Երևան, 19.Ապրիլ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ո՞վ է 44-օրյա պատերազմի մեղավորը. Մենք չե´նք պարտվել մարտի դաշտում․ Արշակ Կարապետյան 30–40% ընտրող չի գտնում իր ընտրությունը․ մենք կփոխենք այդ վիճակը. Էդմոն Մարուքյան Ավստրիայում Յուրի Սաքունցը նվաճել է WBO Եվրոպայի չեմպիոնական գոտին Իշխանությունը փորձում է քաղաքական պայքարը փոխարինել շինծու «կաշառքի գործերով» ու վախի մթնոլորտով. Մարիաննա Ղահրամանյան Գիտնականները մշակում են արևային էներգիայի լազերային փոխանցման հեղափոխական նախագիծ Արդյո՞ք բոլոր միջոցներն են հասել հասցեատերերին. իշխանությունը բռնի տեղահանվածներին վերածում է քաղաքական վտարանդիների. «Փաստ» Ի՞նչ նպատակներ ու հետաքրքրություններ ունի Ռուսաստանը Հայաստանում. «Փաստ» «Եթե մենք չլինենք 18 տարեկան երեխաների կողքին, ո՞վ պետք է լինի». կամավոր Գևորգ Ինջիղուլ յանը զոհվել է հոկտեմբերի 8-ին Հադրութում. «Փաստ» Ահռելի հնարավորություններ, օբյեկտիվ ու սուբյեկտիվ խնդիրներ. «Փաստ» Ոչ միայն անազնիվ. կարո՞ղ է շաբաթը ուրբաթից շուտ գալ. «Փաստ»


Գիտնականները պարզել են, թե ինչու որոշ հիշողություններ չեն կարող «թափանցել» գիտակցության մեջ

TV

Գիտնականները ցույց են տվել, որ հիշողությունները կարող են պահպանվել ուղեղում և նույնիսկ նորից ակտիվանալ, թեև մարդը դա չի գիտակցում և կարծում է, թե մոռացել է դրանք:

Նոթինգհեմի համալսարանի մասնագետների կողմից իրականացված հետազոտությունը փաստել է, որ ուղեղն ընդունակ է «վերականգնել» անհրաժեշտ հիշողությունները, նույնիսկ եթե մարդը չի կարողանում դրանք գիտակցաբար մտաբերել: Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Journal of Neuroscience ամսագրում:

Ուղեղի աշխատանքին հետևելու համար հետազոտողները կիրառել են մագնիսաէնցեֆալոգրաֆիայի մեթոդը. տեխնոլոգիա, որը թույլ է տալիս արձանագրել նեյրոնների ակտիվության ժամանակ առաջացող թույլ մագնիսական դաշտերը: Դրա օգնությամբ կարելի է հետևել այսպես կոչված նեյրոնային օսցիլյացիաների դինամիկային՝ ուղեղի ռիթմիկ էլեկտրական ակտիվությանը, որը հաճախ անվանում են ուղեղային ալիքներ:

Այս ռիթմերը առանցքային դեր են խաղում հիշողությունների ձևավորման, պահպանման և արտաբերման գործում՝ համակարգելով նեյրոնների տարբեր խմբերի աշխատանքը:

Փորձի ընթացքում մասնակիցներին առաջարկել են մտապահել խթանիչների զույգեր՝ որոշակի բառ և կարճ տեսանյութ։ Փորձարկվողները պետք է դրանց միջև վառ ասոցիացիա պատկերացնեին։ Ավելի ուշ նրանց ցույց են տվել բառերը և խնդրել մտաբերել համապատասխան տեսանյութը։ Այդ ողջ ընթացքում մագնիսաէնցեֆալոգրաֆիան արձանագրել է ուղեղի ակտիվությունը, իսկ մեքենայական ուսուցման հատուկ ալգորիթմը, որը վարժեցված է եղել յուրաքանչյուր տեսանյութի բնորոշ նեյրոնային ազդանշանները ճանաչելու համար, վերլուծել է՝ արդյո՞ք տեղի է ունենում համապատասխան հիշողության կրկնակի ակտիվացում, թե ոչ։

Վերլուծությունը ցույց է տվել, որ ուղեղն իսկապես ակտիվացնում է հիշողությունները նույնիսկ այն դեպքում, երբ մարդը չի կարողանում դրանք գիտակցաբար վերարտադրել։ Այնուամենայնիվ, հաջողված և անհաջող մտաբերման միջև կարևոր տարբերություն է հայտնաբերվել։

Երբ հիշողությունն, ի վերջո, հասնում է գիտակցությանը, նեյրոնային ազդանշանն ավելի ռիթմիկ է դրսևորվում ուղեղային ալիքների այսպես կոչված «ալֆա-տիրույթում»։ Գիտնականները ենթադրում են, որ այս ռիթմն օգնում է հիշողության ազդանշանին «առանձնանալ» նեյրոնային ակտիվության ընդհանուր աղմուկի ֆոնին։

Հետազոտողներն այս գործընթացը համեմատում են մարզադաշտի հետ. եթե բազմաթիվ մարդիկ միաժամանակ խոսում են, առանձին բառերը դժվար է տարբերակել, բայց եթե բոլորը սկսում են երգել միևնույն երգը, ձայնը դառնում է հստակ լսելի։ Նմանատիպ մեխանիզմ, հավանաբար, գործում է նաև ուղեղում. նեյրոնային ազդանշանի ռիթմիկությունը թույլ է տալիս հիշողությանը «ճեղքել» ֆոնային ակտիվությունն ու հասանելի դառնալ։

Գիտնականները նաև հայտնաբերել են, որ նման ռիթմիկ ազդանշանի պահին ուղեղի կեղևի զգայական հատվածներում ալֆա-ակտիվության ընդհանուր մակարդակը նվազում է։ Սա հիշեցնում է այն իրավիճակը, երբ մարզադաշտում ընդհանուր աղմուկը թուլանում է և նույնիսկ երկրպագուների մեղմ երգչախումբը դառնում է լսելի։ Հետազոտողների կարծիքով՝ այս արդյունքները կարող են կարևոր նշանակություն ունենալ հիշողության հիվանդությունների, օրինակ՝ դեմենցիայի բուժման համար։ Եթե հիշողությունները շարունակում են գոյություն ունենալ ուղեղում, բայց պարզապես չեն հասնում գիտակցության մակարդակին, ապա ապագա բուժման մեթոդները կարող են ուղղված լինել ոչ թե կորուսյալ հիշողության «վերականգնմանը», այլ արդեն իսկ գոյություն ունեցող հիշողությունների դրսևորման աջակցությանը։

«Արթիկ» ՔԿՀ-ում կանխվել է անօդաչու թռչող սարքի միջոցով 13 բջջային հեռախոսի և արգելված այլ պարագաների ներնետման փորձ13 ամենատարածված երազները և դրանց իրական նշանակությունը Ո՞վ է 44-օրյա պատերազմի մեղավորը. Մենք չե´նք պարտվել մարտի դաշտում․ Արշակ ԿարապետյանԴիլիջանի թունելում բախվել են «ԶԻԼ» բեռնատարը և «Hyundai Elantra»-ն․ վերջինը գլխիվայր շրջվել է30–40% ընտրող չի գտնում իր ընտրությունը․ մենք կփոխենք այդ վիճակը. Էդմոն Մարուքյան Կենդանակերպի խորագիր․ ի՞նչ են նշանակում անձնական մոլորակները ծննդյան քարտեզում Իրանի ռազմածnվային ուժերը պատրաստ են կրկին պարտության մատնել ԱՄՆ-ին և Իսրայելին․ ԽամենեիՉարենցավանի տարածքում հրդեհ է բռնկվել «Chevrolet»-ում Ուկրաինայի շուրջ բանակցությունների վերսկսումը գերակա խնդիր չէ․ Ռուսաստանը ոչ մեկին բանակցություններ չի պարտադրում․ ԼավրովԱվստրիայում Յուրի Սաքունցը նվաճել է WBO Եվրոպայի չեմպիոնական գոտին Իշխանությունը փորձում է քաղաքական պայքարը փոխարինել շինծու «կաշառքի գործերով» ու վախի մթնոլորտով. Մարիաննա ՂահրամանյանԳիտնականները մշակում են արևային էներգիայի լազերային փոխանցման հեղափոխական նախագիծԱյսօր «Համահայկական ճակատ»-ի ներկայացուցիչները ներկա գտնվեցին «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» (ԴՕԿ) կուսակցության արտահերթ համագումարին․ Արսեն ՎարդանյանՌուսաստանը բազմաթիվ անհամաձայնություններ ունի ԱՄՆ վարչակազմի հետ․ անհրաժեշտ է քննարկել, թե ինչպես են նրանք պատկերացնում Մոսկվայի հետ տնտեսական հարաբերությունների ապագան․ ԼավրովՎերացվել է Ալափարս գյուղի մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումըԷժան ավիատոմսն «ավելի թանկ» կարող է նստել պետության վրա. Արարատ Միրզոյան Կառավարությունը կսուբսիդավորի պարարտանյութերի ձեռքբերումը «Յուվենտուսը» երկարաձգեց պայմանագիրը Լոկատելիի հետ Վիճшբանություն է տեղի ունեցել Երևանի թիվ 164 դպրոցում․ կա վիրшվոր Converse Mobile-ը թարմացվել է․ ի՞նչ է փոխվելՓաշինյանի լաբիրինթոսային մղձավանջը. Սուրեն ՍուրենյանցՄենք ապրել ենք մի իրականության մեջ, երբ «Mercedes G» քշողը նպաստ է ստացել․ նրանց պատճառով մյուս կարիքավորի համար չենք կարողանում ավելի որակյալ ծառայություններ մատուցել․ ՓաշինյանՈչ ոք չի կարող կանգնեցնել մեզ փոփոխությունների ճանապարհին՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Գոհար ՂումաշյանՄեկնարկել են «Մոնթե» ֆիլմի նկարահանումները․ Մոնթեին կմարմնավորի Վլադիրմի ՄսրյանըԱՄՆ նախագահը մեկ ժամվա ընթացքում յոթ պնդում է արել, բոլորը՝ կեղծ․ Ղալիբաֆ «Բարձրաձայնեք ձեր սիրո մասին ամեն օր ու քանի կա դրա հնարավորությունը՝ պինդ գրկեք նրանց»․ Սոֆի ՄխեյանՈւժեղ թիմ. ուժեղ առաջնորդ․ փոփոխությունը ճանապարհին է․ փոփոխություն՝ միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետԹրամփը ամբողջ աշխարհին ցույց տվեց, որ ԱՄՆ-ն ամենակարող չէ․ Լուկաշենկո Ես ավարտել եմ 8 պшտերազմ, եթե ավելացնեք Իրանն ու Լիբանանը, արդեն կլինի 10 ավարտված պшտերազմ․ ԹրամփԼՀԿ համամասնական ցուցակի եռյակը. Էդմոն ՄարուքյանՆախագահի պաշտոնում առաջարկվում է Միքայել Աջապահյանի թեկնածությունը․ Էդմոն ՄարուքյանՍրանց զենքը վիրավորանքն է, զրպարտությունը, բռնությունն ու ոհմակային հարձակումը. Աբրահամյան Լպիրշության մաստեր-կլաս Փաշինյանից ու Ջուլհակյանից «ՀայաՔվեի» նպատակն է հասնել ՀՀ բոլոր քաղաքացիներին, անկախ բնակության համայնքից․ Ավետիք ՉալաբյանԷրդողանի ծաղրը ՀՀ իշխանությունների հասցեին Բաքուն ոչ մի հետքայլ չի անում իր նարատիվներից Այս ընտրությամբ որոշվելու է Հայաստանը պետություն մնալու է, թե ոչ. Էդմոն Մարուքյան «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ».ՍԻՄ Կուսակցությունը նախապատրաստվում է ԱԺ ընտրությունների Մարուքյան․ «Վարչապետական գզվռտոցի մեջ չենք մտնելու»ԶՊՄԿ-ն ընդլայնում է արտադրությունը․ նախատեսվում է հասնել տարեկան 30 մլն տոննա հանքաքարի արդյունահանման Investor’s Day Ամերիաբանկում. Ներդրումային ռազմավարություններն ու նոր հնարավորությունները Ուժեղ Հայաստան լինելու է, մնայուն եւ ուժեղ խաղաղություն լինելու է, որը բերելու է Սամվել Կարապետյանը. Արեգա ՀովսեփյանԵրկրի ներսում չենք կարողանում այնպես անել, որ գյուղացին ցորեն արտադրի և ամբողջությամբ կախված ենք դրսի ներկրումներից. Աննա ԳրիգորյանՊետք է վերացնենք ատելության խոսքը և համերաշխություն հաստատենք ամբողջ Հայաստանում․ Ատոմ Մխիթարյան«Լուսավոր Հայաստան» կուսակցության արտահերթ համագումարը. ՈՒՂԻՂ Փաշինյանական իշխանությունը խուճապահար ձերբակալում է բոլոր ընդդիմախոսներին Ընդդիմության պառակտումը ուժեղացնում է իշխանությանը․ Աննա ԿոստանյանՈվքե՞ր են կրում հիջաբ, և արդյո՞ք այն միայն մուսուլմաններին է հատուկ. «Փաստ»Ըստ նրանց՝ ամեն ինչ նորմալ է, որևէ խնդիր չկա, միակ բացը այն է, որ մեր պետությունում չկա երդվյալ ատենակալների ինստիտուտ. Էդմոն Մարուքյան«Երկրի ամենամեծ արդյունաբերական արևային էլեկտրակայանը» գործում է Օմսկի նավթավերամշակման գործարանում