Երևան, 17.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ավելի ողորմելի, ստորաքարշ ու խղճալի պահվածք դժվար է պատկերացնել. Տիգրան Աբրահամյանն արձագանքել է աղմկահարույց միջադեպին Կուրթան. խնդիրներից դեպի լուծումներ․ Նարեկ Կարապետյան Քաղբանտարկյալների գործերով մի առանձնահատկություն էլ կա, որը շատ քիչ է քննարկվում. Աբրահամյան Եղանակը Հայաստանում Եթե Արգենտինան իրավունք ունի պահպանելու Մալվինասի վերաբերյալ իր սահմանադրական դիրքորոշումը, ապա ինչո՞ւ Հայաստանը պետք է զրկված լինի ԼՂ-ի մասով նույն իրավունքից. Օսկանյան Հայաստանում այս պահին չկա քաղաքականություն, այն փոխարինվել է բռնnւթյամբ, և սա Փաշինյանի ընտրությունն է, սակայն քաղաքական անտագոնիզմը քայքայում է հենց պետությունը. Աշոտյան Ինչպես նախկինում, մենք պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը. ՌԴ ԱԳՆ Խմիչք՝ տորֆային ճահիճների ջրով ու տորֆը բովելու միջոցով. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 հուլիսի). Ատոմային ռումբի առաջին հաջողված փորձարկումը. «Փաստ» Կշարունակվե՞ն «ռեյդերը» Հարավկովկասյան երկաթուղու վրա. «Փաստ»


Ո՞ւմ հաշվին են «ծածկում» սեփական ձախորդ քաղաքականության հետևանքները. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի կառավարության կողմից մոտ 4 միլիարդ դրամի աջակցության ծրագրի իրականացումը, որը նախատեսված է թարմ մրգի, գինու, կոնյակի և հանքային ջրի արտահանմամբ զբաղվող ընկերությունների համար, առաջին հայացքից կարող է ընկալվել որպես տնտեսական ճգնաժամի պայմաններում պետական պատասխանատու վարքագծի դրսևորում։ Երբ արտահանողները բախվում են արտաքին շուկաների սահմանափակումների, երբ գյուղացիները չեն կարողանում իրացնել իրենց բերքը, երբ մթերողներն ու արտադրողները կանգնում են ֆինանսական կորուստների առաջ, բնական է, որ պետությունը փորձում է մեղմել հարվածի հետևանքները։ Սակայն ցանկացած տնտեսական որոշման գնահատման ժամանակ կարևոր է ոչ միայն հասկանալ, թե ինչ է արվում, այլ նաև պարզել, թե ինչու է, ընդհանրապես, առաջացել այն իրավիճակը, որի համար այժմ հարկատուների միջոցներով հատկացվում են փոխհատուցումներ։

Վերջին ամիսներին Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառված առևտրային սահմանափակումները հերթական անգամ ցույց տվեցին հայկական տնտեսության ամենախոցելի կողմերից մեկը՝ արտահանման չափազանց բարձր կենտրոնացվածությունը մեկ շուկայի վրա։ Տարիներ շարունակ Հայաստանի գյուղատնտեսական և վերամշակող ոլորտների զգալի հատվածը կառուցվել է այն հաշվարկի վրա, որ ռուսական շուկան կմնա հասանելի, կանխատեսելի և լայն սպառողական հնարավորություններ ունեցող ուղղություն։

Հայաստանի բազմաթիվ տնտեսվարողներ իրենց ներդրումային ծրագրերը, արտադրական ծավալները, տեխնիկական վերազինումը և նույնիսկ վարկային պարտավորությունները ձևավորել են հենց ռուսական շուկայի պահանջարկի հիման վրա։

Այս պայմաններում, երբ Ռուսաստանը հունիսի սկզբից ժամանակավորապես սահմանափակեց հայկական մի շարք գյուղմթերքների ներմուծումը, Հայաստանի տնտեսությունը հայտնվեց այնպիսի իրավիճակում, որի մասին փորձագետների զգալի մասը տարիներ շարունակ զգուշացնում էր։ Բայց խնդիրը միայն ռուսական որոշումները չեն։ Խնդիրը նաև այն է, որ պետությունը երկար ժամանակ չի կարողացել կամ չի ցանկացել կառուցել այնպիսի տնտեսական ռազմավարություն, որը նման ռիսկերը կդարձներ կառավարելի։ Արտահանման դիվերսիֆիկացիան տնտեսագիտական գրականության մեջ վաղուց համարվում է փոքր պետությունների տնտեսական անվտանգության կարևորագույն բաղադրիչներից մեկը։ Երբ որևէ երկիր իր արտահանման զգալի մասը կապում է մեկ պետության հետ, այն, կամա թե ակամա, դառնում է այդ պետության քաղաքական, տնտեսական և վարչական որոշումների ազդեցության ենթակա։

Հենց այստեղ է առաջանում ամենակարևոր հարցը. եթե տարիներ շարունակ հայտարարվում էր արտաքին տնտեսական հարաբերությունների վերակառուցման, նոր ուղղությունների զարգացման և շուկաների դիվերսիֆիկացման անհրաժեշտության մասին, ապա ինչո՞ւ այդ գործընթացները չիրականացվեցին այնպիսի ծավալներով, որ այսօր հայկական արտադրողն ամբողջովին կախված չլիներ մեկ շուկայից։ Եթե իշխանությունները համոզված էին, որ արտաքին քաղաքականության մեջ կտրուկ փոփոխությունների են գնալու, տրամաբանական կլիներ նախապես ստեղծել այլընտրանքային շուկաներ, նոր արտահանման ենթակառուցվածքներ, նոր առևտրային պայմանավորվածություններ և միայն դրանից հետո գնալ այնպիսի քաղաքական քայլերի, որոնք կարող էին ազդել առևտրատնտեսական հարաբերությունների վրա։ Տնտեսության կառավարման մեջ գոյություն ունի մի պարզ սկզբունք, որ ռիսկերը պետք է գնահատվեն ոչ թե ճգնաժամից հետո, այլ ճգնաժամից առաջ։ Եթե պետությունը տեսնում է, որ իր հիմնական արտահանման շուկայի հետ հարաբերություններում կուտակվում են խնդիրներ, ապա նրա առաջնային խնդիրը պետք է լինի վնասների կանխարգելումը, այլ ոչ թե վնասների փոխհատուցումը։ Այսօր, փաստորեն, մենք տեսնում ենք հակառակ պատկերը։ Նախ՝ ստեղծվում է իրավիճակ, որի արդյունքում տնտեսվարողները կրում են կորուստներ, հետո այդ կորուստների մի մասը փոխհատուցվում է պետական բյուջեի հաշվին, որի գումարները գոյանում են հարկատուների հաշվին։ Երբ կառավարությունը 4 միլիարդ դրամ է հատկացնում աջակցության նպատակով, իրականում այդ միջոցները վերցվում են այն քաղաքացիներից և տնտեսվարողներից, որոնք արդեն իսկ վճարել են հարկեր։ Այսինքն՝ ստեղծվում է մի իրավիճակ, որտեղ իշխանությունները սեփական անհեռատես քաղաքականության հետևանքով առաջացած տնտեսական խնդիրների մի մասը փորձում են լուծել հանրային միջոցներով՝ հենց սեփական PR-ի համար։

Սակայն խնդիրը միայն ֆինանսական չէ։ Գոյություն ունի նաև տնտեսական վարքագծի ձևավորման հարց։ Երբ տնտեսվարողները տեսնում են, որ պետությունը հիմնականում արձագանքում է ճգնաժամերից հետո, այլ ոչ թե կանխում դրանք, ձևավորվում է անորոշության մթնոլորտ։ Արտադրողը սկսում է մտածել ոչ թե զարգացման, այլ գոյատևման մասին։ Գյուղացին, որը տարիներ շարունակ մշակել է այգիներ կամ ներդրումներ կատարել արտադրության մեջ, կարող է եզրակացնել, որ իր աշխատանքը չափազանց կախված է արտաքին քաղաքական զարգացումներից և վարչական որոշումներից, որոնց վրա ինքը որևէ ազդեցություն չունի։ Այս իրավիճակում առանձնապես վտանգավոր է հոգեբանական գործոնը։ Գյուղատնտեսությունը երկարաժամկետ ոլորտ է։ Այգին մեկ տարվա ներդրում չէ։ Խաղողի այգին, պտղատու ծառերը, վերամշակող ձեռնարկությունները, գինեգործական արտադրությունը կառուցվում են տարիների ընթացքում։

Եթե տնտեսվարողները կորցնում են վստահությունը շուկաների կայունության նկատմամբ, նրանք կարող են նվազեցնել ներդրումները, կրճատել արտադրության ծավալները կամ ընդհանրապես հրաժարվել գործունեության որոշ տեսակներից։ Միանգամյա փոխհատուցումը կարող է մեղմել ընթացիկ վնասը, բայց չի կարող վերականգնել վստահությունը ապագայի նկատմամբ։ Ավելին, տնտեսական պատմությունը ցույց է տալիս, որ փոխհատուցման մեխանիզմները հազվադեպ են լուծում համակարգային խնդիրները։ Դրանք կարող են ժամանակավորապես թուլացնել սոցիալական լարվածությունը, բայց չեն վերացնում պատճառները։ Եթե հաջորդ տարի կրկնվեն նույն սահմանափակումները, արդյո՞ք կրկին պետք է հատկացվեն միլիարդավոր դրամներ։ Եթե նույն խնդիրները շարունակվեն երեք կամ հինգ տարի, արդյո՞ք պետությունը մշտապես պետք է փոխհատուցի վնասները։ Այս հարցերի պատասխանը ցույց է տալիս, որ ներկայիս մոտեցումը ավելի շատ հակաճգնաժամային միջոց է, քան ռազմավարական լուծում։

Իրական լուծումը պետք է սկսվի տնտեսական քաղաքականության վերաիմաստավորումից։ Դիվերսիֆիկացիան չի կարող իրականացվել կառավարության որոշմամբ մեկ տարվա ընթացքում։ Այն պահանջում է երկարաժամկետ աշխատանք միջազգային շուկաներում, արտահանման խթանման գործիքների զարգացում, որակի միջազգային ստանդարտների ներդրում, նոր լոգիստիկ ուղիների ստեղծում, բիզնեսի համար ֆինանսական աջակցություն և պետական համակարգված ռազմավարություն։ Եթե այսօր հայտարարվում է դիվերսիֆիկացիայի անհրաժեշտության մասին, ապա դա փաստացի նշանակում է, որ այդ աշխատանքը պետք է կատարված լիներ տարիներ առաջ։

Այս ամբողջ իրավիճակում առավել մտահոգիչն այն է, որ հասարակությանը ներկայացվում է հետևանքների կառավարումը, մինչդեռ պատճառների մասին խոսակցությունը հաճախ մղվում է երկրորդ պլան։ Իսկ երկարաժամկետ տեսանկյունից հենց պատճառների վերլուծությունն է կարևոր... Իսկ պատճառները նստած են կառավարությունում:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայտնի է՝ երբ կհրապարակվեն բուհերի ընդունելության արդյունքներըԿենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°CՈւժեղ կարկուտ է տեղում ԼանջիկումՁկան և ձկնամթերքի արտահանման նպատակով «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ է․ ՍԱՏՄՀրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբումԽոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW» բեռնատարըԱբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինիԱդրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ չվերթները վերսկսելու ծրագրերի մասինՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինըԿորսված հնարավորություններ. Ինչու՞ Գյուլագարակը դեռևս չի դարձել զբոսաշրջային կենտրոն. Ուժեղ ՀայաստանԱվելի ողորմելի, ստորաքարշ ու խղճալի պահվածք դժվար է պատկերացնել. Տիգրան Աբրահամյանն արձագանքել է աղմկահարույց միջադեպին Ավետիք Չալաբյանը ակտիվ պայքար էր մղում ընտրությունների արդյունքները կեղծել ցանկացողների դեմ. Աննա ԿոստանյանԻրանը hարվածել է Հորդանանի բազայnւմ ԱՄՆ ռազմաoդային nւժերի մի քանի ինքնաթիռի Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել Երիտասարդ ծնողները չեն համաձայնի իրենց երեխաներին ուղարկել դպրոց հարևան բնակավայրերում. Ատոմ ՄխիթարյանՄեր երկրի պատմությունը շատ դաժան է եղել, բայց շնորհիվ մեր ամուր գենետիկ կոդի` մենք ունենալու ենք լավ սերունդներ. Լիլիթ ԱրզումանյանՄենք չենք ապրում իրավական պետությունում, այստեղ ամեն ինչ որոշում է գործադիրը. Մենուա ՍողոմոնյանՄինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս. Idram&IDBankԿոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգումՊատերազմը մղվում է ոչ միայն ֆիզիկական խրամատներում, այլև մարդկանց ուղեղներում․ Ավետիք ՉալաբյանMining Innovation Summit՝ SeasideStartup Summit Armenia 2026-ի շրջանակում Կուրթան. խնդիրներից դեպի լուծումներ․ Նարեկ Կարապետյան Քոչարյանի նոր մեկնաբանությունը վերակենդանացնում է 2008-ի իշխանության փոխանցման քննարկումները․ Հենրիխ Դանիելյան Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը Ավետիք Չալաբյանի համար իր երկրում ապրելն ու այն շենացնելը միշտ եղել է մարտահրավեր. Անահիտ ԱդամյանԱԹՍ-ների դերը նորօրյա պատերազմներում. ի՞նչ դասեր պետք է քաղենք․ Հրայր ԿամենդատյանԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել հուլիսի 17-ից 21-ինՀուլիսի 17-ին, 20/21-ին գազ չի լինելու․ հասցեներԿրակոցներ են հնչել Լոռու մարզում․ կա վիրավորԵրեք օր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԻրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնելԲաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց գնացող կամրջի վրա «Lexus»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներինԶելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկել է Եվգենի ԽմարայինՄարկ Կուկուրելյան հայտարարել է, որ պատրաստ է գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի դեմքի դաջվածքն անել, եթե հաղթեն Աշխարհի առաջնությունումԱլիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համարՊայթյունների ձայներ են լսվել Դուբայի կենտրոնում«Համահայկական ճակատ» շարժման և համանուն կուսակցության շնորհավորական ուղերձը Նորատ Տեր-Գրիգորյանցի ծննդյան օրվա կապակցությամբՎեդիում դեռահաս քույրերի նկատմամբ uեռական ոտնձգnւթյուն կատարած անձանց կալանքը երկարաձգվել էԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթողՄոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահմանԵրևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում էՍտեփանավանցիներին հուզող խնդիրները մշտապես լինելու են մեր ուշադրության կենտրոնում․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյունԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ հարցումԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ վստահ լինենք որ տեր կկանգնի մեր երկրին․ հարցումՌուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքը․ հարցումՕրական մեկ ավոկադոյի օգտագործումը կարող է նվազեցնել սրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոնները գիրության դեպքումՀասարակության կարծիքը հայ-ռուսական վատ հարաբերությունների մասինՂրիմում 2 ԱԹՍ-ներ խոցել են ռուսական «Սու-24Մ» ինքնաթիռՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ հարցում