Երևան, 20.Մայիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Նարեկ Կարապետյանը միայն ՀՀ քաղաքացի է, տխմար ստերի էջը պետք է փակվի. Վարդևանյան Թույլ մի՛ տուր, որ Բաքվից տնօրինեն քո՛, քո ընտանիքի և ամբողջ Հայաստանի ապագան․ Արտակ Զաքարյան Քրոջ՝ Արփինե Սողոյանի և Փաշինյանի միջև միջադեպը առիթ դարձավ, որպեսզի խոսվի Հրանտ Պապիկյանի և նրա անցած ճանապարհի մասին. Աբրահամյան «Ուժեղ Հայաստանը» Մասիսում է Վաղվա Հայաստանը կառուցվում է հենց այսօր Հանուն ինչի և դեպի ուր է Փաշինյանը վերակողմնորոշում Հայաստանը. «Փաստ» Կրեմլի միջուկային առաջարկը. «Փաստ» «Շատ ծանր օրեր ապրեցինք, հիմա էլ հեշտ չէ, բայց պետք է Ռուբենիս անունը բարձր պահեմ». Ռուբեն Գևորգյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին՝ հատուկ գործողություն կատարելու ժամանակ. «Փաստ» Մրցակցության և... համագործակցության բարդ կոնյուկտուրան. «Փաստ» Քննարկման են ներկայացվել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման փաստաթղթերի ուղեցույցները. «Փաստ»


Գագաթնաժողովի փայլի տակ՝ նոր վտանգների ստվերը

Քաղաքական

Երևանում անցկացված ԵՄ գագաթնաժողովից Հայաստանում սպասում էին հստակ քաղաքական և անվտանգային արդյունքներ։ Հանրության մի հատված հույս ուներ, որ Եվրոպան հանդես կգա ոչ միայն հայտարարություններով, այլ նաև կոնկրետ երաշխիքներով՝ տարածաշրջանում խաղաղության պահպանման և Հայաստանի անվտանգության ապահովման ուղղությամբ։ Սակայն այդ սպասումների փոխարեն քաղաքական օրակարգի կենտրոնում հայտնվեցին բոլորովին այլ զարգացումներ, որոնք ավելի շատ խորացրին առանց այդ էլ լարված աշխարհաքաղաքական մթնոլորտը։

Գագաթնաժողովի ամենաքննարկվող դրվագներից մեկը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այցն էր Երևան։ Քաղաքական շրջանակներում այն ընկալվեց ոչ միայն որպես դիվանագիտական այց, այլ նաև որպես բաց ազդակ Ռուսաստանի հասցեին։ Ուկրաինան և Ռուսաստանը գտնվում են ռազմական բաց հակամարտության մեջ, իսկ Զելենսկին Մոսկվայի համար համարվում է թշնամական պետության ղեկավար։ Այդ պայմաններում նրա պաշտոնական ընդունելությունը Երևանում չէր կարող անարձագանք մնալ Կրեմլի կողմից։

Առավել ուշագրավ է այն հանգամանքը, որ Հայաստանի իշխանությունները փաստացի անտեսեցին մի շարք զգայուն իրողություններ։ Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմի ընթացքում Ուկրաինան ռազմական աջակցություն էր ցուցաբերում Ադրբեջանին, այդ թվում՝ զինամթերքի մատակարարումների մակարդակով։ Սակայն այս թեման մնաց ստվերում։ Զելենսկին ևս խուսափեց պատասխանել լրագրողների հարցերին այդ մատակարարումների վերաբերյալ։

Միաժամանակ ուշադրության արժանի է նաև այն փաստը, որ Երևան այցելելուց առաջ Ուկրաինայի նախագահը եղել էր Ադրբեջանում և հանդիպել Իլհամ Ալիևի հետ։ Այդ բանակցություններից հետո հայտարարվեց պաշտպանության, անվտանգության, էներգետիկայի, առևտրի և հումանիտար ոլորտներում համագործակցության ընդլայնման մասին։ Մինչ Ադրբեջանը շարունակում է ամրապնդել իր ռազմարդյունաբերական ներուժը, Հայաստանում ավելի հաճախ են հնչում բանակի ֆինանսավորման և անվտանգության համակարգի արդյունավետության վերաբերյալ մտահոգություններ։

Քաղաքական դաշտում լայն քննարկումների տեղիք տվեց նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը, ըստ որի՝ տարիներ առաջ Հայաստանը դիտարկվում էր որպես Ռուսաստանի ազդեցության գոտում գտնվող երկիր, իսկ ներկայիս հարաբերությունների խորացումը պայմանավորված է գործող իշխանությունների քաղաքականությամբ։ Այս ձևակերպումները շատերի կողմից ընկալվեցին ոչ միայն որպես քաղաքական աջակցություն, այլ նաև որպես ակնարկ Հայաստանի արտաքին քաղաքական ուղղության փոփոխության վերաբերյալ։

Այս համատեքստում առավել կոշտ գնահատականներով հանդես եկավ քաղաքական գործիչ Արման Աբովյանը։ NEWS.am-ի հետ զրույցում նա նշել է.

«Այն «փշիփշիները», որը մենք լսեցինք եվրոպացիներից, դրանք, ըստ էության, նշանակում էին, որ Հայաստանը տեղավորվում է գլոբալ հակամարտության ծիրում։ Այսինքն մենք տեղավորվում ենք գլոբալ խաղացողների Արևելք և Արևմուտք կռվի մեջ, որպես կռվի կիզակետներից մեկը։ Եվրոպան խնդիր ունի ընդլայնել ճնշման գոտիները Ռուսաստանի վրա, իսկ թե ինչ կլինի այդ գոտիների հետ, իրենց բնավ չի հետաքրքրում։ Մեզ ուրախ ժպիտներով, խոստումների ներքո դարձրեցին մի կետ, որը ճնշման ենթակա է լինելու»։

Աբովյանի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները երկիրը ներքաշում են վտանգավոր աշխարհաքաղաքական դիմակայության մեջ՝ առանց հաշվարկելու հնարավոր հետևանքները։

«Դուք չեք տեսնո՞ւմ, ինչ է կատարվում, չեք հասկանում հետևանքներն ինչ են լինելու, թե՞ կրկին սկսելու եք մեղադրել իրանցուն, ռուսին, չինացուն, որ վայ, տեսեք, մեր հանդեպ քայլեր են կատարում։ Դու դարձնում ես երկիրը ինչ-որ հակակենտրոն։ Դուք կփախնեք, կգնաք ձեր փարիզները, բրյուսելները, բա երկիրը ի՞նչ է լինելու, դուք ո՞նց եք պատասխան տալու մարդկանց։ Մեր աչքի առաջ է Վրաստանի օրինակը, որին ամենամեծ արտոնությունները տվեց Եվրոպա, բայց վրացիները հասկացան, որ իրենց «քցեցին» և հիմա Վրաստանը փորձում է պրովրացական քաղաքականություն վարել։ Դուք էլ վարեք պրոհայկական քաղաքականություն։ Ցավոք, այս իշխանությունները կոնֆլիկտոգեն են, իրենք միշտ գեներացնում են կոնֆլիկտներ, թե հասարակության ներսում, թե արտաքին ճակատում։ Բայց տուժում են ոչ թե իրենք, տուժում ենք մենք, տուժում է Հայաստանի Հանրապետությունը, հասարակ քաղաքացիները»։

Քննադատների համոզմամբ՝ գագաթնաժողովը ավելի շատ ծառայեց ներքաղաքական քարոզչական նպատակների, քան Հայաստանի համար իրական ռազմավարական արդյունքների ապահովմանը։ Ընդդիմախոսները նշում են, որ ընտրություններից առաջ եվրոպական առաջնորդների ակտիվ ներկայությունն ու հրապարակային աջակցությունը փորձ է ստեղծելու տպավորություն, թե գործող իշխանությունները կարողացել են ապահովել բացառիկ հարաբերություններ Եվրոպայի հետ։
Սակայն քաղաքական աղմուկից և հանդիսավոր հայտարարություններից դուրս մնում են այն խնդիրները, որոնք շարունակում են անհանգստացնել հասարակությանը՝ ներքաղաքական լարվածությունը, ընդդիմության նկատմամբ ճնշումների մասին հայտարարությունները, փողոցային ձերբակալությունները և հասարակության բևեռացումը։ Եվ որքան էլ գագաթնաժողովը ներկայացվի որպես դիվանագիտական հաջողություն, դրա քաղաքական և անվտանգային հետևանքների շուրջ հարցերը շարունակում են մնալ բաց։

Ասել, թե 1045 թ-ից հետո ՀՀ ներկայիս տարածքում հայերը պետականություն չեն ունեցել, սխալ և հարցը պարզունականացնող մոտեցում է. ԿամենդատյանԽոստումներից 8 տարի է անցել. մեզ իրական փոփոխություն է պետք. Ուժեղ ՀայաստանՀայաստանի ներքաղաքական պրոցեսների վրա դրսից միակ ուղիղ ազդեցությունը Ադրբեջանինն է՝ Հայաստանի գործող իշխանության վրա․ Վահե Հովհաննիսյան «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ Ակադեմիական քաղաքի ծրագիրը պետք է չեղարկվիՆարեկ Կարապետյանը միայն ՀՀ քաղաքացի է, տխմար ստերի էջը պետք է փակվի. Վարդևանյան Թույլ մի՛ տուր, որ Բաքվից տնօրինեն քո՛, քո ընտանիքի և ամբողջ Հայաստանի ապագան․ Արտակ Զաքարյան Փողոցում կանանց քաշքշող Փաշինյանը հասկացել է, որ իր իրական դեմքը ժողովրդի առաջ բացվել է. Նարեկ Կարապետյան Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները՝ արագ գնալու հետպատերազմյան վերականգնման, ազգային վերածննդի ճանապարհով, դառնալու ժամանակակից պետություն. Գագիկ ԾառուկյանՀերթական դատական նիստը տեղի կունենա մայիսի 21-ինԽոստումների ու իրականության միջև՝ Հայաստանի սոցիալական ճգնաժամը Շղթայական ավտովթար՝ Շիրակի մարզում․ Գյումրիում բախվել են «BMW»-ն, 3 «Mercedes»-ները և «GAZ 3110»-ը․ կա վիրավոր Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր «Սատկացնելու եմ»-ը հատում է հանցագործության սահմանագիծը. Ավետիք Չալաբյան Ընտրախախտումների ահազանգերը՝ քարոզարշավի առաջին փուլում Էդմոն Մարուքյանի հայտարարությունըՀայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը կվերացնի աղքատությունը, կբարելավի ժողովրդագրական իրավիճակը և կապահովի աշխատատեղեր․ «Ուժեղ Հայաստան»Ի՞նչն է փոխվելու․ Նարեկ ԿարապետյանԿԸՀ-ն` Նարեկ Կարապետյանի ՌԴ քաղաքացի լինելու տեղեկությունների մասին«Դուք իսկապե՞ս Սամվելն եք». ի՞նչ տեղի ունեցավ, երբ փողոցային հարցման մասնակիցները հասկացան, որ խոսում են Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետԷն մասին, ինչից նախընտրական շրջանում խուսափում են խոսել աղետաբեր իշխանությունները, բայց ինչն անխուսափելի է սրանց վերարտադրվելու դեպքում. Մենուա ՍողոմոնյանԿարվախալը հուզիչ գրառումով հրաժեշտ է տվել Մադրիդի «Ռեալին» Դպրոցաշինության մասին աղաղակող ՔՊ-ն քանի՞ հարյուր դպրոց է փակել. ինչու՞ չեն աղաղակում, որ խոստացած դպրոցների 50%-ն անգամ չի կառուցվել․ Լուիզա ՍարգսյանԵթե Փաշինյանը շարունակի կառավարել, ոչ Ակադեմիական քաղաքն ենք ունենալու, ոչ էլ ԵՊՀ-ն․ Կարպիս ՓաշոյանԲենզինի և դիզելային վառելիքի գները երկար ժամանակ բարձր կմնան Հորմուզի շրջափակման պատճառով․ ԼեսկուրԵթե Փաշինյանը շարունկաի կառավարել ոչ Ակադեմիական քաղաքն ենք ունենալու, ոչ էլ ԵՊՀ-ն․ Էդմոն ՄարուքյանՆԳՆ-ում ՔՊ նախընտրական շտա՞բ է գործում․ կառույցը ներգրավված է ՔՊ քարոզչությանըՔրեական ոստիկաններն ու պարեկները երիտասարդների մոտ 4 կիլոգրամ թմրամիջոց են հայտնաբերել Ադրբեջան են տեղափոխվել Հայաստանից վտարված 300 հազար էթնիկ ադրբեջանցի փախստականներ․ Հաջիև«Mercedes»-ը Նոր Գեղիի գյուղապետարանի մոտ բախվել է «Հայ մամուլ»-ի մեքենային, ապա վրшերթի ենթարկել հետիոտնին․ կան տուժածներՎաղը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մեր հասարակությանը կներկայացնի իր ընդարձակ ծրագրային առաջարկը. Իվետա ՏոնոյանԿամո Հայրապետյանը կոչ է անում Հայաստանի քաղաքացիներին ակտիվ մասնակցություն ունենալ խորհրդարանական ընտրություններին Ջոն Լենոնը իր վերջին հարցազրույցում՝ սպանությունից մի քանի ժամ առաջ խոսել է մահվան մասին Հարցազրույց Ազա Բաբայանի հետ Խոր Վիրապում. շուտով․ Նարեկ ԿարապետյանԱՄՆ-ի կողմից պшտերազմի շարունակման դեպքում կբացվեն այլ ճակատներ. Մոջթաբա ԽամենեիՈւժեղ Հայաստան կուսակցության քարոզարշավը Արտաշատից. ՈւղիղՆեյմարի մեծ վերադարձը․ Անչելոտին հրապարակել է Բրազիլիայի հայտացուցակն ԱԱ-2026-ի համարՈւժեղ Հայաստան դաշինքը Արտաշատում է. Ուղիղ հեռարձակումՈվ ընտրում է Նիկոլին, ընտրում է Ալիևին․ Ռոբերտ Քոչարյան8 տարի առաջ արցախցիներին էր ասում, որ սիրում է իրենց, 2 շաբաթ առաջ կապանցիներին. Նարեկ ԿարապետյանՎերա Բրեժնևան Կաննում ներկայացել էր նշանադրության մատանիով Տղամարդու մատները սրտիկ անելու համար չեն, այ կզած. Արշակ ԿարապետյանԻսրայելը 2023 թվականի հոկտեմբերից ի վեր Մերձավոր Արևելքում զբաղեցրել է շուրջ 1,000 քառ. կմ տարածքՄի կողմից ուսանողական կյանքն են քաղաքականացնում, մյուս կողմից՝ քանդում են բուհական համակարգը․ Էդմոն ՄարուքյանՌԴ-ի և ՉԺՀ-ի բարեկամությունն ուղղված չէ որևէ մեկի դեմ, այլ ուղղված է համընդհանուր բարգավաճմանը. ՊուտինՆարեկ Կարապետյանը` Վազգեն Սարգսյանի մասինՆարեկ Կարապետյանի ուղիղ եթերը այսօրվա քարոզարշավի մասինԱՄՆ-ը ավելի քան 85 միլիարդ դոլար է ծախսել Իրանում ռшզմական գործողության վրա «Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Վեդիից․ ուղիղՊետք է անկեղծ ասեմ, որ վերջին շրջանում ազնիվ ու մարդկային ձևակերպումներ Բաքվում պահվող մեր գերիների մասին լսել եմ Գագիկ Ծառուկյանից երկու օր առաջ․ Տաթևիկ ՀայրապետյանՔրոջ՝ Արփինե Սողոյանի և Փաշինյանի միջև միջադեպը առիթ դարձավ, որպեսզի խոսվի Հրանտ Պապիկյանի և նրա անցած ճանապարհի մասին. Աբրահամյան