Երևան, 14.Մայիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում եղանք մարզի տարբեր համայնքներում, հանդիպեցինք մեր համախոհների հետ. Նաիրի Սարգսյան Այսօր օրակարգը Սամվել Կարապետյանն է թելադրում․ Մենուա Սողոմոնյան «Ճաշատեսակ» եվրոպական սեղանին. անդամակցությունը իրատեսական սցենար չէ. «Փաստ» Որտե՞ղ է իրական սպառնալիքը Հայաստանի համար. «Փաստ» Սա դատավարություն չէ, սա էթնոքաղաքական վենդետш է․ Դավիթ Բաբայանի ուղերձը՝ Բաքվի բանտից Յո՞ երթաս. լրջագույն ազդակներ և սպառնացող ծանր հետևանքներ. «Փաստ» «Մա՛մ, ոչ մի քայլ հետ, մինչև վերջին կաթիլ արյունով հողերը պահելու ենք». կամավորական Սարգիս Դավթյանն անմահացել է հոկտեմբերի 8-ին. «Փաստ» Ստակեղծիքի «ծաղկաքաղ». խոսումներից՝ ուրացում. «Փաստ» «Չմասնակցել ընտրություններին՝ նշանակում է ընտրել Նիկոլ Փաշինյանին». «Փաստ» Անկառավարելի գնաճը հարվածում է բոլորին. «Փաստ»


Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երևանում եվրոպական բարձր մակարդակի հանդիպումների, վիզաների ազատականացման մասին հնչող հայտարարությունների և ինտեգրման գեղեցիկ ձևակերպումների ֆոնին իրական Հայաստանը ապրում է բոլորովին այլ իրականություն։ Այն, ինչ քաղաքական հարթակներում ներկայացվում է որպես առաջընթաց և մոտեցում Եվրոպային, շարքային քաղաքացու համար վերածվել է հերթերի, փակ համակար գե րի և անո րո շու թյան ան վ ե ր ջ շրջապտույտի։

Այսօր եվրոպական մի շարք երկրների դեսպանատներում և վիզային կենտրոններում հերթագրվելը գրեթե անհնար է դարձել։ Այս թեմային մենք անդրադարձել ենք դեռևս անցյալ տարի, սակայն անցած 7-8 ամիսներին ոչ միայն իրավիճակ չի փոխվել, այլև ամեն ինչ ավելի է բարդացել: Մարդիկ շաբաթներով, երբեմն ամիսներով փորձում են գրանցվել, այսպես ասած՝ «ժամ վերցնել», բայց ապարդյուն։ Կամ օրերով «ժամ չի բացվում», կա՛մ բացվելիս դրանք սպառվում են վայրկյանների ընթացքում, իսկ միջնորդների շուկան, ինչպես միշտ, «ավանգարդում» է՝ վերածելով գործընթացը լրացուցիչ բեռի։

Ստացվում է մի իրավիճակ, երբ պաշտոնական մակարդակում խոսվում է վիզաների ազատականացման մասին, բայց տեխնիկապես ու ֆիզիկապես քաղաքացին վիզայի համար նույնիսկ դիմելու հնարավորություն չունի։

Սա արդեն ոչ թե պարզապես անհարմարություն է, այլ համակարգային խնդիր, որը հարվածում է հենց այն մարդկանց, որոնց անունից այդ քաղաքականությունը ներկայացվում է։

«Փաստի» խմբագրությունը, փորձելով հասկանալ իրավիճակը ներսից, դեռ անցյալ ամռանը և աշնանը ոչ մեկ անգամ փորձել է մի քանի դեսպանատներում և վիզային կենտրոններում հերթագրվել։ Բացարձակ անօգուտ: Նույնը փորձել ենք անել նաև վերջին օրերին (հավելենք, որ այս ընթացքում 1-2 դեսպանատուն ևս այս գործառութը պատվիրակել է վիզային կենտրոններին): Արդյունքը էլի նույնն է եղել, ինչի հետ բախվում են հազարավոր քաղաքացիներ. նորից հասանելի «ժամեր» չկան կամ բացվում են այնպիսի կարճ ժամանակով, որ գրանցվելը գրեթե անհնար է (այս մեխանիզմի մանրամասները՝ մեր նախորդ հրապարակումներում)։

Միևնույն ժամանակ, մեր տեղեկություններով, նույն հարցով փորձել է զբաղվել նաև խորհրդարանական խմբակցություններից մեկը՝ փորձելով այլ հարթակներով պարզել և նույնիսկ կազմակերպել հերթագրում։ Սակայն անգամ այդ մակարդակում արդյունքը էականորեն չի տարբերվել. համակարգը շարունակում է մնալ փակ և ծանրաբեռնված, իսկ գործընթացը՝ գրեթե անանցանելի։

Սա արդեն լուրջ հարցադրում է ձևավորում. ինչպե՞ս է հնարավոր խոսել ազատականացման մասին, երբ նույնիսկ բազային՝ տեխնիկական հասանելիությունը բացակայում է։ Եթե համակարգը չի կարող սպասարկել առկա պահանջարկը, եթե դեսպանատները չունեն բավարար ռեսուրս, եթե գործընթացը փակվում է հենց մուտքի մակարդակում, ապա ինչի՞ մասին են խոսում բարձր ամբիոններից։

Ավելին, այս ամենը առավել սուր հակադրություն է ձևավորում այս օրերին, երբ Երևանը հյուրընկալել է եվրոպական կարևոր միջոցառումներ, և հասարակության մեջ ձևավորվում է սպասում, որ հարաբերությունները ոչ միայն քաղաքական, այլև գործնական մակարդակում պետք է հեշտանան։ Սակայն իրականում քաղաքացին բախվում է հակառակին՝ ավելի բարդ, ավելի փակ և ավելի անանցանելի համակարգի։

Եվ այս հակասությունն արդեն հնարավոր չէ անտեսել։ Եթե վիզաների ազատականացումը ներկայացվում է որպես ռազմավարական ուղղություն, ապա այն պետք է սկսվի ոչ թե հայտարարություններից, այլ իրական հասանելիությունից։ Մինչ այդ, Եվրոպայի հետ «մոտեցման» մասին խոսակցությունները շատերի համար շարունակում են մնալ գեղեցիկ ձևակերպումներ՝ բառիս բուն իմաստով փակ դռների ֆոնին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ֆասթ Բանկը 15% քեշբեք է տրամադրում Yerevan Mall-ում գնումներ կատարելու դեպքում Մեր սահմանամերձ գյուղերն այսօր վտանգի տակ են, Արցախին համարժեք հայաթափել են սահմանամերձ գյուղերը. Սամվել Կարապետյան Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում եղանք մարզի տարբեր համայնքներում, հանդիպեցինք մեր համախոհների հետ. Նաիրի Սարգսյան Նախընտրական հանդիպումները շարունակվում են Տավուշի մարզում․ հերթական կանգառը Նոյեմբերյանն է Այսօր օրակարգը Սամվել Կարապետյանն է թելադրում․ Մենուա ՍողոմոնյանՈրտեղի՞ց են տարածվել «կոշկավոր» հավ-սիրամարգերը. «Փաստ»«ԿԲ-ն ասում է`վարկի տոկոսը չենք իջեցնում, որ շատ վարկ չվերցնեք, պարտքի տակ չընկնեք». Մարուքյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՄԱՅԻՍԻ). Բողոքի ակցիա քաղաքապետարանի մոտ, հանրահավաք Մատենադարանի մոտ. «Փաստ»Մենք թուրքի կոշիկ լիզող չենք․ ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Նառա Գևորգյան «Ճաշատեսակ» եվրոպական սեղանին. անդամակցությունը իրատեսական սցենար չէ. «Փաստ»Յունիբանկն ավելի քան 2 000 բարեխիղճ ՓՄՁ վարկառուներին տրամադրել է հետվճար Սամվել Կարապետյանի ժողովրդագրական հեղափոխությունը. չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Ուժեղ Հայաստան«Աղքատության թակարդից» դուրս գալու խոստումը․ ինչ է առաջարկում «Ուժեղ Հայաստանը» Որտե՞ղ է իրական սպառնալիքը Հայաստանի համար. «Փաստ»Մի քանի ժամ ջուր չի լինի․ հասցեներ ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան»–ի քարոզարշավը՝ ՀՀ Կենտրոնական բանկի մոտ Սա դատավարություն չէ, սա էթնոքաղաքական վենդետш է․ Դավիթ Բաբայանի ուղերձը՝ Բաքվի բանտից Մասնակցության գինը․ ընտրական պասիվությունը ո՞ւմ է ձեռնտու Յո՞ երթաս. լրջագույն ազդակներ և սպառնացող ծանր հետևանքներ. «Փաստ»ԶՊՄԿ-ի համար սկզբունքային է, որ ընկերության աշխատակազմը համալրվի տարածաշրջանի աշխատուժով«Մա՛մ, ոչ մի քայլ հետ, մինչև վերջին կաթիլ արյունով հողերը պահելու ենք». կամավորական Սարգիս Դավթյանն անմահացել է հոկտեմբերի 8-ին. «Փաստ»Յուրաքանչյուր քաղաքացու հետ անհատապես խոսելու կարիք կա. Մենուա ՍողոմոնյանԵրկու օր Իջևանում. քաղաքը սպասում է ներդրումների. Հրայր ԿամենդատյանՔարոզարշավի ընթացքում արձանագրում ենք, որ Ս. Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» դաշինքին իրենց աջակցությունն են հայտնում Նիկոլ Փաշինյանի մեծ թվով աջակիցներ. ՂազարյանՆոր կրքեր «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույթի շուրջ. «Փաստ»Անկախ բոլոր խնդիրներից՝ իմ կոչն ու հորդորը բոլոր համայնքներում մեկն է․ միասնական ուժերով կարող ենք փոխել այս իրավիճակը և ունենալ բարգավաճ Հայաստան. Գագիկ ԾառուկյանԷրդողանը, Լուկաշենկոն, Ալիևը Հայաստանի ընտրություններում. Էդմոն Մարուքյան Ստակեղծիքի «ծաղկաքաղ». խոսումներից՝ ուրացում. «Փաստ»«Չմասնակցել ընտրություններին՝ նշանակում է ընտրել Նիկոլ Փաշինյանին». «Փաստ»Անկառավարելի գնաճը հարվածում է բոլորին. «Փաստ»Սոցիալական ծախսերի շրջանակը կընդլայնվի. փոփոխություններ Հարկային օրենսգրքում. «Փաստ»Ո՞վ է ընտրողը. ընտրությունն սկսվում է ոչ թե քվեախցիկում, այլ մարդու ներսում. «Փաստ»Կարևորը ոչ թե ընթացքն է, այլ արդյունքը. պաշտպանության նախկին նախարարը՝ երևանյան գագաթնաժողովի մասին. «Փաստ»Որ ոչ մի պատ չմնա առանց Նիկոլ Փաշինյանի նկարի. «Փաստ»Իշխանությանը բովանդակություն պետք չէ. «Փաստ»Ահազանգում է ԴՕԿ կուսակցության պատգամավորության թեկնածու Նառա ԳևորգյանըՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 89-ամյա Ժորժիկ Սիմոնյանի դիակը«Կամազ»-ը Դավիթ Բեկի փողոցում մխրճվել է բնակչի տան մեջ․ կա զnհ Ռամոսը կգնի «Սևիլիա» ակումբի բաժնետոմսերի 80%-ը Դեմ ենք, որ լինի որևէ ուժ, որն ունենա այսօրվա պես բացարձակ իշխանություն․ Էդմոն Մարուքյան«Պետք է կանգնեցնենք մեր երկիրը անդունդի եզրին հասցրած այս թույլ, անիմաստ իշխանությանը». Սամվել Կարապետյան (տեսանյութ)«Ուժեղ Հայաստան» -ի քարոզարշավին Դիլիջանի անձրևն էլ չի կարող խանգարելՌոբերտ Քոչարյանի հետ մասնակցել եմ պատերազմին և վստահ եմ նրա վրա․ քաղաքացիՀրшդադար կհաստատվի այն պահին, երբ Զելենսկին դուրս բերի Ուկրաինայի ԶՈւ-ն ռուսական տարածքներից. Պեսկով«Ուժեղ Հայաստան» դաշինքի քարոզարշավը Երևանի Նոր Նորք վարչական շրջանումՍամվել Կարապետյանի հանդիպումը Գեղարքունիքի մարզի բնակիչների հետՓաշինյանը Արցախից բացի ավելի վտանգավոր բաներ է արել, մենք կամաց-կամաց ամեն ինչ բացահայտելու ենք․ Սամվել ԿարապետյանԿալասի հայտարարությունները դուրս են նրա մանդատի շրջանակներից. Զախարովա Մշակույթի գործիչները միանում են Ուժեղ Հայաստանին․ Արման Նավասարդյանը ընտրում է փոփոխությունըՄեզ ոչ մի ասֆալտ պետք չէ, եթե այս հողերի վրա հայեր չեն ապրելու, իսկ նոր ճանապարհներով անարգել երթևեկելու են ադրբեջանցիները. Կարապետյան