Երևան, 07.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. Վարդևանյան Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասին Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անել Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է Տիկի՜ն Ղազարյան, ցույց տվե՜ք այն էջը, որտեղ գրված է Ուժեղ Հայաստանի անունը, չեք կարող, որովհետև նման էջ այդ զեկույցում գոյություն չունի. Ղահրամանյանը՝ Ղազարյանի հայտարարության մասին Եթե հարց գոյություն չունի, ինչո՞ւ մի դեպքում մերժում են, իսկ մյուս դեպքում՝ համաձայնում․ Էդմոն Մարուքյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին «Արտ Լանչ»-ն արդեն Միացյալ Նահանգներում է․ նոր մասնաճյուղ Լոս Անջելեսում Գրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ Հայաստանի տարածքը 29800 քառակուսի կիլոմետր է. Դավիթ Ղազինյան Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու


«Մա՛մ, միշտ կհիշես, որ Արամի մաման ես, քեզ ձիգ կպահես». Արամ Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 15-ին, տուն «վերադարձել»... երկու ամիս անց. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փոքր ժամանակ Արամս մի քիչ ամաչկոտ էր, իրեն պետք է խոսեցնեիր, որ հետդ զրույցի բռնվեր։ Երգի էր հաճախում, ժողովրդական երգեր կատարում և քամանչա էր նվագում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Արամի մայրիկը՝ տիկին Նարինեն։

Արամը ծնվել է Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղում։ Սովորել է Նոր Խարբերդի Մնացական Ղազարյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում։ «Գերազանց առաջադիմություն չի ունեցել, բայց իր համար առաջին տեղում էին Հայ գրականությունը և Հայոց պատմությունը։ Անգամ մի հումորային դրվագ կա «Ֆիզկուլտուրա» առարկայի հետ կապված։ Բոլոր տղաներն այդ առարկան սիրում են, բայց Արամս անտարբեր էր դրա նկատմամբ ու միշտ կատակում էր՝ կերգեմ կամ կնվագեմ, ինձ կգնահատեն։ Մի օր ուսուցչուհուն ասել էր՝ համազգեստս չեմ բերել, որովհետև մայրիկս պայուսակիս մեջ չի դրել այն։ Բայց ես այն, իհարկե, դնում էի իր պայուսակի մեջ։ Ծնողական ժողովի ժամանակ ուսուցչուհին հետաքրքրվեց, թե ինչու Արամի համազգեստը նրա հետ դպրոց չեմ ուղարկում։ Այս և մնացյալ պատմությունները հիմա ժպիտով ենք հիշում։ Իրեն բոլորը շատ էին սիրում իր այդ պարզության համար: Նման մի հումորային պատմություն էլ կա երաժշտական դպրոցի հետ կապված։ Ընդունվել էր արդեն, իրեն պետք է հոկտեմբերին կանչեին դասերի, որ ծանոթանար իր նոր ուսուցչուհու հետ։ Դպրոցի ճանապարհին ինձ ասաց. «Մա՛մ, եթե ուսուցչուհիս սիրուն եղավ, երգի կգնամ, եթե ոչ, չեմ գնա»։ Մի օր իր ուսուցչուհուն պատմեցի այդ զրույցի մասին։ Նա էլ տղայիս հարցրել էր. «Արա՛մ ջան, կգա՞ս երգի, սիրո՞ւն եմ»։ Մինչև հիմա էլ իր ուսուցչուհու հետ զրուցելիս հիշում ենք այդ պատմությունը։ Երաժշտական դպրոցում էլ բոլոր ուսուցիչներն Արամիս շատ էին սիրում»։

Դպրոցին զուգահեռ Արամն ուսանել է Երևանի Սայաթ-Նովայի անվան դպրոցի մեներգեցողության բաժնում, յոթ տարի ունեցել է գերազանց առաջադիմություն։ Հաճախել է նաև նույն դպրոցի քամանչայի դասընթացներին։ 2019 թվականին Արամն ընդունվել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստի ֆակուլտետը։ Մայրիկը հիշում է՝ որդին ընկերոջ հետ մեկ գիշերում երեք գործ յուրացրեց շվիով, առավոտյան գնաց համալսարան և քննությունը գերազանց հանձնեց։ «Իրեն թե՛ Սայաթ-Նովայի դպրոցում, թե՛ համալսարանում շատ էին սիրում։ Նա երգով էր ապրում։ Չեմ կարող նկարագրել, թե երաժշտությունն իր համար ինչ նշանակություն ուներ։ Ամեն ինչ էր իր համար։ Իմ մայրիկից էր իրեն փոխանցվել երգելու տաղանդը։ Տատիկը հրաշալի էր կատարում Սայաթ-Նովայի երգերը, և իմ գեներով այդ տաղանդը փոխանցվել էր տղայիս։ Ժողովրդական, ազգագրական, հայրենասիրական երգեր էր մշտապես կատարում։ Երբ ինչ-որ առիթի էինք մասնակցում, անպայման պետք է երգեր։ Մեկ կատարումից հետո համոզում էին, որ էլի երգի։ Երաժշտության հետ էր կապում իր ապագան»։ Արամը տարաբնույթ երաժշտական մրցույթների է մասնակցել, նվաճել պատվավոր հորիզոնականներ, ունի բազմաթիվ պատվոգրեր և շնորհակալագրեր։

2020 թվականի հունվարի 8-ին Արամը մեկնում է ժամկետային զինվորական ծառայության։ Ծառայել է Մատաղիսում։ «Հրաշալի էր վերաբերվում ծառայելու մտքին։ Ուրախ մեկնեց ծառայության։ Բանակում էլ է իր երգեցողությամբ աչքի ընկել։ Մի անգամ պատմեց. «Մա՛մ, առավոտյան «Մեր հայրենիքը» երգելը վերջացրեցինք, միանգամից սկսեցի երգել «Կամավորը»»։ Բոլորը սկսել էին իրենց շուրջը նայել, որ երգողին գտնեին։ Չէին իմացել, որ Արամս այդքան լավ է երգում։ Դրանից հետո միշտ երգել է, տղաներն էլ հաճույքով լսել են իր կատարումները»։ Բայց սկսվեց 44-օրյա պատերազմը։ «Իրենց վաշտը եղել է շատ թեժ կետերում՝ ՄատաղիսԹալիշ շփման գիծ, Մարտունի, Կարմիր շուկա։ Մեր տեղեկություններով, իրենց վաշտից երկու կամ երեք հոգի է ողջ մնացել։ Երբ զրուցում էինք, Արամս ինձ համոզում էր, որ, իր բառերով, կռիվ չկա։ Մեկ անգամ մի բառ չի ասել պատերազմի մասին։ Չի բողոքել։ Վերջին զանգը եղել է հոկտեմբերի 13-ին։ Հարցրեց՝ մամ, ի՞նչ ես անում։ Արձագանքեցի՝ քո հետ եմ։ «Մամ, ո՞նց կարող ես ինձ հետ լինել, ես այստեղ եմ, դու՝ այդտեղ»։ Եվ ինձ կարծես հրահանգեց. «Մա՛մ, մի քանի օր չեմ զանգելու, դու քեզ լավ կնայես, պինդ կմնաս ու, ինչ էլ լինի, միշտ կհիշես, որ Արամի մաման ես։ Քեզ ձիգ կպահես»։ Անհանգստացա, բայց ինձ նորից հանգստացրեց, ասաց, որ որևէ խնդիր չկա, և նույն խոսքերը կրկնեց»։

Արամն անմահացել է հոկտեմբերի 15-ին։ Ընտանիքը նրան «գտել» է դեկտեմբերի 7-ին։ «Բոլորն իմացել են իր զոհվելու լուրը, բայց ինձ ոչինչ չեն ասել»։

Ապրելու ուժի մասին։ «Ուժ են տալիս իր խոսքերը։ Երբ թուլանում եմ, հիշում եմ, որ ասում էր՝ մա՛մ, քեզ ձիգ կպահես։ Եվ, իհարկե, թոռնիկներս։ Նրանցից մեկն իր անունն է կրում։ Արամս երեք քրոջ կրտսեր եղբայրն է։ Իրեն յուրահատուկ կերպով էին սիրում, բոլորը հոգ էին տանում նրա մասին։ Յուրաքանչյուրն իր տեղն ունի, այսօր ոչ ոք չի կարող Արամիս բացը լրացնել»։

Հ. Գ. - Արամ Խաչատրյանը հետմահու պարգևատրվել է ԱՀ «Մարտական ծառայություն», «6-րդ ՊՇ Անձնուրաց պաշտպան» մեդալներով։ Պարգևատրվել է նաև «Մանկավարժական համալսարան» մեդալով։ Սայաթ-Նովայի երաժշտական դպրոցի դասարաններից մեկն անվանակոչվել է Արամ Խաչատրյանի անունով։ Հուղարկավորված է Նոր Խարբերդի գերեզմանատանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային ԴաշինքՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումըՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում«ՀայաՔվեի» անդամները ևս Վաղարշապատի դատարանի բակում են` հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և նրա ՀովվապետիՕգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուժեղ ՀայաստանՀայաստանը ապրում է իր գոյության ամենախայտառակ ժամանակաշրջանը․ Գառնիկ ԴավթյանԱյսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մարիաննա Ղահրամանյան«հակասաֆարովյան» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հիմանվորումներ․ Շիրազ ՄանուկյանՎեհափառ Հայրապետի շուրջ խայտառակ զարգացումների, Գյուղացիներին վերաբերող առաջնային հարցերի մասին՝ գյուղտեխնիկայից մինչև անվճար երթուղի. Անդրանիկ ԳևորգյանԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էԴատական նիստից հետո Մայր Տաճարում Վեհափառ Հայրապետը աղոթք է հնչեցնում ժողովրդի հետՎեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. ՎարդևանյանԱրժանապատիվ դատավորը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց քննել գործն ու դատել կաթողիկոսին. Մարիաննա ՂահրամանյանՆարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասին«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 3 Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անել«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 2«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծումՍիրո, ազատության ու պարտքի մասին. Մենուա Սողոմոնյան Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է «Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ դահլիճը՝ Վեհափառի դատավարությանը մասնակցելու համարՏիկի՜ն Ղազարյան, ցույց տվե՜ք այն էջը, որտեղ գրված է Ուժեղ Հայաստանի անունը, չեք կարող, որովհետև նման էջ այդ զեկույցում գոյություն չունի. Ղահրամանյանը՝ Ղազարյանի հայտարարության մասին Եթե հարց գոյություն չունի, ինչո՞ւ մի դեպքում մերժում են, իսկ մյուս դեպքում՝ համաձայնում․ Էդմոն Մարուքյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին «Արտ Լանչ»-ն արդեն Միացյալ Նահանգներում է․ նոր մասնաճյուղ Լոս Անջելեսում Գրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ Հայաստանի տարածքը 29800 քառակուսի կիլոմետր է. Դավիթ ՂազինյանՓաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ ԵկեղեցուԲարձր տեխնոլոգիաները զարգանում են հանքարդյունաբերության շնորհիվ․ ԶՊՄԿUcom-ի աջակցությամբ ներկայացվեց «Մտապահիր կենդանիներին» կրթական խաղը Այսօր ժամը 15:00 ից «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն և կշարժվեն դեպի Էջմիածին. Նարեկ Կարապետյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին․ Մարիաննա Ղահրամանյան «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում