Երևան, 06.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Երևանը և Բաքուն թեմայի ձայնը փորձում են առավելագույնս իջեցնել՝ ենթադրաբար ադրբեջանցու հանձնումն առավել փափուկ, անձայն իրականացնելու համար. Տիգրան Աբրահամյան Գեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնnւթյուն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Զաքարե Զաքարյանի տեսակն ընդդեմ քպ-իզմի. Էդուարդ Շարմազանով Երբ շշից ծորում է միանգամից պատրաստի «կոկտեյլ». «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 հոկտեմբերի). Ընդունվել է խորհրդային հանրապետությունների միավորման ձևաչափի մասին որոշում. «Փաստ» Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» Հայաստանի իշխանությունները փաստացի թշնամի են հռչակում Սփյուռքը. ինչո՞ւ են փոխում քաղաքացիություն ստանալու գործընթացը. «Փաստ» Արտահանման զգալի ծավալի կորուստներ. «Փաստ» «Գոռիցս հետո երեխաներս ապրելու ուժ տվեցին, իրավունք չունեի կոտրվելու». ավագ լեյտենանտ Գոռ Ասատրյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Զոդի դիրքում. «Փաստ» «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ»


Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրեր առաջ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ընթացքում ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարի և ֆինանսների նախարարի ու ՊԵԿ նախագահի միջև սուր բանավեճ տեղի ունեցավ։ Ավելի ստույգ, դա բանավեճ համարել նույնիսկ չի կարելի: Նարեկ Կարապետյանը հարցեր էր տալիս, որոնց պաշտոնյաները, դե, փորձում էին պատասխանել: Ինչո՞ւ ենք այս հարցուպատասխանին այսպես ուշադրություն դարձնում: Բանն է, որ դա ինքնին բավական խորհրդանշական էր: Այդ քննարկման և հարցուպատասխանների արդյունքում մի շարք հանգամանքներ ի հայտ եկան՝ ի ցույց դնելով գործող իշխանությունների կառավարման ողջ թշվառությունը։

Խոսքն, իհարկե, չի վերաբերում այն ուղղություններին, որտեղ իշխանությունն արդեն պրոֆեսիոնալության է հասել՝ մասնավորապես շոուների բեմադրման, հանրությանը մոլորեցնելու, մանիպուլ յացիաների ու ընդդիմադիրներին հետապնդելու հարցում։ Խոսքը վերաբերում է մի կողմից՝ արտաքին առևտրի իրական վիճակին, մյուս կողմից՝ քպական պաշտոնյաների «պրոֆեսիոնալիզմին»:

Առևտրային հաշվեկշռին վերաբերող տնտեսական ոլորտը մի ուղղություն է, որտեղ պետք է հիմնվել կոնկրետ ցուցանիշների և տվյալների վրա։ Ավելին, ոլորտի հետ առնչվող պաշտոնյաները (լավ, ընդունում ենք, որ ուղիղ առնչություն ունեցող պաշտոնյան՝ էկոնոմիկայի նախարարն այնտեղ չէր) այնպես պետք է տիրապետեն այդ տվյալներին, որ գիշերը քնից արթնացնես ու հարց տաս, միանգամից պատասխանեն: Իսկ ինչի՞ ականատես եղանք իրականում: Որքան էլ զարմանալի, ընդդիմադիր խմբակցության ղեկավարն ավելի շատ ինֆորմացված էր ու ավելի շատ տվյալների էր տիրապետում, քան, ասենք, ֆինանսների նախարարը: Վերջինս անընդհատ կմկմում էր, երկար ժամանակ վատ սովորող աշակերտի նման փորփրում համակարգիչը՝ ինչ-որ թվեր գտնելու համար։

Մինչ նրանք դժվարանում էին ներկայացնել առևտրի պատկերը և ընդհանուր բնույթի ձևակերպումներով էին փորձում բարձրացված հարցերի տակից դուրս գալ, Կարապետյանը նշեց, որ Հայաստանի առևտրային դեֆիցիտը կազմել է 2,7 միլիարդ դոլար: Սա նշանակում է, որ երկրի առևտրային հաշվեկշիռը 20 տոկոսով վատթարացել է՝ արտահանումը նվազել է, իսկ ներմուծումն աճել է:

Շատ ավելի տխուր է, որ կառավարության ներկայացուցիչների համար նման հարցերը «սպեցիֆիկ» են, դրանց վերաբերող տվյալները «այդ պահին ձեռքի տակ չեն» և այլն։ Այսպիսի մոտեցումն առնվազն տարակուսանքի տեղիք է տալիս։ Առաջին հերթին դա ցույց է տալիս օրենսդիր մարմնի նկատմամբ կառավարության վերաբերմունքը։ Փաստացի ստացվում է, որ անպատրաստ գալով՝ ֆինանսական և հարկային ոլորտների պատասխանատուները արհամարհական վերաբերմունք էին դրսևորել ԱԺ-ի նկատմամբ: Բայց մյուս կողմից էլ՝ այս երևույթը միայն այս պաշտոնյաներին բնորոշ չէ. փորձը ցույց է տալիս, որ իշխանության շարքերում մեծամասնությունը չի տիրապետում իր ոլորտին։

Ի՞նչ կարիք կա տիրապետել ինչ-որ թվերի, տվյալների, ի՞նչ կարիք կա աշխատելու: Միևնույնն է, այդ ամենը չի գնահատվելու։ Կարևորը՝ անվերապահ նվիրված լինեն Նիկոլ Փաշինյանին, ու վերջ: Հա, մեկ էլ սոցցանցերով այնպիսի տվյալներ հրապարակել, որոնք նախօրոք «դզմզած» են ու ձեռնտու իշխանությանը: Այսպիսին է փաշինյանական կադրային քաղաքականությունը։

Հետո էլ զարմանում ենք, թե ինչու է Հայաստանի տնտեսական քաղաքականությունն այսքան ծանր վիճակում։ Արդյունքում երկրի տնտեսությունը մատնվել է ինքնահոսի. եթե միջազգային իրադրությունն ու նախադրյալները դրական լինեն, Հայաստանի տնտեսությունն աճ կարձանագրի, եթե դրանք փոխվեն, աճը կտրուկ կնվազի։ Ու այդպիսի պատկերի մենք բազմիցս ականատես ենք եղել։ Արտաքին նախադրյալները դարձել են Հայաստանի տնտեսության շարժիչ ուժը։ Այդ է պատճառը, որ Հայաստանն ինքն իրենից հատուկ տնտեսական գործոն չի ենթադրում։ Հետո էլ կառավարությունից անընդհատ խոսում են առևտրի դիվերսիֆիկացման և նոր տնտեսական հարաբերությունների ձևավորման մասին։ Այստեղ է, որ հարց է առաջանում՝ եթե հասարակ թվերին չեք տիրապետում, ինչպե՞ս եք նոր առևտրային ուղիներ ստեղծելու և վերահսկելու։ Ոչ մի կերպ: Փոխարենը արդեն իսկ եղած առևտրային ուղիներն եք վնասում։ Դրա վառ ապացույցը ռուսական շուկայի հետ կապված խնդիրներն են։ Հայաստանի առևտրային հաշվեկշռում բացասական ուղղությունն անընդհատ ստվարանում է։ Մեր պետությունը դարձել է ներկրման վրա նստած ու արտահանման ոլորտում ասելիք չունեցող երկիր։ Զուգահետ՝ այդ ամենն ուղիղ հարվածում է երկրի գործարար միջավայրին, տնտեսվարողներին, գյուղացիներին ու, ընդհանրապես, բոլորին: Նորից լսեք այդ հարցուպատասխանը, նորից լսեք Նարեկ Կարապետյանի հնչեցրած հարցերն ու բարձրաձայնած թվերը, նաև ֆինանսների նախարարի՝ թեկուզ ոչ ամբողջական, բայց տված պատասխանները, ու ցանկացած ողջախոհ մարդու համար իրավիճակը հաստատ պարզ կլինի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազԻ՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանԵրևանը և Բաքուն թեմայի ձայնը փորձում են առավելագույնս իջեցնել՝ ենթադրաբար ադրբեջանցու հանձնումն առավել փափուկ, անձայն իրականացնելու համար. Տիգրան Աբրահամյան Գեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնnւթյուն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Զաքարե Զաքարյանի տեսակն ընդդեմ քպ-իզմի. Էդուարդ Շարմազանով Սպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում Հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանՓաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանԵրբ շշից ծորում է միանգամից պատրաստի «կոկտեյլ». «Փաստ»Իշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 հոկտեմբերի). Ընդունվել է խորհրդային հանրապետությունների միավորման ձևաչափի մասին որոշում. «Փաստ»Յունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ»Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա Ղահրամանյան«Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանՀայաստանի իշխանությունները փաստացի թշնամի են հռչակում Սփյուռքը. ինչո՞ւ են փոխում քաղաքացիություն ստանալու գործընթացը. «Փաստ»Ամեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանԱրտահանման զգալի ծավալի կորուստներ. «Փաստ»Այն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան «Գոռիցս հետո երեխաներս ապրելու ուժ տվեցին, իրավունք չունեի կոտրվելու». ավագ լեյտենանտ Գոռ Ասատրյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Զոդի դիրքում. «Փաստ»«Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ»Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ»Ադրբեջանը թեստ է անում, իսկ այս իշխանությունը մի ադրբեջանցու չի կարողանում տիրություն անել, սահմաններն ինչպես է բացելու. Նարեկ Կարապետյան Կստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր. «Փաստ»«Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ»Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ»Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ»Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ»Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ»Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ»Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերին