Երևան, 07.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. Վարդևանյան Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասին Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անել Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է Տիկի՜ն Ղազարյան, ցույց տվե՜ք այն էջը, որտեղ գրված է Ուժեղ Հայաստանի անունը, չեք կարող, որովհետև նման էջ այդ զեկույցում գոյություն չունի. Ղահրամանյանը՝ Ղազարյանի հայտարարության մասին Եթե հարց գոյություն չունի, ինչո՞ւ մի դեպքում մերժում են, իսկ մյուս դեպքում՝ համաձայնում․ Էդմոն Մարուքյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին «Արտ Լանչ»-ն արդեն Միացյալ Նահանգներում է․ նոր մասնաճյուղ Լոս Անջելեսում Գրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ Հայաստանի տարածքը 29800 քառակուսի կիլոմետր է. Դավիթ Ղազինյան Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու


«Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Նարեկս՝ երկու, մեծ տղաս՝ Կարենս, երեք տարեկան էին, երբ ամուսինս՝ Բորիս Սաֆարյանը, Արցախյան առաջին պատերազմի ժամանակ զոհվեց։ Նարեկս շատ խելոք, հանգիստ երեխա էր։ Բոլորն իրեն շատ էին սիրում, բոլորի ուշադրության կենտրոնում էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Նարեկի մայրիկը՝ տիկին Սիլվան։ Նարեկը ծնվել է Արցախում՝ Ստեփանակերտում։ Այստեղ են անցել նրա մանկությունն ու պատանեկությունը, հաճախել է Ստեփանակերտի թիվ վեց դպրոցը։ «Լավ էր սովորում դպրոցում։ Հավասարակշռված տղա էր, կռվարար չէր, ընկերասեր էր, դասարանում աչքի էր ընկնում սովորելով և վարքով»։ Ութերորդ դասարանն ավարտելուց հետո Նարեկը երկու տարի սովորել է Ստեփանակերտի Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանում։ «Նույն կերպ աչքի էր ընկնում նաև վարժարանում։ Երկու տարի իրենից մեկը չդժգոհեց, միայն դրական արձագանքներ էի ստանում իր մասին»։

Վարժարանում ուսումն ավարտելուց հետո Նարեկը կրթությունը շարունակել է Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի ՀՕՊ բաժնում։ «Չորս տարի սովորելուց հետո սպայի ուսադիրներով՝ լեյտենանտի կոչումով վերադարձավ Արցախ։ 13 տարի ծառայեց բանակում։ Այնքան զինվորներ ծառայեցին իր հրամանատարության ներքո»։

Տիկին Սիլվան ևս 15 տարի աշխատել է զինված ուժերում: Ասում է, որ տղան համալսարանում էլ շատ լավ է սովորել։ «Երբ ավարտում էր, ինձ զանգահարեցին և շնորհակալություն հայտնեցին, որ այդքան հրաշալի տղա եմ դաստիարակել։ Չորս տարի սովորելու ընթացքում տասը դրամ ինձանից չի խնդրել։ Միշտ տարվա մեջ երկու անգամ արձակուրդներին տուն էր գալիս, հանգստանում, վերադառնում համալսարան։ Ուսանելու տարիներին նաև վեց ամիս սովորել է ՌԴ-ում՝ Սմոլենսկում»։

Արցախ վերադարձից հետո Նարեկը ծառայության է անցնում Մարտակերտում։ «Մինչև կապիտան դառնալն այնտեղ ծառայեց։ Հետո իրեն տեղափոխեցին Ստեփանակերտ։ Մեր տանը համեմատաբար մոտ էր, բայց երբեք անտեղի տուն չէր գալիս, իր ծառայության վայրում էր, դիրքեր էր բարձրանում, ամեն ինչ իր հետ տանում էր դիրքեր, որ որևէ բանի կարիք չունենա։ Կազմակերպված զինծառայող էր։ Այդ ժամանակ էլ երբեք մեզ նեղություն չէր տալիս»։

Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ «Պատերազմից վեց ամիս առաջ աշխատավայրում բարձրացել էր իր տեխնիկան նորոգելու, ընկել էր, ոտքը երկու տեղից կոտրել։ Իրեն տեղափոխել էին նախ՝ Մարտակերտ, հետո՝ Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոց, վիրահատել։ Հարսս ու տղաս ինձ ոչինչ չէին ասում, բայց զգում էի, որ մի բան այն չէ։ Հարսս, ի վերջո, ասաց, որ Նարեկս ընկել է, ոտքը վնասել։ Զանգեցի Կարենիս, ասաց՝ վիրահատում են։ Երկաթներ էին տեղադրել ոտքի մեջ։ Վեց ամիս տղաս տանը տանջվեց, քիչ-քիչ կազդուրվեց։ Մեկ շաբաթ էր՝ աշխատանքի էր գնում։ Այնքան լավ եմ հիշում՝ շաբաթ օրն ասաց, որ հագուստը պատրաստեմ, պետք է կիրակի առավոտյան գնա զորամաս։ Բայց սեպտեմբերի 27-ին պատերազմը սկսվեց։ Մյուս տղաս էլ էր ծառայում, երկուսով տանից դուրս եկան։ Նարեկիս ուղարկեցին դեպի Մարտակերտ, անտառներում էին, այդ վիճակում, երկաթները ոտքի մեջ։ Յոթ ամիսը պետք է լրանար, նորից վիրահատեին Նարեկիս, բայց չհասցրեց»։

Մինչև հոկտեմբերի 29-ը Նարեկը եղել է մարտի դաշտում։ «Հոկտեմբերի 28-ին զանգահարեց ինձ, ասաց, որ իմ մայրիկի տանն են։ Կարճ ու կոնկրետ էր խոսում, ուշ ժամ էր։ Իրեն հարցրեցի, թե ինչու չի սափրվում։ Արձագանքեց. «Մա՛մ, ինչի՞ մասին ես մտածում, չգիտես, թե այստեղ ինչ է կատարվում»։ Հաջորդ զանգը 12-ի կողմերն էր։ Ինձ ասաց, որ իրենց շտապ կանչել են։ Ընկերոջ՝ Արտուշի հետ էր Նարեկս։ Առավոտյան շուտ սկսեցի զանգել տղայիս, անհասանելի էր։ Զանգեցի Կարենիս, ասացի, որ եղբայրն անհասանելի է։ Ինքն էլ ինձ հանգստացրեց՝ հեռախոսներն անջատում են, որ ԱԹՍ-ներն իրենց տեղը չֆիքսեն։ Բայց ես անհանգիստ էի, որովհետև Նարեկս ինձ միշտ զանգահարում էր, գոնե երկու բառ խոսում էինք»։ Երկու օր ընտանիքը կապ չի ունենում Նարեկից, հոկտեմբերի 31-ին զանգահարում են եղբորը և ասում, որ զոհվել է։

Նարեկը զոհվել է ԱԹՍ-ի հարվածից՝ հոկտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը Մարտունու շրջանի Քերթ գյուղում։ «Տղաները հասնում են գյուղ, մեքենաները կանգնեցնում են։ Օդից չորս հարված է եղել։ Ականատեսներ են եղել։ Տղաները զոհվում են, ժամեր շարունակ երեխեքը այրվել են: Կարենս տուն եկավ և բոթն ինձ հայտնեց։ Եկանք Երևան, պետք է արյուն հանձնեի, որ տղայիս գտնեինք։ Կարենս զուգահեռ հիվանդանոցներում էր փնտրում եղբորը, ասում էր՝ գուցե սուտ է, գուցե ողջ գտնեմ Նարեկին, բայց, ավաղ...»։ Մինչև նոյեմբերի 23-ն ընտանիքը լուրի է սպասել։ Այդ օրը մայրիկը ստացել է բոթը և որոշել որդուն հայրիկի մոտ տանել՝ Արցախ։

Տիկին Սիլվան տան անկյուններից մեկում մեկտեղել է որդու անձնական իրերը, դիպլոմները, մեդալները։ Ասում է՝ տեղահանման ժամանակ իմ հագուստը չվերցրեցի, բայց տղայիս բոլոր իրերը բերեցի Հայաստան։

Ապրելու ուժի մասին։ «Շատ հոգատար տղա էր, բոլորիս մասին մտածում էր, ուշադիր էր շատ, սիրում էր նվերներ անել հարազատներին։ Իսկ հիմա ամեն ինչ կիսատ է, միայն այս հիշողություններն են մնացել։ Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում, հիմա ոչինչ էլ ապրելու ուժ չի տալիս։ Ուղղակի մի փոքր ուրախանում եմ տղայիս երեխաներով, նրանք են ինձ մի քիչ մխիթարում։ Նարեկը մեր ուրախությունն իր հետ տարավ»։

Հ. Գ. - Մայոր, մարտկոցի հրամանատար Նարեկ Սաֆարյանը ծառայության տարիներին պարգևատրվել է ՀՀ «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի, «ՀՀ Զինված ուժեր 20 տարի» հոբել յանական, ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալներով։ Հետմահու պարգևատրվել է ԱՀ «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Ստեփանակերտի Եղբայրական պանթեոնում՝ հայրիկի կողքին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային ԴաշինքՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումըՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում«ՀայաՔվեի» անդամները ևս Վաղարշապատի դատարանի բակում են` հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և նրա ՀովվապետիՕգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուժեղ ՀայաստանՀայաստանը ապրում է իր գոյության ամենախայտառակ ժամանակաշրջանը․ Գառնիկ ԴավթյանԱյսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մարիաննա Ղահրամանյան«հակասաֆարովյան» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հիմանվորումներ․ Շիրազ ՄանուկյանՎեհափառ Հայրապետի շուրջ խայտառակ զարգացումների, Գյուղացիներին վերաբերող առաջնային հարցերի մասին՝ գյուղտեխնիկայից մինչև անվճար երթուղի. Անդրանիկ ԳևորգյանԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էԴատական նիստից հետո Մայր Տաճարում Վեհափառ Հայրապետը աղոթք է հնչեցնում ժողովրդի հետՎեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. ՎարդևանյանԱրժանապատիվ դատավորը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց քննել գործն ու դատել կաթողիկոսին. Մարիաննա ՂահրամանյանՆարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասին«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 3 Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անել«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 2«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծումՍիրո, ազատության ու պարտքի մասին. Մենուա Սողոմոնյան Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է «Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ դահլիճը՝ Վեհափառի դատավարությանը մասնակցելու համարՏիկի՜ն Ղազարյան, ցույց տվե՜ք այն էջը, որտեղ գրված է Ուժեղ Հայաստանի անունը, չեք կարող, որովհետև նման էջ այդ զեկույցում գոյություն չունի. Ղահրամանյանը՝ Ղազարյանի հայտարարության մասին Եթե հարց գոյություն չունի, ինչո՞ւ մի դեպքում մերժում են, իսկ մյուս դեպքում՝ համաձայնում․ Էդմոն Մարուքյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին «Արտ Լանչ»-ն արդեն Միացյալ Նահանգներում է․ նոր մասնաճյուղ Լոս Անջելեսում Գրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ Հայաստանի տարածքը 29800 քառակուսի կիլոմետր է. Դավիթ ՂազինյանՓաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ ԵկեղեցուԲարձր տեխնոլոգիաները զարգանում են հանքարդյունաբերության շնորհիվ․ ԶՊՄԿUcom-ի աջակցությամբ ներկայացվեց «Մտապահիր կենդանիներին» կրթական խաղը Այսօր ժամը 15:00 ից «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն և կշարժվեն դեպի Էջմիածին. Նարեկ Կարապետյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին․ Մարիաննա Ղահրամանյան «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում«ՀայաՔվե»-ն խստորեն դատապարտում է Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների նկատմամբ քրեական հետապնդումըԱյսօր «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար, ՀՀ Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ, հետախուզական զորքերի սպա Արսեն Վարդանյանի ծննդյան տարեդարձն էՕգոստոսի 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու․ հասցեներ