Երևան, 06.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Երևանը և Բաքուն թեմայի ձայնը փորձում են առավելագույնս իջեցնել՝ ենթադրաբար ադրբեջանցու հանձնումն առավել փափուկ, անձայն իրականացնելու համար. Տիգրան Աբրահամյան Գեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնnւթյուն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Զաքարե Զաքարյանի տեսակն ընդդեմ քպ-իզմի. Էդուարդ Շարմազանով Երբ շշից ծորում է միանգամից պատրաստի «կոկտեյլ». «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 հոկտեմբերի). Ընդունվել է խորհրդային հանրապետությունների միավորման ձևաչափի մասին որոշում. «Փաստ» Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» Հայաստանի իշխանությունները փաստացի թշնամի են հռչակում Սփյուռքը. ինչո՞ւ են փոխում քաղաքացիություն ստանալու գործընթացը. «Փաստ» Արտահանման զգալի ծավալի կորուստներ. «Փաստ» «Գոռիցս հետո երեխաներս ապրելու ուժ տվեցին, իրավունք չունեի կոտրվելու». ավագ լեյտենանտ Գոռ Ասատրյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Զոդի դիրքում. «Փաստ» «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ»


Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովը» երեկ ներկայացրեց «Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում» փաստահավաք զեկույցը հունիս-հուլիսի համար: Ընթացիկ հասարակական-քաղաքական իրողությունների պայմաններում կարելի է ասել, որ այս հանգամանալի, մասնագիտական առումով՝ օրինակելի, ծավալուն (ավելի քան 22 էջանոց) զեկույցը ինքնին իրադարձություն է:

Ըստ որում, նկատենք, որ զեկույցը կազմվել է տասնյակից ավելի հանրային, հասարակական, իրավապաշտպան գործիչների համատեղ ջանքերով: Հատկանշական է և այն, որ հանձնաժողովը, ավելի ճիշտ՝ հրատապ հիմնախնդիրը համախմբել է մարդկանց, որոնցից շատերին այլ իրավիճակում դժվար կլիներ պատկերացնել միասին աշխատելիս:

Ինչ վերաբերում է բուն զեկույցին, ապա այն բաց է, զետեղված է հանձնաժողովի ֆեյսբուքյան էջում, ոչ իշխանական (հասկանալի է) լրատվամիջոցներում, ու կարելի է առանց կողմնակի օգնության բացել ու ծանոթանալ բովանդակությանը: Ինչպես նշեցինք, այն ծավալուն է, ինչը ևս բնութագրական է, քանի որ եթե միայն 2 ամսվա ընթացքում հրապարակայնորեն արձանագրված փաստերի խտացված հանրագումարը նման ծավալ է կազմում, արդեն իսկ ցուցիչ է, թե երկրում ինչ մասշտաբների հասնող ռեպրեսիաներ են ծավալվել: Ինչպես դիպուկ նկատեց հանձնաժողովի նախաձեռնողներից քաղաքագետ Ստեփան Դանիել յանը, եթե փաստահավաք աշխատանքը ներառեր նաև 2025 թվականը, նաև՝ այս տարվա օգոստոսը, ապա զեկույցը երևի մի քանի հատորանոց կստացվեր:

Մյուսը, ինչ հարկ է ընդգծել, այն է, որ զեկույցը հասցեագրված է ոչ միայն Հայաստանի պետական պատկան մարմիններին, հանրությանը, այլև արտաքին գործընկեր կառույցների ու կազմակերպությունների:

Ի դեպ արտաքինի մասին: Եթե նախքան 2018 թվականը որևէ իշխանություն իրեն թույլ տար թեկուզ 1 տոկոսը այն «բեսպրեդելի», որ ներկայումս կատարվում է Հայաստանում, ապա արևմտյան դեսպանները, դեպսանատները, ԵՄ, ԵԽ և այլ «դեմոկրատական, առաջադեմների» ներկայացուցիչներն ուղղակի օրնիբուն մեղադրական հայտարարություններ ու սաստող կոչեր կանեին իշխանություններին: Ու եղել են դրվագներ անցյալում, երբ տեսել ենք նման դրսևորումներ: Իսկ հիմա՞: Զեկույցի ներկայացման ժամանակ հայտարարվեց, որ մասնակցության հրավեր ուղարկվել է բոլոր դեսպանատներին, հատկապես՝ Արևմտյան (ԱՄՆ, ԵՄ անդամ-երկրների, ԵՄ ներկայացուցչություն): Բայց ո՛չ մեկը, պատկերացնո՞ւմ եք, բացարձակապես ո՛չ մեկը նույնիսկ դեսպանության շարքային ներկայացուցիչ չէր «գործուղել» մարդու իրավունքների լրջագույն խնդիրներին ու այդ իրավունքների զանգվածային ոտնահարման հետ կապված խայտառակ վիճակին նվիրված մասնագիտական հավաքին: Սա ավելին է, քան զուտ փաստը, ու հավել յալ մեկնաբանության կարիք չկա:

Հնչած ելույթների շարքում առանձնապես ուշադրություն գրավեց հարգված իրավապաշտպան, Հայաստանի առաջին ՄԻ պաշտպան Լարիսա Ալավերդյանի դիտարկումը, որ մարդու իրավունքների ոտնահարումները, քաղաքացիական ու քաղաքական ազատությունների սահմանափակումները, բռնաճնշումները կրում են համակարգված բնույթ և, ըստ այդմ՝ իշխանության կողմից իրականացվող քաղաքականության բնորոշում են ստանում:

Տպավորվեց նաև ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ելույթը, որի առանցքային շեշտադրումը հանգում էր այն մտքին, որ չնայած նախկինում ունեցած, նաև ներկայում՝ գաղափարական առումով առկա տարաձայնություններին, բոլոր ոչ իշխանական ուժերն ու շրջանակները պետք է համախմբվեն՝ պաշտպանելու համար քաղհալածյալների իրավունքները, դիմագրավելու համար ծավալվող ռեպրեսիաներին: Դժվար է չհամաձայնել այն դիտարկման հետ, որ պաշտպանելով այս կամ այն քաղաքական բանտարկյալի իրավունքները, պաշտպանելով իշխանության կողմից հալածվող ՀԱԵ բարձրաստիճան հոգևորականությանը՝ մենք նախ պաշտպանում ենք մե՛ր իրավունքները: Ուրիշի իրավունք չկա. պաշտպանելով իշխանության կողմից հալածվողներին՝ պաշտպանում ենք մեր իրավունքները: Ավելին, կարելի է ասել, պաշտպանում ենք մեր՝ որևէ իրավունք ունենալու իրավունքը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ո՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազԻ՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանԵրևանը և Բաքուն թեմայի ձայնը փորձում են առավելագույնս իջեցնել՝ ենթադրաբար ադրբեջանցու հանձնումն առավել փափուկ, անձայն իրականացնելու համար. Տիգրան Աբրահամյան Գեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնnւթյուն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Զաքարե Զաքարյանի տեսակն ընդդեմ քպ-իզմի. Էդուարդ Շարմազանով Սպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում Հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանՓաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանԵրբ շշից ծորում է միանգամից պատրաստի «կոկտեյլ». «Փաստ»Իշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 հոկտեմբերի). Ընդունվել է խորհրդային հանրապետությունների միավորման ձևաչափի մասին որոշում. «Փաստ»Յունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ»Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա Ղահրամանյան«Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանՀայաստանի իշխանությունները փաստացի թշնամի են հռչակում Սփյուռքը. ինչո՞ւ են փոխում քաղաքացիություն ստանալու գործընթացը. «Փաստ»Ամեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանԱրտահանման զգալի ծավալի կորուստներ. «Փաստ»Այն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան «Գոռիցս հետո երեխաներս ապրելու ուժ տվեցին, իրավունք չունեի կոտրվելու». ավագ լեյտենանտ Գոռ Ասատրյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Զոդի դիրքում. «Փաստ»«Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ»Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ»Ադրբեջանը թեստ է անում, իսկ այս իշխանությունը մի ադրբեջանցու չի կարողանում տիրություն անել, սահմաններն ինչպես է բացելու. Նարեկ Կարապետյան Կստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր. «Փաստ»«Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ»Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ»Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ»Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ»Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ»Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ»Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետ