Երևան, 17.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ավելի ողորմելի, ստորաքարշ ու խղճալի պահվածք դժվար է պատկերացնել. Տիգրան Աբրահամյանն արձագանքել է աղմկահարույց միջադեպին Կուրթան. խնդիրներից դեպի լուծումներ․ Նարեկ Կարապետյան Քաղբանտարկյալների գործերով մի առանձնահատկություն էլ կա, որը շատ քիչ է քննարկվում. Աբրահամյան Եղանակը Հայաստանում Եթե Արգենտինան իրավունք ունի պահպանելու Մալվինասի վերաբերյալ իր սահմանադրական դիրքորոշումը, ապա ինչո՞ւ Հայաստանը պետք է զրկված լինի ԼՂ-ի մասով նույն իրավունքից. Օսկանյան Հայաստանում այս պահին չկա քաղաքականություն, այն փոխարինվել է բռնnւթյամբ, և սա Փաշինյանի ընտրությունն է, սակայն քաղաքական անտագոնիզմը քայքայում է հենց պետությունը. Աշոտյան Ինչպես նախկինում, մենք պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը. ՌԴ ԱԳՆ Խմիչք՝ տորֆային ճահիճների ջրով ու տորֆը բովելու միջոցով. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 հուլիսի). Ատոմային ռումբի առաջին հաջողված փորձարկումը. «Փաստ» Կշարունակվե՞ն «ռեյդերը» Հարավկովկասյան երկաթուղու վրա. «Փաստ»


Սահմանադրական «ծուղակը» և սատելիտների ինստիտուտը. ինչպե՞ս պետք է իշխանությունները լուծեին արտաքին պարտադրանքների իրագործման մեխանիզմը. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում սպասվող սահմանադրական փոփոխությունների դիսկուրսն ունի մի կարևոր ներքին նրբություն, որը սովորաբար դուրս է մնում հանրային ուշադրությունից։ Վերջին շրջանում ակտիվացած այս քննարկումները սովորաբար վերլուծվում են զուտ արտաքին քաղաքական ճնշումների համատեքստում, սակայն դրանց կյանքի կոչման ներքաղաքական ու իրավական մեխանիզմները պահանջում են շատ ավելի լուրջ քաղաքագիտական հայացք։

Այս ամենի հիմքում ընկած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և Ընտրական օրենսգրքի այն առանձնահատկությունը, որն առնչվում է խորհրդարանի ձևավորման տրամաբանությանը։ Գործող համակարգն այնպիսին է, որ, անկախ ընտրությունների արդյունքներից, նույնիսկ եթե որևէ իշխող քաղաքական ուժ հավաքի քվեների 100 տոկոսը, խորհրդարանի տեղերի առնվազն մեկ երրորդը օրենքի ուժով պարտադիր կերպով պետք է տրվի ընդդիմադիր ուժերին։ Սա նշանակում է, որ իշխող ուժն անգամ բացարձակ ձայների գերակշռությունը տանելու դեպքում միայնակ երբեք չի ունենալու այնպիսի մեծամասնություն, որը թույլ կտա սեփական ուժերով անցկացնել սահմանադրական փոփոխություններ։ Հետևաբար, գործող վարչախումբը մշտապես կանգնելու է Սահմանադրություն փոխելու իրավական արգելքի և խնդրի առաջ, քանի դեռ չի կարողացել լուծել պակասող ձայների հարցը։

Այս սահմանադրական արգելքը հաղթահարելու համար իշխանությունները փորձեցին իրենց զուգահեռ աճեցնել սատելիտ ուժեր։ Այս ընդհանուր պլանի ամենաակնհայտ ներկայացուցիչը Գուրգեն Սիմոնյանն էր, որին արևմտյան քաղտեխնոլոգներն ու արևմտյան՝ իբր հեղինակավոր սոցիոլոգիական կազմակերպությունները, բարձր տոկոսներ նկարելով, արդեն իսկ ներկայացնում էին որպես խորհրդարան անցնող ուժ։ Նա, որպես իբր ընդդիմադիր բևեռ, պետք է մտներ խորհրդարան և այնտեղ «Քաղաքացիական պայմանագրի» հետ միասին հաղթահարեր Սահմանադրություն փոխելու իրավական արգելքը՝ կյանքի կոչելով Նիկոլ Փաշինյանի կողմից Ալիևին տրված սահմանադրական խոստումները։ Քաղաքական պատմության մեջ սա նոր երևույթ չէ. նախորդ համակարգերի պարագայում նմանատիպ խնդիրները լուծվում էին հստակ մեխանիզմով, երբ վարչական ռեսուրսի ուղղորդմամբ իշխանությանը լիովին ենթակա ընտրազանգվածին, օրինակ՝ զինված ուժերին կամ նմանատիպ այլ փակ կառույցներին վերևից հրահանգվում էր ընտրել այս կամ այն կոնկրետ սատելիտ ուժին։ Ըստ էության, սահմանադրական այդ արգելքը հաղթահարելու համար նմանատիպ աջակցություն պիտի հենց Գուրգեն Սիմոնյանը ստանար, որպեսզի անցներ խորհրդարան և իր մի քանի մանդատով դառնար իշխանության պաշտոնական կցորդը։

Մարտավարական առումով Գուրգեն Սիմոնյանը հիմնականում խաղում էր այն էլեկտորատի քվեները շահելու և փոշիացնելու վրա, որը ներկայացնում էին Արման Թաթոյանը, Հայկ Մարությանը և այլ քաղաքական ուժեր։ Նրա հիմնական նպատակն էր սեփականաշնորհել այս հարթակների դաշտը, սակայն, չստանալով շոշափելի կազմակերպչական ու նյութական աջակցություն և անհրաժեշտ ռեսուրսներ, այդպես էլ չկարողացավ իր վրա դրված այդ պլանը կատարել։ Արդյունքում նա ներկայացավ ընդամենը որպես քաղաքական դաշտի մի մեծ փուչիկ, երևույթ, ինչի մասին «Փաստն», ի դեպ, ամիսներ ու տարիներ շարունակ պարբերաբար նախազգուշացրել ու գրել է իր վերլուծական հոդվածներում։

Ի վերջո, գծված պլանը բախվեց ներքաղաքական իրականության դաժան պատին և տապալվեց։ Իշխանությունը, կարծես թե, չուներ առաջին տեղը գրավելու խնդիր՝ ըստ բոլոր հետազոտությունների, սակայն պարտության մեծ վախ ուներ երեք խոշոր ընդդիմադիր ուժերի խորհրդարան անցնելու և այնտեղ միավորվելու պարագայում։ Հենց այդ պատճառով ողջ վարչական ու կազմակերպչական ռեսուրսը նետվեց և դրվեց բացառապես սեփական վերարտադրությունն ապահովելու գործին՝ լիովին աչքաթող անելով սեփական սատելիտներին իր հետ խորհրդարան տանելու նախնական պլանը։

Այս իրավիճակում Գուրգեն Սիմոնյանն ու իր նախագիծը մնացին առանց իշխանական իրական թիկունքի և մնացին բախտի քմահաճույքին։ Նա մնաց միայն արևմտյան քաղտեխնոլոգների վիրտուալ հույսին ու նկարած թվերին, ինչն էլ հանգեցրեց ողջ օպերացիայի տապալմանը։ Այսպիսով, սատելիտների ներմուծման տապալված փորձը ցույց է տալիս, որ սեփական պարտության վախն ու վերարտադրության ներքին ճգնաժամն այնքան խորն են, որ իշխանությունն անգամ սեփական աշխարհաքաղաքական տեխնոլոգիաներն առաջ տանելու և Ալիևի պահանջները նախապես գծված մեխանիզմներով սպասարկելու ռեսուրս այլևս չունի։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°CՈւժեղ կարկուտ է տեղում ԼանջիկումՁկան և ձկնամթերքի արտահանման նպատակով «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ է․ ՍԱՏՄՀրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբումԽոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW» բեռնատարըԱբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինիԱդրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ չվերթները վերսկսելու ծրագրերի մասինՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինըԿորսված հնարավորություններ. Ինչու՞ Գյուլագարակը դեռևս չի դարձել զբոսաշրջային կենտրոն. Ուժեղ ՀայաստանԱվելի ողորմելի, ստորաքարշ ու խղճալի պահվածք դժվար է պատկերացնել. Տիգրան Աբրահամյանն արձագանքել է աղմկահարույց միջադեպին Ավետիք Չալաբյանը ակտիվ պայքար էր մղում ընտրությունների արդյունքները կեղծել ցանկացողների դեմ. Աննա ԿոստանյանԻրանը hարվածել է Հորդանանի բազայnւմ ԱՄՆ ռազմաoդային nւժերի մի քանի ինքնաթիռի Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել Երիտասարդ ծնողները չեն համաձայնի իրենց երեխաներին ուղարկել դպրոց հարևան բնակավայրերում. Ատոմ ՄխիթարյանՄեր երկրի պատմությունը շատ դաժան է եղել, բայց շնորհիվ մեր ամուր գենետիկ կոդի` մենք ունենալու ենք լավ սերունդներ. Լիլիթ ԱրզումանյանՄենք չենք ապրում իրավական պետությունում, այստեղ ամեն ինչ որոշում է գործադիրը. Մենուա ՍողոմոնյանՄինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս. Idram&IDBankԿոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգումՊատերազմը մղվում է ոչ միայն ֆիզիկական խրամատներում, այլև մարդկանց ուղեղներում․ Ավետիք ՉալաբյանMining Innovation Summit՝ SeasideStartup Summit Armenia 2026-ի շրջանակում Կուրթան. խնդիրներից դեպի լուծումներ․ Նարեկ Կարապետյան Քոչարյանի նոր մեկնաբանությունը վերակենդանացնում է 2008-ի իշխանության փոխանցման քննարկումները․ Հենրիխ Դանիելյան Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը Ավետիք Չալաբյանի համար իր երկրում ապրելն ու այն շենացնելը միշտ եղել է մարտահրավեր. Անահիտ ԱդամյանԱԹՍ-ների դերը նորօրյա պատերազմներում. ի՞նչ դասեր պետք է քաղենք․ Հրայր ԿամենդատյանԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել հուլիսի 17-ից 21-ինՀուլիսի 17-ին, 20/21-ին գազ չի լինելու․ հասցեներԿրակոցներ են հնչել Լոռու մարզում․ կա վիրավորԵրեք օր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԻրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնելԲաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց գնացող կամրջի վրա «Lexus»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներինԶելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկել է Եվգենի ԽմարայինՄարկ Կուկուրելյան հայտարարել է, որ պատրաստ է գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի դեմքի դաջվածքն անել, եթե հաղթեն Աշխարհի առաջնությունումԱլիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համարՊայթյունների ձայներ են լսվել Դուբայի կենտրոնում«Համահայկական ճակատ» շարժման և համանուն կուսակցության շնորհավորական ուղերձը Նորատ Տեր-Գրիգորյանցի ծննդյան օրվա կապակցությամբՎեդիում դեռահաս քույրերի նկատմամբ uեռական ոտնձգnւթյուն կատարած անձանց կալանքը երկարաձգվել էԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթողՄոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահմանԵրևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում էՍտեփանավանցիներին հուզող խնդիրները մշտապես լինելու են մեր ուշադրության կենտրոնում․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյունԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ հարցումԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ վստահ լինենք որ տեր կկանգնի մեր երկրին․ հարցումՌուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքը․ հարցումՕրական մեկ ավոկադոյի օգտագործումը կարող է նվազեցնել սրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոնները գիրության դեպքումՀասարակության կարծիքը հայ-ռուսական վատ հարաբերությունների մասինՂրիմում 2 ԱԹՍ-ներ խոցել են ռուսական «Սու-24Մ» ինքնաթիռՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ հարցումԱլեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բшխվել են «Ford Fusion»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր