Երևան, 11.Ապրիլ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ե՞րբ կձևավորվի նոր իշխանությունը. «Փաստ» Դեռ կա՞ն մարդիկ, ովքեր հավատում են Փաշինյանին. «Փաստ» Ի՞նչ հետևանքներ կունենա Հայաստանի համար Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումը. «Փաստ» «Սրանից դաժան ցավ չկա, բայց ավագ որդի ունենք, հանուն նրա պետք է ապրենք». Շոթա Գևորգյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Շեխերում. «Փաստ» Կադաստրի կոմիտեն առաջարկում է փոփոխություններ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման գործընթացում. «Փաստ» Գնաճի պատճառները և հետևանքները Հայաստանում. ի՞նչ է սպասվում սպառողին. «Փաստ» Թուրքմենչայից մինչև այսօր. Ռուսաստանի ուղերձները և տարածաշրջանային հավասարակշռության ճգնաժամը. «Փաստ» Անհաղորդ չպետք է մնան. «Փաստ» «Ընդդիմությունն ունի լուրջ հնարավորություններ՝ առաջիկա ընտրություններում հաղթանակ գրանցելու». «Փաստ» Եթե այդքան վստահ են, ինչո՞ւ են այդքան... վախեցած. «Փաստ»


«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահացել է նոյեմբերի 9-ին՝ զինադադարից ժամեր առաջ. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ չարաճճի և աշխույժ երեխա էր, դրա հետ մեկտեղ՝ շատ խելացի։ Երեք տարեկանում արդեն «Չարի վերջը», «Ես իմ անուշ Հայաստանին» անգիր գիտեր։ Տատիկն էր սովորեցրել։ Փոքր տարիքում երգել էր սիրում։ Կանգնում էր աթոռի վրա և երգում ու արտասանում էր։ Հաճախեց մանկապարտեզ։ Շատ հետաքրքրասեր էր, սիրում էր ամեն ինչից հարցնել։ Մանկապարտեզի դաստիարակչուհին ասում էր՝ կեսօրին չէր ուզում քնել, որ անընդհատ հարցեր տար։ Գանգուր մազերի համար իրեն «խուճուճ» էին ասում։ Շատ կենսուրախ մարդ էր, ես իրեն գոնե մեկ օր տխուր չեմ տեսել։ Շատ հարմարվող, բարի, ընկերասեր, կենդանասեր տղա էր»,«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Էմիլ յան՝ Սպարտակի մայրիկը։

Սպարտակը ծնվել է Սյունիքի մարզում՝ Ագարակ քաղաքում, զինվորականների ընտանիքում։ 2014 թվականին ընտանիքը Ագարակից տեղափոխվում է Եղեգնաձոր։ Դպրոցական տարիների մասին խոսելիս մայրիկը նշում է՝ որդին շատ լավ է սովորել։ «Հրաշալի գիտեր հայոց պատմությունը, տիրապետում էր բոլոր իրադարձություններին, թվականներին ու փաստերին։ Շատ լավ գիտեր նաև հայոց լեզուն։ Բոլոր առարկաներն էր սովորում, բայց կարծես կենտրոնացել էր «Հայոց պատմություն» առարկայի վրա։ Իրեն դպրոցում բոլորն էին սիրում՝ ուսուցիչները, դասընկերները»։

Դպրոցն ավարտելուց հետո Սպարտակն ընդունվել է ԵՊՀ-ի Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժինը։ «Ուզում էի, որ նա բժիշկ դառնար, մեկ տարի պարապեց, բայց ասաց. «Մամա՛, սա իմը չի։ Իմը հայոց լեզուն և հայոց պատմությունն է»։ 12-րդ դասարանում՝ դպրոցում, երբ պատմության ուսուցիչը չէր գալիս, նա իրենից ցածր դասարանում փոխարինում էր նրան։ Սպարտակս ուզում էր դեսպան դառնալ արաբական երկրներում։ Ընդունվեց բուհ, միշտ ասում էր՝ եթե սովորեմ, ուրեմն միայն պետական համալսարանում։ 0,25 բալ չհերիքեց, և ընդունվեց վճարովի համակարգ։ Բանակում էր ծառայում, այդպես էլ չիմացավ, որ անվճար համակարգ է տեղափոխվել։ Ընդունված ուսանողներից մեկը դուրս էր եկել համալսարանից, նրա փոխարեն Սպարտակն էր անցել անվճար համակարգ»։

Զինվորական ծառայության մասին խոսելիս մայրիկը նշում է՝ որդին ուզում էր ծառայել, բայց մյուս կողմից էլ ասում էր՝ ավելի լավ կլիներ, որ այս երկու տարին սովորեի։ «Շատ էր ուրախացել, որ ընդունվել է, ուզում էր ուսանող դառնալ։ Երազանքը դեսպան դառնալն էր»։ Բայց, ավաղ, ոչ միայն դեսպան, այլ առհասարակ ուսանող լինելու Սպարտակի ցանկությունն անկատար մնաց։

2019 թվականի հուլիսի 19-ին Սպարտակը մեկնում է ժամկետային ծառայության։ Ծառայում էր Մատաղիսում։ «Ծառայության ժամանակ նա երբեք որևէ բանից չի դժգոհել։ Միայն պատերազմի ժամանակ մեկ օր շատ տխուր էր, ասաց, որ հոգնել է։ Երբեք չի բողոքել ծառայությունից, ուղղակի կարոտում էր։ Անգամ պատերազմի ժամանակ էր ասում, որ ամեն ինչ լավ է։ Հայրիկի պես Սպարտակս էլ է հրետանավոր եղել։ Լավ ծառայության համար խրախուսվել է «Բանակի գերազանցիկ» և «Քաջարի մարտիկ» կրծքանշաններով։ Պատերազմից առաջ նաև սերժանտի կոչում էր ստացել։ Իսկ արդեն պատերազմի ժամանակ զանգահարեց. «Մա՛մ, ուզում են ինձ միանգամից լեյտենանտի կոչում տալ, համաձայնե՞մ»։ Ինքն էլ իր հարցին պատասխանեց. «Մա՛մ, չեմ համաձայնել, այդ դեպքում պատերազմից հետո ինձ կպահեն բանակում՝ որպես սպա, իսկ ես չեմ ուզում, ես ուզում եմ սովորել»։ Հինգ զինակից ընկերներին էին նույնն առաջարկել, երեքը համաձայնել էին, Սպարտակս ու ընկերը՝ հրաժարվել»։

Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ «Սեպտեմբերի 26-ին հերթապահության էի, ես արդեն հասկանում էի, թե ինչ է կատարվում։ Սպարտակին զանգահարեցի, հարցրեցի, թե ինչ կա։ Ասաց, որ ամեն ինչ նորմալ է, հարցրեց՝ ձեզ մոտ ի՞նչ կա։ «Մեզ մոտ լարվածություն կա»։ Սպարտակը ծիծաղեց անգամ, շատ հանգիստ ձայնով էր խոսում։ Բայց իրենց արդեն դիրքեր էին տարել։ Սեպտեմբերի 27-ին, 28-ին, 29-ին իրենից որևէ նորություն չեմ ունեցել։ 30-ին զանգահարեց. «Մա՛մ, ես ողջ-առողջ եմ, փրկվել եմ, նահանջում ենք Մատաղիսից, գալիս ենք Դրմբոն»։ Հետո արդեն ընկերներից իմացա, որ այդ օրերին արկն ընկել է, նա գլխի ցնցում է ստացել, տեսողությունն է անգամ վատացել, դրա համար չի կարողացել զանգահարել»։

Դրանից հետո Սպարտակն ամեն օր զանգահարել է մայրիկին։ «Նոյեմբերի 8-ին չզանգահարեց, շատ նեղված էի։ Ամուսինս կարողացավ կապ հաստատել ծանոթների հետ, որ վերջիններիս օգնությամբ կապվեինք Սպարտակիս հետ։ Ուղղակի ուզում էինք իր ձայնը լսել։ Նոյեմբերի 9-ի առավոտյան զանգահարեց՝ ամեն ինչ նորմալ է։ Ասաց, որ ուզում է նաև հայրիկի հետ խոսել։ Խոսել էր նաև հայրիկի հետ, դրանից հետո իր հետ կապը կտրվեց։ Հաջորդ օրն իմացանք, որ տղաս զոհվել է»։

Սպարտակը զոհվել է նոյեմբերի 9-ին «Մարտունի 2»-ի և «Մարտունի 3»-ի միջանկյալ հատվածում։ «Անօդաչուի բեկորը ոտքի մայր երակն է ծակել։ Արնահոսել է, ցանկացել են տեղափոխել, կես ճանապարհին մահացել է»։ Սպարտակը շուտ է «տուն հասնում», մայրիկն ասում է՝ որդուն կարողացավ հրաժեշտ տալ, մարմինը վնասված չէր, միայն այդ փոքրիկ վնասվածքն էր։ «Բայց կարծես 10 տարով ծերացած լիներ»։

Սպարտակն ընկերուհի ուներ, պատրաստվում էր պատերազմից վերադառնալուց հետո ամուսնանալ։ Նրա կրտսեր եղբայրն էլ է պատերազմի ժամանակ բանակում ծառայելիս եղել։ «Հայկս նորակոչիկ էր, մեկ ամիս եղել է մարտի դաշտում։ Փոքրս հրաշքով է փրկվել»։

Տիկին Էմիլ յան նշում է՝ որդին երբեք չի մտածել մարտի դաշտը լքելու մասին։ «Ասում էր. «Եթե նման բան անեմ, մա՛մ, ինչպե՞ս կարող եմ մարդկանց աչքերին նայել։ Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ։ Երբեք չեմ լքի մարտի դաշտը, որ իմ վրա պիտակ կպցնեն»։ Երբեմն ամուսնուս հետ զրուցում ենք այս մասին, նա միշտ ասում է՝ նա երբեք չէր գա, եթե անգամ գնայինք իր հետևից։ Իրենց դիվիզիոնը վերջին օրերին չէին տանում առաջնագիծ, բայց նա իր ընկերների հետ գնացել է. «Չեմ կարող իմ ընկերներին մենակ թողնել»։ Հենց նրանք են պատմում, որ շատ թեժ մարտերի մեջ է եղել Մատաղիսում, Քարինտակում, Կարմիր շուկայում, Շուշիում, Մարտունիում։ Որպես հրետանավոր՝ այնքան ճիշտ են եղել Սպարտակիս հաշվարկները, որ մեծ վնասներ են հասցրել թշնամուն։ Չեմ կարողանում համակերպվել այն հանգամանքի հետ, որ զինադադարի կնքումից ժամեր առաջ է զոհվել։ Իր ամենամոտ ընկերը՝ Նարեկը, Ագարակ քաղաքից էր, անվճար սովորում էր Բժշկական համալսարանում։ Նորակոչիկ էր, առաջին արկն ընկել էր, ու նա զոհվել էր։ Սպարտակս անընդհատ հարցնում էր՝ մա՛մ, Նարեկից ի՞նչ կա։ Իրեն չէի ասում, որ ընկերը զոհվել է, բայց հետո Սպարտակս գլխի ընկավ։ Հաճախ ասում էր. «Մա՛մ, Նարեկի համար էլ եմ կռիվ տալիս, ոչ միայն ինձ համար»։

Սպարտակիս ասում էի՝ ուզում եմ կամավոր քեզ մոտ գալ։ «Մա՛մ, սա քո տեղը չի»։ Բոլորիս մասին մտածում էր։ «Մամա՛, մանկության տարիներին այն սարսափ ֆիլմերը, որ տեսել եմ, դրանք այս պատերազմի դիմաց ոչինչ են։ Այնքան բան եմ տեսել, որ վերադառնամ, ամեն ինչ պատմելու եմ»։ Բայց չեկավ ու չպատմեց»։

Ապրելու ուժի մասին։ «Հայկս դարձավ մեր կյանքի շարժիչ ուժը։ Մի օր ինձ ասաց. «Մամա՛, հետ մի՛ նայիր, առաջ նայի՛ր, ոչ մի բան չես կարող հետ բերել»։ Սթափվեցի։ Հայկս ամեն ինչ անում է, որ մեզ համար լավ լինի։ Որպես եղբայրներ՝ շատ կապված էին իրար հետ»։

Հ. Գ. - Սերժանտ, հրետանավոր Սպարտակ Մնացականյանը հետմահու պարգևատրվել է ԱՀ «Մարտական ծառայություն», «6-րդ ՊՇ Անձնուրաց պաշտպան» մեդալներով։ Հուղարկավորված է Ագարակի գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ե՞րբ կձևավորվի նոր իշխանությունը. «Փաստ»Ղազախստանը Հայաստանին է հանձնել հետախուզվող անձի Այս պատմական պահին՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի առաջին`«Փոփոխության ելույթ»-ին, որտե՞ղ ես լինելուԱՄՆ-ը մրցույթի է հանել 30 մլն բարել նավթ ռազմավարական պահուստից Վաղը հավաքվում ենք բոլորիս կողմից սպասվող փոփոխությունների և մեր ընդհանուր նպատակների իրականացման համար․ Նատալյա ՍարջանյանՈւԵՖԱ-ն որակազրկել է «Բարսելոնա» - «Աթլետիկո» հանդիպման գլխավոր մրցավարին Վաղը՝ ժամը 17:00-ին, Ազատության հրապարակում ՀՀ ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի` «Փոփոխության ելույթը»«Մենք դիտարկում ենք ոչ թե քաղաքական անցյալը, այլ «մաքուր ձեռքերը» և պրոֆեսիոնալիզմը». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Իրանը ԱՄՆ-ից և նրա դաշնակիցներից ռեպարացիաներ կպահանջի պատճառված վնաuի դիմացՎաղը կարևոր իրադարձություն է տեղի ունենալու․ Լևոն ՍարգիզովՀամբերության բաժակը լցվել է, մարդիկ փոփոխություն են ուզում, դա լինելո՛ւ է, միասին փոփոխությունների սկիզբը դնելու ենք վաղը` Ազատության հրապարակում․ Մարիաննա ՂահրամանյանՏարոն, մեծերի գործերին մի´ խառնվիր. ֆեյքեր վարելն է քեզ մոտ ստացվում․ Արեգա ՀովսեփյանՎլադիկավկազում պայթյnւն է որոտացել hրավառությունների պահեստում Եկեղեցի գնում են մեղքերի թողության համար, ոչ թե կարգավիճակը ընդգծելու․ Մենուա ՍողոմոնյանԹրամփը uպառնացել է պատժել Վաշինգտոնին չաջակցող ՆԱՏՕ-ի երկրներին․ Financial Times«Ինչո՞ւ է Օսմանյան կայսրության հետնորդ երկրի ԱԳ նախարարը աջակցում Նիկոլ Փաշինյանի կառավարությանը». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Փոփոխությունը սկսում է հենց քեզնից․ սպասելու եմ․ Ալիկ ԱլեքսանյանՀՀ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանն առաջին անգամ հանդես է գալու հանրային ուղերձով. վաղը լինելու է պատմական օր. Անուշ ՄիրզոյանԱպրիլի 15-ից 18-ը ՀՀ ողջ տարածքում ջերմաստիճանը կբարձրանա, բայց կմոտենա հաջորդ ցիկլոնը. Գագիկ ՍուրենյանՀայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը հանդես է գալու իր առաջին հանրային ուղերձով․ Տիգրան Աբրահամյան«Մենք հակառուս ուժ չենք». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)«Զոնտիկ»․ իրական և աղմկահարույց պատմության հիման վրա նկարահանված ֆիլմի պրեմիերանԵրեկ տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը․ Լուիզա ՍարգսյանՎաղը հիշարժան օր է. Սամվել Կարապետյանը 7-ամսյա կալանքից հետո հանդես կգա ուղերձով․ Նարեկ ԿարապետյանՄենք չենք դիտարկում քաղաքական անցյալը, դիտարկում ենք «մաքուր ձեռքերը» և պրոֆեսիոնալիզմը․ Նարեկ ԿարապետյանՀՃԿ անդամը` վարչապետի կողմից նշանակված փախած գեներալիտետի մասինԿոտայքում բեռնատարը կոտրել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներըԱպրիլի 11-ին (վաղը), ժամը՝ 17:00. կհանդիպենք․ Լիլյա ՇուշանյանՀայաստանի հաջորդ վարչապետը լինելու է Սամվել Կարապետյանը և մենք ունենալու ենք ՈՒժեղ Հայաստան․ Վահագն ՄելիքյանՊրեմիերա. Միհրան Ծառուկյան -«Սիրելիս» Թրամփն իր աջակցությունն է հայտնել Օրբանին Հունգարիայի խորհրդարանական ընտրությունների նախաշեմինՄի դրամի ուժի ապրիլ ամսվա շահառուն Դավիթբեկյան խաղեր ՀԿ-ն էՀայաստանի Հանրապետության համար կարող են բացվել շատ լուրջ հնարավորություններ․ Էդմոն ՄարուքյանՈւկրաինան ցանկանում է երկրի տարածքում տեղակայել ԱՄՆ-ի և Եվրոպայի երկրների ռшզմաբազաներ. ԶելենսկիՓոփոխություններ են գալիս․ կարևոր նորություն մեկ ժամից․ Նարեկ ԿարապետյանՊատերազմի սպառնալիքով Ալիևը զիջումներ է կորզում Հայաստանից․ Ավետիք ՉալաբյանԺողովուրդը գիտի, որ այս իշխանությունը չի կարող իր անվտանգությունն ապահովել․ Արմեն ՄանվելյանՓաստորեն մարդիկ պարտավոր են դեմքով ճանաչել վարչապետի անվտանգության աշխատակիցներին․ Արեգ ՍավգուլյանԱրցախի օկուպացիան և բնակչության բռնի տեղահանումը վատ նախադեպ է այլ երկրների համար․ Աննա ԿոստանյանՀայոց գալիք հաղթանակն այլընտրանք չունի ու դա կարող է իրականացնել միայն ուժեղ առաջնորդը. Թ. Առաքելյան Երեկ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շնորհանդեսի ժամանակ ականատես եղանք համընդհանուր ոգևորության ու բացառիկ դրական մթնոլորտի. Արման ԱբովյանԱրցախը սկուտեղի վրա Ադրբեջանին նվիրել է Նիկոլ Փաշինյանը Պրահայում․ Նաիրի Սարգսյան Փաշինյանը գործի է գցում «մոլդովական սցենարը» Կգնա՞ Փաշինյանը Մոսկվա, թե՞ ոչ. կախված է ընտրողից Ինչո՞ւ է հետաձգվել ամերիկյան պատվիրակության այցը Հայաստան Վերականգնվող էներգետիկան գրեթե հասել է համաշխարհային հզորության կեսին Մեկնարկում է Ucom-ի և Իմփաքթ Հաբ Երևանի կանաչ ֆելոուշիփի երրորդ փուլը Բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը Մոնրեալում անցկացված մենամարտում հաղթանակ է տարել չիլիացի բռնցքամարտիկ Ֆրանկո Ֆիլգեյրայի նկատմամբՅունիբանկը մեկնարկել է «Հրավիրի՛ր ընկերներիդ և ստացի՛ր բոնուս» ակցիան Մեր առաջարկած Հայաստանում մեզ միավորում է Հայաստանի շահը․ Գագիկ Ծառուկյան