Երևան, 14.Մայիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Խորհրդատվություն արցախցիների ընտրական իրավունքի հարցերով. Արամ Պետրոսյան Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում եղանք մարզի տարբեր համայնքներում, հանդիպեցինք մեր համախոհների հետ. Նաիրի Սարգսյան Այսօր օրակարգը Սամվել Կարապետյանն է թելադրում․ Մենուա Սողոմոնյան «Ճաշատեսակ» եվրոպական սեղանին. անդամակցությունը իրատեսական սցենար չէ. «Փաստ» Որտե՞ղ է իրական սպառնալիքը Հայաստանի համար. «Փաստ» Սա դատավարություն չէ, սա էթնոքաղաքական վենդետш է․ Դավիթ Բաբայանի ուղերձը՝ Բաքվի բանտից Յո՞ երթաս. լրջագույն ազդակներ և սպառնացող ծանր հետևանքներ. «Փաստ» «Մա՛մ, ոչ մի քայլ հետ, մինչև վերջին կաթիլ արյունով հողերը պահելու ենք». կամավորական Սարգիս Դավթյանն անմահացել է հոկտեմբերի 8-ին. «Փաստ» Ստակեղծիքի «ծաղկաքաղ». խոսումներից՝ ուրացում. «Փաստ» «Չմասնակցել ընտրություններին՝ նշանակում է ընտրել Նիկոլ Փաշինյանին». «Փաստ»


«Քանի դեռ նրանք գերության մեջ են, դուք էլ եք գերության մեջ». Ռոբերտ Ամստերդամի կոշտ ուղերձը Երևանից

Քաղաքական

Միջազգային հայտնի իրավապաշտպան և փաստաբան Ռոբերտ Ամստերդամը խիստ քննադատության է ենթարկել Հայաստանի գործող իշխանություններին՝ հայտարարելով, որ երկրի կառավարումը փաստացի իրականացվում է Բաքվից։ Այդ մասին նա ասել է Հայաստանի ժուռնալիստների միության կազմակերպած «Հայաստանի ձայները» համաժողովի ընթացքում ունեցած ելույթում։

Ամստերդամը իր խոսքը սկսել է անձնական ծանր հիշողությամբ։ Նա նշել է, որ վերջին անգամ լրագրողների առջև ելույթ ունեցել է 2004 թվականին Մոսկվայում՝ լրագրող Աննա Պոլիտկովսկայայի հրավերով։ Նրա խոսքով՝ մեկ տարի անց իրեն ձերբակալել են, իսկ երկու տարի անց սպանվել է Պոլիտկովսկայան։

Իրավապաշտպանը այս զուգահեռը պատահական չի համարել՝ այն ներկայացնելով որպես հիշեցում, թե ինչ վտանգների է բախվում ճշմարտության համար պայքարող մարդը։

Ելույթի հիմնական առանցքը Բաքվում պահվող հայ գերիների և պատանդների թեման էր։ Ամստերդամը հայտարարել է, որ իրեն ցնցել է այն հանգամանքը, որ Հայաստանում գրեթե ոչ մի տեղ չեն երևում նրանց լուսանկարները։ Նա համեմատություն է անցկացրել Իսրայելի հետ՝ նշելով, որ այնտեղ պատանդների նկարները տեղադրված էին ամենուր՝ փողոցներում, խանութներում և հանրային վայրերում։

«Քանի դեռ նրանք գերության մեջ են, դուք էլ եք գերության մեջ»,- հայտարարել է նա՝ դիմելով ներկաներին։

Իրավապաշտպանը կոչ է արել հայ հասարակությանը չլռել և ամեն անգամ, երբ Հայաստան են այցելում արևմտյան բարձրաստիճան պաշտոնյաներ, կազմակերպել երթեր ու հանրային ակցիաներ՝ գերիների դիմանկարներով։ Նրա համոզմամբ՝ միայն այդ կերպ հնարավոր կլինի միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացնել խնդրի վրա և ստիպել համաշխարհային առաջնորդներին արձագանքել։

Ամստերդամը քննադատել է նաև Եվրոպական միությանը՝ նշելով, որ Հայաստանի հետ ստորագրված համաձայնագրերում իրավունքի գերակայությունն ու ժողովրդավարական արժեքները ներկայացվում են որպես առաջնահերթություն, սակայն իրականում այդ սկզբունքները մնում են թղթի վրա։ Նրա խոսքով՝ քաղաքացիական հասարակությունն ունի բոլոր հիմքերը դատական գործընթաց սկսելու եվրոպական կառույցների դեմ՝ մարդու իրավունքների և խոսքի ազատության ոլորտում ստանձնած պարտավորությունները չկատարելու համար։

Նա նաև պնդել է, որ եվրոպական որոշ շրջանակներ աջակցում են այնպիսի ծրագրերի, որոնք ուղղված են սոցիալական ցանցերում տեղեկատվական հոսքերի և ալգորիթմների վրա ազդեցություն գործադրելուն՝ աշխատելով բացառապես իշխանամետ ուժերի հետ և անտեսելով ընդդիմադիր շրջանակներին։

Առանձին անդրադառնալով Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին՝ Ամստերդամը հայտարարել է, որ Կաթողիկոսի դեմ հարձակումները չեն սահմանափակվում մեկ հոգևորականի նկատմամբ վերաբերմունքով։ Նրա համոզմամբ՝ դա հարված է ամբողջ հայկական ինքնությանը, պատմությանը, լեզվին և մշակույթին։

Ելույթի ավարտին իրավապաշտպանը հայ հասարակությանը կոչ է արել դուրս գալ անտարբերության վիճակից և պայքարել խաղաղ, բայց հետևողական գործողություններով։

«Իրական քաղաքական փոփոխությունները տեղի են ունենում ոչ թե աշխատասենյակների լռության մեջ, այլ փողոցներում»,- հայտարարել է նա։

Ամստերդամի ելույթը համաժողովի ամենաքննարկվող հատվածներից մեկն էր՝ առաջացնելով ակտիվ արձագանքներ թե՛ մասնագիտական, թե՛ քաղաքական շրջանակներում։

Բակի շանը, որ ընտրեք ավելի օգուտ կտա մեր երկրին, քան Նիկոլ Փաշինյանին ընտրելը. Արշակ Կարապետյան «ՀայաՔվե» և «Ուժեղ Հայաստան»՝ հանուն իրական փոփոխության և ապահով հայրենիքԽորհրդատվություն արցախցիների ընտրական իրավունքի հարցերով. Արամ Պետրոսյան Մարդը պիտի տեսնի, որ իր մասին մտածող կա․ Գագիկ Ծառուկյանը Նոյեմբերյանում է Ֆասթ Բանկը 15% քեշբեք է տրամադրում Yerevan Mall-ում գնումներ կատարելու դեպքում Մեր սահմանամերձ գյուղերն այսօր վտանգի տակ են, Արցախին համարժեք հայաթափել են սահմանամերձ գյուղերը. Սամվել Կարապետյան Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում եղանք մարզի տարբեր համայնքներում, հանդիպեցինք մեր համախոհների հետ. Նաիրի Սարգսյան Նախընտրական հանդիպումները շարունակվում են Տավուշի մարզում․ հերթական կանգառը Նոյեմբերյանն է Այսօր օրակարգը Սամվել Կարապետյանն է թելադրում․ Մենուա ՍողոմոնյանՈրտեղի՞ց են տարածվել «կոշկավոր» հավ-սիրամարգերը. «Փաստ»«ԿԲ-ն ասում է`վարկի տոկոսը չենք իջեցնում, որ շատ վարկ չվերցնեք, պարտքի տակ չընկնեք». Մարուքյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՄԱՅԻՍԻ). Բողոքի ակցիա քաղաքապետարանի մոտ, հանրահավաք Մատենադարանի մոտ. «Փաստ»Մենք թուրքի կոշիկ լիզող չենք․ ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Նառա Գևորգյան «Ճաշատեսակ» եվրոպական սեղանին. անդամակցությունը իրատեսական սցենար չէ. «Փաստ»Յունիբանկն ավելի քան 2 000 բարեխիղճ ՓՄՁ վարկառուներին տրամադրել է հետվճար Սամվել Կարապետյանի ժողովրդագրական հեղափոխությունը. չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Ուժեղ Հայաստան«Աղքատության թակարդից» դուրս գալու խոստումը․ ինչ է առաջարկում «Ուժեղ Հայաստանը» Որտե՞ղ է իրական սպառնալիքը Հայաստանի համար. «Փաստ»Մի քանի ժամ ջուր չի լինի․ հասցեներ ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան»–ի քարոզարշավը՝ ՀՀ Կենտրոնական բանկի մոտ Սա դատավարություն չէ, սա էթնոքաղաքական վենդետш է․ Դավիթ Բաբայանի ուղերձը՝ Բաքվի բանտից Մասնակցության գինը․ ընտրական պասիվությունը ո՞ւմ է ձեռնտու Յո՞ երթաս. լրջագույն ազդակներ և սպառնացող ծանր հետևանքներ. «Փաստ»ԶՊՄԿ-ի համար սկզբունքային է, որ ընկերության աշխատակազմը համալրվի տարածաշրջանի աշխատուժով«Մա՛մ, ոչ մի քայլ հետ, մինչև վերջին կաթիլ արյունով հողերը պահելու ենք». կամավորական Սարգիս Դավթյանն անմահացել է հոկտեմբերի 8-ին. «Փաստ»Յուրաքանչյուր քաղաքացու հետ անհատապես խոսելու կարիք կա. Մենուա ՍողոմոնյանԵրկու օր Իջևանում. քաղաքը սպասում է ներդրումների. Հրայր ԿամենդատյանՔարոզարշավի ընթացքում արձանագրում ենք, որ Ս. Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» դաշինքին իրենց աջակցությունն են հայտնում Նիկոլ Փաշինյանի մեծ թվով աջակիցներ. ՂազարյանՆոր կրքեր «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույթի շուրջ. «Փաստ»Անկախ բոլոր խնդիրներից՝ իմ կոչն ու հորդորը բոլոր համայնքներում մեկն է․ միասնական ուժերով կարող ենք փոխել այս իրավիճակը և ունենալ բարգավաճ Հայաստան. Գագիկ ԾառուկյանԷրդողանը, Լուկաշենկոն, Ալիևը Հայաստանի ընտրություններում. Էդմոն Մարուքյան Ստակեղծիքի «ծաղկաքաղ». խոսումներից՝ ուրացում. «Փաստ»«Չմասնակցել ընտրություններին՝ նշանակում է ընտրել Նիկոլ Փաշինյանին». «Փաստ»Անկառավարելի գնաճը հարվածում է բոլորին. «Փաստ»Սոցիալական ծախսերի շրջանակը կընդլայնվի. փոփոխություններ Հարկային օրենսգրքում. «Փաստ»Ո՞վ է ընտրողը. ընտրությունն սկսվում է ոչ թե քվեախցիկում, այլ մարդու ներսում. «Փաստ»Կարևորը ոչ թե ընթացքն է, այլ արդյունքը. պաշտպանության նախկին նախարարը՝ երևանյան գագաթնաժողովի մասին. «Փաստ»Որ ոչ մի պատ չմնա առանց Նիկոլ Փաշինյանի նկարի. «Փաստ»Իշխանությանը բովանդակություն պետք չէ. «Փաստ»Ահազանգում է ԴՕԿ կուսակցության պատգամավորության թեկնածու Նառա ԳևորգյանըՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 89-ամյա Ժորժիկ Սիմոնյանի դիակը«Կամազ»-ը Դավիթ Բեկի փողոցում մխրճվել է բնակչի տան մեջ․ կա զnհ Ռամոսը կգնի «Սևիլիա» ակումբի բաժնետոմսերի 80%-ը Դեմ ենք, որ լինի որևէ ուժ, որն ունենա այսօրվա պես բացարձակ իշխանություն․ Էդմոն Մարուքյան«Պետք է կանգնեցնենք մեր երկիրը անդունդի եզրին հասցրած այս թույլ, անիմաստ իշխանությանը». Սամվել Կարապետյան (տեսանյութ)«Ուժեղ Հայաստան» -ի քարոզարշավին Դիլիջանի անձրևն էլ չի կարող խանգարելՌոբերտ Քոչարյանի հետ մասնակցել եմ պատերազմին և վստահ եմ նրա վրա․ քաղաքացիՀրшդադար կհաստատվի այն պահին, երբ Զելենսկին դուրս բերի Ուկրաինայի ԶՈւ-ն ռուսական տարածքներից. Պեսկով«Ուժեղ Հայաստան» դաշինքի քարոզարշավը Երևանի Նոր Նորք վարչական շրջանումՍամվել Կարապետյանի հանդիպումը Գեղարքունիքի մարզի բնակիչների հետ