Երևան, 06.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը «Ծաղիկներ դու ինձ կբերես, ես քեզ էլ ծաղիկ բերել չեմ կարող». կամավոր Հրայր Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Ջրականում. «Փաստ»2026-06-06 11:32:45 Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» Մշակվել է ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագիրը. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ»


Յունիբանկն ավելի քան 2 000 բարեխիղճ ՓՄՁ վարկառուներին տրամադրել է հետվճար

Հասարակություն

2026 թվականի առաջին եռամսյակում Յունիբանկի ՓՄՁ վարկային պորտֆելը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 28%-ով։ Անգրավ բիզնես վարկերի պորտֆելն աճել է 71%-ով, իսկ բիզնես լիզինգի պորտֆելը՝ 55%-ով։

Այդ մասին լրագրողների հարցերին ի պատասխան՝ «ՓՄՁ ոլորտ․ ազդեցություն և զարգացման մարտահրավերներ» խորագրով համաժողովի ավարտից հետո հայտարարեց Վարչության նախագահի առաջին տեղակալ, Կորպորատիվ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն Դավիթ Պետրոսյանը։ Համաժողովը կազմակերպվել էր ՀՀ Կենտրոնական բանկի, Հայաստանի բանկերի միության և Գերմանահայկական հիմնադրամի կողմից:

Փոքր և միջին բիզնեսին աջակցելը Յունիբանկի ռազմավարական առաջնահերթություններից մեկն է։ Բանկը շարունակաբար ընդլայնում է իր ծառայությունների փաթեթը՝ բիզնես հաճախորդներին առաջարկելով առավել հասանելի և շահավետ ֆինանսավորման պայմաններ։

«ՓՄՁ-ները կարևոր դեր են խաղում երկրի տնտեսական զարգացման գործում, և մենք ձգտում ենք նրանց համար ֆինանսավորումը դարձնել հնարավորինս հասանելի և արագ։ Այսօր մեր ՓՄՁ ընդհանուր պորտֆելում չաշխատող վարկերի մասնաբաժինը կազմում է ընդամենը 0.5%, ինչը վկայում է մեր հաճախորդների պատասխանատու մոտեցման մասին: Մեր բարեխիղճ վարկառուներին հավելյալ աջակցելու համար մայիսի սկզբին ավելի քան 2 000 ՓՄՁ վարկառուների տրամադրեցինք հետվճար՝ ՀՀ դրամով պարտավորությունների մնացորդի 1.2% չափով», — նշեց Դավիթ Պետրոսյանը։

Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանի ներկայացմամբ՝ Հայաստանում գործող 115 հազար ընկերություններից մոտ 16 հազարը ունեն վարկեր, որոնց քանակը հասնում է 56 հազարի: Սա վկայում է այն մասին, որ բանկերում առկա է բիզնեսի վարկավորման մեծ ներուժ:

«Բիզնեսի զարգացման գործում բանկային ծառայություններն առանցքային դեր ունեն։ Յունիբանկի հետ համագործակցության շնորհիվ մենք կարողացել ենք իրականացնել այնպիսի ներդրումներ, որոնք այլ պայմաններում տարիներ կպահանջեին։ Այդ արդյունավետ համագործակցության արդյունքում մեր բժշկական գործարանի  զարգացումը շուրջ 7-8 տարով առաջ է անցել, ինչը ևս մեկ անգամ փաստում է, թե որքան կարևոր է ճիշտ ժամանակին ֆինանսավորում ստանալն ու ներդրումներ կատարելու հնարավորությունը», — ասաց «ՄԵԳԱ ՄԵԴ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի և My City Dentist կենտրոնի հիմնադիր տնօրեն Սուրեն Կոլաջին:  

Անդրադառնալով ՓՄՁ-ների ներկայացուցիչների հարցերին գրավի նկատմամբ պահանջների վերաբերյալ՝ Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը նշեց, որ բանկերը հաճախորդի վարկունակությունը գնահատելիս՝ առաջնորդվում են նաև ձեռնարկության կանոնադրական կապիտալի չափով և բիզնեսում սեփական ներդրման մակարդակով։ Նրա խոսքով՝ տեղական բազմաթիվ ձեռնարկություններում սեփական կապիտալի մասնաբաժինը դեռևս փոքր է, ինչի հետևանքով բանկերը ստիպված են ավելի խիստ պահանջներ սահմանել գրավի նկատմամբ։

Նշվեց նաև, որ Յունիբանկը մեծ ուշադրություն է հատկացնում անգրավ Էքսպրես վարկավորմանը, ինչը ձեռնարկատերերին հնարավորություն է տալիս արագ լուծել ընթացիկ ֆինանսական հարցերը:  

Էքսպրես վարկավորումը Յունիբանկի ամենապահանջված ծառայություններից մեկն է: «Միկրո էքսպրես» վարկը տրամադրվում է առանց գրավի՝ մինչև 60 ամիս ժամկետով և մինչև 10 միլիոն դրամ կամ 25 000 ԱՄՆ դոլար գումարի չափով։ Գործընթացների ավտոմատացման և արհեստական բանականության վրա հիմնված վարկային սքորինգի շնորհիվ վարկի նախնական հաստատումը հնարավոր է ստանալ ընդամենը մի քանի րոպեում։ Այս մոտեցումը ձեռնարկատերերին հնարավորություն է տալիս արագ լուծել ընթացիկ ֆինանսական հարցերը:  

Յունիբանկն ակտիվորեն զարգացնում է նաև բիզնես լիզինգը՝ ընդլայնելով ֆինանսավորման հնարավորությունները կորպորատիվ հաճախորդների և անհատ ձեռնարկատերերի համար։ Բիզնես լիզինգը տրամադրվում է առանց կանխավճարի, իսկ նախնական հաստատումը հնարավոր է ստանալ ընդամենը 5 րոպեում։

Յունիբանկը վերանայել է նաև POS տերմինալներով անկանխիկ եղանակով իրականացվող քարտային վճարումների սպասարկման միջնորդավճարները՝ սահմանելով դրանք 0.5%-0.9% Հայաստանում թողարկված քարտերի համար: 

ՓՄՁ հաճախորդների սպասարկման որակի բարձրացման նպատակով Յունիբանկը զարգացնում է նաև թվային ծառայությունները։ Իրավաբանական անձանց համար նախատեսված UNIBusiness Mobile հավելվածի միջոցով հնարավոր է կառավարել հաշիվները, կատարել SWIFT միջազգային փոխանցումներ, ինչպես նաև վճարումներ գործընկերներին և բյուջե՝ զգալիորեն պարզեցնելով բիզնեսի ամենօրյա ֆինանսական գործառնությունները։ Յունիբանկն առաջարկում է նաև բազմարժութային բիզնես քարտ, որին կցված են հաշիվներ ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով և եվրոյով։

 

Բարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Ինչո՞ւ է որոշվել ջինսերի վրա փակցնել կաշվե պիտակ. «Փաստ»Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 հունիսի). Կապույտ ջինսը, էլեկտրական արդուկը, «Տետրիս» խաղը. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ «Ծաղիկներ դու ինձ կբերես, ես քեզ էլ ծաղիկ բերել չեմ կարող». կամավոր Հրայր Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Ջրականում. «Փաստ»2026-06-06 11:32:45Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ»Մշակվել է ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագիրը. «Փաստ»«Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ»Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ»Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ»Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ»Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ»Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ»Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ»«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատ