աղմկահարույց պատմության հիման վրա նկարահանված ֆիլմի պրեմիերանԵրեկ տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը․ Լուիզա ՍարգսյանՎաղը հիշարժան օր է. Սամվել Կարապետյանը 7-ամսյա կալանքից հետո հանդես կգա ուղերձով․ Նարեկ ԿարապետյանՄենք չենք դիտարկում քաղաքական անցյալը, դիտարկում ենք «մաքուր ձեռքերը» և պրոֆեսիոնալիզմը․ Նարեկ ԿարապետյանՀՃԿ անդամը` վարչապետի կողմից նշանակված փախած գեներալիտետի մասինԿոտայքում բեռնատարը կոտրել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներըԱպրիլի 11-ին (վաղը), ժամը՝ 17:00. կհանդիպենք․ Լիլյա ՇուշանյանՀայաստանի հաջորդ վարչապետը լինելու է Սամվել Կարապետյանը և մենք ունենալու ենք ՈՒժեղ Հայաստան․ Վահագն ՄելիքյանՊրեմիերա. Միհրան Ծառուկյան -«Սիրելիս» Թրամփն իր աջակցությունն է հայտնել Օրբանին Հունգարիայի խորհրդարանական ընտրությունների նախաշեմինՄի դրամի ուժի ապրիլ ամսվա շահառուն Դավիթբեկյան խաղեր ՀԿ-ն էՀայաստանի Հանրապետության համար կարող են բացվել շատ լուրջ հնարավորություններ․ Էդմոն ՄարուքյանՈւկրաինան ցանկանում է երկրի տարածքում տեղակայել ԱՄՆ-ի և Եվրոպայի երկրների ռшզմաբազաներ. ԶելենսկիՓոփոխություններ են գալիս․ կարևոր նորություն մեկ ժամից․ Նարեկ ԿարապետյանՊատերազմի սպառնալիքով Ալիևը զիջումներ է կորզում Հայաստանից․ Ավետիք ՉալաբյանԺողովուրդը գիտի, որ այս իշխանությունը չի կարող իր անվտանգությունն ապահովել․ Արմեն ՄանվելյանՓաստորեն մարդիկ պարտավոր են դեմքով ճանաչել վարչապետի անվտանգության աշխատակիցներին․ Արեգ ՍավգուլյանԱրցախի օկուպացիան և բնակչության բռնի տեղահանումը վատ նախադեպ է այլ երկրների համար․ Աննա ԿոստանյանՀայոց գալիք հաղթանակն այլընտրանք չունի ու դա կարող է իրականացնել միայն ուժեղ առաջնորդը. Թ. Առաքելյան Երեկ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շնորհանդեսի ժամանակ ականատես եղանք համընդհանուր ոգևորության ու բացառիկ դրական մթնոլորտի. Արման ԱբովյանԱրցախը սկուտեղի վրա Ադրբեջանին նվիրել է Նիկոլ Փաշինյանը Պրահայում․ Նաիրի Սարգսյան Փաշինյանը գործի է գցում «մոլդովական սցենարը» Կգնա՞ Փաշինյանը Մոսկվա, թե՞ ոչ. կախված է ընտրողից Ինչո՞ւ է հետաձգվել ամերիկյան պատվիրակության այցը Հայաստան Վերականգնվող էներգետիկան գրեթե հասել է համաշխարհային հզորության կեսին Մեկնարկում է Ucom-ի և Իմփաքթ Հաբ Երևանի կանաչ ֆելոուշիփի երրորդ փուլը Բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը Մոնրեալում անցկացված մենամարտում հաղթանակ է տարել չիլիացի բռնցքամարտիկ Ֆրանկո Ֆիլգեյրայի նկատմամբՅունիբանկը մեկնարկել է «Հրավիրի՛ր ընկերներիդ և ստացի՛ր բոնուս» ակցիան Մեր առաջարկած Հայաստանում մեզ միավորում է Հայաստանի շահը․ Գագիկ ԾառուկյանՖասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցել Դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի առանձնատանը կազմակերպված ընդունելությանը Հայաստանի տարածքի մի մասը շարունակում է ռազմակալված լինել Ադրբեջանի կողմից․ Ավետիք Քերոբյան«Միասնության թևեր»-ը և «ՀայաՔվե»-ն, որոնք փետրվարի 27-ին հուշագիր էին ստորագրել՝ հունիսի 7-ի ընտրություններին միասնական հանդես գալու, որոշել են ավարտել համատեղ աշխատանքը Այն մասին, թե որտեղ են վատնվում մեր բյուջեի միջոցները, և ինչպես դրանք վերադարձնել ժողովրդին. Ավետիք ՉալաբյանTeam Holding․ ավարտվել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխման երկրորդ փուլը. տեղաբաշխող՝ Freedom Broker Armenia «Ռուսաստանը ձեզ հետ է»․ Երևանում Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին տրամադրվել է մարդասիրական օգնություն Ֆասթ Բանկն ամփոփել է 2025 թվականը բարձր ցուցանիշներով Ազատության հրապարակում՝ միասնության կոչ․ «Ուժեղ Հայաստանը» հրավիրում է հանրահավաքի Հրդեհ Արճիս գյուղում Պարտքի ծանր բեռը․ աճող թվեր և նվազող կյանքի որակ Ուկրաինական թեմայով Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև շփումները շարունակվում են ոչ ֆորմալ և գաղտնի պայմաններում. ԼավրովՄեկ տարվա ընթացքում մինուս 5.1 միլիարդ դոլար, 14.5 միլիարդ դոլար պարտք, 74% վերաարտահանում. Հայաստանի աղետի թվաականըԻրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի զինվшծ ագրեuիայի ընթացքում Իրանում զnhվել է ավելի քան 3,000 մարդ. իրանցի պաշտոնյաՓոփոխությու´ն` միայն Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ․ Տիգրան Աբրահամյան