Երևան, 06.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Երևանը և Բաքուն թեմայի ձայնը փորձում են առավելագույնս իջեցնել՝ ենթադրաբար ադրբեջանցու հանձնումն առավել փափուկ, անձայն իրականացնելու համար. Տիգրան Աբրահամյան Գեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնnւթյուն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Զաքարե Զաքարյանի տեսակն ընդդեմ քպ-իզմի. Էդուարդ Շարմազանով Երբ շշից ծորում է միանգամից պատրաստի «կոկտեյլ». «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 հոկտեմբերի). Ընդունվել է խորհրդային հանրապետությունների միավորման ձևաչափի մասին որոշում. «Փաստ» Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» Հայաստանի իշխանությունները փաստացի թշնամի են հռչակում Սփյուռքը. ինչո՞ւ են փոխում քաղաքացիություն ստանալու գործընթացը. «Փաստ» Արտահանման զգալի ծավալի կորուստներ. «Փաստ» «Գոռիցս հետո երեխաներս ապրելու ուժ տվեցին, իրավունք չունեի կոտրվելու». ավագ լեյտենանտ Գոռ Ասատրյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Զոդի դիրքում. «Փաստ» «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ»


«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գոռի ու Գագիկի տարիքային տարբերությունը չորս տարի է։ Երբ Գագիկի կրտսեր եղբոր՝ Գոռի հետ սկսում ենք մեր զրույցը, առաջին հարցս է՝ իսկ ինչպիսի՞ն են մանկությունից եկող հուշերը։ «Շատ հանգիստ էր, կազմակերպված, իր մոտ ամեն ինչ դասավորված էր, իր տեսակով շատ կարգապահ մարդ էր։ Իսկ ես մի քիչ ավելի աշխույժ էի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Գոռը՝ Գագիկի եղբայրը։

Գագիկը ծնվել է Լոռու մարզում՝ Գուգարք գյուղում: Մանկության մի շրջանն անցկացրել է այնտեղ, իսկ հետո ընտանիքը տեղափոխվել է Վանաձոր: Գագիկը սովորել է Վանաձորի Վիկտոր Համբարձումյանի անվան թիվ 25 դպրոցում։ Դպրոցական տարիների մասին խոսելիս Գոռը նշում է՝ եղբայրը լավ առաջադիմություն է ունեցել։ «Սիրում էր ՆԶՊ, «Հայոց լեզու և գրականություն», «Հայոց պատմություն», «Ֆիզկուլտուրա» առարկաները։ ՆԶՊ առարկայից դպրոցների միջև պարբերաբար մրցույթներ էին կազմակերպվում, և եղբայրս գնդակային հրաձգության գծով տղաների անհատական հաշվարկում հաղթանակ գրանցելով՝ առաջին հորիզոնականն է զբաղեցրել և դարձել գավաթակիր։ Դպրոցին հաղթանակ է պարգևել և, ընդհանրապես, դպրոցի անունը ոչ մեկ անգամ բարձր պահել»։ Դպրոցին զուգահեռ Գագիկը հաճախել է նաև տարբեր սպորտաձևերի, բայց արդյունքում նախընտրել է սամբոն։ «Մասնակցել է տարբեր մրցաշարերի, բազմաթիվ հաջողություններ ունի, արժանացել է մի շարք պատվոգրերի ու մեդալների»։ Իններորդ դասարանն ավարտելուց հետո Գագիկն ընդունվել է Վանաձորի Ս. Թևոսյանի անվան պետական պոլիտեխնիկական քոլեջ՝ ոսկերչության բաժին։ Քոլեջն ավարտել է գերազանցությամբ։

2019 թվականի դեկտեմբերի 20-ին Գագիկը զորակոչվում է ժամկետային զինծառայության։ Ծառայել է Կապանում, եղել է «Գրադ» կայանի վարորդ։ «Մեզ մոտ ԴՕՍԱԱՖ-ում սովորեց, վարորդական իրավունք ստացավ և, որպես վարորդ, մեկնեց ծառայության։ Շատ լավ էր տրամադրված բանակի հանդեպ, ուզում էր ծառայել։ Ծառայության ժամանակ էլ երբեք դժգոհություններ, բողոքներ չի ունեցել։ Կարգապահ էր, խելացի, հավասարակշռված, ֆիզիկապես կոփված, և այդ ամենը նրան օգնում էր ծառայության ժամանակ։ Երբ իրեն հարցեր էի տալիս (բնականաբար, քաղաքացիական կյանքում բոլորս տարբեր բաներ ենք լսում բանակի մասին), եղբայրս ինչ-որ բաներ պատմում էր։ Շատ գոհ էր ծառայությունից, իր ցանկությամբ ու սիրով է բանակ գնացել։ Ասում էր՝ ինձ չեն տանում բանակ, ես գնում եմ բանակ։ Մեկնել է ծառայության այն մտքով, որ ծառայի հայրենիքին։ Շատ էր սիրում մեր երկիրը, նվիրված էր մեր հայրենիքին»։ Զորամասում ևս Գագիկն աչքի է ընկել իր ֆիզիկական պատրաստվածությամբ և կազմակերպվածությամբ։ «Եղել է զորամասի «10 լավագույն զինվորների» շարքում, արժանացել «Լավագույն զինվոր» պատվոգրին: «Արձակուրդ գալիս կամ զորացրվելիս այդ ամենը պետք է իր հետ բերեր, բայց պատերազմի ժամանակ, ավաղ, ամեն ինչ կորավ, մեզ ոչինչ չհասավ»։

Պատերազմը խլեց հազարավորների երազանքները, նպատակները, բայց ամենակարևորը՝ կյանքերը։ Գագիկինը՝ նույնպես։ 2020 թվականի սեպտեմբերի 7-ին Գագիկն ու ընկերները մեկնում են Ջրական՝ զորավարժությունների։ «Պատերազմի ժամանակ իրենք արդեն այնտեղ են եղել։ Միշտ կապի մեջ ենք եղել իր հետ։ Սեպտեմբերի 26-ին ենք զրուցել։ Այդ օրն ասաց, որ իրենց տեղափոխում են այլ վայր։ Վերջին զանգը եղել է սեպտեմբերի 29-ին։ Այդ օրը միայն մի քանի վայրկյան ենք խոսել, ասաց. «Որ գամ, ձեզ բան ունեմ պատմելու»։ Իսկ վերջում՝ լավ մնացեք։ Մենք գիտեինք, որ եղբայրս պատերազմի դաշտում է, բայց նա մեզ ասում էր՝ հեռու ենք, ոչ մի բան չկա, մի անհանգստացեք»։

Գագիկն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում՝ անօդաչուի հարվածից։ «Հոկտեմբերի 2-ին ենք իմացել լուրը։ Ծնողներս իր զորամասի ճանապարհին էին, մի քանի օր տեղեկություն չունեինք, ուզում էին նորություններ իմանալ եղբորիցս, բայց հենց ճանապարհին իմացել են, թե ինչ է տեղի ունեցել, և վերադարձել տուն»։

Ապրելու ուժի մասին։ «Գագիկը շատ կցանկանար, որ մենք առաջ շարժվեինք։ Եթե մեր ընտանիքը կոտրվի, դա Գագիկին հաստատ դուր չի գա։ Պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին»։

Հ. Գ. - Գագիկ Միկիչյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական ծառայություն»
մեդալով։ Հուղարկավորված է Գուգարք գյուղի Սուրբ Սարգսի բարձունքում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազԻ՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանԵրևանը և Բաքուն թեմայի ձայնը փորձում են առավելագույնս իջեցնել՝ ենթադրաբար ադրբեջանցու հանձնումն առավել փափուկ, անձայն իրականացնելու համար. Տիգրան Աբրահամյան Գեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնnւթյուն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Զաքարե Զաքարյանի տեսակն ընդդեմ քպ-իզմի. Էդուարդ Շարմազանով Սպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում Հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանՓաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանԵրբ շշից ծորում է միանգամից պատրաստի «կոկտեյլ». «Փաստ»Իշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 հոկտեմբերի). Ընդունվել է խորհրդային հանրապետությունների միավորման ձևաչափի մասին որոշում. «Փաստ»Յունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ»Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա Ղահրամանյան«Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանՀայաստանի իշխանությունները փաստացի թշնամի են հռչակում Սփյուռքը. ինչո՞ւ են փոխում քաղաքացիություն ստանալու գործընթացը. «Փաստ»Ամեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանԱրտահանման զգալի ծավալի կորուստներ. «Փաստ»Այն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան «Գոռիցս հետո երեխաներս ապրելու ուժ տվեցին, իրավունք չունեի կոտրվելու». ավագ լեյտենանտ Գոռ Ասատրյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Զոդի դիրքում. «Փաստ»«Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ»Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ»Ադրբեջանը թեստ է անում, իսկ այս իշխանությունը մի ադրբեջանցու չի կարողանում տիրություն անել, սահմաններն ինչպես է բացելու. Նարեկ Կարապետյան Կստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր. «Փաստ»«Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ»Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ»Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ»Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ»Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ»Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ»