Երևան, 14.Մայիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Խորհրդատվություն արցախցիների ընտրական իրավունքի հարցերով. Արամ Պետրոսյան Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում եղանք մարզի տարբեր համայնքներում, հանդիպեցինք մեր համախոհների հետ. Նաիրի Սարգսյան Այսօր օրակարգը Սամվել Կարապետյանն է թելադրում․ Մենուա Սողոմոնյան «Ճաշատեսակ» եվրոպական սեղանին. անդամակցությունը իրատեսական սցենար չէ. «Փաստ» Որտե՞ղ է իրական սպառնալիքը Հայաստանի համար. «Փաստ» Սա դատավարություն չէ, սա էթնոքաղաքական վենդետш է․ Դավիթ Բաբայանի ուղերձը՝ Բաքվի բանտից Յո՞ երթաս. լրջագույն ազդակներ և սպառնացող ծանր հետևանքներ. «Փաստ» «Մա՛մ, ոչ մի քայլ հետ, մինչև վերջին կաթիլ արյունով հողերը պահելու ենք». կամավորական Սարգիս Դավթյանն անմահացել է հոկտեմբերի 8-ին. «Փաստ» Ստակեղծիքի «ծաղկաքաղ». խոսումներից՝ ուրացում. «Փաստ» «Չմասնակցել ընտրություններին՝ նշանակում է ընտրել Նիկոլ Փաշինյանին». «Փաստ»


«Տան միակ ու շատ սիրված երեխան էր». Ժորա Փարսյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Հադրութում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ խելոք էր, ծիծաղկոտ, միշտ ժպիտով։ Չարաճճիություններ ևս անում էր, բայց երբ համեմատում ենք մեր այս սերնդի երեխաների հետ, Ժորաս շատ խելոք էր»,- «Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Մայան՝ Ժորայի մայրիկը։

Ժորան ծնունդով Տավուշի մարզի Իջևան քաղաքից է։ Մանկություն, պատանեկություն, ամեն ինչ կապված է Իջևանի հետ։ Դպրոցական տարիների մասին խոսելիս մայրիկը նշում է՝ որդին լավ առաջադիմություն է ունեցել։ Միևնույն ժամանակ չի կարող առանձնացնել որևէ առարկա, որն առանձնահատուկ է սիրել։ «Ֆուտբոլ խաղալ էր շատ սիրում։ Դպրոցին զուգահեռ սովորել է երաժշտական դպրոցում՝ դհոլի բաժնում, ավարտել գերազանցության դիպլոմով։ Տարբեր փառատոնների է մասնակցել։ Մեր մշակույթի տանը կազմակերպված համերգային ծրագրերին ևս ներկայացել են երաժշտական տարբեր համարներով։ Հիմա, երբ պատմում եմ այդ օրերի մասին, մտածում եմ՝ որքան արագ անցան այդ 19 տարիները»։

Իջևանի թիվ 5 միջնակարգ դպրոցում իններորդ դասարանն ավարտելուց հետո Ժորան ընդունվել է Իջևանի պետական քոլեջի Ֆինանսներ բաժինը, ավարտել այն բարձր առաջադիմությամբ։ «Քոլեջն ավարտելուց հետո կարող էր համալսարանի արդեն երկրորդ կուրս ընդունվել։ Այդ տարի չստացվեց բուհ ընդունվելը, նախախնամություն էր, թե այլ բան, բայց փաստաթղթերի ներկայացումն ուշացրեցինք։ Սակայն հստակ որոշում ուներ, որ արդեն ծառայությունից վերադառնալուց հետո անպայման կրթությունը կշարունակի համալսարանում»։

Մայրիկն ասում է՝ քոլեջում Ժորայի ուսումնառության երեք տարիները շատ լավ են անցել։ «Ընկերական հրաշալի շրջապատ ուներ, կարծես բոլորն ընտրված երեխաներ լինեին։ Դպրոցական չէր, փաստացի ուսանող էլ չէր, բայց ինչ-որ առումով քոլեջում կարծես ուսանողական կյանք ունեցավ»։ Ապագայի պլանները Ժորան ընտանիքի հետ չի հասցրել քննարկել. վստահաբար, երազանքներ ևս ունեցել է, որոնք իրականություն էր դարձնելու արդեն զորացրվելուց հետո։

2019 թվականի հուլիսի 19-ին Ժորան զորակոչվում է զինվորական ծառայության։ Ծառայում էր Սյունիքի մարզում՝ Սիսիանի գնդում։ «Շատ սիրով մեկնեց ծառայության։ Ավելին ասեմ՝ ինչ-որ պատճառով նա ծանուցագիր չէր ստացել։ Իր տարիքի տղաները, իր ընկերները, բոլորն արդեն ծանուցագիր էին ստացել, իսկ իրեն զորակոչելու էին օգոստոսին։ Մի օր տուն եկավ, թե գնացել եմ զինկոմիսարիատ, դիմել, որ ամսի 19-ին իմ ընկերների հետ զորակոչվեմ ծառայության։ Իր ընկերներից համարյա բոլորը վիճակահանության արդյունքում ծառայության անցան Արցախում։ Փառք Աստծո, բոլորը տուն վերադարձան»։ Մայրիկն ասում է՝ ծառայելու ընթացքում որդին երբեք չի դժգոհել, սիրով ծառայել է մեկ տարի երկու ամիս... Մինչև պատերազմի սկսվելը։

«Ժորային մեկ տարի դիրքեր չեն բարձրացրել։ Ասել են՝ տան միակ երեխան ես, մնում ես գնդում, դիրքեր չես բարձրանում։ Բայց նա անընդհատ ուզում էր ընկերների հետ դիրքեր բարձրանալ։ Մեզ ասաց, որ դիմել է հրամանատարությանը. «Եթե ձեզ զանգեն, կասեք՝ համաձայն ենք, որ մեր տղան դիրքեր բարձրանա, միևնույնն է, ոչ մի վտանգ չկա»։ Սեպտեմբերի սկզբին առաջին անգամ դիրքեր էր բարձրացել։ Հետո իրենց իջեցրին դիրքերից, բայց պատերազմն սկսվեց, նորից դիրքեր բարձրացան։ Տղաները Սիսիանի դիրքերում են եղել։ Բայց հետո հրաման է գալիս, որ գունդը պետք է տեղափոխվի Հադրութ։ Հոկտեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը տղաներն արդեն Արցախում էին։ Այդ ժամանակ Հադրութն արդեն ջախջախված էր, երևի թե կիսագրավված»։

Սիսիանում դիրքերում հերթապահություն կատարելու օրերին Ժորան զանգահարել է ծնողներին, իսկ, ահա, Արցախ մեկնելիս զորամասում մնացող ընկերոջը խնդրել է՝ եթե ընտանիքի անդամները զանգահարեն, չասի, որ նա Արցախում է։ «Իհարկե, դա գաղտնի չէր մնալու, հետո արդեն իմացանք։ Հոկտեմբերի 10-ին է զանգահարել մեզ։ Առավոտյան ժամը տասի կողմերն էր։ Դրանից հետո արդեն իրենից լուր չենք ունեցել։ Խառնվեցինք իրար, սկսեցինք բոլորին զանգահարել, բայց չէին կարողանում տղաների հետ կապ հաստատել, նրանցից լուր չունեին։ Հոկտեմբերի 14-ին Ժորաս վիրավորվում է։ Թեթև քերծվածք է եղել պարանոցի հատվածում, պետք է այդտեղից մի քանի հոգով դուրս գային, հոսպիտալացվեին»։ Բայց հարձակում է սկսվում, և տղաները հայտնվում են շրջափակման մեջ։ «Տղաները մնացել են այդտեղ։ Գնդից մի խումբ տղաներ վերադառնալիս են եղել «ուրալներով», անօդաչուներ են հարվածել, շատերն այրվածքներ են ստացել, մի մասը զոհվել է։ Տղաների մի մասն է միայն վերադարձել զորամաս»։

Ժորան անմահացել է հոկտեմբերի 14-ին Հադրութում։ Նա ուշ է տուն «վերադարձել»՝ 2021 թվականի մարտին։ «Ամուսինս այդ ընթացքում անընդհատ գնում էր Արցախ, հետո վերադառնում Հայաստան, նորից գնում Արցախ։ Անընդհատ ճանապարհներին էր։ Հետո մարտի 1-ին ինձ կանչեցին հետազոտությունների։ Մեր ունեցած տեղեկություններով, նա վիրավորվել էր, մեքենայով դուրս եկել ու շրջափակման մեջ ընկել։ Ամեն մեկը մի բան էր ասում, բայց ավելի հակված էինք այն տարբերակին, որ Ժորան ողջ է՝ կա՛մ գերեվարել են, կա՛մ էլ պատսպարվել է ինչ-որ տեղ, բայց արդյունքում պարզվեց, որ զոհվել է։ Իր մարմինը դուրս են բերել Հադրութից»։

Ապրելու ուժի մասին։ «Տան միակ ու շատ սիրված երեխան էր Ժորաս։ Չգիտեմ, թե հիմա ինչն է ուժ տալիս ապրելու։ Մտածում եմ՝ Ժորայիս ապրեցնելը։ Բացի դա, քույրիկս ընտանիք կազմեց, երեխաներ ունեցավ, նրանց օգնությամբ շարունակեցի ապրել։ Նաև այն հույսն ապրեցրեց, որ մի օր մեր ընտանիքում կրկին երեխա կծնվի»։

Հ. Գ. - Ժորա Փարսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Իջևանի գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

18 տարեկան երեխաները չպետք է ծառայեն. Գագիկ Ծառուկյանը պատասխանում է քաղաքացու հարցին Բակի շանը, որ ընտրեք ավելի օգուտ կտա մեր երկրին, քան Նիկոլ Փաշինյանին ընտրելը. Արշակ Կարապետյան «ՀայաՔվե» և «Ուժեղ Հայաստան»՝ հանուն իրական փոփոխության և ապահով հայրենիքԽորհրդատվություն արցախցիների ընտրական իրավունքի հարցերով. Արամ Պետրոսյան Մարդը պիտի տեսնի, որ իր մասին մտածող կա․ Գագիկ Ծառուկյանը Նոյեմբերյանում է Ֆասթ Բանկը 15% քեշբեք է տրամադրում Yerevan Mall-ում գնումներ կատարելու դեպքում Մեր սահմանամերձ գյուղերն այսօր վտանգի տակ են, Արցախին համարժեք հայաթափել են սահմանամերձ գյուղերը. Սամվել Կարապետյան Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում եղանք մարզի տարբեր համայնքներում, հանդիպեցինք մեր համախոհների հետ. Նաիրի Սարգսյան Նախընտրական հանդիպումները շարունակվում են Տավուշի մարզում․ հերթական կանգառը Նոյեմբերյանն է Այսօր օրակարգը Սամվել Կարապետյանն է թելադրում․ Մենուա ՍողոմոնյանՈրտեղի՞ց են տարածվել «կոշկավոր» հավ-սիրամարգերը. «Փաստ»«ԿԲ-ն ասում է`վարկի տոկոսը չենք իջեցնում, որ շատ վարկ չվերցնեք, պարտքի տակ չընկնեք». Մարուքյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՄԱՅԻՍԻ). Բողոքի ակցիա քաղաքապետարանի մոտ, հանրահավաք Մատենադարանի մոտ. «Փաստ»Մենք թուրքի կոշիկ լիզող չենք․ ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Նառա Գևորգյան «Ճաշատեսակ» եվրոպական սեղանին. անդամակցությունը իրատեսական սցենար չէ. «Փաստ»Յունիբանկն ավելի քան 2 000 բարեխիղճ ՓՄՁ վարկառուներին տրամադրել է հետվճար Սամվել Կարապետյանի ժողովրդագրական հեղափոխությունը. չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Ուժեղ Հայաստան«Աղքատության թակարդից» դուրս գալու խոստումը․ ինչ է առաջարկում «Ուժեղ Հայաստանը» Որտե՞ղ է իրական սպառնալիքը Հայաստանի համար. «Փաստ»Մի քանի ժամ ջուր չի լինի․ հասցեներ ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան»–ի քարոզարշավը՝ ՀՀ Կենտրոնական բանկի մոտ Սա դատավարություն չէ, սա էթնոքաղաքական վենդետш է․ Դավիթ Բաբայանի ուղերձը՝ Բաքվի բանտից Մասնակցության գինը․ ընտրական պասիվությունը ո՞ւմ է ձեռնտու Յո՞ երթաս. լրջագույն ազդակներ և սպառնացող ծանր հետևանքներ. «Փաստ»ԶՊՄԿ-ի համար սկզբունքային է, որ ընկերության աշխատակազմը համալրվի տարածաշրջանի աշխատուժով«Մա՛մ, ոչ մի քայլ հետ, մինչև վերջին կաթիլ արյունով հողերը պահելու ենք». կամավորական Սարգիս Դավթյանն անմահացել է հոկտեմբերի 8-ին. «Փաստ»Յուրաքանչյուր քաղաքացու հետ անհատապես խոսելու կարիք կա. Մենուա ՍողոմոնյանԵրկու օր Իջևանում. քաղաքը սպասում է ներդրումների. Հրայր ԿամենդատյանՔարոզարշավի ընթացքում արձանագրում ենք, որ Ս. Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» դաշինքին իրենց աջակցությունն են հայտնում Նիկոլ Փաշինյանի մեծ թվով աջակիցներ. ՂազարյանՆոր կրքեր «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույթի շուրջ. «Փաստ»Անկախ բոլոր խնդիրներից՝ իմ կոչն ու հորդորը բոլոր համայնքներում մեկն է․ միասնական ուժերով կարող ենք փոխել այս իրավիճակը և ունենալ բարգավաճ Հայաստան. Գագիկ ԾառուկյանԷրդողանը, Լուկաշենկոն, Ալիևը Հայաստանի ընտրություններում. Էդմոն Մարուքյան Ստակեղծիքի «ծաղկաքաղ». խոսումներից՝ ուրացում. «Փաստ»«Չմասնակցել ընտրություններին՝ նշանակում է ընտրել Նիկոլ Փաշինյանին». «Փաստ»Անկառավարելի գնաճը հարվածում է բոլորին. «Փաստ»Սոցիալական ծախսերի շրջանակը կընդլայնվի. փոփոխություններ Հարկային օրենսգրքում. «Փաստ»Ո՞վ է ընտրողը. ընտրությունն սկսվում է ոչ թե քվեախցիկում, այլ մարդու ներսում. «Փաստ»Կարևորը ոչ թե ընթացքն է, այլ արդյունքը. պաշտպանության նախկին նախարարը՝ երևանյան գագաթնաժողովի մասին. «Փաստ»Որ ոչ մի պատ չմնա առանց Նիկոլ Փաշինյանի նկարի. «Փաստ»Իշխանությանը բովանդակություն պետք չէ. «Փաստ»Ահազանգում է ԴՕԿ կուսակցության պատգամավորության թեկնածու Նառա ԳևորգյանըՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 89-ամյա Ժորժիկ Սիմոնյանի դիակը«Կամազ»-ը Դավիթ Բեկի փողոցում մխրճվել է բնակչի տան մեջ․ կա զnհ Ռամոսը կգնի «Սևիլիա» ակումբի բաժնետոմսերի 80%-ը Դեմ ենք, որ լինի որևէ ուժ, որն ունենա այսօրվա պես բացարձակ իշխանություն․ Էդմոն Մարուքյան«Պետք է կանգնեցնենք մեր երկիրը անդունդի եզրին հասցրած այս թույլ, անիմաստ իշխանությանը». Սամվել Կարապետյան (տեսանյութ)«Ուժեղ Հայաստան» -ի քարոզարշավին Դիլիջանի անձրևն էլ չի կարող խանգարելՌոբերտ Քոչարյանի հետ մասնակցել եմ պատերազմին և վստահ եմ նրա վրա․ քաղաքացիՀրшդադար կհաստատվի այն պահին, երբ Զելենսկին դուրս բերի Ուկրաինայի ԶՈւ-ն ռուսական տարածքներից. Պեսկով«Ուժեղ Հայաստան» դաշինքի քարոզարշավը Երևանի Նոր Նորք վարչական շրջանում