Երևան, 12.Մայիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Այս իշխանությունն այսօր պետք է հաշվետվություն ներկայացնի, ոչ թե նախընտրական ճառեր․ Արեգ Սավգուլյան Ինչո՞ւ է ձախողվել «մեղմ ուժը», և ի՞նչ կպատահի Հայաստանի հետ. «Փաստ» Բոլոր ընտրություններից ամենա... «աշխարհաքաղաքականը». «Փաստ» «Հովհաննեսից հետո մեր մխիթարությունն ու ուժը մեր մյուս երեխաները դարձան». Հովհաննես Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... մոտ երեք ամիս անց. «Փաստ» Եվրոպան՝ «պատի» առջև. մարտահրավերներ ու հակասություններ. «Փաստ» «Նիկոլի՝ Հայաստանում իշխանության մնալը օդ ու ջրի նման անհրաժեշտ է թուրք-ադրբեջանական տանդեմին». «Փաստ» Մեր՝ էությամբ հայ քրիստոնյաներիս խնդիրն է ձևավորել ազգային իշխանություն. «Փաստ» Կտրուկ շրջադարձի առարկայական վտանգները. «Փաստ» Սեմինարիայի շենքը հայոց թեմին է վերադարձվել Սամվել Կարապետյանի աջակցությամբ. «Փաստ» Արտերկրում ուսանող կուրսանտների համար ՊՆ-ն կվարձակալի բնակելի տարածություն. որքա՞ն գումար կպահանջվի պետբյուջեից. «Փաստ»


«Դավիթիս պատգամներն ու թոռնիկներս են ապրեցնում». պահեստազորային Դավիթ Խլղաթյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... երկու ամիս անց. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ համեստ, խելոք, խելացի, հավասարակշռված տղա էր Դավիթս»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Լուսյան՝ Դավիթի մայրիկը։ Դավիթը ծնունդով Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղից է։ Մանկություն, դպրոցական տարիներ, պատանեկություն՝ ամենը կապված է հայրենի գյուղի հետ։ Դպրոցական տարիների մասին խոսելիս մայրիկը նշում է՝ տարրական դասարաններում որդին շատ լավ է սովորել, բայց յոթերորդ դասարանից հետո աստիճանաբար առաջադիմությունը նվազել է։ «Շատ լավ մաթեմատիկա գիտեր, արագությամբ հաշվարկներ էր անում։ Բայց ցանկացած թեմայի մասին իր հետ կարելի էր զրուցել, ամեն ոլորտից հասկանում էր»։ Դպրոցն ավարտելուց հետո Դավիթը որոշում է զինվորական դառնալ, բայց ընտանիքը չի համաձայնում։ «Դրանից հետո այլ տեղ սովորելու ցանկություն չունեցավ։ Ոչ մի տեղ չսովորեց»։

Դավիթի ժամկետային ծառայությունն անցել է Արցախում՝ «Մարտունի 3»-ում։ «Շատ սիրով է ծառայել, ոգևորված էր, երբեք չի բողոքել։ Ծառայության ժամանակ ընկերոջ հետ հերթապահության էին եղել։ Ընկերը սխալմամբ անցել էր հակառակորդի կողմը, Դավիթը գնացել և աննկատ հետ էր բերել ընկերոջը։ Մեզ այդ մասին որևէ բան չէր ասում։ Մի օր զրուցում էինք, իրեն ասացի՝ տղա՛ս, այդքան ծառայեցիր, բայց չպարգևատրեցին քեզ։ Ինձ ասաց. «Մա՛մ, կրծքանշան ունեմ, որը շատ կարևոր է»։ Եվ զինգրքույկի մեջ նշումը ցույց տվեց։ Ծառայությունից երկու և ավելի տարի անց նոր միայն ասաց այդ մասին, այն էլ՝ իմ խոսքից հետո»։ Այդ գործողության համար Դավիթը պարգևատրվել է «Քաջարի մարտիկ» կրծքանշանով։

Ծառայությունից վերադառնալուց հետո Դավիթը զբաղվել է գյուղատնտեսական աշխատանքներով։ «Այգիներ ունենք, և Դավիթս շատ սիրով մշակում էր այգիները։ Շատ էր սիրում գյուղը։ Նաև կենդանիներ էր պահում՝ այնքան խնամքով, ուշադրությամբ»։

Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ «Այդ տարին հինգ հեկտար լոլիկի դաշտ ունեինք։ Ժամը հինգից դաշտում էինք, բերքահավաք էինք անում, ժամը յոթին աշխատող մարդկանց մեջ տարածվեց, որ Ադրբեջանը հարձակվել է Արցախի վրա։ Աշխատանքը դադարեցրինք, աշխատողներին տուն տարանք, մենք էլ եկանք մեր տուն։ Ճանապարհին արդեն Դավիթն ասում էր, որ գնալու է Արցախ. «Ձեռքերս ծալած չեմ կարող նստել, ծառայող ախպերներիս կողքին պետք է լինեմ»։ Երբ իրեն ասում էի՝ քո պարտքը կատարել ես, նույնն էր կրկնում՝ չեմ կարող ձեռքերս ծալած նստել։ Երբ բանակից զորացրվեց, իր համազգեստը խնամքով ծալեց և դրեց պահարանի ամենաբարձր մասում։ Հարցրեցի, թե ինչո՞ւ ես համազգեստդ պահում: «Մի օր պետք կգա»։ Հենց այդ շորերը հագավ և գնաց Արցախ»։

Դավիթի հետ զրույցներ են եղել մինչև պատերազմ մեկնելը։ «Իր պապիկը վիրավորվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Սկեսրոջս հայրը, եղբայրը մասնակցել էին պատերազմին և չէին վերադարձել։ Երբ իրեն ասում էի՝ քո տատիկը միշտ նշում էր՝ իմ տանից գնացողը չի վերադարձել, Դավիթն արձագանքում էր՝ ուրեմն դա էլ կլինի իմ ճակատագիրը։ Դավիթս որոշել էր կամավոր մեկնել, բայց իրեն ծանուցագիր եկավ։ Սեպտեմբերի 29-ին նա Արցախում էր»։ Հադրութ, Մարտունի, Վարանդա. այստեղ են եղել Դավիթի մարտերը։ «Այդ ընթացքում իր հետ խոսել ենք, զանգահարում էր բոլորիս։ Բայց որևէ բան մեզ չէր ասում։ Երբեք մեզ չասաց, որ առաջնագծում է։ Հետախուզական գործողությունների է մասնակցել։ Ընկերներն են պատմել, որ երեք անգամ մահից է փրկվել։ Ընկերները պատմում են՝ գնացել են հետախուզության, Դավիթը հակառակորդի ուշադրությունը շեղել է իր կողմը, որ ընկերները կարողանան դուրս գալ. «Կարծում էինք, որ Դավիթն էլ չկա, բայց ավելի ուշ նա վերադարձավ»։ Նա ծառայել էր, տեղանքին ծանոթ էր, առաջնորդել է նաև իր ընկերներին»։

Դավիթը զոհվել է հոկտեմբերի 25-ին Վարանդայի Եղլևանդում։ «Բայց հուղարկավորել ենք հունվարի 5-ին։ Մենք իրեն չենք կարողացել վերջին հրաժեշտը տալ»։

Դավիթի հետ վերջին զրույցը եղել է հոկտեմբերի 24-ի երեկոյան։ «Ժամը իննին խոսեցի տղայիս հետ։ Իրեն ասացի՝ Դավի՛թ ջան, այգուդ վերջին բերքը հանձնեցինք։ Արձագանքեց. «Մամ, այդ այգին իմը չի։ Մա՛մ ջան, դա ձեր այգին է»։ Ընկերները պատմում են, որ այդ օրը շատ անհանգիստ է եղել. «Դավիթը միշտ հանգիստ էր, բայց այդ օրն անընդհատ հետ ու առաջ էր քայլում»։ Հոկտեմբերի 25-ին Դավիթից զանգ չստացանք, զանգահարում էինք, ընկերներն ասում էին՝ Դավիթը «նարյադի» է։ Հասկանում էի՝ դաշտում ի՞նչ «նարյադ»։ Մի քանի անգամ այդ պատասխանը ստացանք։ Հոկտեմբերի 26ին զանգահարեցինք այն հեռախոսահամարով, որով Դավիթս մեզ զանգահարել էր։ Ասացին, որ Դավիթը չկա։ Հայրիկը, եղբայրները այդ ծանր օրերին երկու անգամ գնացին Ղարաբաղ։ Թույլ չէին տալիս մտնել այդ հատվածները, դրանք արդեն թշնամու տիրապետության ներքո էին։ Հետո մեզ ասացին, որ Դավիթը Կապանում է։ Մեր միջոցներով նրան տեղափոխեցինք Էջմիածին, հետո արդեն սպասում էինք ԴՆԹ հետազոտության համընկնմանը»։

Ապրելու ուժի մասին։ «Երեք որդի ունեմ, Դավիթս կրտսերն էր։ Իր թողած պատգամներն են ապրեցնում մեզ, իր եղբայրների երեխաները։ Երեք թոռնիկ ունեմ՝ երկու աղջիկ և մեկ տղա։ Դավիթ ունենք։ Իր ընկերները միշտ այցելում են մեզ։ Մարտական ընկերը որդի ունեցավ, անվանակոչեց Դավիթ։ Ապրիլի 5-ին նրա հնգամյակն էր։ Եղբորս թոռն էլ է Դավիթ։ Մարտական ընկերները հատկանշական օրերին միշտ գալիս են մեզ հյուր, պանթեոն այցելում։ Իրենք շրջափակման մեջ էին ընկել, 40 հոգուց ավելի են եղել, 12-ն են ընդամենը ողջ մնացել։ Ի վերջո, մեկ ամիս մի ընտանիքի պես ապրել են իրար հետ, հաց կիսել, դժվարություններ հաղթահարել»։

Հ. Գ.- Պահեստազորային Դավիթ Խլղաթյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։ Պարգևատրվել է նաև ՀԿ-ի կողմից։ Հուղարկավորված է Ակնալիճի պանթեոնում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գիտեի՞ք, որ Ուժեղ Հայաստանը մասնակցելու է ընտրություններին. հարցում Ապարանում Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք. Հարցում Գագիկ Ծառուկյանի նախընտրական հանդիպումը ՇենգավիթումԸստ Փաշինյանի, եթե քաղաքացին աղքատ է, դա իր խնդիրն է. հարցում Մասիսում Նոյեմբերյանում ջերմ դիմավորում են Նարեկ ԿարապետյանինՈՒժեղ Հայաստանի ՈՒժեղ Նոյեմբերյան. Փոփոխություն հնարավոր է միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Նարեկ ԿարապետյանՆերքին գործերի նախարարի գլխին մութ ամպեր են կուտակվումԷլ ցանցերի զավթեցին Կարապետյանից, որ ի՞նչ անեն. Հարցում Ռուսաստանը ակնարկում է ատոմակայանի մասին Փաշինյանը ցնցումների մեջ է կաթողիկոսի այցից Սա պարզապես քաղաքական ընտրություն չէ․ սա Հայաստանի գոյության հանրաքվեն է․ Արմեն ՄանվելյանՄեր երեխաները մեծանալու են ուժեղ Հայաստանում. Ուժեղ ՀայաստանՀատիսի գագաթն այս անգամ հյուրընկալել էր Աշտարակ համայնքի Սասունիկ գյուղի բնակիչներին. տեսանյութUcom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի Ֆասթ Բանկը «Music Through Centuries» հայ-ավստրիական մշակութային միջոցառման գլխավոր գործընկերն է Քարոզարշավ օր 4-րդ. ՈՒժեղ Զորական. փոփոխություն հնարավոր է միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Նարեկ ԿարապետյանՈ՞նց է նախարարը խոսում երեխաների իրավունքներից այն դեպքում, երբ մանկապղծnւթյան դեպք էր կոծկվում. Էդմոն ՄարուքյանԲագրատաշենը փոփոխություն է ուզում. Ուժեղ ՀայաստանՄշակել ենք թիրախային խմբերի համար հստակ մեխանիզմներ` ինչպես կարելի է բարձրացնել աշխատավարձերը. մի մասը աշխատավարձի տեսքով, մյուսը` դիվիդենդների․ Նաիրի Սարգսյան Արևային էներգիան անհավանական արագությամբ դուրս է մղում ածուխը, գազը և միջուկային էներգիան ԶՊՄԿ-ն բացել է դռները աշակերտների առաջ․ այցելություն բաց հանք և ֆաբրիկա | Past.am Պատրաստվե՜ք լավ փոփոխությունների. Հրաչյա Ռոստոմյան «Ուժեղ Հայաստանը» զորեղ Զորականում էՏիկին նախարար, ո՞նց կարելի է պետական բյուջեում տուգանք պլանավորել. Մարուքյան Ինչու է Բաքուն արդեն տոնում հաղթանակը. Հայաստանի ժողովրդի ճակատագրական ընտրությունը. Սուրենյանց Տավուշի մարզի Զորական գյուղում ընթանում է «Ուժեղ Հայաստան»-ի իրազեկման արշավըԱնտարբերությունը թուլություն է, իսկ Ուժեղ Հայաստանը՝ բոլորիս հպարտությունն ու ապավենը. Նարեկ ԿարապետյանՔանի՞ տեսակ վիսկի կա ամբողջ աշխարհում. «Փաստ»5000 դրամի համար հաշիվներիդ վրա արգելանք են դնում․ «Լուսավոր Հայաստանն» այսօր քարոզարշավը սկսեց ԴԱՀԿ-ի մոտից Մանկապղծության դեպք կար, որը կոծկվում էր. Մարուքյանի եւ Գալյանի բանավեճը Որքան շատ պրոֆեսիոնալ գործարարներ ունենա ազգը, այնքան ավելի հարուստ կլինի․ Կարապետյան Այս իշխանությունն այսօր պետք է հաշվետվություն ներկայացնի, ոչ թե նախընտրական ճառեր․ Արեգ ՍավգուլյանՀանուն մեր երեխաների ապագայի. հանուն Հայաստանի. փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Ուժեղ ՀայաստանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 մայիս). Առաջին համակարգիչը, ամենահզոր ցանցային որդը. «Փաստ»Քարոզարշավի երկրորդ կանգառը անառիկ ու խիզախ Կապանում, որը մեզ դիմավորեց մեծ ջերմությամբ ու ոգևորությամբ. Ա. ՉալաբյանՄենք՝ որպես Հայաստանի պարզ քաղաքացիներս, կանգնած ենք մեծ խնդրի առաջ. Մհեր ԱվետիսյանԻնչո՞ւ է ձախողվել «մեղմ ուժը», և ի՞նչ կպատահի Հայաստանի հետ. «Փաստ»Կունենանք մատչելի դեղորայք, 0% հարկ փոքր բիզնեսին, ծայրահեղ աղքատության վերացում․ Մենուա ՍողոմոնյանՆիկոլի վերարտադրվելու պարագայում լինելու են բաներ, որոնց համառորեն չենք ուզում հավատալ. Մենուա ՍողոմանյանՇուրջ 40% աղքատություն ունեցող գյուղեր գնա, բայց մենակ. Ռուբեն Մխիթարյանը՝ Փաշինյանին Բոլոր ընտրություններից ամենա... «աշխարհաքաղաքականը». «Փաստ»Մոսկվայի կոշտացող ուղերձները և Հայաստանի առջև կանգնած ռիսկերը «Ուժեղ Հայաստան»-ի ուժեղ ելույթները Եղեգնաձորում. փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետՔաղաքական գործիչներից զատ և ավելի պրոդուկտիվ աշխարհը փոխում են գործարարները. Նարեկ Կարապետյան ԲՀԿ-ի մշակութային քաղաքականությունը․ ժառանգությունից մինչև ժամանակակից արվեստ «Հովհաննեսից հետո մեր մխիթարությունն ու ուժը մեր մյուս երեխաները դարձան». Հովհաննես Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... մոտ երեք ամիս անց. «Փաստ»Հումքից դեպի պատրաստի արտադրանք․ Սամվել Կարապետյանը ներկայացրել է գյուղատնտեսության զարգացման իր տեսլականը Եվրոպան՝ «պատի» առջև. մարտահրավերներ ու հակասություններ. «Փաստ»«Նիկոլի՝ Հայաստանում իշխանության մնալը օդ ու ջրի նման անհրաժեշտ է թուրք-ադրբեջանական տանդեմին». «Փաստ»Հեղինակավոր դատավորը հակաիրավական որոշումնե՞ր է կայացնում