Երևան, 14.Մայիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում եղանք մարզի տարբեր համայնքներում, հանդիպեցինք մեր համախոհների հետ. Նաիրի Սարգսյան Այսօր օրակարգը Սամվել Կարապետյանն է թելադրում․ Մենուա Սողոմոնյան «Ճաշատեսակ» եվրոպական սեղանին. անդամակցությունը իրատեսական սցենար չէ. «Փաստ» Որտե՞ղ է իրական սպառնալիքը Հայաստանի համար. «Փաստ» Սա դատավարություն չէ, սա էթնոքաղաքական վենդետш է․ Դավիթ Բաբայանի ուղերձը՝ Բաքվի բանտից Յո՞ երթաս. լրջագույն ազդակներ և սպառնացող ծանր հետևանքներ. «Փաստ» «Մա՛մ, ոչ մի քայլ հետ, մինչև վերջին կաթիլ արյունով հողերը պահելու ենք». կամավորական Սարգիս Դավթյանն անմահացել է հոկտեմբերի 8-ին. «Փաստ» Ստակեղծիքի «ծաղկաքաղ». խոսումներից՝ ուրացում. «Փաստ» «Չմասնակցել ընտրություններին՝ նշանակում է ընտրել Նիկոլ Փաշինյանին». «Փաստ» Անկառավարելի գնաճը հարվածում է բոլորին. «Փաստ»


Խոցելի և անկայուն. ինչո՞ւ է գյուղատնտեսությունն այսքան ծանր վիճակում. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի տնտեսությունը տարվա առաջին եռամսյակում գրանցել է 7,1 տոկոս աճ։ Գրեթե բոլոր տնտեսական ճյուղերը դրական դինամիկա են արձանագրել, բացառությամբ գյուղատնտեսության, որը գրանցել է 5,2 տոկոս անկում։ Այս հակադրությունը ոչ թե վիճակագրական տարօրինակություն է, այլ խոր հիմնախնդրի արտացոլում։

Թեև գյուղատնտեսության անկման վերաբերյալ ներկայացվող բացատրությունները մասամբ արդարացի են, սակայն չեն կարող ամբողջությամբ հիմնավորել ոլորտում տեղի ունեցող խորքային և երկարատև գործընթացները։ Առաջին բացատրությունը վերաբերում է բազային էֆեկտին, երբ անցած տարվա հունվար-մարտ ամիսներին գրանցված 10,5 տոկոս բարձր աճը ազդեցություն է ունենում այս տարվա նույն ժամանակահատվածի միտումների վրա։ Երկրորդ պատճառը կապված է եղանակային պայմանների հետ, որոնք հետաձգել են գյուղատնտեսական ակտիվությունը, ինչը արտացոլվել է տնտեսական ակտիվության ցուցանիշներում։

Այդուհանդերձ, այս բացատրություններն անտեսում են ավելի խոր, համակարգային խնդիրները, որոնք բնորոշ են Հայաստանի գյուղատնտեսությանը, և որոնք արտահայտվել են ոչ թե մեկ կամ երկու տարվա անկմամբ, այլ երկարատև և անընդհատ քայքայիչ միտումներով։ Երբ մենք դիտարկում ենք ավելի երկար ժամանակահատված, պատկերն իրոք դառնում է ավելի անհանգստացնող և հստակորեն ցույց է տալիս, որ գործ ունենք ոչ թե ժամանակավոր տատանումների, այլ համակարգային ճգնաժամի հետ։

2018-2023 թվականների ընթացքում գյուղատնտեսությունը կուտակային անկում է գրանցել շուրջ 18,9 տոկոսի չափով։ Սա չի նշանակում պարզապես վատ տարիների շարք, այլ ցույց է տալիս կառուցվածքային խնդիրների առկայություն, որոնք ոլորտը դարձրել են խոցելի և անկայուն։ Թեև 20242025 թվականներին արձանագրվել են որոշ դրական տեղաշարժեր, դրանք չեն կարողացել հիմնովին փոխել ընդհանուր պատկերը։ Արդյունքում, 2025 թվականի դրությամբ գյուղատնտեսական արտադրանքի ծավալը դեռևս շուրջ 13,3 տոկոսով ցածր է 2017 թվականի մակարդակից։ Սա նշանակում է, որ յոթ-ութ տարվա ընթացքում պարենային գնաճի, բնակչության աճի, սպառման ավելացման ֆոնին գյուղատնտեսական արտադրանքի ընդհանուր ծավալը նվազել է, ինչը տնտեսագիտական և սոցիալական տեսակետներից խիստ մտահոգիչ է։

Այս իրավիճակը Հայաստանը դարձնում է ավելի խոցելի արտաքին շոկերի նկատմամբ և նվազեցնում երկրի պարենային անվտանգության մակարդակը։ Պարենային անվտանգությունը ոչ միայն տնտեսական կատեգորիա է, այլ նաև ազգային անվտանգության կարևորագույն բաղադրիչներից մեկը։

Գյուղատնտեսության անկումը նաև ունի խոր սոցիալական հետևանքներ։ Գյուղատնտեսությունը Հայաստանում միայն տնտեսական ճյուղ չէ, այն կարևոր սոցիալական գործառույթ է իրականացնում՝ ապահովելով զբաղվածություն գյուղական բնակավայրերում, պահպանելով գյուղական կյանքի եղանակը, ապահովելով գյուղական համայնքների կայունությունը։ Երբ գյուղատնտեսությունը անկում է ապրում, գյուղական տարածքներում մարդիկ կորցնում են իրենց եկամուտների աղբյուրը և ստիպված են լ քել իրենց ծննդավայրերն ու տեղափոխվել քաղաքներ կամ արտագաղթել երկրից։ Սա հանգեցնում է գյուղատնտեսական հողերի լքման և գյուղական համայնքների աստիճանական դատարկման։ Ստացվում է, որ այս գործընթացը ոչ միայն տնտեսական, այլև ժողովրդագրական, մշակութային, սոցիալական խնդիր է։

Համակարգային խնդիրները, որոնք հանգեցրել են գյուղատնտեսության անկմանը, բազմաթիվ և փոխկապակցված են։ Նախ և առաջ՝ խոսքը վերաբերում է ոլորտում ներդրումների անբավարարությանը։ Գյուղատնտեսությունը պահանջում է կապիտալ ներդրումներ՝ տեխնիկայի, սարքավորումների, ոռոգման համակարգերի, պահեստավորման հարմարությունների, վերամշակման ձեռնարկությունների համար։ Հայաստանի գյուղատնտեսությունը մեծ մասամբ հիմնված է հնացած տեխնոլոգիաների վրա, որտեղ արտադրողականությունը ցածր է, ծախսերը բարձր են, որակը ոչ միշտ է համապատասխանում ժամանակակից չափանիշներին։ Բացակայում են ժամանակակից տեխնոլոգիաներ՝ ճշգրիտ գյուղատնտեսություն, խելացի համակարգերի կիրառում, ավտոմատացում, որոնք թույլ կտային զգալիորեն բարձրացնել արտադրողականությունը և նվազեցնել արտադրական ծախսերը։

Ֆինանսական հասանելիության խնդիրը նույնպես լուրջ խոչընդոտ է։ Գյուղացիները հաճախ չեն ունենում բավարար միջոցներ ներդրումներ իրականացնելու համար, իսկ վարկերի ստացումը բարդ է ու հաճախ անբավարար, եթե դրանք մաքսիմալ արդյունավետությամբ և խելացի կերպով չեն կիրառվում։

Շուկաների խնդիրը նույնպես կենսական նշանակություն ունի։ Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի շուկաները սահմանափակ են։ Ներքին շուկան փոքր է, արտահանման հնարավորությունները սահմանափակ են՝ պայմանավորված լոգիստիկ խնդիրներով, որակի չափանիշների անհամապատասխանությամբ, մրցակցային թուլ դիրքերով։ Գյուղացիները հաճախ չունեն հիմնական շուկայավարման հմտություններ, չեն կարողանում արդյունավետ վաճառել իրենց արտադրանքը, ենթարկվում են միջնորդների շահագործման։ Բացակայում են արդյունավետ մատակարարման շղթաներ, որոնք կկապեին արտադրողներին վերջնական սպառողների հետ, կնվազեցնեին կորուստները, կբարձրացնեին արտադրողների եկամուտները։

Ենթակառուցվածքային խնդիրները ևս կարևոր դեր են խաղում գյուղատնտեսության անկման մեջ։ Բազմաթիվ գյուղական տարածքներում ոռոգման համակարգերը կա՛մ բացակայում են, կա՛մ հնացած են և անարդյունավետ։ Ճանապարհները վատ վիճակում են, ինչը բարդացնում է արտադրանքի փոխադրումը և մեծացնում լոգիստիկ ծախսերը։

Էլեկտրամատակարարումը որոշ տարածքներում անկայուն է։ Պահեստավորման հարմարությունները, սառնարաններն անբավարար են, ինչը հանգեցնում է արտադրանքի մեծ կորուստների։ Վերամշակման ձեռնարկությունները սահմանափակ են, ինչը նվազեցնում է արժեքավորված արտադրանքի ստեղծման հնարավորությունները։

Կլիմայական փոփոխությունների ազդեցությունը նույնպես մտահոգիչ է։ Հայաստանը խոցելի է կլիմայական փոփոխությունների նկատմամբ, որոնք արտահայտվում են անկանոն անձրևների, երաշտների հաճախացման, ջերմաստիճանի տատանումների, ծայրահեղ եղանակային երևույթների մեջ։

Գյուղատնտեսությունը հատկապես խոցելի է հատկապես բնական պայմանների փոփոխությունների նկատմամբ։ Բացակայում են համապատասխան հարմարվողականության ռազմավարություններ, ռիսկերի կառավարման մեխանիզմներ, արդյունավետ ապահովագրական համակարգեր, որոնք կարող էին մեղմել կլիմայական ազդեցությունները։

Հողային ռեսուրսների կառավարման խնդիրները նույնպես հանգեցնում են արտադրողականության նվազման։ Հողերի մասնատումը, անարդյունավետ օգտագործումը, հողաբարելավման աշխատանքների բացակայությունը, հողի պտղաբերության նվազումը նպաստում են հողագործության ոլորտի թուլացմանը։

Համեմատելով այլ երկրների հետ՝ տեսնում ենք, որ նույնիսկ համանման պայմաններ ունեցող երկրներ ապահովել են իրենց գյուղատնտեսության զարգացումը համապատասխան քաղաքականության և ներդրումների միջոցով։ Վրաստանն, օրինակ՝ զգալի ջանքեր է գործադրել իր գյուղատնտեսության արդիականացման ուղղությամբ և ձեռք է բերել որոշակի հաջողություններ արտահանման ընդլայնման, որակի բարձրացման, շուկաների բազմազանեցման հարցում։ Իսրայելը, որը ունի շատ ավելի դժվար կլիմայական և ռեսուրսային պայմաններ, դարձել է գյուղատնտեսական նորարարությունների առաջատար՝ զարգացնելով ճշգրիտ գյուղատնտեսությունը, կաթիլային ոռոգման համակարգերը և կենտրոնանալով բարձր արժեքավորված արտադրանքի ստացման ուղղությամբ։ Նիդեռլանդները, որը նույնպես ունի համեմատաբար փոքր տարածք, դարձել է գյուղատնտեսական արտադրանքի խոշոր արտահանող՝ տեխնոլոգիաների, ինտենսիվ մեթոդների, արդյունավետ կազմակերպման շնորհիվ։

Հարկ է նկատել, որ Հայաստանում գյուղատնտեսության անկման տնտեսական հետևանքները տարածվում են նաև այլ ոլորտների վրա։ Սննդի արդյունաբերությունը կախված է գյուղատնտեսական հումքից, և երբ տեղական արտադրությունը անբավարար է, ձեռնարկությունները ստիպված են ներմուծել հումք, ինչը մեծացնում է ծախսերը և նվազեցնում մրցակցայնությունը։

Գյուղատնտեսությունը նաև կարևոր դեր ունի զբոսաշրջության զարգացման մեջ՝ ագրոտուրիզմ, տեղական խոհանոց, էկոլոգիապես մաքուր արտադրանք։ Երբ գյուղատնտեսությունը թուլանում է, այս հնարավորություններն էլ են սահմանափակվում։

Առողջապահական հետևանքները ևս կարևոր են։ Տեղական, թարմ, որակյալ սննդամթերքի հասանելիությունը կարևոր է բնակչության առողջության համար։ Երբ Հայաստանի կախվածությունը մեծանում է ներմուծված սննդամթերքից, որի որակը ոչ միշտ է կարելի վստահելիորեն վերահսկել, այս ուղղությամբ ռիսկեր են առաջանում։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում եղանք մարզի տարբեր համայնքներում, հանդիպեցինք մեր համախոհների հետ. Նաիրի Սարգսյան Նախընտրական հանդիպումները շարունակվում են Տավուշի մարզում․ հերթական կանգառը Նոյեմբերյանն է Այսօր օրակարգը Սամվել Կարապետյանն է թելադրում․ Մենուա ՍողոմոնյանՈրտեղի՞ց են տարածվել «կոշկավոր» հավ-սիրամարգերը. «Փաստ»«ԿԲ-ն ասում է`վարկի տոկոսը չենք իջեցնում, որ շատ վարկ չվերցնեք, պարտքի տակ չընկնեք». Մարուքյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՄԱՅԻՍԻ). Բողոքի ակցիա քաղաքապետարանի մոտ, հանրահավաք Մատենադարանի մոտ. «Փաստ»Մենք թուրքի կոշիկ լիզող չենք․ ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Նառա Գևորգյան «Ճաշատեսակ» եվրոպական սեղանին. անդամակցությունը իրատեսական սցենար չէ. «Փաստ»Յունիբանկն ավելի քան 2 000 բարեխիղճ ՓՄՁ վարկառուներին տրամադրել է հետվճար Սամվել Կարապետյանի ժողովրդագրական հեղափոխությունը. չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Ուժեղ Հայաստան«Աղքատության թակարդից» դուրս գալու խոստումը․ ինչ է առաջարկում «Ուժեղ Հայաստանը» Որտե՞ղ է իրական սպառնալիքը Հայաստանի համար. «Փաստ»Մի քանի ժամ ջուր չի լինի․ հասցեներ ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան»–ի քարոզարշավը՝ ՀՀ Կենտրոնական բանկի մոտ Սա դատավարություն չէ, սա էթնոքաղաքական վենդետш է․ Դավիթ Բաբայանի ուղերձը՝ Բաքվի բանտից Մասնակցության գինը․ ընտրական պասիվությունը ո՞ւմ է ձեռնտու Յո՞ երթաս. լրջագույն ազդակներ և սպառնացող ծանր հետևանքներ. «Փաստ»ԶՊՄԿ-ի համար սկզբունքային է, որ ընկերության աշխատակազմը համալրվի տարածաշրջանի աշխատուժով«Մա՛մ, ոչ մի քայլ հետ, մինչև վերջին կաթիլ արյունով հողերը պահելու ենք». կամավորական Սարգիս Դավթյանն անմահացել է հոկտեմբերի 8-ին. «Փաստ»Յուրաքանչյուր քաղաքացու հետ անհատապես խոսելու կարիք կա. Մենուա ՍողոմոնյանԵրկու օր Իջևանում. քաղաքը սպասում է ներդրումների. Հրայր ԿամենդատյանՔարոզարշավի ընթացքում արձանագրում ենք, որ Ս. Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» դաշինքին իրենց աջակցությունն են հայտնում Նիկոլ Փաշինյանի մեծ թվով աջակիցներ. ՂազարյանՆոր կրքեր «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույթի շուրջ. «Փաստ»Անկախ բոլոր խնդիրներից՝ իմ կոչն ու հորդորը բոլոր համայնքներում մեկն է․ միասնական ուժերով կարող ենք փոխել այս իրավիճակը և ունենալ բարգավաճ Հայաստան. Գագիկ ԾառուկյանԷրդողանը, Լուկաշենկոն, Ալիևը Հայաստանի ընտրություններում. Էդմոն Մարուքյան Ստակեղծիքի «ծաղկաքաղ». խոսումներից՝ ուրացում. «Փաստ»«Չմասնակցել ընտրություններին՝ նշանակում է ընտրել Նիկոլ Փաշինյանին». «Փաստ»Անկառավարելի գնաճը հարվածում է բոլորին. «Փաստ»Սոցիալական ծախսերի շրջանակը կընդլայնվի. փոփոխություններ Հարկային օրենսգրքում. «Փաստ»Ո՞վ է ընտրողը. ընտրությունն սկսվում է ոչ թե քվեախցիկում, այլ մարդու ներսում. «Փաստ»Կարևորը ոչ թե ընթացքն է, այլ արդյունքը. պաշտպանության նախկին նախարարը՝ երևանյան գագաթնաժողովի մասին. «Փաստ»Որ ոչ մի պատ չմնա առանց Նիկոլ Փաշինյանի նկարի. «Փաստ»Իշխանությանը բովանդակություն պետք չէ. «Փաստ»Ահազանգում է ԴՕԿ կուսակցության պատգամավորության թեկնածու Նառա ԳևորգյանըՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 89-ամյա Ժորժիկ Սիմոնյանի դիակը«Կամազ»-ը Դավիթ Բեկի փողոցում մխրճվել է բնակչի տան մեջ․ կա զnհ Ռամոսը կգնի «Սևիլիա» ակումբի բաժնետոմսերի 80%-ը Դեմ ենք, որ լինի որևէ ուժ, որն ունենա այսօրվա պես բացարձակ իշխանություն․ Էդմոն Մարուքյան«Պետք է կանգնեցնենք մեր երկիրը անդունդի եզրին հասցրած այս թույլ, անիմաստ իշխանությանը». Սամվել Կարապետյան (տեսանյութ)«Ուժեղ Հայաստան» -ի քարոզարշավին Դիլիջանի անձրևն էլ չի կարող խանգարելՌոբերտ Քոչարյանի հետ մասնակցել եմ պատերազմին և վստահ եմ նրա վրա․ քաղաքացիՀրшդադար կհաստատվի այն պահին, երբ Զելենսկին դուրս բերի Ուկրաինայի ԶՈւ-ն ռուսական տարածքներից. Պեսկով«Ուժեղ Հայաստան» դաշինքի քարոզարշավը Երևանի Նոր Նորք վարչական շրջանումՍամվել Կարապետյանի հանդիպումը Գեղարքունիքի մարզի բնակիչների հետՓաշինյանը Արցախից բացի ավելի վտանգավոր բաներ է արել, մենք կամաց-կամաց ամեն ինչ բացահայտելու ենք․ Սամվել ԿարապետյանԿալասի հայտարարությունները դուրս են նրա մանդատի շրջանակներից. Զախարովա Մշակույթի գործիչները միանում են Ուժեղ Հայաստանին․ Արման Նավասարդյանը ընտրում է փոփոխությունըՄեզ ոչ մի ասֆալտ պետք չէ, եթե այս հողերի վրա հայեր չեն ապրելու, իսկ նոր ճանապարհներով անարգել երթևեկելու են ադրբեջանցիները. ԿարապետյանՄենք պետք է ապահովենք հասարակության բարեկեցությունը, մենք միասին պետք է արձանագրենք Հայ ժողովրդի հաղթանակը. Արամ ՎարդևանյանՌԴ Բելգորոդի մարզում էլեկտրագնացքը դուրս է եկել ռելսերից. կա վիրավnր