Երևան, 12.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ի՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծ. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Հանձնելով Տիգրանաշենը` Փաշինյանն Ադրբեջանի առջև բացում է Հայաստանի դարպասը․ Նարեկ Կարապետյան Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Իշխանափոխության կայծի հնարավորությունը տեսնում եմ, նույնիսկ հուսահատությունն ու հուսալքությունն են բերում ընդվզումի. Բագրատ Սրբազան


«Պատմական հիշողությունը չի կարելի քաղաքականություն դարձնել». Կարպիս Փաշոյան

Բլոգ

Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Իշխանական քարոզչամեքենան հաճախ հանրությանը հիշեցնում է, որ Հայաստանը ոչ միշտ է Հայաստան եղել և նրա տարածքում այլ պետություններ են եղել։ Ավելին, ՔՊ-ականները մեզ զգուշացնում են․ եթե հիշենք մեր պատմական հայրենիքը, ապա հարևաններն էլ կարող են հիշել հայկական այն տարածքները, որոնք պատմական ինչ-որ ժամանակաշրջանում պատկանել են իրենց։

Մի պահ մոռանանք, որ սա անհեթեթ պրոպագանդիստական խոսակցություն է և հարցը վերաձևակերպենք․ Արդյոք Հայաստանը նվաճած օտար տիրակալները տեղյակ էին, որ այս աշխարհագրական տարածքը (Մեծ Հայք) Հայաստան է կոչվում։ Բյուզանդացիները, արաբները, սելջուկները, խաչակիրները, մոնղոլները, աղ-կոյունլուները, Լենկթեմուրը, օսմանները, սեֆյանները արդյոք ինչ-որ մի բան գիտեին Հայաստանի մասին։ Վստահաբար՝ այո։ Առնվազն մինչև Օսմանյան կայսրության ու Սեֆյան Իրանի միջև ընթացող պատերազմները և 1555 թ․ ու 1639 թ․ երկու բաժանումները, աշխարհագրական այդ պարզ գիտելիքը կրթված մարդկանց ու քաղաքական վերնախավերի համար ավելի քան հասանելի էր ու տիրապետող։ Բնականաբար հետագա դարերի ընթացքում (մինչև 19 -րդ դար) Հայաստան հասկացությունը որոշակիորեն տարրալուծվել է մուսուլմանական բռնի և ամենակուլ ամբողջության մեջ։ Տարրալուծվել է, բայց մոռացության չի մատնվել։

Այսինքն, Հայաստանն ու հայկական լեռնաշխարհը ինքնահռչակ, արհեստական աշխարհագրական հասկացություններ չեն, այլ համընդհանուր գիտական փաստ, որը ապացուցվում է բոլոր հնարավոր աղբյուրներով՝ Հերոդոտոսից մինչև Հաֆիզ-ի Աբրու, Քսենոֆոնից մինչև ուշ շրջանի եվրոպական ճանապարհորդներ։

Սա գրում եմ նրա համար, որ մարդիկ հասկանան այն պարզ ճշմարտությունը, որ հայերը օդից պատահաբար ցած իջած արտասովոր արարածներ չեն, որոնք, տառապելով մոլեռանդ անցյալախտով, անընդհատ հիշում են պատմական հայրենիքը։ Պատմական այս հիշողությունը շատ տրամաբանական է ու ռացիոնալ։ Զարմանալի կլիներ, եթե հայերը չհիշեին իրենց պատմական հայրենիքը։

Այստեղ մի նրբություն կա, որը պետք է հաշվի առնենք․ երբ ասում ենք պատմական հայրենիք, ապա չենք կարող մեկ ամբողջական աշխարհագրական միավոր նկատի ունենալ։ Շատ հայերի համար պատմական հայրենիք հասկացությունը կարող է դուրս լինել Հայկական լեռնաշխարհի աշխարհագրական սահմաններից։ Օրինակ Կիլիկիան, որտեղ 300 տարի հայկական պետություն է եղել, Պոնտոսն ու Կապադովկիան, Փոքր Ասիայի կենտրոնական շրջանները և նույնիսկ Ղրիմը։ Սա շատ նորմալ է, քանի որ հայերն էլ կազմված են տարատեսակ մշակութային և սոցիալական հանրույթներից, որոնք նույնը չեն։

Արդի Հայաստանի Հանրապետությունը չի կարող այս հիշողությունից և տեղեկությունից կտրված լինել։ Պարզապես հնարավոր չի։ Այլ խնդիր է, որ պատմական հիշողությունը չի կարելի քաղաքականություն դարձնել։ Եվ չի էլ դարձվել։ Առաջին անգամ անթույլատրելի այդ կարմիր գիծը հատել է Նիկոլ Փաշինյանը՝ հայտարերելով, թե Արցախը Հայաստան է և վերջ։ Դրանից առաջ Գյումրիում մի միջոցառման ժամանակ ՔՊ-ականները ծաղրանքով Արցախի նախագահ Բաքո Սահակյանին մարզպետ էին անվանում։ Նիկոլ Փաշինյանն է առաջին հայ ղեկավարը, որը խոսել է Սևրի պայմանագրի արդիականության մասին։

Իրենք պատմական հիշողությունը և դրա վրա խարսխված ոչմիթիզականությունը քաղաքականություն են դարձրել, պատերազմ հրահրել, պարտվել, ջախջախվել և Արցախը ամբողջությամբ հայաթափել, իսկ հիմա էլ ՀՀ քարտեզը կրծքներին փակցրած հայ ժողովրդի գլխին իրական Հայաստանի մասին «ավետարան» են կարդում։ Այդ նույն մարդիկ են, որոնք ոչ վաղ անցյալում հայհոյում էին Սերժ Սարգսյանին 400 հեկտար կորցնելու և վարչատարածքային բաժանումով Սյունիքից արևելք ընկած տարածքը Ադրբեջան նշելու համար։ Ո՞վ են այս մարդիկ։

Ի՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծ. «Փաստ»Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ»Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ»Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն ՄարուքյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցեն«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներԽոսում են բարոյականությունից, բայց իրենց գործերով սովորեցնում են՝ բարոյականությունը կարելի է անտեսել. Մենուա ՍողոմոնյանՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակըԻրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտելՈւթ տարվա դիմակներ․ ինչպես են «արժանապատիվները» հանուն շահի փոխում իրենց արժեքներն ու ճամբարը. Աննա ԿոստանյանԹուրքական գերիշխանության տակ ապրելով՝ յուրաքանչյուրիս կյանքը վտանգված է լինելու․ Ավետիք ՉալաբյանԷնդրյու Գարֆիլդը և այլ աստղեր քիչ է մնացել ավիավթարի զոհ դառնան«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտության ու դիվանագիտական սնանկության վկայություն. Հրայր ԿամենդատյանԱռուշ Առուշանյանը ուզում է խաղալ երկու լարի վրա․ Մհեր ԱվետիսյանՊլանային ջրանջատում Գյումրիում սեպտեմբերիի 15-16-ինԻ՞նչ նոր բարդությունների առաջ կարող է կանգնել Ծառուկյանի բիզնեսը․ պատմում է փաստաբանըՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրինԵրևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնըՈւշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՅունիբանկը դարձել է AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ ի աջակցություն Camp Nairi-իՆորվեգիայի արքայադուստր Աստրիդ Մոդ Ինգեբորգը մահացել է 94 տարեկան հասակումՀերքում «Բադալյան եղբայներ» ընկերությունների խմբիցՈչ մի հայ չի՛ ցանկանում ռազմավարական ճանապարհ և հայրենիքի մի կտոր հանձնել թշնամուն. Տիգրանաշենը պետք է զարգացնել, հանձնելը հեշտ է․ տեսանյութՄիջոցներ են հատկացվել սպորտի ոլորտում միասնական տվյալների բազայի ստեղծման համար Ադրբեջանը և Հայաստանը թևակոխել են խաղաղության նոր դարաշրջան. Հիքմեթ Հաջիև Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահшմերձության պատկերը. Միկոյանը՝ Փաշինյանին Գոլեր խփող ֆուտբոլիստը երբեք խնդիր չի լինի թիմի համար․ Մբապեն պատասխանել է քննադատներին Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումըԿառավարությունը որոշում է ընդունել խաղողի մթերման գործընթացում խնդիրները մեղմելու մասին Հայաստանի վարչապետը մեկնաբանել է ռուսական գազի գնի հնարավոր բարձրացումը հանրապետության համար Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Անցյալի ապագան-Future of the past» էթնիկ նորաձևության միջազգային նախագիծը Team-ը՝ Tour of Armenia միջազգային հեծանվավազքի տեխնոլոգիական գործընկեր Կարճ ելույթս Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի փաստահավաք զեկույցի քննարկմանը․ Մենուա ՍողոմոնյանԶՊՄԿ․ աշխատանք, սոցիալական պատասխանատվություն և կայուն զարգացում Իշխանություններին հետաքրքրում է միայն գնաճը․ որքան շատ լինի, այնքան նրանց օգուտն է․ Հրայր ԿամենդատյանԱդրբեջանի նախագահը պաշտոնական հանդիպումների ժամանակ բացահայտ արհամարհում է մեր երկրի արժեքները․ Արմեն ՄանվելյանՅունիբանկի վերանվանված «Թումանյան» մասնաճյուղը բացվել է նոր հասցեում Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան