Երևան, 07.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. Վարդևանյան Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասին Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անել Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է Տիկի՜ն Ղազարյան, ցույց տվե՜ք այն էջը, որտեղ գրված է Ուժեղ Հայաստանի անունը, չեք կարող, որովհետև նման էջ այդ զեկույցում գոյություն չունի. Ղահրամանյանը՝ Ղազարյանի հայտարարության մասին Եթե հարց գոյություն չունի, ինչո՞ւ մի դեպքում մերժում են, իսկ մյուս դեպքում՝ համաձայնում․ Էդմոն Մարուքյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին «Արտ Լանչ»-ն արդեն Միացյալ Նահանգներում է․ նոր մասնաճյուղ Լոս Անջելեսում Գրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ Հայաստանի տարածքը 29800 քառակուսի կիլոմետր է. Դավիթ Ղազինյան Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու


Եղել են նաև երեխաների մահվան դեպքեր. ի՞նչ գործնական, կիրառական նշանակություն կարող է ունենալ ատենախոսությունը. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ ՍԱՏՄ նախկին ղեկավար Գեորգի Ավետիսյանը պաշտպանեց իր թեկնածուական ատենախոսությունը «Շների լեյշմանիոզի համաճարակաբանությունը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով։ «2015 թվականից ուսումնասիրում եմ շների լեյշմանիոզ հիվանդությունը, հիվանդության համաճարակաբանությունը Հայաստանի Հանրապետությունում, և վերջապես այս տարի պաշտպանեցի թեկնածուական ատենախոսությունս։ Բավականին ծավալուն աշխատանք է արված։ 13 հազարից ավելի շուն, 90 շնագայլ է հետազոտվել, և ունենք պատկեր տվյալ հիվանդության տարածվածության վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունում, հիվանդություն, որը բավականին ծանր հետևանքներ է ունենում մարդկանց վրա»,«Փաստի» հետ զրույցում ասում է Ավետիսյանը։ Ընդգծում է՝ վերջին յոթ տարվա կտրվածքով սա անասնաբուժություն գիտության ոլորտում առաջին պաշտպանությունն էր։

Հետաքրքրվում ենք, թե ինչո՞ւ է ուսումնասիրության առարկա դարձրել հենց այս թեման։ «2015 թվականին Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմ ընկերներն ինձ, որպես անասնաբույժ, հրավիրեցին նմուշառում իրականացնել։ Հիվանդությունն ընդգրկվել էր մոռացված հիվանդությունների շարքում, բայց նոր դեպքեր էին ի հայտ եկել, և որևէ մեկը՝ ո՛չ անասնաբույժները, ո՛չ բժիշկները, չէին պատկերացնում, թե ինչի հետ գործ ունեն։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը մասնագիտական քննարկումներից հետո որոշեց հետազոտություններ իրականացնել, եղել են նաև երեխաների մահվան դեպքեր։ Երբ նայում էի մարդկանց աչքերին, ովքեր կորցրել էին մինչև հինգ տարեկան երեխաներ հիվանդության պատճառով, որովհետև բժիշկները պարզապես չէին իմացել, թե ինչ բուժեն, քանի որ այդ հիվանդության կլինիկան շատ ցայտուն չէ, որոշեցի հետազոտություն սկսել։ Հետազոտությունը սկսելիս չէի մտածում ատենախոսություն պաշտպանելու մասին, բայց իմ շատ լավ ընկեր, երջանկահիշատակ գիտնական Վլադիմիր Դավիդյանցը ինձ համոզեց, և իմ առաջին ղեկավարը նա դարձավ։ Ցավոք, նա քովիդից մահացավ, ղեկավարս փոխվեց։ Որոշեցի պաշտպանել թեկնածուական ատենախոսությունս և ամեն ինչ անել, որ պատկան մարմիններն իմանան այդ հիվանդության մասին։ Ատենախոսության մեջ առաջարկվեցին նաև պայքարի միջոցներ։ Իմ պաշտոնավարման ժամանակահատվածում չէի ուզում պաշտպանել թեկնածուականս, որ հանկարծ ավելորդ խոսակցություններ չլինեին, թե դարձավ բարձրաստիճան պաշտոնյա, որոշեց գիտությունների թեկնածու դառնալ»,հավելում է նա։

Ավելի հաճախ գիտական աշխատանքները մնում են դարակներում և իրենց կիրառությունը չեն գտնում առօրյա կյանքում։ «Իմ հետազոտության պարագայում ոչ միայն լուծումներ են առաջարկվել, այլ դրանք գործածության մեջ են դրվել իմ պաշտոնավարման ժամանակահատվածում։ Կարևորել եմ մեկ՝ առողջության գաղափարը։ Այս աշխատանքը հողի վրա այդ գաղափարի իրականացումն է։ Իմ առաջարկությունների շնորհիվ Երևանի քաղաքապետարանի «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ը պարտադիր հետազոտվող հիվանդությունների ցանկում ներառեց նաև լեյշմանիոզը։ Այսինքն՝ թափառող շներին հավաքելու ժամանակ, բացի պատվաստումից և ստերջացումից, նաև պարտադիր է տվյալ հիվանդության հետազոտությունը։ Իմ հետազոտության գործնական, կիրառական նշանակությունն արդեն երևում էր, մնում էր՝ ամրագրեի, որ ես անասնաբուժական գիտությունների թեկնածու եմ, և դա իմ աշխատանքն է»,-եզրափակում է Գեորգի Ավետիսյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Պայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային ԴաշինքՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումըՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում«ՀայաՔվեի» անդամները ևս Վաղարշապատի դատարանի բակում են` հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և նրա ՀովվապետիՕգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուժեղ ՀայաստանՀայաստանը ապրում է իր գոյության ամենախայտառակ ժամանակաշրջանը․ Գառնիկ ԴավթյանԱյսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մարիաննա Ղահրամանյան«հակասաֆարովյան» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հիմանվորումներ․ Շիրազ ՄանուկյանՎեհափառ Հայրապետի շուրջ խայտառակ զարգացումների, Գյուղացիներին վերաբերող առաջնային հարցերի մասին՝ գյուղտեխնիկայից մինչև անվճար երթուղի. Անդրանիկ ԳևորգյանԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էԴատական նիստից հետո Մայր Տաճարում Վեհափառ Հայրապետը աղոթք է հնչեցնում ժողովրդի հետՎեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. ՎարդևանյանԱրժանապատիվ դատավորը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց քննել գործն ու դատել կաթողիկոսին. Մարիաննա ՂահրամանյանՆարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասին«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 3 Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անել«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 2«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծումՍիրո, ազատության ու պարտքի մասին. Մենուա Սողոմոնյան Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է «Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ դահլիճը՝ Վեհափառի դատավարությանը մասնակցելու համարՏիկի՜ն Ղազարյան, ցույց տվե՜ք այն էջը, որտեղ գրված է Ուժեղ Հայաստանի անունը, չեք կարող, որովհետև նման էջ այդ զեկույցում գոյություն չունի. Ղահրամանյանը՝ Ղազարյանի հայտարարության մասին Եթե հարց գոյություն չունի, ինչո՞ւ մի դեպքում մերժում են, իսկ մյուս դեպքում՝ համաձայնում․ Էդմոն Մարուքյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին «Արտ Լանչ»-ն արդեն Միացյալ Նահանգներում է․ նոր մասնաճյուղ Լոս Անջելեսում Գրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ Հայաստանի տարածքը 29800 քառակուսի կիլոմետր է. Դավիթ ՂազինյանՓաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ ԵկեղեցուԲարձր տեխնոլոգիաները զարգանում են հանքարդյունաբերության շնորհիվ․ ԶՊՄԿUcom-ի աջակցությամբ ներկայացվեց «Մտապահիր կենդանիներին» կրթական խաղը Այսօր ժամը 15:00 ից «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն և կշարժվեն դեպի Էջմիածին. Նարեկ Կարապետյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին․ Մարիաննա Ղահրամանյան «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում«ՀայաՔվե»-ն խստորեն դատապարտում է Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների նկատմամբ քրեական հետապնդումըԱյսօր «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար, ՀՀ Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ, հետախուզական զորքերի սպա Արսեն Վարդանյանի ծննդյան տարեդարձն է