Երևան, 11.Ապրիլ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Եվրասիայի» հումանիտար առաքելությունը. Արցախի թեմայի վերադարձը մեդիաօրակարգ՝ ի հեճուկս լռության մատնելու փորձերի. «Փաստ» Ե՞րբ կձևավորվի նոր իշխանությունը. «Փաստ» Դեռ կա՞ն մարդիկ, ովքեր հավատում են Փաշինյանին. «Փաստ» Ի՞նչ հետևանքներ կունենա Հայաստանի համար Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումը. «Փաստ» «Սրանից դաժան ցավ չկա, բայց ավագ որդի ունենք, հանուն նրա պետք է ապրենք». Շոթա Գևորգյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Շեխերում. «Փաստ» Կադաստրի կոմիտեն առաջարկում է փոփոխություններ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման գործընթացում. «Փաստ» Գնաճի պատճառները և հետևանքները Հայաստանում. ի՞նչ է սպասվում սպառողին. «Փաստ» Թուրքմենչայից մինչև այսօր. Ռուսաստանի ուղերձները և տարածաշրջանային հավասարակշռության ճգնաժամը. «Փաստ» Անհաղորդ չպետք է մնան. «Փաստ» «Ընդդիմությունն ունի լուրջ հնարավորություններ՝ առաջիկա ընտրություններում հաղթանակ գրանցելու». «Փաստ»


«Բարի, ընկերասեր, կենսուրախ, կյանքի մարդ էր Էրիկս». Էրիկ Սայադյանն անմահացել է հոկտեմբերի 15-ին՝ Մերձարաքսյան հովտի Արաքսավան տեղանքի թեժ մարտերի ժամանակ. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«1998 թվականին ընտանիքով Վայոց ձորի մարզից տեղափոխվել ենք Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաք։ Էրիկս չորս տարեկան էր այդ ժամանակ, ծննդյան օրն այնտեղ նշեցինք։ Մեծացել է Կովսական քաղաքում, այնտեղ հաճախել է Թաթուլ Կրպեյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը։ 22 տարի՝ մինչև տղայիս անմահանալու օրը, ապրել ենք Արցախում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Ալինան՝ Էրիկի մայրը։ Էրիկը ծնվել է Վայոց ձորի Քարագլուխ գյուղում։ Մանկության առաջին տարիներին ընտանիքն այստեղ է ապրել, այնուհետև՝ Արցախում։ Էրիկի հայրիկը ազատամարտիկ է եղել, ուստի պատահական չէ, որ հայրենիքի հանդեպ սերն ու հոգատարությունը փոխանցվել էր նաև նրա որդուն։

Որպես ընկերասեր ու սրտաբաց է բնութագրում որդուն տիկին Ալինան։ «Հիմա թոռնիկս իր բնավորության այդ հատկանիշներով շատ նման է քեռուն։ Մարդասեր տղա էր, բարի, շփվող, բոլորի հետ ծանոթություն ու ընկերություն էր հաստատում, կենսուրախ էր, կյանքի մարդ։ Փոքրուց սիրում էր մեծերի հետ ընկերություն անել, շփվել նրանց հետ։ Պատանեկության տարիներից իրեն թույլ ենք տվել ինքնուրույն լինել, կայանալ, որոշումներ կայացնել։ Ամռանը քույրիկի հետ գալիս էր Եղեգնաձոր՝ մեր հարազատների մոտ։ Իր շրջապատն էր ստեղծել, ընկերներ ձեռք բերել։ Դպրոցի ավարտական դասարաններում իրեն ասում էի՝ պարտադիր պետք է բարձրագույն կրթություն ստանաս, մասնագիտություն ձեռք բերես։ Սկզբում չէր կողմնորոշվում։ Ամռանը քույրիկի հետ կրկին եկավ Եղեգնաձոր հանգստանալու, հետո զանգահարեց՝ հետ չեմ գալիս, մնում եմ Եղեգնաձորում, որ պարապեմ, ընդունվեմ համալսարան։ 12-րդ դասարանը սկսեց հաճախել Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցում, զուգահեռ պարապում էր մաթեմատիկա, անգլերեն, հայոց լեզու»։

Դպրոցն ավարտելուց հետո Էրիկն ընդունվում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղ՝ «Ֆինանսներ» բաժինը։ 2012-2014 թթ. ծառայել է Հայաստանի զինված ուժերում, զորացրվելուց հետո շարունակել է ուսումը համալսարանում։ 2016 թվականին ծառայության է անցել ԱԱԾ սահմանապահ զորքերում։ «Իրենց զորամասը գտնվում էր մեր բնակավայրին բավականին մոտ։ Մի քանի օրից սկսվեց Ապրիլ յան պատերազմը։ Մասնակցություն ունեցավ այդ պատերազմին։ Հենց այդ ժամանակ արդեն ծանր ապրումներ ունեցա, թե ինչու թույլ տվեցի, որ աշխատանքի անցնի սահմանապահ զորքերում։ Միաժամանակ սովորում էր Եղեգնաձորի տնտեսագիտական համալսարանում՝ արդեն հեռակա բաժնում։ Համալսարանն ավարտեց։ Սեպտեմբերի սկզբին արձակուրդում էր, գնաց Եղեգնաձոր՝ դիպլոմը վերցնելու։ Մեծ նպատակներ ուներ, որ պետք է շարունակի կրթությունը։ Արձակուրդը վերջացավ, արդեն աշխատանքի վայրում էր, երբ 44-օրյա պատերազմը սկսվեց»։

Սեպտեմբերի 27-ին թշնամին հարձակվեց Արցախի Հանրապետության վրա։ «Առաջին պայթյունները մենք լսել ենք։ Միանգամից զանգահարեցի տղայիս՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում։ Մի քանի զանգերիս չպատասխանեց։ Հետո արդեն լուրերից տեղեկացա, որ պատերազմ է։ Էրիկը զանգահարեց։ Հարցնում էի, թե ինչ ձայներ են, ուր է հիմա նա։ «Ի՞նչ ձայներ, մա՛մ, ես քնած եմ»։ Բայց այդ րոպեին նա արդեն առաջնագիծ էր գնում։ Մեքենայի մեջ էր։ Մի քանի օր լուր չունեցանք իրենից։ Էրիկս գնդացրորդ էր։ Բացի դա, դասընթացների էր մասնակցել, տիրապետում էր «Իգլա» տեսակի զենքին։ Կարճ զրույցներ էինք ունենում, միշտ ասում էր. «Երկար խոսել չեմ կարող, ամեն ինչ նորմալ է: Մենք ուժեղ ենք, մենք հաղթելու ենք»: Նույնն էր ասում, ինչ բոլոր մեր տղաները։ Քույրիկին ևս զանգահարում էր։ Բայց զրույցների ժամանակ նաև ասում էր. «Մա՛մ, պապային ասա, հավաքվեք, տեղափոխվեք այստեղից»։ Ամեն ինչ էինք ստեղծել 22 տարվա ընթացքում։ Բայց իմ պատասխանն էր իրեն՝ ես առանց քեզ ոչ մի տեղ չեմ գնա, ո՞նց կարող եմ քեզ թողնել, գնալ։ Գնում էինք Կապան, աղջկաս մոտ, մի որոշ ժամանակ մնում իրենց հետ, հետո վերադառնում տուն։ Ինձ հետ զրուցելիս Էրիկն ասում էր. «Ամեն ինչ լավ է, ես երրորդ գծում եմ»: Բայց քույրիկին ասել էր՝ կոտորում ենք սրանց, ջարդում ենք, ամեն ինչ լավ է լինելու»։

Հոկտեմբերի 15-ին Էրիկն այլևս չի պատասխանում մայրիկի զանգերին։ «Հոկտեմբերի 14-ին՝ քույրիկի հետ վերջին զրույցի ժամանակ, ասել էր, որ մի քանի օր կապ չի լինի. «Տեղս հարմար չի, չեմ զանգի, մամայենց կասես՝ չանհանգստանան»։ Աղջիկս արդեն բալիկ ուներ, մեկ տարեկան էր, ասել էր՝ Սիլվիին լավ կպահես։ Շատ երկար էին զրուցել, ասել էր՝ պատերազմից վերադառնալուց հետո ամուսնանալու եմ։ Ուսումը շարունակելու հետ կապված մեծ ծրագրեր ուներ»։

Մերձարաքսյան հովիտներում էր ծառայում Էրիկը։ Պատերազմի օրերին ևս այնտեղ էր։ Արաքսավան տեղանքի համար թեժ մարտեր էին։ Չենթարկվելով նահանջ հրամանին՝ Էրիկը գնում է վիրավոր ընկերների հետևից։ Թշնամու կրակի տակից դուրս է բերում վիրավորներին և զոհվածներին։ Վերջին վիրավորին դուրս բերելու ընթացքում (նա Էրիկի հրամանատարն էր) թշնամին թիրախավորում է նրանց։ Արկի պայթյունից Էրիկը մահացու վիրավորում է ստանում։ Էրիկն անմահացել է հոկտեմբերի 15-ին իր հրամանատարի հետ։ Նույն օրը նրա ընկերները դուրս են բերել Էրիկի մարմինը։ «Մեկ ամբողջ օր կարծես չէին համարձակվում մեզ հայտնել բոթը, բայց ամբողջ քաղաքը տեղյակ էր, որ Էրիկս զոհվել է։ Գիշերը շատ ծանր ապրումներ ունեցա, բայց մտքովս չէր անցնում, որ Էրիկի հետ ինչ-որ բան կարող է պատահել։ Էրիկիս լուրը լսելուն պես տանից դուրս եկանք։ Մեր 22 տարվա ստեղծածից որևէ բան չենք վերցրել մեզ հետ։ Այդ պահին չեմ մտածել անգամ Էրիկի նկարներից կամ էլ իրերից ինչ-որ բան վերցնելու մասին։ Էրիկիս հուղարկավորության օրը զանգահարեցին՝ Կովսականը հանձնում են։ Բայց այդ պահին մեզ այլևս որևէ բան չէր հետաքրքրում։ Իր պայուսակը, երկու-երեք կտոր հագուստ, հեռախոսը... ահա այն ամենը, ինչ մնաց մեզ»։

... Եվ, իհարկե, անսահման շատ ջերմ հիշողություններ Էրիկից։ «Հիմա էլ մեզ բարևում են փողոցում, մոտենում, ճանաչում՝ որպես Էրիկի ծնողներ։ Որտեղ Էրիկի ոտքը կպել է, իրեն հիշում են։ Նա որևէ միջավայրում՝ ընկերական, բարեկամական, չի մոռացվում»։

Ապրելու ուժի մասին։ «Ամեն անգամ մտածում եմ և կարծես չեմ գտնում պատասխանը, թե որտեղից եկավ այս ուժը, որ պետք է ապրել։ Գուցե նա իր ուժը փոխանցեց ինձ, որ դիմանամ, իր ուժը մեզ փոխանցեց, որ մենք դիմանանք, ապրենք։ Մեկ-մեկ մտածում եմ՝ այդ ի՞նչ սիրտ է իմ սիրտը, որ դիմանում է։ Մեզ շատ օգնեց աղջկաս բալիկը՝ Սիլվին։ Հիմա արդեն երկու թոռնիկ ունենք։ Հրաշալի քեռի էր Էրիկս»։

Հ. Գ. - Էրիկ Սայադյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական ծառայություն» մեդալով, ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի «Արաքսի պահապան» կրծքանշանով։ Հուղարկավորված է Վայոց ձորի մարզի Քարագլուխ գյուղի պանթեոնում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Եվրասիայի» հումանիտար առաքելությունը. Արցախի թեմայի վերադարձը մեդիաօրակարգ՝ ի հեճուկս լռության մատնելու փորձերի. «Փաստ»Ե՞րբ կձևավորվի նոր իշխանությունը. «Փաստ»Ղազախստանը Հայաստանին է հանձնել հետախուզվող անձի Այս պատմական պահին՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի առաջին`«Փոփոխության ելույթ»-ին, որտե՞ղ ես լինելուԱՄՆ-ը մրցույթի է հանել 30 մլն բարել նավթ ռազմավարական պահուստից Վաղը հավաքվում ենք բոլորիս կողմից սպասվող փոփոխությունների և մեր ընդհանուր նպատակների իրականացման համար․ Նատալյա ՍարջանյանՈւԵՖԱ-ն որակազրկել է «Բարսելոնա» - «Աթլետիկո» հանդիպման գլխավոր մրցավարին Վաղը՝ ժամը 17:00-ին, Ազատության հրապարակում ՀՀ ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի` «Փոփոխության ելույթը»«Մենք դիտարկում ենք ոչ թե քաղաքական անցյալը, այլ «մաքուր ձեռքերը» և պրոֆեսիոնալիզմը». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Իրանը ԱՄՆ-ից և նրա դաշնակիցներից ռեպարացիաներ կպահանջի պատճառված վնաuի դիմացՎաղը կարևոր իրադարձություն է տեղի ունենալու․ Լևոն ՍարգիզովՀամբերության բաժակը լցվել է, մարդիկ փոփոխություն են ուզում, դա լինելո՛ւ է, միասին փոփոխությունների սկիզբը դնելու ենք վաղը` Ազատության հրապարակում․ Մարիաննա ՂահրամանյանՏարոն, մեծերի գործերին մի´ խառնվիր. ֆեյքեր վարելն է քեզ մոտ ստացվում․ Արեգա ՀովսեփյանՎլադիկավկազում պայթյnւն է որոտացել hրավառությունների պահեստում Եկեղեցի գնում են մեղքերի թողության համար, ոչ թե կարգավիճակը ընդգծելու․ Մենուա ՍողոմոնյանԹրամփը uպառնացել է պատժել Վաշինգտոնին չաջակցող ՆԱՏՕ-ի երկրներին․ Financial Times«Ինչո՞ւ է Օսմանյան կայսրության հետնորդ երկրի ԱԳ նախարարը աջակցում Նիկոլ Փաշինյանի կառավարությանը». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Փոփոխությունը սկսում է հենց քեզնից․ սպասելու եմ․ Ալիկ ԱլեքսանյանՀՀ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանն առաջին անգամ հանդես է գալու հանրային ուղերձով. վաղը լինելու է պատմական օր. Անուշ ՄիրզոյանԱպրիլի 15-ից 18-ը ՀՀ ողջ տարածքում ջերմաստիճանը կբարձրանա, բայց կմոտենա հաջորդ ցիկլոնը. Գագիկ ՍուրենյանՀայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը հանդես է գալու իր առաջին հանրային ուղերձով․ Տիգրան Աբրահամյան«Մենք հակառուս ուժ չենք». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)«Զոնտիկ»․ իրական և աղմկահարույց պատմության հիման վրա նկարահանված ֆիլմի պրեմիերանԵրեկ տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը․ Լուիզա ՍարգսյանՎաղը հիշարժան օր է. Սամվել Կարապետյանը 7-ամսյա կալանքից հետո հանդես կգա ուղերձով․ Նարեկ ԿարապետյանՄենք չենք դիտարկում քաղաքական անցյալը, դիտարկում ենք «մաքուր ձեռքերը» և պրոֆեսիոնալիզմը․ Նարեկ ԿարապետյանՀՃԿ անդամը` վարչապետի կողմից նշանակված փախած գեներալիտետի մասինԿոտայքում բեռնատարը կոտրել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներըԱպրիլի 11-ին (վաղը), ժամը՝ 17:00. կհանդիպենք․ Լիլյա ՇուշանյանՀայաստանի հաջորդ վարչապետը լինելու է Սամվել Կարապետյանը և մենք ունենալու ենք ՈՒժեղ Հայաստան․ Վահագն ՄելիքյանՊրեմիերա. Միհրան Ծառուկյան -«Սիրելիս» Թրամփն իր աջակցությունն է հայտնել Օրբանին Հունգարիայի խորհրդարանական ընտրությունների նախաշեմինՄի դրամի ուժի ապրիլ ամսվա շահառուն Դավիթբեկյան խաղեր ՀԿ-ն էՀայաստանի Հանրապետության համար կարող են բացվել շատ լուրջ հնարավորություններ․ Էդմոն ՄարուքյանՈւկրաինան ցանկանում է երկրի տարածքում տեղակայել ԱՄՆ-ի և Եվրոպայի երկրների ռшզմաբազաներ. ԶելենսկիՓոփոխություններ են գալիս․ կարևոր նորություն մեկ ժամից․ Նարեկ ԿարապետյանՊատերազմի սպառնալիքով Ալիևը զիջումներ է կորզում Հայաստանից․ Ավետիք ՉալաբյանԺողովուրդը գիտի, որ այս իշխանությունը չի կարող իր անվտանգությունն ապահովել․ Արմեն ՄանվելյանՓաստորեն մարդիկ պարտավոր են դեմքով ճանաչել վարչապետի անվտանգության աշխատակիցներին․ Արեգ ՍավգուլյանԱրցախի օկուպացիան և բնակչության բռնի տեղահանումը վատ նախադեպ է այլ երկրների համար․ Աննա ԿոստանյանՀայոց գալիք հաղթանակն այլընտրանք չունի ու դա կարող է իրականացնել միայն ուժեղ առաջնորդը. Թ. Առաքելյան Երեկ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շնորհանդեսի ժամանակ ականատես եղանք համընդհանուր ոգևորության ու բացառիկ դրական մթնոլորտի. Արման ԱբովյանԱրցախը սկուտեղի վրա Ադրբեջանին նվիրել է Նիկոլ Փաշինյանը Պրահայում․ Նաիրի Սարգսյան Փաշինյանը գործի է գցում «մոլդովական սցենարը» Կգնա՞ Փաշինյանը Մոսկվա, թե՞ ոչ. կախված է ընտրողից Ինչո՞ւ է հետաձգվել ամերիկյան պատվիրակության այցը Հայաստան Վերականգնվող էներգետիկան գրեթե հասել է համաշխարհային հզորության կեսին Մեկնարկում է Ucom-ի և Իմփաքթ Հաբ Երևանի կանաչ ֆելոուշիփի երրորդ փուլը Բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը Մոնրեալում անցկացված մենամարտում հաղթանակ է տարել չիլիացի բռնցքամարտիկ Ֆրանկո Ֆիլգեյրայի նկատմամբՅունիբանկը մեկնարկել է «Հրավիրի՛ր ընկերներիդ և ստացի՛ր բոնուս» ակցիան