Երևան, 13.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները Ծեծկռտուք Այնթապում. կա 7 ձերբակալված Իշխանությունը ԲՀԿ-ի վերաբերյալ վաղուց որոշում ունի, սակայն գործընթացը ձգձգում է՝ լավ հասկանալով, որ խորացնում է ընդդիմադիր հատվածում առկա անորոշությունն ու հիասթափությունը․ Տիգրան Աբրահամյան ԱՄՆ-ը պարտավորություն է ստանձնելու այլևս պшտերազմ չսկսել, չդիմել uպառնալիքների և ուժի կիրառման, երկու կողմերը հարգելու են միմյանց ինքնիշխանությունը և չեն միջամտելու միմյանց ներքին գործերին․ իրանագետ «Եթե ինձ ինչ-որ բան լինի, ձեզ ձիգ կպահեք». կրտսեր սերժանտ Գարիկ Արևիկյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Մարտունու շրջանի Քերթ գյուղում. «Փաստ» Ո՞ւմ հաշվին են «ծածկում» սեփական ձախորդ քաղաքականության հետևանքները. «Փաստ» Ինչպես կարող է «հաղթած» ուժն իրեն այսպես պահել. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը չունի քաղաքացիների մեծամասնության աջակցությունն իր նախընտրական ծրագրում ամրագրված կետերը կյանքի կոչելու համար». «Փաստ» Ժողովրդին համարում է կաշառակեր. կլինե՞ն դատական հայցադիմումներ. «Փաստ» Վեց տարում փաստորեն շատ բան է փոխվել. ի՞նչ եղավ «մեկ քվեաթերթիկ չկեղծելու» երդումը. «Փաստ»


Մենք՝ որպես Հայաստանի պարզ քաղաքացիներս, կանգնած ենք մեծ խնդրի առաջ. Մհեր Ավետիսյան

Բլոգ
Մհեր Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Պարզ քաղաքացու աչքերով

Մի կողմից Հայաստանի ղեկավարը հայտարարում է, որ արդեն խաղաղություն է, մյուս կողմից՝ նույն ղեկավարը հայտարարում է, որ եթե ինձ չընտրեք, պատերազմ է սկսվելու։

Ալիևը հայտարարում է, որ Հայաստանում ընդդիմությունը ռևանշիստական տրամադրություններ ունի, և իրենք ուշի-ուշով հետևում են Հայաստանում տեղի ունեցող ընտրություններին՝ փաստացի ակնարկելով, որ եթե ընդդիմությունը գա իշխանության, Ադրբեջանը կարող է պատերազմ սկսել Հայաստանի հետ՝ փաստացի հաստատելով Հայաստանի ղեկավարի այն պնդումը, որ եթե ինքը չընտրվի՝ պատերազմ է սկսվելու։

Արևմուտքը պատրաստվում է արդեն իսկ բացեիբաց պատերազմի մեր գլխավոր և միակ դաշնակից Ռուսաստանի հետ, բայց Հայաստանը այդ նույն Արևմուտքին հրավիրում է Հայաստան, այդ թվում նաև Զելենսկուն, և ստեղծում հակառուսական տրամադրություններ՝ առաջացնելով ակնհայտորեն Մոսկվայի, եթե չասենք՝ զայրույթը, ապա Հայաստանի անհասկանալի վերաբերմունքը
գործողությունների նկատմամբ, և հայտարարում է, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարի՝ մնում է ԵԱՏՄ-ում, թե գնում է դեպի Եվրամիություն։

Ավելին՝ նախագահ Պուտինը հայտարարում է, որ չի բացառվում, որ առաջիկայում ԵԱՏՄ-ի նիստում քննարկվի Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության շարունակության խնդիրը։

Եվ ահա, նման իրավիճակում մենք տեսնում ենք քարոզարշավ, որտեղ և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը ուրախ-զվարթ հանդիպում են ժողովրդին, պարում են, ուրախանում են, երգում են և ստեղծում են տպավորություն, որ ամեն ինչ նորմալ է, բոլոր խնդիրները լուծված են, և Հայաստանը գնում է դեպի զարգացում, այլևս խաղաղություն է, և այլն, և այլն...

Հիմա Հայաստանի պարզ քաղաքացին՝ տեսնելով իր շուրջ ձևավորված քաղաքական, աշխարհաքաղաքական գործընթացները և մյուս կողմից՝ իր քաղաքական էլիտաների պարն ու ուրախ տրամադրությունը, ի՞նչ պետք է անի, ի՞նչ ընտրություն պետք է կատարի, ինչպե՞ս պետք է ապրի։

Պարզ քաղաքացին ուղղակի կարող է խելագարության հասնել, եթե վերլուծի այն ամենը, ինչ տեղի է ունենում Հայաստանի շուրջ, և տեսնի, թե ինչպիսի ոչ ադեկվատ վերաբերմունք ունեն այդ ամենին մեր այսպես կոչված քաղաքական էլիտաները։

Ակնհայտ է, որ պատերազմում պարտված և անվտանգության ճարտարապետություն չունեցող երկրում ներքաղաքական օրակարգեր չեն կարող լինել։ Ցավալի է, որ սա չեն հասկանում մեր քաղաքական էլիտաները և չեն փորձում ամեն բան թողնել մի կողմ, այդ թվում՝ ընտրություններ կոչեցյալ ֆարսը, և զբաղվել երկրի անվտանգության ճարտարապետության վերականգնմամբ։

Ընտրությունների պետք է գնալ, երբ երկրի անվտանգության խնդիրները լուծված են, երբ թշնամիներդ, գեոպոլիտիկ խաղացողները հնարավորություն չունեն քո իսկ ընտրությունները օգտագործել քեզ շանտաժ անելու և քո երկիրն էլ ավելի թուլացնելու համար։

Սրանք պարզ քաղաքական ճշմարտություններ են, բայց քանի որ մեր էլիտաները շատ խելացի են և ամեն ինչ գիտեն, չգիտես ինչու այս պրիմիտիվ բաները չեն հասկանում։ Չեն հասկանում, քանզի առաջնորդվում են բացառապես սեփական անձնական շահերով և պայքարում են բացառապես իշխանությունը պահելու կամ իշխանության հասնելու նպատակով։

Մենք՝ որպես Հայաստանի պարզ քաղաքացիներս, կանգնած ենք մեծ խնդրի առաջ, քանզի այս ընտրությունները մի կողմից դիտարկվում են այնպես, որ եթե մեր ժողովուրդը սխալ ընտրություն կատարի՝ պատերազմի մեջ է հայտնվելու, մյուս կողմից՝ այս ընտրություններն արդեն սկսում են ընկալվել այնպես, որ եթե մենք ճիշտ ընտրություն չկատարենք՝ Հայաստանի հակառուսական գործողությունները կարող են դիտարկվել արդեն ոչ միայն Հայաստանի իշխանությունների, այլ նաև հայ ժողովրդի, Հայաստանի քաղաքացիների դիրքորոշումը։

Մենք ապրում ենք նման իրավիճակում, և մեր ամենամեծ ձեռքբերումը, որպես ժողովուրդ, կլինի այն, որ գոնե «չխելագարվենք»։
 
Ժողովրդավարական իշխանություն պետք է լինի. ստորագրահավաքը շարունակվում է. Արսեն Վարդանյան Դավթաշենում 22–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 54–ամյա հետիոտնի ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները Ծեծկռտուք Այնթապում. կա 7 ձերբակալված Իշխանությունը ԲՀԿ-ի վերաբերյալ վաղուց որոշում ունի, սակայն գործընթացը ձգձգում է՝ լավ հասկանալով, որ խորացնում է ընդդիմադիր հատվածում առկա անորոշությունն ու հիասթափությունը․ Տիգրան Աբրահամյան ԱՄՆ-ը պարտավորություն է ստանձնելու այլևս պшտերազմ չսկսել, չդիմել uպառնալիքների և ուժի կիրառման, երկու կողմերը հարգելու են միմյանց ինքնիշխանությունը և չեն միջամտելու միմյանց ներքին գործերին․ իրանագետ Ժամանցից՝ օլիմպիական մարզաձև. երբ և ինչպես ակսեցին ավազի վրա վոլեյբոլ խաղալ. «Փաստ»Բազմաթիվ քաղաքացիներ շարունակում են միանալ ստորագրահավաքին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 հունիսի). Երկաթուղային վթար Լոռու մարզում. «Փաստ»Վաղը Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն է ներթափանցելու, սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ Գագիկ Սուրենյան Չմտածեք, որ մենք ձեզ նման ենք դառնալու. Մենուա ՍողոմոնյանԱրտաքին միջամտության գործոնը. ոչ թե ժողովրդավարություն, այլ կանխորոշված քաղաքական դիրքորոշում. «Փաստ»Եթե ԲՀԿ-ի ձայները գողացան, ոչ մի ուժ մանդատ չպետք է վերցնի. Ավետիք Չալաբյան «Եթե ինձ ինչ-որ բան լինի, ձեզ ձիգ կպահեք». կրտսեր սերժանտ Գարիկ Արևիկյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Մարտունու շրջանի Քերթ գյուղում. «Փաստ»Ո՞ւմ հաշվին են «ծածկում» սեփական ձախորդ քաղաքականության հետևանքները. «Փաստ»Ինչպես կարող է «հաղթած» ուժն իրեն այսպես պահել. «Փաստ»«Նիկոլ Փաշինյանը չունի քաղաքացիների մեծամասնության աջակցությունն իր նախընտրական ծրագրում ամրագրված կետերը կյանքի կոչելու համար». «Փաստ»Ժողովրդին համարում է կաշառակեր. կլինե՞ն դատական հայցադիմումներ. «Փաստ»Վեց տարում փաստորեն շատ բան է փոխվել. ի՞նչ եղավ «մեկ քվեաթերթիկ չկեղծելու» երդումը. «Փաստ»Սահմանադրական «ծուղակը» և սատելիտների ինստիտուտը. ինչպե՞ս պետք է իշխանությունները լուծեին արտաքին պարտադրանքների իրագործման մեխանիզմը. «Փաստ»Ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը չճանաչի Հայաստանի ընտրությունների արդյունքները. «Փաստ»Ահռելի պաշարներ ենք կորցրել. հիմա ի՞նչ ենք ուզում. «Փաստ»Ինչու՞ է նորընտիր խորհրդարանը ոչ լեգիտիմ. իրավական տեռորի և արդյունքների խմբագրման ժամանակագրությունը. «Փաստ»ԻՀՊԿ-ն զգուշացրել է նավերին՝ չփորձել անցնել Հորմուզի նեղուցով առանց համաձայնեցմանԻրանական ճգնաժամnւմ ԵՄ-ի և Մեծ յոթնյակի դաշնակիցները նշանակություն չեն ունեցել. Թրամփ«Միքայելյանների ընտանեկան ֆերմա» ընկերության պանրի արտադրամասում արտադրվում է վտանգավոր սննդամթերք. ՍԱՏՄԻսպանիայի նախկին վարչապետի գրասենյակում հայտնաբերված զարդերը գնահատվել են 1,3 մլն եվրո. El PaisՍագրադա Ֆամիլիայով գաղտնի շրջագայություն. Մեծ տաճարի 5 աստվածային գաղտնիքներն ու թաքնված գանձերըICE-ում Brent-ի գինը իջել է՝ մեկ բարելը 88 դոլարից ցածրՍտորագրահավաք՝ ընդդեմ քվենների գողության. ՀՃԿ անդամները Ազատության հրապարակոմ ենՄի թողեք, որ կացինն իջնի գլխներիդ, որ հասկանաք' գլուխը մտածելու համար է. միացեք ստորագրահավաքին․ Արշակ ԿարապետյանՀամոզված եմ, որ միմյանց ինքնիշխանության և պետական շահերի հարգման վրա հիմնված բաց ու կառուցողական երկխոսության երկկողմ պատրաստակամությունը այսուհետ ևս կնպաստեն փոխգործակցության ամրապնդմանը. Փաշինյանը՝ ՊուտինինԻրանի և ԱՄՆ-ի միջև hակամարտության կարգավորման հուշագիրը բաղկացած է 14 կետից. Mehr45-ամյա Քիմ Քարդաշյանը ցուցադրել է իր ադամանդե զգեստը ընկերոջ՝ Լյուիս Համիլթոնի զբոսանավի վրա Ալեն Ղևոնդյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում օրվա իշխանություններին քննադատելու, պաշտոնականից տարբերվող դիրքորոշում հայտնելու համարԿորեայի Հանրապետության նախկին նախագահը դատապարտվել է 30 տարվա ազшտազրկման՝ ԿԺԴՀ ԱԹՍ-ներ փոխանցելու համարԿԺԴՀ-ն և Ռուսաստանը բացում են երկկողմ հարաբերությունների նոր էջ. Կիմ Չեն Ըն Կենտրոնամետ Դեմոկրատների Միությունը կոչ է անում ՀՀ իշխանություններին ապահովել թափանցիկություն և հարգել իրավական պատշաճ ընթացակարգերը Արմեն Աշոտյանի գործումԺոզե Մոուրինյուն նշանակվել է «Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Աննախադեպ կեղծված ընտրություններ․ «Բարգավաճ Հայաստանին» դուրս թողնելու ձգտում, նպատակը՝ 3/5 ունենալն է, պետք է չեղարկել ընտրությունները․ Արմեն ՄանվելյանԶՊՄԿ-ն ընդլայնում է իր միջազգային համագործակցությունը՝ միանալով ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագրին Ձայների վերահաշվարկը բացահայտել է հանձնաժողովներում տիրող իրական պատկերը. Արեգ ՍավգուլյանIDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի 4-րդ և 5-րդ տրանշերը Արսեն Վարդանյանը բողոքի ակցիա է իրականացնում ընտրությունների դեմ իր անհամաձայնությունն արտահայտելով Փաշինյանը ատում է հայ ազգին, իր աթոռը հեշտ չի թողնի. Եղիազարյան Մովսես Բազմաթիվ քաղաքացիներ միացել են ստորագրահավաքին և «քո ձայնը գողացել են դուրս արի պայքարի» ակցիային Գեղամ Մանուկյանը միացավ ստորագրահավաքին Բոլոր ընտրատեղամասերում կեղծիքներ են եղել, պարտադիր պետք է չեղարկվի ընտրությունները Պայքարը շարունակվում է «Ազատության» հրապարակում Քո ձայնը գողացել են` դուրս արի պայքարի. ՀՃԿ ղեկավար