Երևան, 12.Մայիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Այս իշխանությունն այսօր պետք է հաշվետվություն ներկայացնի, ոչ թե նախընտրական ճառեր․ Արեգ Սավգուլյան Ինչո՞ւ է ձախողվել «մեղմ ուժը», և ի՞նչ կպատահի Հայաստանի հետ. «Փաստ» Բոլոր ընտրություններից ամենա... «աշխարհաքաղաքականը». «Փաստ» «Հովհաննեսից հետո մեր մխիթարությունն ու ուժը մեր մյուս երեխաները դարձան». Հովհաննես Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... մոտ երեք ամիս անց. «Փաստ» Եվրոպան՝ «պատի» առջև. մարտահրավերներ ու հակասություններ. «Փաստ» «Նիկոլի՝ Հայաստանում իշխանության մնալը օդ ու ջրի նման անհրաժեշտ է թուրք-ադրբեջանական տանդեմին». «Փաստ» Մեր՝ էությամբ հայ քրիստոնյաներիս խնդիրն է ձևավորել ազգային իշխանություն. «Փաստ» Կտրուկ շրջադարձի առարկայական վտանգները. «Փաստ» Սեմինարիայի շենքը հայոց թեմին է վերադարձվել Սամվել Կարապետյանի աջակցությամբ. «Փաստ» Արտերկրում ուսանող կուրսանտների համար ՊՆ-ն կվարձակալի բնակելի տարածություն. որքա՞ն գումար կպահանջվի պետբյուջեից. «Փաստ»


Եկեղեցու ու նրա Գահակալի վրա ճնշումներ գործադրելու հարցում արտաքին գործոնը շատ կարևոր դեր է կատարում. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

2026 թվականի մարտի 11-ին ելույթ ունենալով Եվրախորհրդարանում (ԵԽ)՝ Նիկոլ Փաշինյանը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորականներին մեղադրել էր Կրեմլի հետ կապեր ունենալու մեջ, ինչն արժանացել էր ԵԽ պատգամավորների բուռն ծափահարություններին։ Ուշագրավ է, որ նման բովանդակությամբ ելույթը հնչել է 2026 թվականի ամռանը Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններից առաջ, երբ ակնհայտ է, որ բարձրաստիճան հոգևորականների աջակցությունն ու վստահությունը վայելող քաղաքական ընդդիմադիր որոշ խմբավորումների կողմից ՔՊ կուսակցությունը բախվելու է լրջագույն դիմադրության։

Իր հերթին՝ Եվրախորհրդարանը բացահայտորեն աջակցում է Փաշինյանի հակաեկեղեցական քաղաքականությանը, որովհետև այնտեղ համոզմունք կա, որ ուղղափառությունն ընդհանրապես և Հայոց եկեղեցին մասնավորապես լրջորեն խոչընդոտում են եվրոպական քաղաքական համակարգի մեջ հայ հասարակության ինտեգրմանը։ Դա մի համակարգ է, որը ավանդական ու ազգային արժեքները փորձում է փոխարինել ազատամտությամբ ու հանդուրժողականությամբ։ Նախընտրական շրջանում ՀՀ իշխանությունների և Եկեղեցու միջև ընթացող հակամարտությունը ընտրազանգվածի հետ աշխատելու յուրահատուկ գործիք է դառնում, որով իրականացվում են քարոզչական կեղտոտ հնարքներ ու տեղեկատվական հարձակումներ։

Մինչև Փաշինյանի՝ Եվրախորհրդարան (Ստրասբուրգ) գնալը Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը շատ անորոշ մի հայտարարություն էր տարածել, որում նշված էր Հայաստանում սպասվող ընտրական գործընթացներում հնարավոր արտաքին միջամտության մասին։ Նորաստեղծ այդ ծառայության հայտարարությունից, սակայն, հասկանալի է դառնում, թե հատկապես ում են հասցեագրված այդ նախազգուշացումները։

Իսկ արդեն դրան հաջորդած՝ Եվրախորհրդարանի ելույթում Փաշինյանն ասաց, որ իր գլխավորած կառավարության նպատակն է Հայաստանում չեզոքացնել ավանդական կրոնական ինստիտուտների ազդեցությունը հայ հասարակության աշխարհայացքի ձևավորման վրա։ Նա մասնավորապես նշել էր հետևյալը. «Որոշ հոգևորականներ ցինիկ կերպով խախտել են հոգևոր բարեվարքության բոլոր կանոնները, այդպիսով իրենք իրենց խոցելի դարձրել օտարերկրյա հատուկ ծառայությունների համար»։ Ավելի հստակեցնելով իր ասածը՝ կառավարության ղեկավարը հոգևորականներին մեղադրել էր ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի հետ համագործակցելու մեջ՝ վկայակոչելով խորհրդային հին փաստաթղթերը, որոնց իսկությունը խիստ կասկածելի է։ Փաշինյանի խոսքերով, հոգևորականների այդ խումբը Հայաստանի նախկին ղեկավարների հետ ստանձնել է, այսպես կոչված, պատերազմի կուսակցության առաջնորդությունը, և փորձում են Հայաստանի անկախությունը զոհաբերել երրորդ երկրների աշխարհաքաղաքական շահերին։

ՀՀ իշխանությունների և Եկեղեցու քաղաքական դիմակայությունը նոր երևույթ չէ։ Գործնականում այն սկսվել է դեռևս 2018 թվականին՝ Փաշինյանի իշխանության գալուց անմիջապես հետո և աստիճանաբար ավելի ու ավելի է սրվել, ավելին, ինչպես տեսնում ենք, շարունակում է սրվել։ Հակաեկեղեցական գործողություններն սկսեցին համակարգային բնույթ կրել 2025 թվականի գարնանից սկսած, երբ կառավարությունը սկսեց հարձակումները Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և անձամբ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հեղինակության վրա։ Հարձակումների գլխավոր պատճառը այն կեղծ փաստաթղթերն էին, որոնցով իբր բացահայտվում էր մի շարք հոգևորականների՝ խորհրդային անվտանգային կառույցների հետ համագործակցությունը։ Սակայն այդ տեղեկությունները բազմիցս հերքվել են եկեղեցական կառույցների կողմից՝ բնութագրելով դրանք որպես կեղծ փաստաթղթեր։

Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Անդրեյ Լուգովոյի կարծիքով, ՀՀ իշխանությունների կողմից սանձազերծված հակաեկեղեցական արշավի մոտիվացիան իրականում ոչ թե այդ փաստաթղթերն են, այլ Հայ եկեղեցու և հայկական ազգային արժեքների ազդեցության թուլացումն է հայ հասարակական կյանքում ընդհանրապես։ Լուգովոյի խոսքով, Փաշինյանի ռեյտինգն այժմ կրիտիկական ցածր մակարդակի վրա է, այն կազմում է մոտ 11 տոկոս, և հենց դա է պատճառը, որ նա փորձում է պայմաններ ստեղծել ընտրական գործընթացները իշխող ուժի կողմից առավել կառավարելի դարձնելու համար։

Վերլուծելով հայաստանյան ներքաղաքական իրավիճակը՝ գաղաքագետ Հրանտ Միքայել յանը նկատել էր, որ իշխանությունների կողմից Եկեղեցու վրա իրագործվող ճնշումներին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին շատ զուսպ է արձագանքում։ Բացահայտ և ակտիվ պայքարի տրամաբանությունից հրաժարվելով՝ Եկեղեցին գերադասում է ստվերում մնալ՝ հույս ունենալով ժողովրդական աջակցության վրա։ Այդպիսի ռազմավարությունը, ըստ քաղաքագետի, թեև բացասաբար է ազդում պայքարի արդյունավետության վրա, սակայն բավականին նվազեցնում է Եկեղեցու և անձամբ Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նոր բռնաճնշումների էսկալացիայի ռիսկերը։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ու նրա Գահակալի վրա ճնշումներ գործադրելու հարցում արտաքին գործոնը շատ կարևոր դեր է կատարում։ Ներքաղաքական խաղերին զուգահեռ՝ արտաքին խաղացողները, ինչպիսիք են Ադրբեջանն ու Եվրոպական միությունը, շատ լուրջ ազդեցություն են գործում Եկեղեցու շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վրա։ Դրա մասին են վկայում նաև Փաշինյանի՝ Ստրասբուրգում տեղի ունեցած ելույթից հետո, մի շարք ադրբեջանական քաղաքական գործիչների սինխրոն հայտարարությունները, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ այդ տեղեկատվական կեղտոտ արշավում ձեռք բերված են եղել երկկողմանի պայմանավորվածություններ։

Դիտարկելով այս ամենը՝ ես լիովին համամիտ եմ բազմաթիվ այն վերլուծաբանների հետ, որոնք գտնում են, որ ՀՀ իշխանությունների կողմից ներկայումս տարվող թե՛ ներքին և թե՛ արտաքին քաղաքականությունը միտված է խզելու հայ ժողովրդի կապը իր պատմական անցյալի ու իր ազգային ինքնության հետ, ինչը միանշանակորեն կհանգեցնի Հայաստանում արտաքին ուժերին ենթարկվող քաղաքական լանդշաֆտի ձևավորմանը։

ԳԵՆԱԴԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ներքին գործերի նախարարի գլխին մութ ամպեր են կուտակվումԷլ ցանցերի զավթեցին Կարապետյանից, որ ի՞նչ անեն. Հարցում Ռուսաստանը ակնարկում է ատոմակայանի մասին Փաշինյանը ցնցումների մեջ է կաթողիկոսի այցից Սա պարզապես քաղաքական ընտրություն չէ․ սա Հայաստանի գոյության հանրաքվեն է․ Արմեն ՄանվելյանՄեր երեխաները մեծանալու են ուժեղ Հայաստանում. Ուժեղ ՀայաստանՀատիսի գագաթն այս անգամ հյուրընկալել էր Աշտարակ համայնքի Սասունիկ գյուղի բնակիչներին. տեսանյութUcom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի Ֆասթ Բանկը «Music Through Centuries» հայ-ավստրիական մշակութային միջոցառման գլխավոր գործընկերն է Քարոզարշավ օր 4-րդ. ՈՒժեղ Զորական. փոփոխություն հնարավոր է միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Նարեկ ԿարապետյանՈ՞նց է նախարարը խոսում երեխաների իրավունքներից այն դեպքում, երբ մանկապղծnւթյան դեպք էր կոծկվում. Էդմոն ՄարուքյանԲագրատաշենը փոփոխություն է ուզում. Ուժեղ ՀայաստանՄշակել ենք թիրախային խմբերի համար հստակ մեխանիզմներ` ինչպես կարելի է բարձրացնել աշխատավարձերը. մի մասը աշխատավարձի տեսքով, մյուսը` դիվիդենդների․ Նաիրի Սարգսյան Արևային էներգիան անհավանական արագությամբ դուրս է մղում ածուխը, գազը և միջուկային էներգիան ԶՊՄԿ-ն բացել է դռները աշակերտների առաջ․ այցելություն բաց հանք և ֆաբրիկա | Past.am Պատրաստվե՜ք լավ փոփոխությունների. Հրաչյա Ռոստոմյան «Ուժեղ Հայաստանը» զորեղ Զորականում էՏիկին նախարար, ո՞նց կարելի է պետական բյուջեում տուգանք պլանավորել. Մարուքյան Ինչու է Բաքուն արդեն տոնում հաղթանակը. Հայաստանի ժողովրդի ճակատագրական ընտրությունը. Սուրենյանց Տավուշի մարզի Զորական գյուղում ընթանում է «Ուժեղ Հայաստան»-ի իրազեկման արշավըԱնտարբերությունը թուլություն է, իսկ Ուժեղ Հայաստանը՝ բոլորիս հպարտությունն ու ապավենը. Նարեկ ԿարապետյանՔանի՞ տեսակ վիսկի կա ամբողջ աշխարհում. «Փաստ»5000 դրամի համար հաշիվներիդ վրա արգելանք են դնում․ «Լուսավոր Հայաստանն» այսօր քարոզարշավը սկսեց ԴԱՀԿ-ի մոտից Մանկապղծության դեպք կար, որը կոծկվում էր. Մարուքյանի եւ Գալյանի բանավեճը Որքան շատ պրոֆեսիոնալ գործարարներ ունենա ազգը, այնքան ավելի հարուստ կլինի․ Կարապետյան Այս իշխանությունն այսօր պետք է հաշվետվություն ներկայացնի, ոչ թե նախընտրական ճառեր․ Արեգ ՍավգուլյանՀանուն մեր երեխաների ապագայի. հանուն Հայաստանի. փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Ուժեղ ՀայաստանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 մայիս). Առաջին համակարգիչը, ամենահզոր ցանցային որդը. «Փաստ»Քարոզարշավի երկրորդ կանգառը անառիկ ու խիզախ Կապանում, որը մեզ դիմավորեց մեծ ջերմությամբ ու ոգևորությամբ. Ա. ՉալաբյանՄենք՝ որպես Հայաստանի պարզ քաղաքացիներս, կանգնած ենք մեծ խնդրի առաջ. Մհեր ԱվետիսյանԻնչո՞ւ է ձախողվել «մեղմ ուժը», և ի՞նչ կպատահի Հայաստանի հետ. «Փաստ»Կունենանք մատչելի դեղորայք, 0% հարկ փոքր բիզնեսին, ծայրահեղ աղքատության վերացում․ Մենուա ՍողոմոնյանՆիկոլի վերարտադրվելու պարագայում լինելու են բաներ, որոնց համառորեն չենք ուզում հավատալ. Մենուա ՍողոմանյանՇուրջ 40% աղքատություն ունեցող գյուղեր գնա, բայց մենակ. Ռուբեն Մխիթարյանը՝ Փաշինյանին Բոլոր ընտրություններից ամենա... «աշխարհաքաղաքականը». «Փաստ»Մոսկվայի կոշտացող ուղերձները և Հայաստանի առջև կանգնած ռիսկերը «Ուժեղ Հայաստան»-ի ուժեղ ելույթները Եղեգնաձորում. փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետՔաղաքական գործիչներից զատ և ավելի պրոդուկտիվ աշխարհը փոխում են գործարարները. Նարեկ Կարապետյան ԲՀԿ-ի մշակութային քաղաքականությունը․ ժառանգությունից մինչև ժամանակակից արվեստ «Հովհաննեսից հետո մեր մխիթարությունն ու ուժը մեր մյուս երեխաները դարձան». Հովհաննես Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... մոտ երեք ամիս անց. «Փաստ»Հումքից դեպի պատրաստի արտադրանք․ Սամվել Կարապետյանը ներկայացրել է գյուղատնտեսության զարգացման իր տեսլականը Եվրոպան՝ «պատի» առջև. մարտահրավերներ ու հակասություններ. «Փաստ»«Նիկոլի՝ Հայաստանում իշխանության մնալը օդ ու ջրի նման անհրաժեշտ է թուրք-ադրբեջանական տանդեմին». «Փաստ»Հեղինակավոր դատավորը հակաիրավական որոշումնե՞ր է կայացնում Մեր՝ էությամբ հայ քրիստոնյաներիս խնդիրն է ձևավորել ազգային իշխանություն. «Փաստ»Կտրուկ շրջադարձի առարկայական վտանգները. «Փաստ»Սեմինարիայի շենքը հայոց թեմին է վերադարձվել Սամվել Կարապետյանի աջակցությամբ. «Փաստ»Արտերկրում ուսանող կուրսանտների համար ՊՆ-ն կվարձակալի բնակելի տարածություն. որքա՞ն գումար կպահանջվի պետբյուջեից. «Փաստ»Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի. «Փաստ»«Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարը կոչնչացնի ցանկացած իշխանության լեգիտիմությունը». «Փաստ»