Երևան, 11.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իշխանափոխության կայծի հնարավորությունը տեսնում եմ, նույնիսկ հուսահատությունն ու հուսալքությունն են բերում ընդվզումի. Բագրատ Սրբազան Հատուկ հայտարարություն կլինի Տիգրանաշենից. «Ուժեղ Հայաստան» Բրյուսելն Ուկրաինայից պահանջում է սկսել կանանց զnրահավաք. ՌԴ Արտաքին հետախուզության ծառայություն Ինչպե՞ս է հայտնվել սինխրոն լողը, և ինչո՞ւ էին միայն տղամարդիկ զբաղվում դրանով. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 սեպտեմբերի). Մեծ տանջանքներն ու փոքրիկ դատաստանը. «Փաստ» Նոյեմբերին կայանալիք ընտրությունները կարող են ԱՄՆ-ի զարգացմանը 250 տարվա իմպուլս հաղորդել․ Թրամփ Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» Ադրբեջանը խաղաղության անվան տակ շարունակ նոր սպառնալիքներ է հնչեցնում. Մենուա Սողոմոնյան


Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եթե որևէ մեկը թեկուզ նեղ շրջապատում ասի, թե իր ծննդյան վկայականն իրականում իր մահվան վկայականն է, ապա կողքինները արդարացիորեն կանհանգստանան նրա հոգեկան առողջության համար: Միգուցե որևէ մեկը մտածի, թե նա փիլիսոփայաբար կատակում է: Բայց, ընդհանուր առմամբ, նման բան ասողին կնայեն տարօրինակ հայացքով: Դա՝ կենցաղում:

Մինչդեռ քաղաքականության մեջ, համենայն դեպս, Հայաստանի քաղաքական դաշտում, ավելին՝ այդ «դաշտի» ամենից բարձր՝ ԱԺ ամբիոնից, այն էլ՝ կառավարության գործունեության հնգամյա ծրագիրը ներկայացնելիս, իշխող ուժի ղեկավար Նիկոլ Փաշինյանը բացեիբաց հայտարարում է, թե Հայաստանի Հանրապետության ծննդյան վկայականը... Հայաստանի մահվան մասին է: Բառացի այսպես. «Եվ ասում եմ, Անկախության հռչակագիրը Հայաստանի Հանրապետությունն ուրանալու մասին է, որ Հայաստանի Հանրապետություն՝ անկախ պետություն պետք է չլինի»,- պնդում է Փաշինյանը:

Մի կերպ հաղթահարելով «իյա՜, իրո՞ք»-ով կամ նման մեկ այլ ֆրազով արձագանքելու մեծ գայթակղությունը, այնուամենայնիվ, համբերատար, առանց հույզերի, զինված ողջամտության երևակայական նշտարով, դիտարկենք, թե ինչի մասին են Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, դրանց վրա հիմնված գործողությունները:

Եվ, երբ որևէ մեկը, առավել ևս՝ տվյալ պետության քաղաքական իշխանության ղեկավարը երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնից հայտարարում է, թե Անկախության հռչակագիրը պետության չլինելու մասին է, նա գործնականում ուժգին հարված է հասցնում նույն այդ պետության հիմքերի հիմքին:

Գաղափարաքաղաքական տեսանկյունից՝ մյուս հարվածը, որն ուղղակիորեն կապված է առաջին հարցի հետ, Արցախյան շարժումը ուրանալը, հերքելը կամ չեղյալ հայտարարելն է: Հայաստանի ներկայիս պետությունը, որ տարածքով ձևավորվել է Հայկական ԽՍՀ հենքի վրա, բովանդակային առումով հենց Արցախյան շարժման ծնունդ է: Ուստի, երբ Նիկոլ Փաշինյանը առիթ-անառիթ հայտարարում է, թե «Ղարաբաղյան շարժման էջը այլևս փակված է», նա գործնականում հայտարարում է, որ փակված է, ջնջված է կամ վերացված է Հայաստանի Հանրապետության գոյության գաղափարաքաղաքական հիմնասյուներից մեկը:

Հենց այս դիտարկումներն են հիմք տալիս, որ Նիկոլ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի գլխավորությամբ իրականացվող գործընթացը ոչ թե «իրական Հայաստան» կամ «4-րդ հանրապետություն» ստեղծելու տպավորություն թողնի, այլ հենց պետականության ապամոնտաժման: Ավելին, ոչ թե՝ ապամոնտաժման, այլ հենց կազմաքանդման:

Բայց միայն Անկախության հռչակագիրը կամ զուտ գաղափարաքաղաքական շերտը չէ: Այլ շերտեր էլ կան:

Ահավասիկ, նման մի շերտ է բոլոր ասպեկտներով ադրբեջանական, նաև թուրքական պահանջների կատարումը Հայաստանի ներկայիս քաղաքական իշխանության ու նրա լիդերի կողմից: Կա՞ էլի որևէ բան, որ այնտեղից ասել են, իսկ Փաշինյանը չի արել կամ չի նախազդել, որ կանի:

Այսպես կոչված՝ սահմանազատո՞ւմ՝ ադրբեջանական կողմին տարածքային ու դիրքային զիջումներով: Արվել է և դեռ արվելու է: Այսպես կոչված՝ անկլավների հանձնո՞ւմ: Խոստացվել է ու օրերս էլ հայտարարվեց, որ արվելու է, ի լրումն՝ հայկական տարածքները ադրբեջաներեն անվանելով (իբր, որ դրա պատճառով պատերազմ չսկսվի):

Արցախյան ազատամարտում հաղթած զինվորականների, ղեկավարների բանտարկում և դա՞տ, քրեականի անվան տակ քաղաքական հետապնդումնե՞ր: Արվել է և արվում է: Հիմա՝ առավել ևս: Գործեր են հարուցված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ, նախօրեին նա արդեն չորրորդ անգամ կալանավորվեց, պարբերաբար գործեր են հարուցվում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ: Ով կարծում է, թե սա զուտ Փաշինյանի «հոգին փառավորվելու» համար է, թող հպանցիկ աչքի անցկացնի ադրբեջանական քարոզչամիջոցները, որոնց էջերից անթաքույց ցնծություն է ծորում:

Հայ առաքելական եկեղեցու դեմ պատերա՞զմ: Կատարված է և տակավին կատարվում է: Այն պահին, երբ գրվում էին այս տողերը, Հայաստանում՝ Վաղարշապատում, դատարանի դահլիճում քննվում էր մտացածին մի «գործ», որի շրջանակում մեղադրանքներ են ներկայացված Ամենայն հայոց կաթողիկոսին, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին: Միայն այս ձևակերպումն ինքնին սարսափելի է:

Ի՞նչ է այս ամենը, եթե ոչ հենց պետականության կազմաքանդում: Առավել ևս, որ Հայ առաքելական եկեղեցին ոչ միայն ազգային ինքնության, այլև ազգային պետականության հիմնասյուներից մեկն է:

Հաջորդ շերտը՝ հողեղեն ու կենսական: Այն է՝ տնտեսությունը: Ի՞նչ պետություն, եթե ինքնաբավ տնտեսություն չունի: Ի՞նչ է արվում տնտեսության հետ:

Փաշինյանի իշխանությունը, իբր, «կոռուպցիայի դեմ պայքարի» շրջանակում, իրականում դրա քողի տակ պարզապես վերացնում է սեփականության իրավունքը: Կամայականորեն կարող են վայրկենապես փակվել, կապարակնքվել տասնյակ ու տասնյակ ընկերություններ, տնտեսվարող հիմնարկություններ, հարյուրավոր ու հազարավոր մարդիկ կարող են հայտնվել աշխատանքային ու սոցիալական անորոշության մեջ: Սա փաշինյանական իշխանության ներքո գտնվող Հայաստանի առօրյան է, այլ ոչ թե պատկեր՝ հակաուտոպիստական ինչ-որ ստեղծագործությունից:

Բազմամիլիոնանոց ներդրումներ անող ընկերությունը 1 անձնավորության հրահանգով կարող է հեռացվել ռազմավարական նշանակության խոշոր ընկերության ղեկավարումից, ըստ որում՝ խլման տարբերակով:

Գուցե պոպուլիստական այս «ռազգուլը» կամ արշավը հագուրդ է տալիս մարգինալլ յումպենների սոցիալական նախանձին, բայց գործնականում տնտեսության հերն անիծել է նշանակում: Ո՞վ ներդրումներ կանի մի երկրում, որտեղ ոչ միայն երաշխավորված չեն ներդրումները, ոչ միայն «բանկային գաղտնիքը» վերացված է, այլև սեփականության իրավունքն է «ժողովրդի անունից» ոտնատակված: Ավելին, ո՞վ իր կապիտալը կցանկանա պահել մի երկրում, որտեղ վերը թվարկված իրավունքները ոտնահարված են: Այնպես որ, թող զարմանալի չթվա, եթե հանկարծ պարզվի, որ Հայաստանից կապիտալի արտահոսք է սկսվել:

Շարունակենք, որովհետև էլի շերտեր կան: Պետականության կազմաքանդման մասին են նաև իրավակարգի իմաստախեղումն ու դատաիրավական համակարգը գործադիր իշխանության ղեկավարի թաշկինակի վերածելը: Կապ չունի՝ խոսքը վարչապետի ենթակայության տակ դրված քննչական-իրավապահ մարմիններին ԱԺ ամբիոնից հրահանգներ տալու մասին է, դատավորներին սպառնալու, թե Բարձրագույն դատական խորհրդի նախագահին «sms» հաղորդագրությամբ պաշտոնազրկելու:

Կարելի է, իհարկե, շարունակել մնալ քարոզչական թմբիրի մեջ` ձևացնելով ու երևակայելով, թե՝ «դա ինձ չի վերաբերում, դա իմ հետ կապ չունի…»: Բայց այդպես չէ: Կապ ունի: Որովհետև, երբ քանդվում կամ փլուզվում է պետականությունը, դրա ավերակների տակ ու հետևանքների մեջ հայտնվում են բոլորը, հատկապես նրանք, որ կարծում էին, թե դա իրենց չի վերաբերում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԵվրոպայում 2026թ․ ամառը դարձել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքումԿաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-իԲալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվումԵկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի. Նարեկ ԿարապետյանԹրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները«Հայաստանը պետք է հստակ կանգնի Ռուսաստանի կողքին». Մհեր ԱվետիսյանԶարգացում, ոչ թե հանձնում․ այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները եղան ՏիգրանաշենումՄենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ ՀայաստանԿոնվերս Բանկի նախաձեռնությամբ քննարկվել են հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է նոր աուդիոգիդերով և ռադիոգիդերովԹուրքական ԱԹՍ-ները խնդիր են դարձել Հունաստանի համարԳերմանիան նպատակ ունի թույլ չտալ, որ ծայրահեղ աջերը հասանելիություն ստանան պատերազմական գաղտնի ծրագրին. Bloomberg«ՀայաՔվեն» վերահաստատում է Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության շուրջ իր աննահանջ հանձնառությունըԱյգեստանում գործարկվելու է էլեկտրական շչակՉինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվելBaghramyan Residence-ը միավորում է ոլորտի առաջատար գործընկերներինՄեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը Ռեալի նախկին ֆուտբոլիստը նշել է ՉԼ-ի երկու գլխավոր ֆավորիտներին՝ չընդգրկելով Մոուրինյուի թիմինՄարդը ղեկավար է դառնում ոչ այն պահին, երբ իրեն այդպես է կոչում, այլ երբ իր շուրջը ստեղծում է կարգ, վստահություն և պատասխանատվություն․ Մհեր ԱվետիսյանԱտոմ Մխիթարյան անդրադարձը Հայաստանում վերջին տարիներին կրթության բնագավառում ստեղծված աղետալի վիճակինՏիգրանաշենի հանձնումը մեծագույն աղետ և բախման առիթ է դառնալու. Ավետիք ՉալաբյանԴեկտեմբերից հետո ռուսական գազը հնարավոր է թանկանա. Հրայր ԿամենդատյանԿրթության որակն էապես ընկնում է, և ունենք շատ վատ ցուցանիշներ. Ատոմ ՄխիթարյանՌուսական ռազմաբազայի դուրսբերումը կարող է մեծ ռիսկ լինել մեր երկրի համար. Աննա ԿոստանյանԵՊՀ-ն հեղինակազրկում են․ ռեկտորի ընտրությունը՝ կանոնադրության կոպիտ խախտմամբ․ Սողոմոնյան Զարգացում, ոչ թե հանձնում. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Տիգրանաշենի ճանապարհինԻշխանափոխության կայծի հնարավորությունը տեսնում եմ, նույնիսկ հուսահատությունն ու հուսալքությունն են բերում ընդվզումի. Բագրատ Սրբազան Հատուկ հայտարարություն կլինի Տիգրանաշենից. «Ուժեղ Հայաստան»Նվերներ՝ մանկապարտեզների սաներին, սպորտային խաղեր՝ աշխատակիցներին․ նոր նախաձեռնություններ ԶՊՄԿ-ում Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել «Բարսելոնայի» վստահ հաղթանակը ՉԼ-ում Բրյուսելն Ուկրաինայից պահանջում է սկսել կանանց զnրահավաք. ՌԴ Արտաքին հետախուզության ծառայություն Իշխանությունը մեզ ոչ թե չորրորդ հանրապետություն է տանում, այլ չորրորդ պատերազմի․ Լենա ՄաթևոսյանUcom-ը շարունակում է ցանցի լայնածավալ արդիականացումը՝ ընդլայնելով 5G ծածկույթն ու բարձրացնելով կապի որակըԻնչպե՞ս է հայտնվել սինխրոն լողը, և ինչո՞ւ էին միայն տղամարդիկ զբաղվում դրանով. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 սեպտեմբերի). Մեծ տանջանքներն ու փոքրիկ դատաստանը. «Փաստ»Նոյեմբերին կայանալիք ընտրությունները կարող են ԱՄՆ-ի զարգացմանը 250 տարվա իմպուլս հաղորդել․ Թրամփ Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ ԶաքարյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ»Ադրբեջանը խաղաղության անվան տակ շարունակ նոր սպառնալիքներ է հնչեցնում. Մենուա ՍողոմոնյանՇատ ավելի խոր գործընթացներ, քան պարզապես քաղաքական պայքարը. «Փաստ»Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Ակնհայտ է համակարգային բարոյահոգեբանական ճգնաժամը. «Փաստ»«Մա՛մ ջան, քեզ լավ կպահես, կսպասես իմ զանգին». Սերյոժա Երանոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Հադրութում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»