Երևան, 07.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. Վարդևանյան Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասին Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անել Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է Տիկի՜ն Ղազարյան, ցույց տվե՜ք այն էջը, որտեղ գրված է Ուժեղ Հայաստանի անունը, չեք կարող, որովհետև նման էջ այդ զեկույցում գոյություն չունի. Ղահրամանյանը՝ Ղազարյանի հայտարարության մասին Եթե հարց գոյություն չունի, ինչո՞ւ մի դեպքում մերժում են, իսկ մյուս դեպքում՝ համաձայնում․ Էդմոն Մարուքյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին «Արտ Լանչ»-ն արդեն Միացյալ Նահանգներում է․ նոր մասնաճյուղ Լոս Անջելեսում Գրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ Հայաստանի տարածքը 29800 քառակուսի կիլոմետր է. Դավիթ Ղազինյան Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու


Նախ՝ իշխանությունն ինքն իրենից պիտի սկսի. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հունիսի 7-ի վիճարկված ընտրություններով ձևավորված 9-րդ գումարման Ազգային ժողովը կիրակնօրյա նիստով սկսեց աշխատանքները: Նորակազմ խորհրդարանը դեռ ղեկավարության ձևավորման փուլում է: Երեկ 63 յուրայինների ձայներով ԱԺ նախագահ ընտրվեց Ռուբեն Ռուբինյանը: Խորհրդարանն անցել է փոխնախագահների ընտրությանը, հետո հերթը կհասնի մշտական հանձնաժողովների նախագահներին: Հաշվի առնելով, թե ինչպես են ընթանում նիստերը, այս շաբաթ, երևի թե, ԱԺ-ն զբաղված կլինի ընտրություններով:

Առաջին երկու օրվա հետ կապված տարաբնույթ կարծիքներ կան: Իհարկե, դժվար է մի քանի նիստով եզրահանգումներ անել: Սակայն հատկապես մի հարց, ինչպես ասում են, ականջ ծակեց: Մասնավորաբար, նորակազմ ԱԺ առաջին նիստի ընթացքում հատկապես նույն Ռուբեն Ռուբինյանի ելույթում հնչած որոշ արտահայտություններ ու նոտաներ առանձնահատուկ ուշադրության են արժանի: Խոսքը հատկապես այն արտահայտությունների մասին է, որոնց իմաստը հանգում էր «զրոյից սկսելուն», «մաքուր էջից» սկսելուն, քաղաքակիրթ փոխհարաբերություններ ունենալուն, առհասարակ, բարեկրթության շրջանակներում մնալուն, «կարմիր գծեր» չհատելուն:

Հիրավի, շատ լավ, նույնիսկ համարձակ կարելի է ասել՝ հրաշալի բաներ են ասում քպականներն ու նրաց ընտրած ԱԺ նախագահը: Առանց հեգնանքի՝ հրաշալի: Ավելին, ասում են բաներ, որոնց մասին մենք տարիներ շարունակ խոսում ենք ու չենք կարող համաձայն չլինել, ավելին՝ չողջունել: Բայց այստեղ միանգամից մի ամբողջ շարք հարցեր ու դիտարկումներ են առաջ գալիս:

Առաջինը, բնականաբար, այն է, թե ինչ է ակնկալում ՔՊ-ի ներկայացուցիչը, որ ընդդիմությունը մոռանալո՞ւ է այն ամենը, ինչ բերել է իշխող քաղաքական ուժը մեր երկրի գլխին, այն ամենը, ինչի համար ժողովրդի մեծամասնությունը մերժել է իրենց: Եթե նույնիսկ մի կողմ դնենք 2018-2020 թթ. միջակայքում արձանագրված անընդունելի դրսևորումները՝ հարձակում խորհրդարանի վրա, հարձակում դատարանների վրա, կորոնավարակի շրջանում մահացու կառավարում, բանակցային գործընթացի փակուղայնացում և այլն, ապա 2020-ից սկսած ու մինչ օրս տեղի ունեցածները չեն կարող պարզապես մոռացվել: Դա անհնար է մոռանալ ոչ միայն այն պատճառով, որ, ենթադրենք, ընդդիմադիր ուժերը հիշաչար են: Չի կարող պարզապես մոռացվել այդ ամենը, ինչ արվել է, կրկնենք, հատկապես սկսած 2020-ից, քանի որ դա ՔՊ-ի իշխանավարման «քաղաքական ժառանգությունն» է ու այլևս պատմական իրողություն. հազարավոր զոհերի հանգեցրած պատերազմ, Արցախի զգալի տարածքների կորուստ, ապա հաջորդած կորուստներ՝ Արցախի ուրացում և ամբողջական հայաթափում, ՀՀ ինքնիշխան տարածքի կորուստներ, նոր զոհեր, սահմանազատման անվան տակ նոր կորուստներ, Ռուսաստանի հետ հարաբերությունների փչացում, Հայաստանի ժողովրդավարական ոչ շատ ձեռքբերումների կորուստ, երկիրը ոստիկանապետության, բռնապետության վերածելու բացահայտ մղումներ, սեփականության իրավունքի, առհասարակ՝ իրավունքի շարունակական ոտնահարումներ, տասնյակով քաղբանտարկյալներ, աննախադեպ հարձակումներ Հայ առաքելական եկեղեցու վրա, Եկեղեցու ինքնավարությանը միջամտելու բացահայտ դրսևորումներ:

Ահա, այս ամենը չի կարող պարզապես ջնջվել կամ մոռացվել: Դեռ չենք խոսում այն մասին, որ զուտ քաղաքագիտական տեսանկյունից 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Հայաստանի կյանքում ստեղծված ճգնաժամը ոչ միայն չի հանգուցալուծվել, այլև ավելի ու ավելի է խորացել: Ավելին, այդ ճգնաժամն արտապատկերվել է Հայաստանի գրեթե բոլոր ոլորտներում (անխուսափելիորեն) և այժմ ակնհայտորեն շոշափում է ինչպես տնտեսության ամբողջական ճյուղեր, առհասարակ՝ բիզնեսի ու ներդրումների վրա է ազդում, այլև նույնիսկ ամենաշարքային հողագործի կամ այգեպանի գործունեության: Ճգնաժամն, ըստ այդմ, դարձել է համընդգրկուն: Իսկ վերջին՝ հունիսի 7-ի ընտրություններից հետո այն համալրվել է նորանոր խնդիրներով, սկսած շուրջ 60 հազար ընտրողների քվեների կամայական զրոյացումից, վերջացրած քաղբանտարկյալների ու քաղհալածյալների թվի շեշտակի ավելացմամբ:

«Մաքուր էջից սկսելու» մոտեցման հետ կապված դիտարկումների երկրորդ շերտը վերաբերում է այն իրողությանը, որ նման կոչեր անող ուժի ներկայացուցիչները շարունակում են սադրել, լարել մթնոլորտը, անել արմատապես անընդունելի, այդ թվում՝ հազարավոր հայ քրիստոնյաների կրոնական ընկալումներին ու զգացմունքներին դիպչող հայտարարություններ: Ըստ որում, պետք է նկատել, որ «մաքուր էջից» սկսելու որոշ հնարավորություն ուներ ՔՊ-ի ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Սակայն նա գերադասեց ոչ թե մաքուր կամ գոնե կիսամաքուր էջից սկսել, այլ վիրավորական բառամթերքով, մեղադրական պիտակումներով հարձակվել ոչ միայն քաղաքական հակառակորդների, այլև Հայաստանի շուրջ 600 հազար քաղաքացիների վրա, որոնք քվեարկել են ընդդիմադիր ուժերի օգտին: Քաղաքացիներին հանիրավի մեղադրեց ընտրակաշառք վերցնելու մեջ, արեց անընդունելի արտահայտություններ, ավելին՝ իրեն կուրորեն ենթարկվող իրավապահ մարմիններին հանձնարարեց իրականացնել հետապնդումներ: Սրանք բոլորը այլևս կատարված ու արձանագրված բացահայտ փաստեր են:

Ավելին, հենց ԱԺ անդրանիկ նիստում իշխանության որոշակի ներկայացուցիչներ կրկնեցին իրենց կուսակցական ղեկավարի մոտեցումները: Այդ պայմաններում «մաքուր էջի», բարեկիրթ կամ քաղաքակիրթ հարաբերությունների մասին հայտարարությունները չեն կարող անկեղծ համարվել, որքան էլ որ նման հարաբերություններն առհասարակ համարվեն ընդունելի:

Այո, քաղաքական տարամետ ուժերի քաղաքակիրթ հարաբերություններն ու այդ հարաբերություններում «կարմիր գծեր» պահելը կարևոր են: Ի վերջո, դժվար է լողալ ծծմբաթթվի մեջ, թեկուզ երկարաճիտ ռետինե կրկնակոշիկներով: Այսինքն, ցանկալի է ունենալ քիչ թե շատ նորմալ քաղաքական մթնոլորտ ու միջավայր, քան թույնով ու ատելությամբ լի:

Բա՛յց: Ի վերջո, ոչ թե ընդդիմությունն է այդ ամենն սկսել, ինչն ակնարկում էր նույն Ռուբեն Ռուբինյանը, այլ հենց իշխանությունը՝ հասարակությանը սևուսպիտակի բաժանելու, ամենօրյա ռեժիմով թշնամանք ու ատելություն գեներացնելու, անընդունելի, փողոցային բառամթերքի, ընդդիմադիր ուժերի հանդեպ «իրավապահ» հալածանքների տեսքով: Իրավիճակի խորքային ողբերգականությունն այն է նաև, որ իշխանության ներկայացուցիչները շարունակում են համարել կամ առնվազն ինքնաքարոզվել, դիրքավորվել որպես «լավ բան անողներ», շարունակում են իրենց գործունեության աղետային ետևանքները հրամցնել որպես աներևակայելի... ձեռքբերումներ:

Հարձակվում են ընդդիմադիր լիդերների վրա: Բանտարկում են: Հայաստանը դարձրել են հարյուրավոր քաղբանտարկյալների երկիր: Խլում են մարդկանց ունեցվածքը, ոտնահարում են բոլոր իրավունքները, այդ թվում՝ սեփականության: Ու հետո, իբր ոչինչ չի եղել, «մաքուր էջի» մասին են խոսո՞ւմ:

Իշխանությունը, իշխող ուժն է հիմնապատճառը երկրում ձևավորված ծծմբաթթվային մթնոլորտի: Հիմա ումի՞ց են ինչ ուզում:

Այո, Հայաստանին իսկապես անհրաժեշտ է «մաքուր էջ»: Հայաստանին իսկապես անհրաժեշտ են քաղաքակիրթ հարաբերություններ: Բայց դրա համար, նախ՝ բարոյաքաղաքական զուլալում պետք է տեղի ունենա: Իսկ դրա համար առաջին քայլը հենց իշխանությունը պետք է անի՝ սկսելով իրենից, իր պահվածքից...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային ԴաշինքՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումըՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում«ՀայաՔվեի» անդամները ևս Վաղարշապատի դատարանի բակում են` հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և նրա ՀովվապետիՕգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուժեղ ՀայաստանՀայաստանը ապրում է իր գոյության ամենախայտառակ ժամանակաշրջանը․ Գառնիկ ԴավթյանԱյսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մարիաննա Ղահրամանյան«հակասաֆարովյան» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հիմանվորումներ․ Շիրազ ՄանուկյանՎեհափառ Հայրապետի շուրջ խայտառակ զարգացումների, Գյուղացիներին վերաբերող առաջնային հարցերի մասին՝ գյուղտեխնիկայից մինչև անվճար երթուղի. Անդրանիկ ԳևորգյանԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էԴատական նիստից հետո Մայր Տաճարում Վեհափառ Հայրապետը աղոթք է հնչեցնում ժողովրդի հետՎեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. ՎարդևանյանԱրժանապատիվ դատավորը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց քննել գործն ու դատել կաթողիկոսին. Մարիաննա ՂահրամանյանՆարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասին«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 3 Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անել«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 2«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծումՍիրո, ազատության ու պարտքի մասին. Մենուա Սողոմոնյան Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է «Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ դահլիճը՝ Վեհափառի դատավարությանը մասնակցելու համարՏիկի՜ն Ղազարյան, ցույց տվե՜ք այն էջը, որտեղ գրված է Ուժեղ Հայաստանի անունը, չեք կարող, որովհետև նման էջ այդ զեկույցում գոյություն չունի. Ղահրամանյանը՝ Ղազարյանի հայտարարության մասին Եթե հարց գոյություն չունի, ինչո՞ւ մի դեպքում մերժում են, իսկ մյուս դեպքում՝ համաձայնում․ Էդմոն Մարուքյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին «Արտ Լանչ»-ն արդեն Միացյալ Նահանգներում է․ նոր մասնաճյուղ Լոս Անջելեսում Գրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ Հայաստանի տարածքը 29800 քառակուսի կիլոմետր է. Դավիթ ՂազինյանՓաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ ԵկեղեցուԲարձր տեխնոլոգիաները զարգանում են հանքարդյունաբերության շնորհիվ․ ԶՊՄԿUcom-ի աջակցությամբ ներկայացվեց «Մտապահիր կենդանիներին» կրթական խաղը Այսօր ժամը 15:00 ից «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն և կշարժվեն դեպի Էջմիածին. Նարեկ Կարապետյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին․ Մարիաննա Ղահրամանյան «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում«ՀայաՔվե»-ն խստորեն դատապարտում է Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների նկատմամբ քրեական հետապնդումըԱյսօր «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար, ՀՀ Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ, հետախուզական զորքերի սպա Արսեն Վարդանյանի ծննդյան տարեդարձն էՕգոստոսի 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու․ հասցեներՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՕգոստոսի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարում