Երևան, 08.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա Պատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ Զաքարյան Իմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում Տեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան «Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ


Պետությունը կարծիքներով չի կառավարվում. այն կառավարվում է գիտելիքով ու պատասխանատվությամբ. Մհեր Ավետիսյան

Բլոգ
 Հինգ բառ։ Մի միտք, որ կփոխի մի ամբողջ ազգի ճակատագիրը և ճանապարհ կբացի դեպի անվտանգ ու արժանապատիվ Հայաստան։
 
Կարելի՞ է այսպիսի մի հարց տալ մեր հասարակությանը։
 
Ոնց է լինում, որ դատախազ կամ դատավոր դառնալու համար պետք է անպայման ստացած լինես համապատասխան կրթություն։
 
Ոնց է լինում, որ Ազգային անվտանգության ծառայությունում, արտաքին գործերի ոլորտում կամ պետական բարձր պաշտոն զբաղեցնելու համար պետք է ունենաս համապատասխան կրթություն, փորձ ու պատրաստվածություն։
 
Ոնց է լինում, որ բժիշկ դառնալու համար պարտադիր պայման է՝ ավարտած և կրթված լինես հենց բժշկական համալսարանում, հետո էլ տարիներով սովորես, կատարելագործվես, մասնագիտանաս։
 
Ոնց է լինում, որ նույնիսկ երգիչ դառնալու համար մարդիկ տարիներով սովորում են, կրթություն են ստանում, վարպետներից դասեր են առնում։
 
Ոնց է լինում, որ բանկի կառավարիչ դառնալու համար պետք է ունենաս հենց այդ ոլորտի կրթությունը, այլ ոչ թե, օրինակ, անասնաբույժի։
 
Բա ո՞նց է լինում, որ հայ ազգի գրեթե մեծամասնությունը, չունենալով ոչ համապատասխան կրթություն, ոչ փորձ, ոչ մասնագիտական պատրաստվածություն, նստում է ու վերլուծում է Հայաստանի Հանրապետության քաղաքականությունը, Հայաստանի Հանրապետության անվտանգության հարցերը, տարածաշրջանի քաղաքականությունը, նույնիսկ ամբողջ աշխարհի քաղաքականությունը։
 
Սիրելի՛ հայեր...
 
Խորհել է պետք։
 
Սթափվել է պետք։
 
Որովհետև կարծիքը գիտելիք չէ։
 
Բարձր խոսելը մասնագիտություն չէ։
 
Ինքնավստահությունը փորձ չէ։
 
Իսկ պատասխանատվությունը սկսվում է հենց այն պահից, երբ մարդը հասկանում է իր գիտելիքի սահմանները։
 
Բայց ես այստեղ ավելի կարևոր մի հարց ունեմ։
 
Կարծում եմ՝ մեր դպրոցներում պետք է լինի առանձին դասաժամ, որը պետք է կոչվի՝ «Պատասխանատվություն»։
 
Այո՛, հենց այդպես։
 
Պատասխանատվություն։
 
Այն պետք է սովորեցնի ոչ միայն մարդու իրավունքները, այլ առաջին հերթին՝ իր արարքների, իր խոսքի, իր որոշումների և իր ստանձնած գործի համար պատասխանատվությունը։
 
Որպեսզի մեր ապագա սերունդը չմեծանա անպատասխանատու։
 
Որպեսզի երեխան դպրոցից դուրս գա ոչ միայն գիտելիքով, այլ նաև մի շատ կարևոր գիտակցումով՝
ամեն բան անելու իրավունք չունես միայն այն պատճառով, որ կարող ես։
 
Որպեսզի վերջապես իրականություն դառնան մեծն Թումանյանի խոսքերը.
 
«Ապրեք, երեխե՛ք, բայց մեզ պես չապրեք...»
 
Իսկ դրա իմաստը, իմ ընկալմամբ, շատ պարզ է։
 
Յուրաքանչյուր հաջորդ սերունդ պետք է կարողանա ապրել ավելի լավ, քան նախորդը։
Ավելի կրթված։
 
Ավելի գիտակից։
 
Ավելի պատասխանատու։
 
Երեխան պետք է հենց դպրոցից հասկանա, որ ապագայում պետք չէ դառնալ այն, ինչ չես։
 
Պետք չէ ղեկավարել այն, ինչի մասնագետը չես։
 
Պետք չէ միայն պաշտոն ունենալու, անուն ունենալու կամ աթոռ զբաղեցնելու համար վերցնել այնպիսի պատասխանատվություն, որի գինը հետո կարող է ամբողջ ժողովուրդը վճարել։
 
Եթե դու երաժիշտ ես՝ շատ լավ երաժիշտ եղիր։
 
Եթե բժիշկ ես՝ լավագույն բժիշկը եղիր։
 
Եթե ինժեներ ես՝ լավագույն ինժեները եղիր։
 
Եթե ուսուցիչ ես՝ այնպիսի ուսուցիչ եղիր, որ քեզնից հետո լավ սերունդ մնա։
 
Յուրաքանչյուր մարդ իր գործի մեջ թող ձգտի լավագույնը լինել։
 
Բայց ինչո՞ւ պիտի մարդը, որն ավարտել է բոլորովին ուրիշ մասնագիտություն, առանց վերաիմաստավորելու իր կյանքն ու մասնագիտությունը, մի օր առավոտյան վեր կենա ու որոշի զբաղվել այնպիսի գործով, որից կախված է պետության անվտանգությունը, ժողովրդի ապագան, երկրի բարօրությունը։
 
Ասեմ ավելին։
 
Նույնիսկ փոքրիկ սրճարանում խոհարար աշխատելու համար պետք է կարողանաս պատրաստել այն ուտեստը, որի պատասխանատվությունը վերցրել ես քեզ վրա։
 
Դու չես կարող մտնել խոհանոց, կանգնել կաթսայի մոտ ու ասել՝ «Դե, մի բան կանենք»։
Որովհետև մարդիկ եկել են քեզ մոտ ու վստահել են քեզ։
 
Հիմա պատկերացրեք՝ եթե նույնիսկ մի փոքրիկ սրճարանում դու պատասխանատվություն ունես այն բանի համար, ինչ պատրաստում ես մարդկանց համար, ապա ի՞նչ պատասխանատվություն պիտի ունենա այն մարդը, որի որոշումներից կախված է մի ամբողջ պետություն։
 
Այսօր պատգամավոր կարող է դառնալ մարդ, որի կրթությունը, իհարկե եթե ունի, որևէ կապ չունի պետական կառավարման, քաղաքական գիտության, ազգային անվտանգության կամ միջազգային հարաբերությունների հետ։
 
Եվ հետո մենք զարմանում ենք։
 
Զարմանում ենք, թե ինչու են սխալ որոշումներ ընդունվում։
 
Զարմանում ենք, թե ինչու հաճախ մարդը հայտնվում է մի տեղում, որտեղ ինքը չի հասկանում իր ստանձնած պատասխանատվության իրական չափը։
 
Բայց այստեղ զարմանալու ոչինչ չկա։
 
Հենց սա է պատասխանատվության բացակայությունը։
 
Եվ գիտե՞ք՝ պատասխանատու մարդը երբեմն ամենաուժեղ խոսքն է ասում։
 
Նա չի փորձում ամեն ինչ իմանալ։
 
Չի փորձում բոլորից խելացի երևալ։
 
Չի փորձում ամեն հարցի պատասխան տալ։
 
Նա պարզապես ասում է.
 
«Սա իմ խելքի բանը չէ»։
 
Մեր պապերը այդ խոսքը շատ հաճախ էին ասում։
 
Շատերը դա սխալ էին հասկանում։
 
Կարծում էին՝ մարդն իրեն փոքրացնում է։
 
Կարծում էին՝ ասում է՝ ես խելք չունեմ։
 
Բայց իրականում այդ խոսքի մեջ շատ մեծ իմաստ կար։
 
Դա բարձրագույն պատասխանատվության դրսևորում էր։
 
Երբ մարդը ասում էր՝ «Սա իմ խելքի բանը չէ», նա չէր ասում, որ խելք չունի։
 
Նա ասում էր.
 
«Սա իմ մասնագիտությունը չէ։ Սա իմ իմացած ոլորտը չէ։ Ես իրավունք չունեմ վերջնական խոսք ասելու մի բանի մասին, որի մասնագետը չեմ»։
 
Եթե բժիշկ չէր՝ բժշկությունից չէր խոսում։
 
Եթե քիմիկոս չէր՝ քիմիայի հարցերով վերջնական դատողություններ չէր անում։
 
Եթե ռազմական մասնագետ չէր՝ պատերազմի մասին վերջնական եզրակացություններ չէր տալիս։
 
Եթե մի բան չգիտեր՝ չէր ամաչում ասել՝ չգիտեմ։
 
Սա էր պատասխանատվությունը։
 
Սա էր արժանապատվությունը։
 
Սա էր գիտելիքի նկատմամբ հարգանքը։
 
Այսօր, ցավոք, շատ հաճախ հակառակն է։
 
Այսօր բոլորը դարձել են քաղաքական վերլուծաբան։
 
Բոլորը դարձել են ռազմական փորձագետ։
 
Բոլորը դարձել են տնտեսագետ։
 
Բոլորը դարձել են դիվանագետ։
 
Մեկը հեռախոսը վերցնում է, մի քանի նյութ է կարդում և արդեն գիտի՝ ինչ պետք է անի պետությունը։
Մյուսը մի հաղորդում է նայում և արդեն գիտի՝ ինչպես պետք է պատերազմ վարել։
 
Երրորդը մի լուր է կարդում և արդեն որոշում է՝ ինչ արտաքին քաղաքականություն պետք է ունենա Հայաստանը։
 
Սիրելի՛ հայեր...
 
Պետությունը կարծիքներով չի կառավարվում։
 
Պետությունը կառավարվում է գիտելիքով։
 
Փորձով։
 
Սառը հաշվարկով։
 
Փաստերի վերլուծությամբ։
 
Եվ ամենակարևորը՝ պատասխանատվությամբ։
 
Ու հենց այստեղ ուզում եմ տալ ևս մեկ՝ ինձ համար շատ կարևոր հարց։
 
Հայաստանի Հանրապետությունը ե՞րբ է ունենալու այն բարձրակարգ քաղաքական վերլուծաբանների, ռազմավարների և արտաքին ու ազգային անվտանգության մասնագետների պետական մտքի կենտրոն, որոնց հենց պետությունը կընտրի, կֆինանսավորի, և որոնց աշխատանքը կլինի մեկ բան՝
պաշտպանել Հայաստանի Հանրապետության շահը։
 
Ոչ կուսակցության շահը։
 
Ոչ որևէ անձի շահը։
 
Ոչ որևէ խմբի շահը։
 
Հայաստանի Հանրապետության շահը։
 
Մի պետական մտքի կենտրոն, որտեղ կհավաքվեն քաղաքական գիտության, միջազգային հարաբերությունների, անվտանգության ոլորտների լավագույն մասնագետները, իսկ անհրաժեշտության դեպքում կհրավիրեն հարակից ոլորտների բարձրակարգ մասնագետներ։
 
Ու այդ մարդիկ այնտեղ պիտի հայտնվեն ոչ թե խնամիով։
 
Ոչ թե ծանոթով։
 
Ոչ թե բարեկամով։
 
Ոչ թե նրա համար, որ ինչ-որ մեկին լավ գիտեն։
 
Այլ բացառապես՝ գիտելիքով, արժանիքով, կարողությամբ։
 
Այդ մարդիկ պետք է ամեն օր ուսումնասիրեն աշխարհը։
 
Ոչ թե այն ժամանակ, երբ վտանգն արդեն եկել է մեր դուռը։
 
Ամեն օր։
 
Վերլուծեն աշխարհում տեղի ունեցող գործընթացները։
 
Հասկանան՝ ինչ է կատարվում տարածաշրջանում։
 
Տեսնեն վտանգները մինչև դրանք հասնեն Հայաստան։
 
Գտնեն Հայաստանի հիվանդ տեղերը։
 
Գտնեն մեր թույլ կողմերը։
 
Եվ ամենակարևորը՝ առաջարկեն լուծումներ։
 
Եթե բժշկության մեջ բժիշկը հիվանդություն է հայտնաբերում և նշանակում բուժում, ապա պետությունն էլ պետք է ունենա իր քաղաքական բժիշկներին։
 
Այն մասնագետներին, որոնք ժամանակին կհայտնաբերեն պետության հիվանդությունները և կառաջարկեն ճիշտ բուժումը։
 
Որովհետև երբ սխալվում է բժիշկը, կարող է մահանալ մեկ մարդ։
 
Երբ երգիչը վատ է երգում՝ վատագույն դեպքում փչանում է մեկ երեկո։
 
Երբ բանկի կառավարիչը սխալ որոշում է ընդունում՝ վնաս է կրում բանկը։
 
Բայց երբ սխալվում են նրանք, ովքեր որոշում են պետության անվտանգությունը, արտաքին քաղաքականությունը կամ երկրի ապագան, այդ սխալի գինը վճարում է ոչ թե մեկ մարդ։
 
Այդ գինը վճարում է ժողովուրդը։
 
Այդ գինը վճարում է պետությունը։
 
Երբ սխալվում են այդ մակարդակում՝ երբեմն կորչում են սերունդներ։
 
Կորցվում են հնարավորություններ։
 
Կորցվում են տարիներ։
 
Կորցվում են տարածքներ։
 
Եվ երբեմն՝ քանդվում են պետություններ։
 
Դրա համար այս մակարդակում սխալվելու իրավունքը չի կարող նույնը լինել, ինչ սովորական կյանքում։
 
Որովհետև այստեղ քո որոշումը միայն քոնը չէ։
 
Քո որոշման հետևում մարդիկ են։
 
Ընտանիքներ են։
 
Երեխաներ են։
 
Ապագա սերունդներ են։
 
Մի ամբողջ պետություն է։
 
Սրա համար է պետք պատասխանատվություն։
 
Սրա համար է պետք մասնագիտություն։
 
Սրա համար է պետք կրթություն։
 
Սրա համար է պետք փորձ։
 
Եվ սրա համար է պետք, որ յուրաքանչյուր մարդ կարողանա ժամանակին ասել այն պարզ, բայց ամենաիմաստուն խոսքը, որը մեզ թողել են մեր պապերը.
 
«Սա իմ խելքի բանը չէ»։
 
Ու ես շատ կուզեի, որ մենք այս խոսքը նորից վերադարձնեինք մեր հասարակություն։
Ոչ որպես թուլության նշան։
 
Ոչ որպես ինքն իրեն փոքրացնելու խոսք։
 
Այլ որպես գիտակցված մարդու մեծություն։
 
Որովհետև «սա իմ խելքի բանը չէ» ասել կարողանալը նշանակում է՝ ես գիտեմ իմ սահմանը։
Ես հարգում եմ ուրիշի գիտելիքը։
 
Ես գիտեմ իմ պատասխանատվության չափը։
 
Կարծում եմ՝ եթե այս մի գիտակցությունը նորից մտնի մեր հասարակության մտածողության մեջ, մենք արդեն մեծ ճանապարհ անցած կլինենք դեպի պատասխանատու և անվտանգ Հայաստան։
 
Որովհետև պետությունը չի կործանվում միայն թշնամու ուժից։
 
Երբեմն պետության ամենամեծ վտանգը դրսից չի գալիս։
 
Այն սկսվում է ներսից։
 
Այն պահից, երբ անպատասխանատու մարդիկ ստանձնում են այն պատասխանատվությունը, որի համար չունեն ոչ գիտելիք, ոչ փորձ, ոչ պատրաստվածություն։
 
Այն պահից, երբ աթոռը դառնում է ավելի կարևոր, քան պետությունը։
 
Երբ պաշտոնը դառնում է ավելի կարևոր, քան պատասխանատվությունը։
 
Երբ մարդու անձնական հավակնությունը դառնում է ավելի կարևոր, քան մի ամբողջ ժողովրդի ապագան։
Իսկ ուժեղ պետությունը սկսվում է ուժեղ ու պատասխանատու մարդուց։
 
Այն մարդուց, ով գիտի՝ ինչ կարող է անել։
Գիտի՝ ինչ գիտի։
 
Գիտի՝ ինչ չգիտի։
 
Եվ ամենակարևորը՝ գիտի, թե ինչ իրավունք չունի անել։
 
Սա է պատասխանատվությունը։
 
Սա է արժանապատվությունը։
 
Սա է պետական մտածողությունը։
 
Եվ եթե ուզում ենք վաղը ունենալ ավելի ուժեղ Հայաստան, պետք է այսօր սովորենք այս պարզ ճշմարտությունը։
 
Պետությունը չեն կառուցում նրանք, ովքեր ամեն ինչից խոսում են։
 
Պետությունը կառուցում են նրանք, ովքեր գիտեն՝ որտեղ պետք է խոսեն, որտեղ պետք է լսեն, որտեղ պետք է սովորեն, և որտեղ պետք է կարողանան ասել՝ «Սա իմ խելքի բանը չէ»։
 
Եվ գուցե հենց այդ պարզ նախադասությունից էլ սկսվում է պատասխանատու մարդը։
 
Իսկ պատասխանատու մարդուց՝ պատասխանատու պետությունը։
 
Մհեր Ավետիսյան

Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ»Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ»Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»Սեպտեմբերի 8-ին և 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԻսրայելի անվտանգության կաբինետը քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակըՀոբարձի գյուղում հրազենային միջադեպի հետևանքով 30-ամյա տղամարդ է վիրավորվելԵԱԶԲ․ Հայաստանում գնաճը օգոստոսին կազմել է 4,4%Հեղափոխականների իշխանությունը շուտով չի կարողանալու վճարել ռեպրեսիվ ապարատի աշխատավարձերը. Հրայր ԿամենդատյանՀայկական նոր դիվանագիտության դեմքը․ կեղտոտ կոշիկներ, ճմռթված կոստյում. Հրայր ԿամենդատյանՄիլիոնների փոխհատուցման պահանջ ԵՊՀ-ին. ընդդիմադիր հայացքներով դասախոսը շահել է դատարանումԱդրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն ՄանվելյանԹբիլիսիի տրամվայի գիծը կկառուցի թուրքական «EYE» ընկերությունըՈւգոչուկվու Իվուն պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքինՀայկ Մելիքյանը Կատովիցեում բացեց 5-րդ Հայկական մշակույթի փառատոնըԱդրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՈւիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերումՆիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ ԴանիելյանՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ ՄուրսիաՄասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել էՄանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուներըԱրամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին«Համահայկական Ճակատ» կուսակցության համար 5 հերթական համագումարը Ադրբեջանի հետ միակողմանի սահմանազատման արդյունքում տուժելու են բոլոր քաղաքացիները. Ավետիք Չալաբյան Ադրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն Մանվելյան Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգացման առանցք Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ ԱկոպյանՀայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան Հարություն Հարությունյան. «Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի, իսկ օրենքն ընդունել է՝ հանրաքվեն կանխելու համար»Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհեր ԱվետիսյանԿարո՞ղ ենք արդյոք ինքներս ապահովել մեր հացի պահանջարկը Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա ՍողոմոնյանԿարեն Դեմիրճյանին հիշում ենք ոչ միայն որպես անցյալի ղեկավար. Մհեր ԱվետիսյանՀիմա ասում են բա մեզ պե՞տք էր Տիգրանաշենը՝ «դժգույն, դժբախտ», մեկ ա էնտեղ մեզ են ընտրել, ինչ ուզենք, կանենք, ասեք, կանենք. Աննա ԿոստանյանԿառավարության ծրագրով նախատեսված «հոգևոր անվտանգության» դրույթները սկսել են կենսագործվել. Մենուա ՍողոմոնյանՄենք այստեղ ենք՝ Հայաստանին փոփոխություն բերելու համար Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկաՊատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ ԶաքարյանԻմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ումՏեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան«Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահԻշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ Վարդևանյան