Երևան, 08.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Արման Աբովյանի ճեպազրույցն` ուղիղ 2025 թվականը համաշխարհային արևային էներգիայի համար պատմական աճի տարի էր, սակայն մեկ նախազգուշացումով Ահազանգ. թափանցիկ ծրար 1,5 միլիոն՝ փոփոխության համար․ Գնա’ ընտրության ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Սերոբ Գասպարյանը մասնակցեց քվեարկությանը Քվեարկեցի հանուն լա՛վ փոփոխությունների. Գագիկ Ծառուկյան Ընտրություններին մասնակցելը, ընտրության գնալը բոլորիս պարտականությունն է Քվեարկեցի մեր արժանապատվության, ինքնության, հարատեւման համար՝ Ուժեղ Հայաստանում Ահազանգ․ 31/09 ընտրատեղամասում արձանագրվել է հերթական ընտրախախտումը Ահազանգ 34/60 ընտրատեղամասից․ հանձնաժողովը հրաժարվում է արձանագրել խախտումները


«Հակոբս միշտ ինձ հետ է, ինքն ու իմ ընտանիքն են ինձ ապրելու ուժ տալիս». Հակոբ Մելիքսեթյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մարտունիում. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ, ուրախ, ակտիվ, խելացի, հետաքրքրասեր տղա էր Հակոբս։ Ընկերասեր էր ու կատակասեր, դրա մասին բոլորը կարող են փաստել։ Շատ վառ երևակայություն ուներ։ Կարող էր տերևից մի պատկեր պատրաստել, օրինակ՝ մարդու կերպարանք, և ժամեր շարունակ զբաղվեր դրանով։ Կամ կարող էր նիզակ պատրաստել։ Հետաքրքրություն ուներ նաև խոհանոցի հանդեպ։ Սիրում էր պատրաստել, ուզում էր հասկանալ, թե ինչն է լավ ստացվում, ինչը՝ ոչ։ Սուրճն անպայման ինքը պետք է պատրաստեր»,«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Ստելլան՝ Հակոբի մայրիկը։

Հակոբը ծնունդով Տավուշի մարզի Գետահովիտ գյուղից է։ Հաճախել է գյուղի դպրոցը։ Դպրոցական տարիների մասին խոսելիս նշում է՝ որդու համար բոլոր առարկաները հավասար էին, յուրահատուկ սիրելի առարկաներ չուներ։

Դպրոցն ավարտելուց հետո Հակոբն ընդունվել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի Կիրառական արվեստի ֆակուլտետ։ «Մի կիսամյակ հասցրեց ուսանող լինել։ Մանկուց սիրում էր նկարել։ Կարող էր մեկ երեկոյի ընթացքում մի քանի տասնյակ դիմանկար նկարել։ Բոլորս քնած էինք լինում, նա անգամ լույսը չէր միացնում, իր հեռախոսի լույսով լուսավորություն էր ապահովում և նկարում։ Բանակից զորացրվելուց հետո մտադիր էր ուսումը շարունակել, զուգահեռ նաև աշխատել»։ Հակոբն, ավաղ, հնարավորություն չունեցավ ուսումն իր սիրելի համալսարանում շարունակելու, պատերազմը խանգարեց։ Հիմա համալսարանում Հակոբի անվանական կրթաթոշակ է տրվում գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողին։

2019 թվականի հունվարի 11-ին Հակոբը զորակոչվում է ժամկետային զինծառայության։ Վեց ամիս ծառայել է Մուղնու զորամասում՝ ՀՕՊ ուժերում, այնուհետև տեղափոխվել Արցախ՝ «Մարտունի 2»։ «Շատ սիրով մեկնեց ծառայության։ Իր դասարանից երկու տղայի ծանուցագիր էին արդեն տվել այդ ժամանակ, Հակոբին՝ դեռ ոչ։ Անհանգիստ էր, սպասում էր. «Եթե չուղարկեցին, կգնամ զինկոմիսարիատ, տեսնեմ, թե ինչու ինձ ծանուցագիր չեն ուղարկում։ Պետք է շուտ գնամ բանակ»։ Ուզում էր ծառայել, ուրախ գնաց բանակ»։

Տիկին Ստելլան ասում է՝ որդին պարտաճանաչ, ուշադիր, կազմակերպված, մաքուր ու կոկիկ զինծառայող է եղել։ Ծառայության ժամանակ պարգևատրվել է պատվոգրերով և «Քաջարի մարտիկ» կրծքանշանով։

Իսկ հետո սկսվեց պատերազմը։ «Սեպտեմբերի 27-ին Հակոբը դիրքում հերթապահություն իրականացնելիս է եղել։ Հենց առաջին պայթյունի ժամանակ մնացել է խրամատում՝ հողի տակ։ Ընկերն էլ հետն է եղել։ Այդպես իրար գրկած մնացել են։ Կարողացել է կապ հաստատել հրամանատարության հետ։ Սկզբում դժվարություններ են ունեցել, չեն կարողացել իրենց օգնության հասնել, բայց, ի վերջո, հասել են իրենց դիրք, տղաներին դուրս բերել հողի տակից։ Տղաները ողջ են մնացել։ Հակոբն անգամ ասել է՝ այս անգամ պրծա։ Սա արդեն իր ընկերներն են պատմում, նաև այն տղան, որ իր հետ մնացել է դիրքում՝ խրամատի մեջ։ Պատերազմի ժամանակ իրեն ասում էինք՝ ուշադիր եղիր, զգույշ եղիր, որ քեզ վնաս չլինի, մինչև տեսնենք, թե ինչ է լինում, երբ է ավարտվում պատերազմը։ Նա էլ նեղանում էր իմ այդ խոսքերից. «Ես հո վախկոտ չեմ։ Հո փոսի մեջ նստած չեմ մնալու»։ Հայրիկն էլ էր ուզում իր մոտ գնալ, Հակոբը թույլ չտվեց՝ չգաս. «Այստեղ ամեն ինչ նորմալ է, ոչինչ էլ չկա, հանգիստ եղեք»։ Ամեն օր չենք խոսել, բայց կապ պահել ենք այդ օրերի ընթացքում։ Այնպես էր խոսում, որ մենք ոչինչ չէինք հասկանում, զրույցների ժամանակ ոչ մի ձայն չէր գալիս։ Նա հանգիստ էր խոսում, որ մենք ոչինչ գլխի չընկնեինք։ Իր հետ կամավոր տղա է եղել, ում հետ կապը պահում ենք։ Պատմում է. «Պատերազմի օրերին Հակոբը հենց գալիս էր, սկսում էր կատակել, բոլորս այդ պահին կարծես մոռանայինք, թե որտեղ ենք ու ինչ է կատարվում»»։

Պատերազմի օրերին Հակոբն անօդաչու թռչող սարքեր է խոցել, կռիվ է տվել թշնամու դեմ և հոկտեմբերի 7-ին անմահացել Մարտունիում։ «Հոկտեմբերի 6-ին զրուցեցինք։ Որևէ բան չէր հուշում մոտալուտ դժբախտությունը։ Միայն ասաց. «Դուք լավ մնացեք, ձեզ լավ նայեք, ոչինչ չկա, ոնց ուղարկել եք, այդպես էլ հետ եմ գալու»»։

Հակոբին ընտանիքը երկար չի սպասել։ Նույն օրը նա տուն է «վերադարձել»։ «Իր վրա ոչ մի քերծվածք չկար։ Հարվածը գլխի հետևի հատվածում է եղել։ ԱԹՍ-ի հարվածից է տղաս զոհվել»։

Գյուղում՝ Հակոբի մանկության գետի ափին, նրա հիշատակին ընտանիքը հուշաղբյուր է կառուցել։ «Բացումը Բագրատ սրբազանն է կատարել, նա նաև Հակոբի անվան առաջին տառով խաչքար է տեղադրել այդտեղ և օծել այն»։

Ապրելու ուժի մասին։ «Ես իրեն ամեն օր եմ հիշում, նա միշտ ինձ հետ է։ Նա է ինձ ուժ տալիս։ Եվ, իհարկե, իմ ընտանիքը, իմ կրտսեր որդին։ Հակոբիս զոհվելուց հետո Սրբազանը շատ էր այցելում ինձ, նա ինձ այդ ժամանակ շատ օգնեց, անընդհատ մեզ հետ էր, օգնեց ծանր վիճակից դուրս գալ։

Առաջնորդարանում մի սենյակը տրամադրել էր կանանց, որ զբաղվեն գորգագործությամբ, ասեղնագործությամբ։ Այդ խումբն Առաջնորդարանում վաղուց էր գործում։ Բագրատ սրբազանն առաջարկեց ներգրավվել այդ խմբում։ Հակոբիցս վեց ամիս հետո գնացի «Թելիկ» ու մինչև հիմա այնտեղ եմ։ Կարպետ եմ գործում, ասեղնագործում եմ։ Այնտեղ ամեն ինչ զրոյից սովորեցի, բայց միշտ եմ սիրել այդ գործը։ Դա նաև օգնեց, որ կարողանամ քիչ թե շատ հաղթահարել այս ծանր փուլը»։

Հ. Գ. - Հակոբ Մելիքսեթյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Պարգևատրվել է նաև ՀԿների մեդալներով։ Հուղարկավորված է հայրենի Գետահովիտի գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Զանգվածային խախտումներ են եղել, այդ թվում՝ նաև անհամաչափ լուսաբանում, և «Հ1-ով ամենակեղտոտ արշավներն են արվել մեր դեմ»․ Էդմոն Մարուքյան8275 ավել ձայն որտեղի՞ց է ԿԸՀ֊ն նկարել և առանց տեղամասերում վերահաշվարկի է այս տարբերությունը ստացել. ՀՃՇՆիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելՊարզ է չէ՞, թե ինչու էր բռնապետը գիշերը ճեպազրույց դրել այն ժամանակ, երբ ընտրատեղամասերից 80%-ում հաշվարկը դեռ չէր ավարտվել․ Աբրահամյան Զախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսըՀունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Նույնիսկ ԿԸՀ-ի տվյալներով Նիկոլը չի ունենում սահմանադրական մեծամասնություն ու դա անասելի ճնշումների ու վարչական ռեսուրս կիրառելու դեպքում. Շարմազանով Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան Հայ կինը պետք է ապրեր սիրո, քնքշանքի ու գնահատանքի մեջ՝ ծներ երեխաներ, ապահովեր ընտանիքի անդորրն ու ջերմությունը և կանացի երջանկության մեջ լիներ. Մհեր ԱվետիսյանՖիլիպիններում 7,8 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան զnhեր և վիրավnրներ Քվեաթերթիկների հաշվարկն ավարտվեց. Հայտնի է՝ ով որքան ձայն է ստացել ԿԸՀ-ն ամփոփել է 1964 տեղամասերի արդյունքները ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասերից 1878-ի արդյունքները Արձանագրությունների բացահայտումը շարունակվում է․ ընդդիմությունը վստահ առաջատար է մի շարք մարզերում, «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է դիրքերըԵրեւան՝ 10/56!․ Ուժեղ Հայաստան - 123․ ՔՊ - 22․ Գոհար ՄելոյանՔվեարկության ավարտից 1 ժամ 15 րոպե անց 35/65 տեղամասում զինվորները դեռևս քվեարկում են․ «Հայաքվե» 21։20-ին դեռ զինվորները ընտրում են․ Գոհար ՄելոյանԳորիսում պայմանագրային զինվորականներին պարգևավճար են խոստացել՝ ընտրություններին մասնակցելու և ՔՊ-ի օգտին քվեարկելու համար․ Լիա ՍարգսյանԳոհար Մելոյանը ահազանգում է․ 20։10 ընրտրատեղամասերում զինվորների կուտակումներ ենԺամը 20։25 Սյունիք 35/65 տեղամաս. զինվորներին վերջին պահին զանգվածաբար բերել են քվեարկության. Իվետա ՏոնոյանExit polls. ընդդիմությունը համատեղ ուժերով առաջ է անցել «Քաղաքացիական պայմանագրից»Ահազանգ․ 13/29 տեղամասում ՔՊ վստահված անձը հարձակվեց Ուժեղ Հայաստանի վստահված անձի վրաԱհա թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը, իբրև թե սիրում հայ զինվորին․ քվեարկությունն արդեն ավարտվել է, մի քանի տեղամասերում զինծառայողների զանգվածային կուտակումներ են․ Մարիաննա ՂահրամանյանՀատուկ հայտարարություն. Ուժեղ ՀայաստանՓակվեցին հանրապետության բոլոր 2005 ընտրական տեղամասերը. ՀայաքվեՔվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան«Հայաստանի ճակատագիրն է որոշվում». քաղաքացիները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՀայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին. էդմոն ՄարուքյանԱհազանգ․ Աշտարակում 17/11 ընտրատեղամասում օգնության կարիք ունեցող տարեց ընտրողներին թույլատրվում է ընտրել միայն ՔՊ կուսակցության ներկայացուցչի ներկայությամբՔաղաքական միտքը, քաղաքական բովանդակությունը և պառլամենտարիզմը այս գիշեր կվերադառնան խորհրդարան. էդմոն ՄարուքյանՀրազդանի գլխավոր ճարտարապետ Գուրգեն Հակոբյանը իր մեքենայով այս ընթացքում կանգնած է Հրազդանի 26/11 ընտրատեղամասի մոտ և հսկում է անցուդարձըԺամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1,224,957 ընտրող. Ուժեղ Հայաստան դաշինքի լիազոր ներկայացուցիչ Գոհար ՄելոյանՔաղաքացիներին 30.000 դրամ են առաջարկում՝ թիվ 3 համար քվեաթերթիկը ընտրատեղամասից հանելու համար36/33 Բաց քվեարկություն 16 ին«Քաղաքացիները ահազանգում են, որ վարչական դատարանը չի տրամադրում դատական ակտերը, որպեսզի մարդիկ կարողանան գնալ ընտրության»․ Շիրազ ՄանուկյանՎայքի 36/33 ընտրատեղամասում քվեարկությունը ընթանում է կոպտագույն խախտմամբ` հոգուտ քաղաքացիական պայմանագիր կուսակցության