Երևան, 07.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. Վարդևանյան Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասին Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անել Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է Տիկի՜ն Ղազարյան, ցույց տվե՜ք այն էջը, որտեղ գրված է Ուժեղ Հայաստանի անունը, չեք կարող, որովհետև նման էջ այդ զեկույցում գոյություն չունի. Ղահրամանյանը՝ Ղազարյանի հայտարարության մասին Եթե հարց գոյություն չունի, ինչո՞ւ մի դեպքում մերժում են, իսկ մյուս դեպքում՝ համաձայնում․ Էդմոն Մարուքյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին «Արտ Լանչ»-ն արդեն Միացյալ Նահանգներում է․ նոր մասնաճյուղ Լոս Անջելեսում Գրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ Հայաստանի տարածքը 29800 քառակուսի կիլոմետր է. Դավիթ Ղազինյան Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու


Ռուբինյանի «զրոյական կետի» զրոյական արժեքը․ Տիգրան Դումիկյան

Բլոգ
 Նոր ձևավորված Խորհրդարանում ԱԺ նախագահի թեկնածու առաջադրված Ռուբեն Ռուբինյանն իր ելույթում շեշտադրեց խորհրդարանական քաղաքական մշակույթի վերականգնման անհրաժեշտությունը՝ կոչ անելով պատգամավորներին հաղթահարել այն կարծրատիպը, թե ԱԺ-ն վերածվել է անիմաստ վեճերի, վիրավորանքների և անհարգալից հռետորաբանության հարթակի։ Նրա գնահատմամբ՝ նման մթնոլորտը ձևավորվել է դեռևս 2018 թվականից, սակայն առավել սրվել է 2020 թվականի պատերազմից հետո, երբ ընդդիմությունը հրաժարվեց ընդունել իշխանությանը տրված ժողովրդի վստահության քվեն։ Այս համատեքստում Ռուբինյանը խորհրդարանական ընդդիմությանը կոչ արեց փոխհարաբերությունները սկսել «զրոյական կետից»՝ առաջնորդվելով մարդկային պարկեշտության և փոխադարձ հարգանքի սկզբունքներով։

Սակայն Ռուբինյանի ելույթի հիմնարար խնդիրը քաղաքական ճգնաժամի պատճառների միակողմանի մեկնաբանությունն է։ Նա փորձում է խորհրդարանական լարվածության արմատները վերագրել բացառապես ընդդիմության կողմից ընտրությունների արդյունքները չընդունելուն։ Այս թեզը ոչ միայն սուբյեկտիվ է, այլև չի արտացոլում եղած գործընթացների ամբողջական պատկերը։

Խորհրդարանական մշակույթի դեգրադացիան և քաղաքական շփման բարեկրթության սահմանների խախտումը չեն կարող դիտարկվել որպես ընդդիմության կամային որոշման հետևանք։ Դրանք, ըստ էության, ձևավորվել են իշխանության վարած քաղաքականության արդյունքում։ Քաղաքական հակասությունները խորացան ազգային հարցերի շուրջ ծանր հետևանքներ ունեցած իրադարձությունների ֆոնին՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմում կրած պարտությունից, Արցախի ամբողջական հայաթափումից, ՀՀ ինքնիշխան տարածքների մի մասի օկուպացիայից, Ադրբեջանի և Թուրքիայի հետ բանակցություններում իշխանության որդեգրած միակողմանի զիջողական քաղաքականությունից, Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ նախաձեռնված հակամարտող դիրքավորումից, ինչպես նաև ընդդիմախոսների նկատմամբ իրավական և վարչական ճնշումների հետևողական կիրառման պայմաններում։

Բացի այդ, վերջին խորհրդարանական ընտրությունների ընթացքում երեք հիմնական ընդդիմադիր ուժերի նկատմամբ դրսևորված ճնշումները, վարչական և քաղաքական ռեսուրսների անհավասար կիրառումը էականորեն խորացրել են ընտրական գործընթացների նկատմամբ հանրային անվստահությունը։ Այս իրողությունները չեն կարող անտեսվել, երբ քննարկվում են խորհրդարանական ճգնաժամի պատճառները։

Առանձնահատուկ ուշադրության է արժանի նաև Ռուբինյանի հնչեցրած կոչի և Նիկոլ Փաշինյանի հետընտրական հռետորաբանության միջև առկա ակնհայտ հակասությունը։

Հետընտրական շրջանում Փաշինյանը բազմիցս հանդես է եկել ընդդիմության հասցեին կոշտ հայտարարություններով՝ խոսելով ձերբակալությունների, քրեական պատասխանատվության և ունեզրկման մասին։ Նման քաղաքական միջավայրում դժվար է ակնկալել, որ ընդդիմությունն իշխանության առաջարկած «զրոյական կետը» կընդունի որպես անկեղծ երկխոսության հիմք։

Հետևաբար, Ռուբինյանի կողմից խորհրդարանական քաղաքակրթության վերականգնման մասին հնչեցված կոչը, ավելի շատ հանրային ընկալումների վրա ազդելու փորձ է, քան ճգնաժամի իրական պատճառների ընդունում։ Ազգային անվտանգության, պետականության, տարածքային կորուստների, քաղաքական վստահության և իշխանություն-ընդդիմություն հարաբերությունների շուրջ ձևավորված ճգնաժամերը հնարավոր չէ հաղթահարել հռետորական կոչերով, քանի դեռ բացակայում է դրանց պատճառների քաղաքական և ինստիտուցիոնալ գնահատականը։ Եվ բոլորովին էական չէ, թե իշխանությունը քանիերորդ անգամ է վերարտադրվել կամ ընդդիմությունը քանի տոկոս ձայն է ստացել․․․
 
Վանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային ԴաշինքՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումըՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում«ՀայաՔվեի» անդամները ևս Վաղարշապատի դատարանի բակում են` հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և նրա ՀովվապետիՕգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուժեղ ՀայաստանՀայաստանը ապրում է իր գոյության ամենախայտառակ ժամանակաշրջանը․ Գառնիկ ԴավթյանԱյսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մարիաննա Ղահրամանյան«հակասաֆարովյան» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հիմանվորումներ․ Շիրազ ՄանուկյանՎեհափառ Հայրապետի շուրջ խայտառակ զարգացումների, Գյուղացիներին վերաբերող առաջնային հարցերի մասին՝ գյուղտեխնիկայից մինչև անվճար երթուղի. Անդրանիկ ԳևորգյանԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էԴատական նիստից հետո Մայր Տաճարում Վեհափառ Հայրապետը աղոթք է հնչեցնում ժողովրդի հետՎեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. ՎարդևանյանԱրժանապատիվ դատավորը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց քննել գործն ու դատել կաթողիկոսին. Մարիաննա ՂահրամանյանՆարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասին«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 3 Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անել«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 2«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծումՍիրո, ազատության ու պարտքի մասին. Մենուա Սողոմոնյան Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է «Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ դահլիճը՝ Վեհափառի դատավարությանը մասնակցելու համարՏիկի՜ն Ղազարյան, ցույց տվե՜ք այն էջը, որտեղ գրված է Ուժեղ Հայաստանի անունը, չեք կարող, որովհետև նման էջ այդ զեկույցում գոյություն չունի. Ղահրամանյանը՝ Ղազարյանի հայտարարության մասին Եթե հարց գոյություն չունի, ինչո՞ւ մի դեպքում մերժում են, իսկ մյուս դեպքում՝ համաձայնում․ Էդմոն Մարուքյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին «Արտ Լանչ»-ն արդեն Միացյալ Նահանգներում է․ նոր մասնաճյուղ Լոս Անջելեսում Գրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ Հայաստանի տարածքը 29800 քառակուսի կիլոմետր է. Դավիթ ՂազինյանՓաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ ԵկեղեցուԲարձր տեխնոլոգիաները զարգանում են հանքարդյունաբերության շնորհիվ․ ԶՊՄԿUcom-ի աջակցությամբ ներկայացվեց «Մտապահիր կենդանիներին» կրթական խաղը Այսօր ժամը 15:00 ից «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն և կշարժվեն դեպի Էջմիածին. Նարեկ Կարապետյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին․ Մարիաննա Ղահրամանյան «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում«ՀայաՔվե»-ն խստորեն դատապարտում է Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների նկատմամբ քրեական հետապնդումըԱյսօր «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար, ՀՀ Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ, հետախուզական զորքերի սպա Արսեն Վարդանյանի ծննդյան տարեդարձն էՕգոստոսի 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու․ հասցեներՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-ի