Երևան, 18.Մայիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ուղիղ եթեր՝ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքից Իսրայելական hարձակnւմների հետևանքով 2,969 մարդ է զnhվել․ Լիբանանի առողջապահության նախարարություն Մենք հունիսի 8–ին, որպես պետություն, պետք է ներողություն խնդրենք Հայ առաքելական եկեղեցուց. Էդմոն Մարուքյան ՈՒՂԻՂ. «Լուսավոր Հայաստանի» քարոզարշավն Էջմիածնում «Սամվե՛լ, վարչապե՛տ». Զարթոնքում գյուղացիները վանկարկում են հաջորդ վարչապետի անունը Փոփոխություններն անկասելի են.Վանաձոր,Տարոն֊2 Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում դիմավորում են Նարեկ Կարապետյանին Ազգային ժողովի ընտրությունները՝ երեք վճռորոշ հարց Հայաստանի համար․ Գագիկ Ծառուկյան PR-ի առողջապահություն․ Անահիտ Ավանեսյանը չափազանց ծանր է տարել «Ուժեղ Հայաստան» -ի իրազեկման արշավը Լոռու մարզի Օձուն համայնքում


«Նա մարդ-քաոսն է, սիրում է անկառավարելիություն, անարխիա, անկանխատեսելիություն, նա դրանից է ուժ ստանում». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մարդիկ խոսում են «ջախջախիչ», շրջադարձային, պատմական, աննախադեպ հաղթանակների և ընդդիմությանը ոչնչացնելու մասին, բայց իրենց գործողությունները տրամաբանորեն խոսում են հակառակի մասին։ Մարդիկ խոսում են վստահ հաղթանակի մասին, սակայն մարզեր են մեկնում, «ոտուձեռ» ընկած, մարդկանց ինչ-որ բաներ են խնդրում, իրենց կատարած աշխատանքը «վաճառում» են մարդկանց վրա։ Կառավարության նիստին վարկային համաձայնագիր են ստորագրում, շեշտում՝ հարգելի գյուղացիներ, տրամադրում ենք այս անտոկոս վարկը մի քանի ամսով, տոկոսները գործելու են հոկտեմբերից հետո։ Հիշեցնենք, որ մարդիկ իրենց քվե են տվել աշխատելու, պետությանը ծառայելու համար։ Իսկ նրանք իրենց աշխատանքը կարծես որպես լավություն վաճառեն մարդկանց վրա»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքագետ Արմեն Հովասափյանը, երբ անդրադառնում ենք լիակատար հաղթանակի գնացող իշխանական ուժի նյարդային խոսույթի, ցայտնոտային քայլերի մասին։

Նկատում է՝ մարզերում, այդ թվում՝ գյուղական համայնքներում մարդիկ սուր հարցադրումներ են հնչեցնում։ «Այդ պահերին տեսնում ենք տվյալ անձնավորության բուռն արձագանքները, «մուննաթ գալը»։ Երբ նա դուրս է գալիս «սրտիկային» տրամադրությունից, ցույց է տալիս իր իրական դեմքը, թե ինքն ով է, ինչ է ներկայացնում իրենից, ձևական փաթեթավորումը, ծխածածկույթը միանգամից պատռվում են, և տեսնում ենք նրա ագրեսիան, մարդուն չսիրելը, անգամ ատելությունը որոշ առումներով։ Երբ մի քիչ ուսումնասիրում ես իրենց վարքաբանությունը և գործողություններն իրար կողքի ես դնում, «փազլն» ամբողջանում է։ Տեսնում ես, որ աթոռը, սեփական իշխանությունն ամեն կերպ ատամներով պահող մի գործընթացի և կերպարի հետ գործ ունենք, ով փորձում է դեմոնիզացնել ընդդիմադիր գործիչներին, առաջնորդներին, նրանց տարաբնույթ էպիտետներով որակումներ է տալիս։ Ընդ որում՝ այն դեպքում, երբ, օրինակ՝ Սամվել Կարապետյանն այս պահին բառի բուն իմաստով գտնվում է «բլոկադայի» մեջ, անգամ նրա ազատ տեղաշարժն է սահմանափակված։ Այսինքն՝ մարդու հետ գնում ես ընտրության, ամբողջովին նրան կաղապարելով, գցելով փակուղու մեջ և ասում ես՝ արի, ոչ հավասար դիրքում իրար հետ կռիվ տանք։ Դրանից զատ էլ, ամեն կերպ փորձում ես նրա հետ ասոցացվող մարդկանց, ներկայացուցիչներին, գործընթացները կանխել՝ դրանց տալով օրենքի ուժ, օրենսդրական կարգավորումներ, որ ասի՝ տեսե՛ք, սա օրենքով է սահմանված, մեր ցանկությունը չէ։ Այս գործողությունները ցույց են տալիս, որ նա վախերի մեջ է»,-նշում է մեր զրուցակիցը։

Քաղաքագետի խոսքով, ութ տարի է՝ նույն տեղապտույտի մեջ ենք։ «Բոլորն են հասկանում, թե ինչ է կատարվում, և մարդկանց մոտ անգամ ատելություն է առաջանում։ Ունեմ խոր համոզմունք, որ ընտրություններին մասնակցության բավականին բարձր ցուցանիշ է լինելու։

Մոտավորապես մինչև 60 տոկոս մասնակցության կանխատեսում ունեմ, ինչը, բնականաբար, շատ կարևոր է։ Քաղաքացին պետք է իր խոսքն ասի, իր մտածածն արտահայտի ընտրատեղամասում հունիսի 7-ին»։

Հաճախ կարծիք է հնչում, որ բացի ներհասարակական ատելություն գեներացնելը, Նիկոլ Փաշինյանը Հայաստանին թողնում է առանց իրական դաշնակիցների և գործընկերների։ Գաղտնիք չէ, որ Հայաստանի տնտեսությունն այսօր մեծապես կախված է Ռուսաստանից։ Իսկ հայ-ռուսական հարաբերությունները, մեղմ ասած, իրենց լավագույն օրերը չեն ապրում։ Ռուսական կողմի սահմանափակումները չեն հարվածելու միայն գործարարներին, դրանք ուղիղ հարված են երկրի տնտեսությանը և քաղաքացու գրպանին։ «Հայաստանի տնտեսության առյուծի բաժինն արտահանվում է ԵԱՏՄ շուկա։ 2015 թվականից՝ մոտ 10 տարի և ավելի, մեր շուկայի հիմնական սպառողը եղել է ԵԱՏՄ շուկան։ ԵԱՏՄ շուկա շարունակում է արտահանվել Հայաստանի և՛ գյուղմթերքը, և՛ ծխախոտը, և՛ կոնյակը, և՛ գինին։ Սա փաստ է, որի մասին օրվա իշխանությունը նույնպես կարծես բարձրաձայնել է։ Վիճակագրությունը ևս, որը չոր թվերից է կազմված, և այդտեղ ընդհանրապես քաղաքականություն չկա, նորից փաստում է այդ մասին։ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանի Դաշնություն այցից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը բավականին ծավալուն հարցազրույց տվեց ՏԱՍՍ գործակալությանը։ Նա հանգամանալից, կետերով իր մտահոգություններն էր բարձրաձայնել, բարձրաձայն մտածել, թե ի՞նչ կարող է լինել Հայաստանի հետ, եթե...

Օրինակ՝ հունիսի 20-ից հետո հնարավոր է Հայաստանը գազը գնի ոչ թե 170 դոլարով, այլ 700 դոլարով, ինչպես գնում են, օրինակ՝ Լեհաստանը, Գերմանիան, Բուլղարիան, եվրոպական մի շարք երկրներ, Ուկրաինան։ Փորձենք պատկերացնել, թե ի՞նչ կկատարվի Հայաստանի հետ, երբ գազի գինը մոտ երեքչորս անգամ թանկանա։ Մուլտիպլիկատիվ էֆեկտով թանկացումների մեծ ալիք է սկսվելու՝ տրանսպորտային փոխադրումներ, տաքսիներ, ՋԷԿ-եր և այլն։ Այս ամբողջ ցիկլով ընկնում ենք մի անպատմելի մղձավանջի մեջ՝ ընդհուպ հացի գինն է թանկանալու կրկնակիեռակի, եթե այս մարդիկ հունիսին վերարտադրվեն։ Ընդ որում, իրենք ևս գիտակցում են, թե ինչ էֆեկտ է լինելու, կասկած չունեմ։ Չի բացառվում, որ Արտահանումների մասով։ Տեղեկություններ եղան, որ Ռուսաստանի ալկոհոլի և ծխախոտի շուկան վերահսկող պետական մարմինը ստուգումներ է կատարել Պռոշյանի կոնյակի գործարանի լիցենզիայի մասով, արգելք է դրվել։ Սրանք դեռևս ծաղիկներն են, երբ մի ձեռնարկության պարագայում որոշակի սահմանափակումներ են դրվել։ Չի բացառվում, որ մի օր ասեն՝ այլևս այս կամ այն ընկերությունից Ռուսաստան ներմուծում թույլ չենք տալու։ Դրանից հետո վարդերի հետ կապված խնդիր առաջացավ։ Հետո խոսվեց խոզի մսի արտահանման մասին։ Սրանք փոքր դետալներ են, որոնք խոսում են շատ մեծ խնդրի մասին, որն ունենալու ենք մենք, եթե շարունակվի այս հակառուսական՝ արհեստական ներդրված օրակարգը, որ դրել են այս մարդկանց առաջ, նրանք էլ ամեն գնով պետք է այն կյանքի կոչեն։ Պատգամավորներից մեկն էլ օրերս ասում էր՝ գազը իրենցից չենք գնի, ուրիշից կգնենք։ Լո՞ւրջ, այդ ուրիշն էլ Ադրբեջա՞նն է։ Նշեմ, որ Ադրբեջանն այդքան գազ չունի անգամ ինքն իր համար, որ մի հատ էլ մատակարարի Հայաստանի շուկային։ Իրանի մասով դեռ անհասկանալի է, թե ինչ կլինի։ Այստեղ մի կարևոր շեշտադրում էլ անենք։ TRIPP-ի մասին խոսակցությունը դուրս է եկել այս մարդկանց խոսույթից։ TRIPP-ի հոգեհանգիստն էլ, հուղարկավորությունն էլ կազմակերպեցին։ Շատ լավ հասկանում են՝ երբ Իրանն այս ամենից դուրս եկավ, իսկ Իրանը կարողացել է Թրամփի ագրեսիայի դեմն առնել, կենդանության որոշակի նշաններ է ցույց տալիս, ճիշտ է՝ դեռ պետք է իր վերքերը բուժի, բայց հստակ է՝ նա թույլ չի տա, որ Թրամփի անունով մի հիմնարկ աշխատի իր հյուսիսային հատվածում։ Երբ ասում են՝ 9, 19, 29 միլիոն պիտի գա Հայաստան, պետք է իրենց հուշենք, որ արդեն հաստատ չի գալու։ Որևէ նորմալ ներդրող, առողջ ուժ, մտածող մարդ ներդրում չի կատարի փաստացի պատերազմական գոտում, ամեն պահի էսկալացիան կարող է տվյալ հատվածում հայտնվել»,-փաստում է քաղաքագետը։

Բնորոշում է տալիս՝ մեղմ ասած, լավ վիճակում չենք։ «Նա մարդ-քաոսն է։ Նա սիրում է անկառավարելիություն, անարխիա, ամեն ինչում անկանխատեսելիություն։ Քաոս-մարդու ֆիշկան անկանխատեսելիությունն է, ոչ ստանդարտ գործողությունները, երբ հաջորդ քայլը նախորդի տրամագծորեն հակառակն է, և ոչ ոք չի կարող կանխատեսել, թե հաջորդիվ ինչ է լինելու, ինչ սցենար է զարգացնելու։ Նա դրանից է միս ու արյուն ստանում, ուժեղանում, հզորանում։ Որքան քաոսը շատ, այնքան նա ավելի ուժեղ։ Որքան ամեն ինչ խառնակ է ու խժդժություն կա, այնքան նրա հոգին փառավորվում է դրանից»,-եզրափակում է Արմեն Հովասափյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում. «ՀայաՔվեն» առաջին շարքերում էԷկրան է բարձրացել «ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը«Արդար Քվե»-ն կներկայացնի ընտրախախտումների գրանցման նոր հարթակը Ստրատեգիական ճանապարհներ են հանձնելու, եթե այս իշխանությունը ընտրվի. Էդմոն ՄարուքյանՎրաստանում երկիրը գործարար է ղեկավարում, իսկ Հայաստանում՝ դեղին լրագրող․ Նարեկ Կարապետյան Իրանը կnչնչացնի ԱՄՆ-ի բոլոր ռազմաբшզաները Պարսից ծոցի հարավային մասում. իրանցի պաշտոնյա Քարոզչական հույզե՞ր, թե՞ իրական ծրագրեր․ ընտրություններից առաջ քաղաքական պայքարը սրվում է 5,2 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Չինաստանի հարավում. կան զnhեր Դոլարն ու ռուբլին թանկացել են․ փոխարժեքն՝ այսօր Գազ չի լինելու Երբ իշխանությունը խոսում է հաջողություններից, իսկ քաղաքացին շարունակում է աղքատանալ ՀԱԵ-ն սովորական կրոնական կազմակերպություն չէ. Էդմոն ՄարուքյանԱյն մասին, թե ում են իրականում ընտրելու նրանք, ովքեր միամտաբար կարծում եմ, որ ընտրելու են Նիկոլ Փաշինյանին. Ավետիք ՉալաբյանԱրդյունավետ հանդիպումներ ունեցանք Լոռու տարբեր բնակավայրերում. Մենուա ՍողոմոնյանԱրմավիրի քաղաքացինե՛ր, դուք այլևս ոչնչից չեք վախենա. Վարդան ՆերսիսյանՋրի պակաս, ծնելիության անկում, արտագաղթ. «Ուժեղ Հայաստան»Սիրելի ուսուցիչներ, ուժեղ Հայաստանում դուք ունենալու եք աշխատավարձի իրական բարձրացում. Գոհար ՂումաշյանԲերքառատ ու արևշատ Արմավիրը. Նարեկ ԿարապետյանՈւժեղ Արմավիր․ Գոհար Մելոյան200մլն դոլարից ավել բարեգործություն՝ սպորտի, կրթության, գիտության, առողջապահության, մշակույթի, եկեղեցաշինության մեջ. Ռուբեն ՎելիցյանՓոփոխության օրակարգը` Արմավիրի մարզում. «Ուժեղ Հայաստան» -ի քարոզարշավը (լուսանկարներ)«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Արմավիրում է․ ուղիղԱրմավիրը ևս սպասում է Սամվել Կարապետյանի փոփոխություններին. Ալիկ ԱլեքսանյանԿարապետյանը խոսեց խաղամոլության և թմրանյութերի լուրջ խնդիր լինելու մասինԵս գյուղացի մարդ եմ, գյուղի խնդիրները կլուծենք մեր ձևով․ ԿարապետյանՄերժի’ր Նիկոլին. «Ուժեղ Հայաստան»Օգտագործելու ենք մեր ունեցած բոլոր կապերը գերիներին տուն բերելու համար․ ԿարապետյանԱյս անգամ Ստեփանավանը մերժեց ՔՊ-ին և վանկարկեց Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի անունըՍամվել Կարապետյանը մշակութի զարգացման ծրագրերի մասինՊատերազմ չի լինելու․ Սամվել ԿարապետյանՀայաստանը բոլորի տունն է․ Սամվել ԿարապետյանԵրբ չի մնում ելք ու ճար, Խենթերն են գտնում հնար...Նարեկ Կարապետյանը երգեց Սարդարապատում«Ուժեղ Հայաստան» կուսակցության Ուղիղ եթերը Արմավիր քաղաքից«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանի անդրադարձը երեկ Տաշիր քաղաքում ՔՊ-ի կողմից կազմակերպված սադրանքինԲայց դու ի՞նչ գիտես դիրք պահող զինվորի գինը․ մարտական դիրքում նստած զինվորին չեն շարում. Արշակ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տարիների գործը՝ հանուն Հայաստանի ընտանիքներիՋուրը Արմավիրում , Դալարիկում 21 րդ դարում կրպակից են գնում․ ՔՊ-ն խոսք տված 13 ջրամբարից ընդամենը 1-ն է կառուցել․ Նարեկ ԿարապետյանԵթե մարդը ուշացած վարկ ունի ու գրանցվում է աշխատանքի, մեր ծրագիրն այն է, որ վարկի մայր գումարը փակվի իր վճարած հարկերից, ոչ թե իր աշխատավարձից. Նարեկ ԿարապետյանԱրմավիրի մարզի Լեռնագոգ գյուղում Նարեկ Կարապետյանին երգ ու պարով են դիմավորում«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հանդիպումը Լոռու մարզի բնակիչների հետ«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթն` էրեբունի վարչական շրջանումԿանադայում հաստատվել է հանտավիրnւuի առաջին դեպքը UFC-ն հայտարարել է Քոնոր Մաքգրեգորի վերադարձի մասին. հայտնի է առաջիկա մենամшրտի օրն ու մրցակիցըԳեղարքունիքի մարզում 30-ամյա վարորդը «Toyota Camry»-ով 10 մետր բարձրությունից հայտնվել է գետումԵզդիական դրոշներով, գառ մորթելով Զարթոնքը դիմավորեց «Ուժեղ Հայաստան» -ինՈւղիղ եթեր՝ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքիցԻսրայելական hարձակnւմների հետևանքով 2,969 մարդ է զnhվել․ Լիբանանի առողջապահության նախարարությունՄենք հունիսի 8–ին, որպես պետություն, պետք է ներողություն խնդրենք Հայ առաքելական եկեղեցուց. Էդմոն ՄարուքյանՈւկրաինական ԶՈւ-ն մի շարք hարվածներ է hասցրել Մերձմոսկվային․ կան զnhեր և վիրավnրներՈՒՂԻՂ. «Լուսավոր Հայաստանի» քարոզարշավն Էջմիածնում