Երևան, 17.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿ Սանիտարական ավիացիա՝ կյանքեր փրկելու համար․ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 10 բժշկական ուղղաթիռ․ Հրայր Կամենդատյան Խնայվում է 927 խորանարդ մետր ջուր. Կանադայում ստեղծվել է ցրտադիմացկուն լողացող արևային էլեկտրակայան Կապանի օրը․ պատմություն, աշխատանք և զարգացման նոր հնարավորություններ Աղքատությունը Հայաստանում 600 հազար մարդու դռանն է կանգնած. Նարեկ Կարապետյան Առաջարկում եմ Հայաստանում վերաբացվի գյուղատնտեսության նախարարությունը. Հարություն Մնացականյան Տպավորություն ա՝ ԱԺ նիստերի դահլիճը ոնց որ զոհասեղան ա, մոտավոր սենց՝ տվեք այդ մեկ մարդուն 2026-28թթ կառավարության ծրագիրը երկիրը փորձելու է տանել դեպի թուրք-ադրբեջանական վերահսկողություն. Արտակ Զաքարյան Հայտնաբերվել է զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի մարմինը. ՊՆ Ճապոնիան Ռուսաստանին բողոք է հայտնել Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ կատարած այցի պատճառով


ԱՄՆ-ն կրկնապատկել է TRIPP նախագծի ֆոնդային միջոցները՝ հասցնելով դրանք 402 մլն դոլարի

Միջազգային

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Միացյալ Նահանգների իշխանությունները կրկնապատկել են TRIPP+ ձեռնարկատիրական ֆոնդի միջոցների ծավալը՝ 201 միլիոն դոլարից հասցնելով 402 միլիոնի: Այս տվյալները ներկայացրել է ԱՄՆ կառավարության պաշտոնական ծախսերի շտեմարանը (USAspending.gov)՝ մատնանշելով, որ նախագծի իրականացման համար այս միջոցների համար որպես հիմնական օգտագործման վայր նշված է Հայաստանը։

Տեղեկատվության համաձայն՝ ֆինանսավորումը կապված է Trump Route for International Peace and Prosperity (TRIPP) հաղորդակցային նախաձեռնության հետ, որը նախատեսում է Հայաստանի Հանրապետության հարավով անցնող տրանսպորտային երթուղու զարգացում՝ Հարավային Կովկասը Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքին կապելու նպատակով։

Հրապարակված տվյալների համաձայն՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն 2026 թվականի հունվարի 30-ին TRIPP+Enterprise Fund-ին հատկացրել է 201 միլիոն դոլարի դրամաշնորհ, որի իրականացման ժամկետը սահմանվել էր մինչև 2036 թվականի դեկտեմբերի 31-ը։ Հուլիսի 16-ին դրամաշնորհի պայմաններում կատարված փոփոխությամբ ֆինանսավորման պարտավորությունը հասցվել է 402 միլիոն դոլարի՝ առանց ծրագրի ավարտի ժամկետի փոփոխության։

TRIPP+ ձեռնարկատիրական ֆոնդը հիմնադրվել է 2026 թվականի հունվարի 26-ին՝ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի վաշինգտոնյան հանդիպումից երկու շաբաթ անց:

Հանդիպման ավարտին կողմերը հրապարակել էին փաստաթուղթ, որի համաձայն՝ նրանք հիմնելու են Հայաստանի հարավով անցնող TRIPP երթուղու ենթակառուցվածքների զարգացումն ու իրականացումն ապահովող ընկերություն՝ TRIPP Development Company (ԹՐԻՓՓ զարգացման ընկերություն): Ընկերության 26 %-ի բաժնետերը լինելու է Հայաստանի Հանրապետությունը, իսկ 74 %-ինը՝ ԱՄՆ-ն։

TRIPP+Enterprise Fund-ը և TRIPP Development Company-ն տարբեր ընկերություններ են․ վերջինս նախատեսված է՝ զբաղվելու Հայաստանի հարավով անցնող ենթակառուցվածքային նախագծի մշակմամբ և իրականացմամբ։

TRIPP Development Company-ն պետք է գործի ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի (DFC) հովանու ներքո։

Ի տարբերություն զարգացման ընկերության՝ TRIPP+Enterprise Fund-ը ստեղծվել է որպես առանձին ներդրումային հիմնադրամ։ Դրա ղեկավար է նշանակվել գործարար Կոնստանտին Սոկոլովը։ Աղբյուրի համաձայն՝ Դելավերում գրանցված ընկերությունների պաշտոնական բազայում հիմնադրամը ներկայացված է նաև Trans-Caspian Enterprise Fund անվամբ։

Նշվում է, որ ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորման ծավալի ավելացումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Վաշինգտոնը ձգտում է ընդլայնել իր ներգրավվածությունը Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի զարգացման, ինչպես նաև տարածաշրջանը Տրանսկասպյան միջանցքի հետ կապող նախագծերի առաջմղման գործում։

Նախաձեռնության հեղինակների գնահատմամբ՝ TRIPP երթուղու իրականացումը կարող է ազդեցություն ունենալ ոչ միայն տարածաշրջանային առևտրի և լոգիստիկայի, այլև Հարավային Կովկասի ռազմավարական միջավայրի վրա։

Հետևեք մեզ՝ այստեղ

ԱՄՆ-Իրան ռազմական բախումները տեղափոխվում են տնտեսական դաշտ. Արտակ Զաքարյան Ոչ նպաստ, ոչ խնամք. ինչպես է միայնակ տարեցը մնում համակարգից դուրս. Հրայր ԿամենդատյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿՍանիտարական ավիացիա՝ կյանքեր փրկելու համար․ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 10 բժշկական ուղղաթիռ․ Հրայր ԿամենդատյանԽնայվում է 927 խորանարդ մետր ջուր. Կանադայում ստեղծվել է ցրտադիմացկուն լողացող արևային էլեկտրակայանՕգոստոսի 18-ին, 20-ին, 21-ին և 24-ին գազ չի լինելու․ հասցեներՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՕգոստոսի 17-ին, 18-ին, 19-ին, 20-ին, 21-ին, 24-ին և 25-ին լույս չի լինելուՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱնկարան չի ձգտում անդամակցել ԵՄ-ին. ԷրդողանԽոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոցՏիգրան Կիրակոսյանը հաղթանակով է սկսել ելույթը Սերբիայի Լոզնիցա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունումՋրառատ գյուղում էլեկտրական լարը պոկվել և ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին․ հրդեհ է բռնկվել«Երկու օրից զինվորի մայր եմ լինելու». Արաքսյա Մելիքյանը լուսանկար է հրապարակելՄարոկկոյում ձերբակալվել են տասնյակ անօրինական միգրանտներ՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակՉի կարելի ունեզրկումով կառուցել տնտեսություն․ մարդկանց հնարավորություն տալով է միայն հնարավոր կառուցել մեծ տնտեսություն․ Նարեկ ԿարապետյանՎարդենիսի ոստիկանները թմրանյութ և զենք-զինամթերք են հայտնաբերել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել էԳիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ. Նարեկ ԿարապետյանՀովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը կտրվեն Դիլիջանում՝ հագեցած և բազմաբովանդակ ծրագրովՋրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափՖրանսիան մերժեց երեխաների համար սոցցանցերի արգելքի մասին օրենքըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Վանին»Վանաձորում խնջույքից հետո 6 մարդ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբՌուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել ԱՄՆ-ից և Թուրքիայից՝ Կիևին զենք մատակարարելու վերաբերյալՌուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել ԱՄՆ-ից և Թուրքիայից՝ Կիևին զենք մատակարարելու վերաբերյալԱզգային ժողովում էթիկայի հանձնաժողով ստեղծելը մոտավորապես նույնն է, թե բռնապետը խոսի ժողովրդավարության մասին. Աննա ԿոստանյանՓաշինյանի ընտրած ճանապարհը տանում է փակուղի՝ Հայաստանի կործանման․ Ավետիք Չալաբյան«Հողագործը պետք է վերադառնա հողին». գյուղի դատարկումն ու հողերի անապատացումը՝ ազգային անվտանգության սպառնալիք. Հրայր Կամենդատյան«Հանրային դաշինքը» օգոստոսի 23-ին հանրային քննարկում կանցկացնի՝ քաղաքական հետապնդումների թեմայովՄենուա Սողոմոնյանի և Դավիթ Սարգսյանի ուղերձը Բովաքարի Սիսի բերդի բարձունքիցԱվետիք Չալաբյանի տրամադրությունը բարձր է և շատ մարտական. Աննա Կոստանյան«Ծիծեռնակի հավատի կենացը»՝ Դվինում. ֆիլմ՝ բռնագաղթած ընտանիքների մասինԱվետիք Չալաբյանը նվիրյալ հայ է, ով պայքարում է իր երկրի և ժողովրդի համար. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանին արգելում են իր երեխաների, ընտանիքի անդամների հետ տեսակցել. Անահիտ ԱդամյանԱնապատում Չինաստանը կառուցել է «Արևային էներգիայի մեծ պատ» Քննչական կոմիտեն ամեն օր հատում է բոլոր հնարավոր կարմիր գծերը. Դավիթ ՍարգսյանԿապանի օրը․ պատմություն, աշխատանք և զարգացման նոր հնարավորություններԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել օգոստոսի 15-ից 19-ինԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻրանի ԱԳՆ․ ԱՄՆ-ի հարվածները հանգեցրել են Պարսից ծոցի ափերի նավթային աղտոտմանԱդրբեջանում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՈւժեղ քամու հետևանքով Երևանում հաստաբուն ծառը արմատից պոկվել ու փակել է 3 երթևեկելի գոտիՄեծ Բրիտանիայում ռեկորդային թվով բնական հրդեհներ են գրանցվելՏիգրան Մեծի պողոտայում շինարարական կառուցատարրեր են փլուզվել․ վնասվել է 4 ավտոմեքենա, տուժածներ չկանԻնչպե՞ս կարող ես տխրել, երբ տեսնես, որ «յան» ազգանունով մարդ տնտեսական հաջողություն է ունեցել. Նարեկ ԿարապետյանՀայաստանը գտնվում է թուրքական երկու պետությունների միջև՝ աճող վտանգի պայմաններում․ Ավետիք ՉալաբյանԱվետիք Չալաբյանի մասին․ «Ցանկացած պետություն կերազի այդպիսի քաղաքացի ունենալ»Ադրբեջանը չի կատարում ՄԻԵԴ-ի վճիռներըԻ՞նչ է կատարվում գյուղերում․ Նարեկ Կարապետյան