Երևան, 14.Մայիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում եղանք մարզի տարբեր համայնքներում, հանդիպեցինք մեր համախոհների հետ. Նաիրի Սարգսյան Այսօր օրակարգը Սամվել Կարապետյանն է թելադրում․ Մենուա Սողոմոնյան «Ճաշատեսակ» եվրոպական սեղանին. անդամակցությունը իրատեսական սցենար չէ. «Փաստ» Որտե՞ղ է իրական սպառնալիքը Հայաստանի համար. «Փաստ» Սա դատավարություն չէ, սա էթնոքաղաքական վենդետш է․ Դավիթ Բաբայանի ուղերձը՝ Բաքվի բանտից Յո՞ երթաս. լրջագույն ազդակներ և սպառնացող ծանր հետևանքներ. «Փաստ» «Մա՛մ, ոչ մի քայլ հետ, մինչև վերջին կաթիլ արյունով հողերը պահելու ենք». կամավորական Սարգիս Դավթյանն անմահացել է հոկտեմբերի 8-ին. «Փաստ» Ստակեղծիքի «ծաղկաքաղ». խոսումներից՝ ուրացում. «Փաստ» «Չմասնակցել ընտրություններին՝ նշանակում է ընտրել Նիկոլ Փաշինյանին». «Փաստ» Անկառավարելի գնաճը հարվածում է բոլորին. «Փաստ»


«Նարեկս կռիվ է տվել, տանկեր խոցել և փրկել իր ընկերների կյանքը». սերժանտ Նարեկ Գևորգյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Ջրականում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ տղա էր Նարեկս։ Երբ տանից դուրս էի գալիս, սկսում էր լաց լինել։ Գրկում էի, տալիս մայրիկին ու մի կերպ տանից դուրս գալիս, որ լաց չլիներ։ Ինձ հետ շատ կապված է եղել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ռոմանը՝ Նարեկի հայրիկը։ Պատմում է, թե ինչու են որդուն Նարեկ անվանակոչել. «Կնոջս երազում սուրբ էր եկել և ասել, որ մեր որդուն պետք է Նարեկ անվանակոչենք։ Նախքան դա որոշել էի հայրիկիս անունով կոչել՝ Վաչագան, բայց այդ երազից հետո մեր որդուն Նարեկ անվանակոչեցինք»։

Նարեկը ծնվել է Երևանում։ Փոքր տարիքից դաշնամուրի է հաճախել նախ Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցում, այնուհետև Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական քոլեջում։ «Նաև մարմնամարզության հաճախեց, բայց իրենը երաժշտությունն էր։ Սիրված էր քոլեջում։ Առհասարակ, տղաս ամենուր էր սիրված։ Շատ մեծ շրջապատ ուներ։ Հարգված էր իր ընկերների շրջանում։ Հիմա էլ, երբ մեր տանն ինչ-որ առիթ է լինում, իր ընկերները պարտադիր ներկա են լինում»։

2019 թվականի հունվարի 30-ին է Նարեկը զորակոչվել ժամկետային ծառայության։ Ծառայել է Վայքի զորամասում։ «Սիրով մեկնեց ծառայության։ Ես ևս իրեն մշտապես ասել եմ, որ պետք է պարտադիր ծառայի բանակում։ Այդ ընթացքում բոլորը հիմնականում ծառայության էին անցնում Արցախում, բայց նա վիճակահանության արդյունքում ծառայության վայր ընտրեց Վայքը։ Հարգված էր թե՛ իր հրամանատարների, թե՛ ընկերների կողմից։ Ծառայության ընթացքում շատ փոխվեց, էլ ավելի հասունացավ։ Կարգապահ, կազմակերպված զինվոր էր, միշտ պատրաստ օգնելու յուրաքանչյուրին, ով ուներ դրա կարիքը»։

Սկսվում է 44-օրյա պատերազմը։ Նարեկին և ընկերներին հոկտեմբերի 4-ին Վայքից տեղափոխում են Արցախ։ «Իրենք Նախիջևանի դիրքերն էին պահում։ Իրենց ամսի երեքին իջեցրել էին, որ չորսին տեղափոխեին Ջրական։ Նարեկը կապ է տալիս իրենց գումարտակի հրամանատարին (նա էլ զոհվեց 2022 թվականին՝ Ջերմուկի մարտերում). «Հրամանատար ջան, ոնց որ շատ է ձգձգվում, շարժվենք, գնանք, մեր ընկերները ուժեղ «բոյ» են տալիս, կռվում են, մենք չոլի մեջ նստել ու սպասում ենք»։ Տղաները պատմում են, որ Նարեկս շատ էր շտապում։ Եվ այդպես էլ հոկտեմբերի 4-ի լուսադեմին ճանապարհ են ընկնում և օրվա մեջ հասնում Ջրական։ Երեք օր ուժեղ մարտերի մեջ է եղել տղաս։ Նա «Իգլայով» է մարտ վարել։ Երեք տանկ է խոցել, կենդանի մեծ ուժ է ոչնչացրել։ Շատերը, ովքեր ողջ են մնացել, հիմա էլ ինձ հետ կապի մեջ են, ասում են՝ Նարեկը չլիներ, մենք ողջ չէինք լինի։ Հոկտեմբերի չորսին, հինգին և վեցին ուժեղ մարտեր են եղել Ջրականում»։ Հայրիկը պատմում է, թե ինչպես է որդին փրկել զինծառայողների կյանքը։ «Պիկապ մեքենա է լինում՝ անվադողերն արդեն պայթած։ Նարեկս և Գենադին, ով ընդամենը երկու ամսվա ծառայող է լինում, ձեռքին էլ ПК տեսակի զենք, 11 տղաներին տեղավորում են այդ մեքենայի մեջ։ Մի կերպ հասնում են «Ծիրանի» կոչվող դիրք։ Այդտեղ հոսպիտալ կար, տղաներին այդտեղ է թողնում, որ գնա մյուսների հետևից։ Հոկտեմբերի 7-ին առաջանում են դեպի Ջրականի ձախ թևը, որն ամենադաժան հատվածներից մեկն է եղել պատերազմի ժամանակ։ Այդտեղ Նարեկս իր ջոկի տղաների հետ կռիվ է տալիս։ Իր ջոկից մի քանիսը վիրավոր են լինում, կարողանում է նրանց դուրս բերել, ապահով վայր ճանապարհել։ Օդում սկսում է «կամիկաձեն» աշխատել։ Մի տղա կա, նա է պատմում, որ Նարեկիս երկու ոտքերը կոտրվում են, մեջքի տակ զինվորական բուշլատ են դնում, հենվում է։ Տղաներն են պատմում, որ Նարեկս գոռում էր՝ գնացեք, փրկվեք։ Չէր ասում ինձ փրկեք, ասում էր՝ դուք փրկվեք»։

Նարեկը զոհվել է հոկտեմբերի 7-ին Ջրականում՝ զորամասի մոտ։ Հետո արդեն սկսվում են Նարեկի փնտրտուքները։ «Կառավարության հետ հանդիպումից հետո որոշվեց, որ ծնողներից խումբ պետք է կազմվի, գնանք որոնողական աշխատանքների։ Ես եմ դա կազմակերպել։ Համարյա մեկ տարի մասնակցեցինք որոնողական աշխատանքների, բազմաթիվ տղաների մարմիններ դուրս բերեցինք»։

Հայրիկին ասել են, որ գուցե որդուն գերեվարել են։ Եվ նա, իհարկե, Նարեկին ողջերի մեջ է փնտրել։ «Գնացել եմ այն տարածք, որտեղ տղես կռիվ է տվել։ Դեռ չգիտեի, որ նա զոհվել է։ Այդ ժամանակ տղայիս չգտա։ Հետո էլ ամեն անգամ, երբ գնում էի որոնողական աշխատանքների, միակ միտքս էր՝ Աստված ջան, միայն թե տղայիս չգտնեմ։ Հույս ունեի, որ նա ողջ է։ Ամեն անգամ ինչոր տարածք մտնելիս մեր տղաների մարմիններն ենք դուրս բերել։ Անասելի ծանր ապրումներ եմ ունեցել, շատ երկար ժամանակ չէի կարողանում ուշքի գալ»։

Ավաղ, հայրիկի՝ որդուն ողջ գտնելու հույսերը հօդս են ցնդում։ «Տղաներին տարել էին ադրբեջանական մի գյուղ և հուղարկավորել։ Ամիսներ անց նրանց մարմինները փոխանցեցին հայկական կողմին։ 2021 թվականի հունվարի 25-ին է Նարեկս տուն «վերադարձել»։ Քիչ թե շատ ճանաչելի էր տղայիս մարմինը, իր գրպանում իր հեռախոսն էր։ Մեր հարազատները գնացին իր մարմինը ճանաչելու»։ Հունվարի 31-ին իր հուղարկավորությունն էր»։

Ապրելու ուժի մասին։ «Նարեկիս զոհվելուց հետո՝ հոկտեմբերի 23-ին ծնվում է փոքր աղջիկս՝ Նարես։ Ունենք երկու տղա և երեք աղջիկ։ Նարեկս միշտ մեզ հետ է, մենք իրեն չենք առանձնացնում։ Մեր երեխաներն են մեզ ուժ տալիս, ոտքի վրա կանգուն պահում»։

Հ. Գ.- Ջոկի հրամանատար, սերժանտ Նարեկ Գևորգյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։ Արժանացել է «Արցախի հերոս» կոչմանը։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեր սահմանամերձ գյուղերն այսօր վտանգի տակ են, Արցախին համարժեք հայաթափել են սահմանամերձ գյուղերը. Սամվել Կարապետյան Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում եղանք մարզի տարբեր համայնքներում, հանդիպեցինք մեր համախոհների հետ. Նաիրի Սարգսյան Նախընտրական հանդիպումները շարունակվում են Տավուշի մարզում․ հերթական կանգառը Նոյեմբերյանն է Այսօր օրակարգը Սամվել Կարապետյանն է թելադրում․ Մենուա ՍողոմոնյանՈրտեղի՞ց են տարածվել «կոշկավոր» հավ-սիրամարգերը. «Փաստ»«ԿԲ-ն ասում է`վարկի տոկոսը չենք իջեցնում, որ շատ վարկ չվերցնեք, պարտքի տակ չընկնեք». Մարուքյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՄԱՅԻՍԻ). Բողոքի ակցիա քաղաքապետարանի մոտ, հանրահավաք Մատենադարանի մոտ. «Փաստ»Մենք թուրքի կոշիկ լիզող չենք․ ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Նառա Գևորգյան «Ճաշատեսակ» եվրոպական սեղանին. անդամակցությունը իրատեսական սցենար չէ. «Փաստ»Յունիբանկն ավելի քան 2 000 բարեխիղճ ՓՄՁ վարկառուներին տրամադրել է հետվճար Սամվել Կարապետյանի ժողովրդագրական հեղափոխությունը. չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Ուժեղ Հայաստան«Աղքատության թակարդից» դուրս գալու խոստումը․ ինչ է առաջարկում «Ուժեղ Հայաստանը» Որտե՞ղ է իրական սպառնալիքը Հայաստանի համար. «Փաստ»Մի քանի ժամ ջուր չի լինի․ հասցեներ ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան»–ի քարոզարշավը՝ ՀՀ Կենտրոնական բանկի մոտ Սա դատավարություն չէ, սա էթնոքաղաքական վենդետш է․ Դավիթ Բաբայանի ուղերձը՝ Բաքվի բանտից Մասնակցության գինը․ ընտրական պասիվությունը ո՞ւմ է ձեռնտու Յո՞ երթաս. լրջագույն ազդակներ և սպառնացող ծանր հետևանքներ. «Փաստ»ԶՊՄԿ-ի համար սկզբունքային է, որ ընկերության աշխատակազմը համալրվի տարածաշրջանի աշխատուժով«Մա՛մ, ոչ մի քայլ հետ, մինչև վերջին կաթիլ արյունով հողերը պահելու ենք». կամավորական Սարգիս Դավթյանն անմահացել է հոկտեմբերի 8-ին. «Փաստ»Յուրաքանչյուր քաղաքացու հետ անհատապես խոսելու կարիք կա. Մենուա ՍողոմոնյանԵրկու օր Իջևանում. քաղաքը սպասում է ներդրումների. Հրայր ԿամենդատյանՔարոզարշավի ընթացքում արձանագրում ենք, որ Ս. Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» դաշինքին իրենց աջակցությունն են հայտնում Նիկոլ Փաշինյանի մեծ թվով աջակիցներ. ՂազարյանՆոր կրքեր «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույթի շուրջ. «Փաստ»Անկախ բոլոր խնդիրներից՝ իմ կոչն ու հորդորը բոլոր համայնքներում մեկն է․ միասնական ուժերով կարող ենք փոխել այս իրավիճակը և ունենալ բարգավաճ Հայաստան. Գագիկ ԾառուկյանԷրդողանը, Լուկաշենկոն, Ալիևը Հայաստանի ընտրություններում. Էդմոն Մարուքյան Ստակեղծիքի «ծաղկաքաղ». խոսումներից՝ ուրացում. «Փաստ»«Չմասնակցել ընտրություններին՝ նշանակում է ընտրել Նիկոլ Փաշինյանին». «Փաստ»Անկառավարելի գնաճը հարվածում է բոլորին. «Փաստ»Սոցիալական ծախսերի շրջանակը կընդլայնվի. փոփոխություններ Հարկային օրենսգրքում. «Փաստ»Ո՞վ է ընտրողը. ընտրությունն սկսվում է ոչ թե քվեախցիկում, այլ մարդու ներսում. «Փաստ»Կարևորը ոչ թե ընթացքն է, այլ արդյունքը. պաշտպանության նախկին նախարարը՝ երևանյան գագաթնաժողովի մասին. «Փաստ»Որ ոչ մի պատ չմնա առանց Նիկոլ Փաշինյանի նկարի. «Փաստ»Իշխանությանը բովանդակություն պետք չէ. «Փաստ»Ահազանգում է ԴՕԿ կուսակցության պատգամավորության թեկնածու Նառա ԳևորգյանըՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 89-ամյա Ժորժիկ Սիմոնյանի դիակը«Կամազ»-ը Դավիթ Բեկի փողոցում մխրճվել է բնակչի տան մեջ․ կա զnհ Ռամոսը կգնի «Սևիլիա» ակումբի բաժնետոմսերի 80%-ը Դեմ ենք, որ լինի որևէ ուժ, որն ունենա այսօրվա պես բացարձակ իշխանություն․ Էդմոն Մարուքյան«Պետք է կանգնեցնենք մեր երկիրը անդունդի եզրին հասցրած այս թույլ, անիմաստ իշխանությանը». Սամվել Կարապետյան (տեսանյութ)«Ուժեղ Հայաստան» -ի քարոզարշավին Դիլիջանի անձրևն էլ չի կարող խանգարելՌոբերտ Քոչարյանի հետ մասնակցել եմ պատերազմին և վստահ եմ նրա վրա․ քաղաքացիՀրшդադար կհաստատվի այն պահին, երբ Զելենսկին դուրս բերի Ուկրաինայի ԶՈւ-ն ռուսական տարածքներից. Պեսկով«Ուժեղ Հայաստան» դաշինքի քարոզարշավը Երևանի Նոր Նորք վարչական շրջանումՍամվել Կարապետյանի հանդիպումը Գեղարքունիքի մարզի բնակիչների հետՓաշինյանը Արցախից բացի ավելի վտանգավոր բաներ է արել, մենք կամաց-կամաց ամեն ինչ բացահայտելու ենք․ Սամվել ԿարապետյանԿալասի հայտարարությունները դուրս են նրա մանդատի շրջանակներից. Զախարովա Մշակույթի գործիչները միանում են Ուժեղ Հայաստանին․ Արման Նավասարդյանը ընտրում է փոփոխությունըՄեզ ոչ մի ասֆալտ պետք չէ, եթե այս հողերի վրա հայեր չեն ապրելու, իսկ նոր ճանապարհներով անարգել երթևեկելու են ադրբեջանցիները. ԿարապետյանՄենք պետք է ապահովենք հասարակության բարեկեցությունը, մենք միասին պետք է արձանագրենք Հայ ժողովրդի հաղթանակը. Արամ Վարդևանյան