Երևան, 07.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. Վարդևանյան Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասին Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անել Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է Տիկի՜ն Ղազարյան, ցույց տվե՜ք այն էջը, որտեղ գրված է Ուժեղ Հայաստանի անունը, չեք կարող, որովհետև նման էջ այդ զեկույցում գոյություն չունի. Ղահրամանյանը՝ Ղազարյանի հայտարարության մասին Եթե հարց գոյություն չունի, ինչո՞ւ մի դեպքում մերժում են, իսկ մյուս դեպքում՝ համաձայնում․ Էդմոն Մարուքյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին «Արտ Լանչ»-ն արդեն Միացյալ Նահանգներում է․ նոր մասնաճյուղ Լոս Անջելեսում Գրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ Հայաստանի տարածքը 29800 քառակուսի կիլոմետր է. Դավիթ Ղազինյան Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու


Երկնաքերերի ռեկորդների ժամանակաշրջանը. ե՞րբ և ինչո՞ւ մարդիկ սկսեցին գերբարձր շենքեր կառուցել. «Փաստ»

Lifestyle

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երկնաքեր շենքերի նվազագույն բարձրության որոշումը հակասական է: ԱՄՆ-ում և Եվրոպայում սովորաբար երկնաքեր համարվում են առնվազն 150 մ բարձրություն ունեցող շենքերը: Emporis-ը երկնաքեր է համարում 100 մետրից բարձր շենքը՝ ի տարբերություն պարզապես բարձրահարկ շենքերի (35-ից 100 մետր), իսկ SkyscraperCity-ն՝ 200 մետր և ավելի բարձրություն ունեցող շենքը: 300 մ բարձրությունից ավելի երկնաքերերն անվանվում են գերբարձր, իսկ 600 մ-ից ավելին՝ մեգաբարձր (անգլերեն megatall):

Մինչև 20-րդ դարը վեց հարկից ավելի բարձրությամբ շենքեր հազվադեպ էին կառուցվում։ Դա պայմանավորված էր աստիճաններով մեծ բարձունքներ բարձրանալու անհարմարությամբ: Բացի այդ, այն ժամանակ օգտագործվող ջրի պոմպերը թույլ էին տալիս ջուրը բարձրացնել 10 մ-ից ոչ ավելի: Պողպատի, երկաթբետոնի և ջրի ճնշման պոմպերի տեխնոլոգիաների զարգացումը, ինչպես նաև անվտանգ վերելակների հայտնագործումը հնարավորություն տվեցին տասնյակ անգամ բարձրացնել շենքերի բարձրությունը, ինչը հատկապես պահանջված էր մեգապոլիսներում, որտեղ հողատարածքի արժեքը շատ բարձր էր։

Թեև մարդկության հին պատմության մեջ կառուցվել են բազմահարկ (ներառյալ՝ նեղ) շենքեր և նույնիսկ ամբողջ քաղաքներ (օրինակ՝ Եմենի Շիբամը, Իտալիայի Սան Ջիմինյանոն), սակայն առաջին երկնաքեր է համարվում 1885 թվականին Չիկագոյում կառուցված ապահովագրական ընկերության շենքը (Home Insurance Building ), որը գոյություն է ունեցել մինչև 1931 թվականը։ Այն ի սկզբանե ուներ ընդամենը 10 հարկ և 42 մ բարձրություն, ավելի ուշ՝ 1891 թվականին, ավելացվել է ևս երկու հարկ, և շենքի բարձրությունը հասել է 54,9 մ-ի։

Կա մի տարր, առանց որի անհնար է պատկերացնել երկնաքերը, և դա վերելակն է։ Գրասենյակային շենքերի առաջին վերելակները հայտնվել են դեռ 1870 թվականին Նյու Յորքի Equitable Life շենքում: Սկզբում վերելակները հիդրավլիկ մեխանիզմով էին, որը սահմանափակում էր շենքի բարձրությունը քսան հարկով: 1903 թվականին Օտիսը մշակել է էլեկտրական էներգիայով աշխատող վերելակ, որի դեպքում դեպի վեր բարձրացող խցիկի քաշը մասամբ հավասարակշռվում էր իջնողի քաշով: Այդ նորամուծության արդյունքում էլ հանվել են բարձրության սահմանափակումները։

Սկզբում երկնաքերերի կառուցման առաջնայնությունը պատկանում էր Չիկագոյին, սակայն 1893 թվականին այնտեղ արգելվեց 39 մ-ից բարձր շենքեր կառուցել, և երկնաքերերի հետագա զարգացումը տեղի ունեցավ Նյու Յորքում։

Գրեթե երկու դար առաջ բազմահարկ շենքերի շինարարական տեխնոլոգիաները ենթադրում էին, որ շենքի արտաքին պատերը պետք է կրեն շենքի ընդհանուր քաշը: Բայց ճարտարապետ Ֆուլլուրը նոր գաղափար առաջարկեց: Նա սկսեց պողպատե կարկասներ ստեղծել շենքի ներսում, որի արդյունքում շենքի ծանրաբեռնվածությունը արդեն չէր ընկնում արտաքին պատերի վրա: Այդ նորամուծությունը նա օգտագործեց Տակոմա երկնաքերի կառուցման ժամանակ։ Այս ամենի արդյունքում ամբողջ աշխարհում սկսվեց մրցավազք ամենաբարձր երկնաքերի կառուցման հարցում: Ինչ-որ մեկը ռեկորդ է խփում, բայց դա երկար չի տևում...

Այս պահին աշխարհի ամենաբարձր երկնաքերը Դուբայում (ԱՄԷ) գտնվող Բուրջ Խալիֆան է, թեպետ շուտով այս ռեկորդն էլ կարող է գերազանցվել, քանի որ Սաուդյան Արաբիայում կառուցվում է Jeddah Tower-ը, որն, ըստ տարբեր աղբյուրների, կարող է անցնել... 1 կմ բարձրության սահմանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային ԴաշինքՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումըՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում«ՀայաՔվեի» անդամները ևս Վաղարշապատի դատարանի բակում են` հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և նրա ՀովվապետիՕգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուժեղ ՀայաստանՀայաստանը ապրում է իր գոյության ամենախայտառակ ժամանակաշրջանը․ Գառնիկ ԴավթյանԱյսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մարիաննա Ղահրամանյան«հակասաֆարովյան» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հիմանվորումներ․ Շիրազ ՄանուկյանՎեհափառ Հայրապետի շուրջ խայտառակ զարգացումների, Գյուղացիներին վերաբերող առաջնային հարցերի մասին՝ գյուղտեխնիկայից մինչև անվճար երթուղի. Անդրանիկ ԳևորգյանԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էԴատական նիստից հետո Մայր Տաճարում Վեհափառ Հայրապետը աղոթք է հնչեցնում ժողովրդի հետՎեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. ՎարդևանյանԱրժանապատիվ դատավորը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց քննել գործն ու դատել կաթողիկոսին. Մարիաննա ՂահրամանյանՆարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասին«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 3 Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անել«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 2«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծումՍիրո, ազատության ու պարտքի մասին. Մենուա Սողոմոնյան Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է «Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ դահլիճը՝ Վեհափառի դատավարությանը մասնակցելու համարՏիկի՜ն Ղազարյան, ցույց տվե՜ք այն էջը, որտեղ գրված է Ուժեղ Հայաստանի անունը, չեք կարող, որովհետև նման էջ այդ զեկույցում գոյություն չունի. Ղահրամանյանը՝ Ղազարյանի հայտարարության մասին Եթե հարց գոյություն չունի, ինչո՞ւ մի դեպքում մերժում են, իսկ մյուս դեպքում՝ համաձայնում․ Էդմոն Մարուքյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին «Արտ Լանչ»-ն արդեն Միացյալ Նահանգներում է․ նոր մասնաճյուղ Լոս Անջելեսում Գրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ Հայաստանի տարածքը 29800 քառակուսի կիլոմետր է. Դավիթ ՂազինյանՓաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ ԵկեղեցուԲարձր տեխնոլոգիաները զարգանում են հանքարդյունաբերության շնորհիվ․ ԶՊՄԿUcom-ի աջակցությամբ ներկայացվեց «Մտապահիր կենդանիներին» կրթական խաղը Այսօր ժամը 15:00 ից «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն և կշարժվեն դեպի Էջմիածին. Նարեկ Կարապետյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին․ Մարիաննա Ղահրամանյան «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում«ՀայաՔվե»-ն խստորեն դատապարտում է Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների նկատմամբ քրեական հետապնդումը