Երևան, 12.Ապրիլ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես են «խեղդող կետերը» որոշում համաշխարհային տնտեսության ճակատագիրը. «Փաստ» Ի՞նչ վտանգներ են սպառնում Հայաստանին Փաշինյանի պատճառով. «Փաստ» «Դավիթիս պատգամներն ու թոռնիկներս են ապրեցնում». պահեստազորային Դավիթ Խլղաթյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... երկու ամիս անց. «Փաստ» Առաջարկվում է ներդնել բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման գործուն մեխանիզմ. «Փաստ» «Իրատեսական սահմաննե՞ր», թե՞ ինքնասահմանափակում . «Փաստ» Ժողովրդավարական հիմքերի էրոզիան Եվրամիությունում. «Փաստ» «Նա մարդ-քաոսն է, սիրում է անկառավարելիություն, անարխիա, անկանխատեսելիություն, նա դրանից է ուժ ստանում». «Փաստ» Եկեղեցու ու նրա Գահակալի վրա ճնշումներ գործադրելու հարցում արտաքին գործոնը շատ կարևոր դեր է կատարում. «Փաստ» Նորից «փոցխի» վրա. «Փաստ» Քաղաքական դաշտի հերթական «փուչիկի» պայթյունը. «Փաստ»


Ինչպե՞ս է պետությունն աջակցել, որպեսզի վարչապետի ընտանիքի մտերիմը «քցի» բանկերին

Քաղաքական

Հայաստանում կոռուպցիոն պատմությունները հաճախ սկսվում են սովորական թվացող անուններից, որոնք առաջին հայացքից ոչինչ չեն ասում հանրությանը։ Սակայն երբ այդ անունները սկսում ես որոնել պաշտոնական ռեգիստրներում և դատական տեղեկատվական համակարգերում, երբեմն բացվում են բավական հետաքրքիր հանգամանքներ։

Այդպիսի անուններից մեկը Մարատ Սեկոյանն է։ Առաջին հայացքից անուն, որը որևէ բան չի ասի մեր ընթերցողներին, սակայն բավական է այն որոնել մի քանի տեղեկատվական կայքերում, և անմիջապես պարզ է դառնում՝ թե ով է նա իրականում։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընտրողների ռեգիստրի համաձայն՝ Մարատ Սեկոյանը ծնվել է 1991 թվականին և բնակվում է Երևանի Կենտրոն վարչական շրջանի բավական թանկարժեք թաղամասերից մեկում։ Արդարադատության նախարարության պետական ռեգիստրի տվյալներով՝ Մարատ Գագիկի Սեկոյանը միկրոձեռնարկատեր է․ նա դեռ 2017 թվականից գրանցված անհատ ձեռնարկատեր է։

Այս տվյալները առաջին հայացքից որևէ արտառոց բան չեն պարունակում և կարող են խոսել սովորական բիզնես գործունեություն իրականացնող անձի մասին։ Սակայն այդ տպավորությունը անմիջապես փոխվում է, երբ նույն անունը որոնում ենք ՀՀ դատական տեղեկատվական համակարգում։

Պարզվում է, որ 2023 թվականի մայիսի 2-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն դիմել է Սնանկության դատարան՝ պահանջելով սնանկ ճանաչել «Մարատ Սեկոյան Գագիկի» անհատ ձեռնարկատիրոջը։ ՊԵԿ-ի ներկայացրած տվյալներով՝ Սեկոյանը պետության նկատմամբ ուներ 4․572․194 դրամ հարկային պարտավորություն, որը չէր մարվել, և կոմիտեն գտել էր, որ այդ գումարի բռնագանձման միակ տարբերակը նրան սնանկ ճանաչելն է։

Սակայն դատական վարույթի ընթացքում պարզվել է, որ Սեկոյանը պարտավորություններ ունի ոչ միայն պետության, այլ նաև բանկերի նկատմամբ։ Այստեղ արդեն պատկերն ավելի հետաքրքիր է դառնում։

Դատական նյութերի համաձայն՝ Սեկոյանը ուներ հետևյալ պարտավորությունները՝ ՀՀ ՊԵԿ-ին՝ 200․000 դրամ, «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ին՝ 54․209,20 ԱՄՆ դոլար, նույն բանկին՝ ևս 4․367,80 դրամ, ինչպես նաև «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ին՝ 864,61 ԱՄՆ դոլար։

Վարույթի ընթացքում սնանկության գործով կառավարիչը հայտնել է, որ գույքագրման ընթացքում հայտնաբերվել է Սեկոյանին պատկանող ընդամենը մեկ գույք՝ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի 42-րդ փողոցի թիվ 37 հասցեում գտնվող անշարժ գույքի 1/4 բաժնեմասը, որը գրավադրված էր «Կոնվերսբանկ»-ում։

Ավելի ուշ ներկայացված միջնորդությամբ նշվել է, որ գույքի մյուս սեփականատեր Սուրեն Ազատի Ազատյանը պատրաստ է գնել այդ բաժնեմասը ընդամենը 5 միլիոն դրամով։ Դատարանը բավարարել է այդ պահանջը։ Արդյունքում գույքը վաճառվել է նշված գնով, և Սեկոյանը սնանկ է ճանաչվել՝ ազատվելով իր պարտավորություններից։

Բանկը, որին Սեկոյանը պարտք էր ավելի քան 54 հազար ԱՄՆ դոլար և որի օգտին գրավադրված էր տվյալ գույքը, հետագայում հրաժարվել է իր ներկայացրած պահանջից։

Հարց է առաջանում՝ արդյո՞ք նույն բանկը կհրաժարվեր նման պահանջից, եթե խոսքը սովորական քաղաքացու մասին լիներ։ Հայաստանի բանկային պրակտիկան ցույց է տալիս, որ նույնիսկ շատ ավելի փոքր պարտքերի դեպքում քաղաքացիները տարիներով դատական գործընթացների մեջ են հայտնվում։

Արդյունքում ստացվում է բավական տարօրինակ պատկեր։ Սեկոյանը սնանկ ճանաչվեց, պարտավորություններից ազատվեց, վճարեց ընդամենը 5 միլիոն դրամ գույքի վաճառքից, իսկ գույքը գնեց դրա մյուս սեփականատերը։

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 288-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում կեղծ սնանկության համար։ Մնում է հասկանալ՝ արդյո՞ք գլխավոր դատախազությունը կհետաքրքրվի այս պատմությամբ և կփորձի պարզել՝ արդյոք այստեղ առկա են կեղծ սնանկության կամ այլ հնարավոր չարաշահումների տարրեր։

Հատկապես այն պայմաններում, երբ խոսքը վերաբերում է մի անձի, որը, ըստ տարբեր տեղեկությունների, մտերիմ հարաբերություններ ունի վարչապետի ընտանիքի հետ։ Մարատ Սեկոյանը վարչապետի ընտանիքի հետ մտերիմ է, և, դատելով սոցցանցերում հրապարակված նկարներից, վարչապետի դուստր Մարիամ Փաշինյանին հաճախ կարելի է տեսնել նրա ուղեկցությամբ։

ԱՄՆ-ն իր պահուստից 8,5 մլն բարել նավթ կփոխանցի չորս ընկերությունների Իվետա Մուկուչյանը՝ PUMA Armenia-ի նոր ամբասադոր Ամբողջ Հանրապետությունում սպասվում են տեղումներ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է Ուկրաինայի հետ գերիների փոխանակման մասին՝ «175-ը 175-ի դիմաց» ձևաչափովԱրամ Վարդևանյանը մանրամասնեց, թե ինչու «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական ամբողջական ցուցակն այսօր չհրապարակվեցԹուրքիան օրինագիծ է մշակել, որը նախատեսում է մինչև 2040 թվականն ամբողջությամբ արգելել ծխախոտի վաճառքն ու օգտագործումըՄեր դրոշը մեր ձեռքերում է, մեր Արարատը՝ մեր սրտերում. Նարեկ ԿարապետյանԵվ հենց այս «մենք»-ն է կառուցելու անվտանգ, արժանապատիվ, բարեկեցիկ ու ուժեղ Հայաստան. Նաիրի ՍարգսյանԻսրայելի և Լիբանանի պատվիրակությունների միջև ուղիղ բանակցությունները կսկսվեն ապրիլի 14-ին«Գեղեցկությունը սկսվում է այնտեղից, որտեղ քեզ ընդունում են առանց «բայց»-երի»․ Լիա ԶախարյանՀայաստանի հսկայական դրոշը՝ Կասկադում. «Ուժեղ Հայաստանի» ակցիանԺողովուրդ ջան, եկեղեցու կողքով ենք անցնում. բոլորդ խաչակնքվեքԷջմիածին քաղաքի գլխավոր հրապարակում կրակnցներ են հնչել Հայաստանում կայացավ Եվրասիական մարզական համագործակցության առաջին ֆորումը. Գագիկ Ծառուկյանը՝ նախագահՔայլերթի մասնակիցները Հանրապետության հրապարակում են. ոստիկանական մեծաթիվ ուժեր կան«Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի հանրահավաքին ներկա է եղել շուրջ 40,000 մարդԵրուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունըԲիզնեսի կառավարումը փոխանցում եմ երեխաներիս, ես ծառայելու եմ իմ երկրին․ Սամվել Կարապետյան«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքն ավարտվեց. Մեկնարկեց երթը (ուղիղ)Մեր երազած Հայաստանը բաժանված, նվաստացած, մոլորված Հայաստանը չէ. Արամ ՎարդևանյանՔեզ թուլություն չի սազում, հա'յ ազգ։ Չե'նք համակերպվելու. Նարեկ ԿարապետյանՄшhն այնքան սարսափելի չէ, ավելի սարսափելի է մե ռելի պես ապրելը. Արթուր ԱվանեսյանՄիասին մենք այն ուժն ենք, որ փոփոխություն է բերելու և այդ ուժը հնարավոր չէ կանգնեցնել. Սամվել ԿարապետյանՌուս-ուկրաինական hակամարտությունը չի կարող լուծվել առանց Ռուսաստանի համար անվտանգության երաշխիքների․ Սերգեյ ԼավրովՄեսսին կվերադառնա՞ «Բարսելոնա»․ պատասխանում են կատալոնական ակումբից ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք պետք է կանգնեցնենք Նիկոլ Փաշինյանին, լռելու ժամանակը ավարտվել է․ Ալիկ ԱլեքսանյանՄենք հասնում ենք մեր համախմբման երազանքին․ Նարեկ ԿարապետյանՄեր երկրին ուժեղ ղեկավար է պետք․ Իրինա Յոլյան (Տեսանյութ)Թրամփը նշել է ԱՄՆ-Իրան գործարքի առաջին կետը ՀՀ պետական համակարգը ծայրաստիճան անձնակենտրոն է․ այն պետք է վերակառուցել․ Ավետիք ՉալաբյանԿառավարությունը պատրաստվում է լուծարել ԳԱԱ-ն և մարզային բոլոր բուհերը․ Արմեն ՄանվելյանՄենք պետք է կանգնեցնենք Նիկոլ Փաշինյանին. Ալեքսան ԱլեքսանյանՓաշինյա՛ն, նայի՛ր, մենք քեզ ճանապարհելու ենք․ փոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանՆարեկ Կարապետյանը` շրջապատված բազմաթիվ աջակիցներով, եկավ հանրահավաքի վայր«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը մեկնարկեց աղոթքով (ուղիղ)Սամվել Կարապետյանի աջակիցները Ուժեղ Հայաստան բացականչելով գնում են հանրահավաք Ազատության հրապարակից Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի առաջին ելույթը. Ուժեղ ՀայաստանԱզատության հրապարակից Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի առաջին ելույթըԻրանի դեմ գործողությունները բացահայտեցին ՆԱՏՕ-ի ներսի խնդիրները. Աբրահամյան ԵՄ-ից փորձագետներ են ժամանել՝ «հիբրիդային» սպառնալիքների դեմ պայքարի համար Դատարանը փաստեց փաշինյանական կեղծիքը Ի՞նչ է զգուշացրել ՌԴ փոխնախարարը Հայաստանի դեսպանին Փաշինյանը միտումնավոր է խոշտանգում 18-ամյա պատանուն Պատմական օր մեր երեխաների ապագայի համար. Ուժեղ Հայաստան «ՀայաՔվեն» գրասենյակ բացեց Հրազդան քաղաքումՈրպես քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանը միայն մահեր է բերել. Գոհար ՂումաշյանԶոհ, վիրավորներ․ Փաշինյանի մահաբեր ընթացքը պետք է կանգնեցնել. Անուշ ՄիրզոյանՁեր ուրախ ավտոբուսը այսուհետ «մահաբեր ավտոբուս է. Արթուր ՄիքայելյանՓոփոխություները սկսվում են. Սամվել Կարապետյանը հանդես կգա հանրային ուղերձով. տեսանյութ