Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հերթական «թեստ-դրայվի» նպատակը կարող է նաև նախապատրաստել այն միջավայրը, որտեղ Ադրբեջանի պահանջներին հակադրվելը կներկայացվի որպես խաղաղության դեմ ուղղված քայլ. Արմեն Հովասափյան Ինչո՞ւ է ամենահայտնի գայլիկոններից մեկը հենց պարույրաձև. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Անցում հին տոմարից նորի. «Փաստ» Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ» Գործում է իր թուրք «կուրատորների» միջոցով. «Փաստ» «Պետք է ուժեղ լինենք, որ տղայիս ապրեցնենք». Մայիս Հովսեփյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... երեքուկես ամիս անց. «Փաստ» Հաշվառման քանի՞ հասցե կարող է ունենալ քաղաքացին. «Փաստ» Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ» «Մեզ ներքաշում ենք բազմաթիվ խնդիրների մեջ». «Փաստ» Երկու լարի վրա խաղալու անհնարինությունն ու քաղաքական դաշտի «արատավոր կծիկը». «Փաստ»


Մեկը մյուսին հերթ չտալով՝ մեր քաղաքական «էլիտաները» հայտարարում են, որ իրենք հարցեր ունեն Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին․ Մհեր Ավետիսյան

Մեկը մյուսին հերթ չտալով՝ մեր քաղաքական «էլիտաները» հայտարարում են, որ իրենք հարցեր ունեն Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին։

 Ի՞նչ հարց դուք պետք է ունենաք Ռուսաստանին։

 Էդ մեր ժողովուրդը պետք է ձեզ հարցեր ունենա տալու, թե ինչ քաղաքականություն վարեցիք 91 թվականից սկսած, որ, ունենալով բոլոր պատմական շանսերը, հզոր պետականություն կերտելու և արցախյան հաղթանակի հիման վրա լուրջ պետական ինստիտուտներ կայացնելու փոխարեն մենք հասել ենք մի կետի, որ Արևմուտքը, հեշտությամբ մոլորեցնելով, խաբելով, գեղեցիկ խոսքեր ասելով, մեր ժողովրդին և մեր պետությունը տանում է դեպի անդունդ։

 Էդ դուք պետք է բացատրեք՝ ինչպես եք քաղաքականությունն իրականացրել՝ անունը դնելով «բազմաբևեռ», «հավասարակշռված» կամ «և՛-և՛», չհասկանալով, որ 2007 թվականից հետո հնարավոր չէ երկու լար վրա խաղալ, շարունակել եք Արևմուտքի նազ ու տուզը տանել, Արևմուտքին դուր գալու համար մեր պետությանը և ժողովրդին կանգնեցնել փաստի առաջ։

Եվ այսօր արդեն Ռուսաստանին հարցեր տալ… Ռուսաստանի հետ հարցեր տալու և քննարկումների կարիք չկա։ Ռուսաստանը բացեիբաց հայտարարում է, որ մեր թշնամի Եվրամիությանը միանալու ցանկություն ունենալու դեպքում, առավել ևս՝ օրենք ընդունելու, որ դուք կարող եք միանալ մեր թշնամիներին, մենք այլևս ձեր հետ խոսելու բան չունենք։ Նրանք ասում են՝ ձեր ժողովրդին էլ հարցրեք՝ ինքն էլ է ձեր քաղաքական էլիտաների հետ համաձա՞յն, թե՞ ոչ, և մեզ ասեք, և հարկ եղած դեպքում մենք հանգիստ կհեռանանք։ Ավելին՝ եթե պետք է, մեզ հետ կտանեք նաև մեր ռազմաբազան։
Իսկ մենք քննարկում ենք, որ կոնտր ռուսական սանկցիաների կարող ենք բարձրացնել ռազմաբազայի վարձավճարը։ Ի՞նչ բարձրավճար, երբ Ռուսաստանն ասում է. «Երբ ասեք, ես իմ ռազմաբազան կվերցնեմ և կգնամ»։

Արևմուտքին դուր գալու համար, Արևմուտքի գեղեցիկ ժպիտների և հայացքի արժանանալու համար մենք թույլ ենք տալիս, ավելի՝ մենք մեր ձեռքով ենք քանդում մեր տարածաշրջանի և Հայաստանի անվտանգության ճարտարապետությունը։ Իսկ թե այդ ճարտարապետության քանդումից հետո ինչ փաստի առաջ է կանգնելու մեր պետությունը ու ժողովուրդը, դա էլ գաղտնիք չէ։ Մեկ անգամ արդեն Առաջին հանրապետության վիրտուոզ քաղաքական լիդերների «գերխելացի» քաղաքականության արդյունքում մեր պետականությունը կանգնել էր կորստման առաջ։ Եվ դարձյալ Ռուսաստանը աջակցեց, որպեսզի մենք կարողանանք գոնե այն Հայաստանը, որ այսօր կոչում ենք իրական Հայաստան, մնա քարտեզի վրա։

 Մինչդեռ եթե Առաջին հանրապետության գոնե վերջում մեր քաղաքական էլիտաները… Ես ասում եմ՝ մեր, որովհետև նրանք դաշնակցական էին, թե բոլշևիկ կոմունիստ էին, թե ՔՊ-ական, սերժական էին, թե լևոնական, թե քոչարյանական, դա մերն է։ Եվ իրենց գործունեության արդյունքում ոչ թե նրանք ու իրենց տնեցիք էին կորուստներ կրում, այլ մենք և մեր պետականությունը։ Եթե այդ էլիտաները ժամանակին խելացի լինեին և դարձյալ չընկնեին Արևմուտքի խելքին, Հայաստանի երկրորդ հանրապետությունը առնվազն իր մեջ կներգրավեր Նախիջևանն ու Արցախը։
Ժողովո՛ւրդ ջան, ժամանակն է, որ գոնե մենք մեր սխալներից դասեր քաղենք։

 Ասում են՝ խելացիները ուրիշների սխալներից են դասեր քաղում, բայց մենք կարծես թե նույնիսկ մեր սխալներից չենք ուզում դասեր քաղել։

 Եվ այո՛, իսկապես ժամանակն է սեփական պատմությունը ճիշտ ընթերցելու, սխալները գտնելու և այդ սխալները գոնե հիմա չկրկնելու։

 Ինչո՞ւ։ Որովհետև նույնիսկ արցախյան պատերազմից հետո այս իրավիճակում մենք ունեինք բոլոր շանսերը՝ հզոր պետականություն կերտելու՝ լուրջ պետություն դառնալու, որպեսզի մեր հաջորդ սերունդներին ժառանգենք անվտանգ, կայացած պետականություն, որպեսզի նրանք էլ մեկ քայլ ավել անեն։

 Որովհետև ամեն սերունդ չի կարող քանդել պետությունը, և հաջորդ սերունդը ստիպված լինի փլատակների վրա նորը կառուցել։

 Մեկ անգամ կարելի է հաջորդ սերնդին կայացած պետականություն թողնել որպես ժառանգություն, որպեսզի մեր երեխաները ու թոռները զրոյից չսկսեն, այլ շարունակեն մեր պետականության հզորացման գործունեությունը։

 Եվ այո՛, ես կրկնում եմ՝ մենք այսօր ունենք բացառիկ շանս՝ ստեղծված գեոպոլիտիկ իրավիճակում ուղղակի հզոր պետականություն կայացնելու։ Ընդամենը պետք է մեկ քայլ անենք՝ կանգնենք մեր միակ բարեկամ և դաշնակից Ռուսաստանի կողքին և ապահովել ապագայում սերունդների համար հզոր, արժանապատիվ պետությունում ապրելու հաճույք։
 
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ ՍավգուլյանԱհա, թե ինչ տեսք ունի Փաշինյանի բերած «խաղաղությունը». Փաշինյանը խաղաղություն չի՛ բերում, բերում է զիջումներ. տեսանյութԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկնարկի կապակցությամբ«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթը ներդրվում է Հայաստանի ևս 15 դպրոցներումԵրկրաբանությունից մինչև հանքարդյունաբերության կառավարում․ Արման Վարդանյանի մասնագիտական ուղին Մենք Աստծո ստեղծած ժողովուրդն ենք և ուզում ենք պահպանել մեր ինքնությունը. Արսեն Գրիգորյան«Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» հիմնադրամը դրամաշնորհ է տրամադրել «Հայաստանի կրթական նախաձեռնություն» կրթական հիմնադրամին՝ «Սերունդ» ծրագիրն ընդլայնելու համար18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 15-ինՀերթական մոլորությունն է, երբ ասում են՝ հենց ՌԴ–ի հետ խնդիրը լուծվի, միանգամից կվերսկսենք մեր արտահանումը. Ծառուկյան Հերթական «թեստ-դրայվի» նպատակը կարող է նաև նախապատրաստել այն միջավայրը, որտեղ Ադրբեջանի պահանջներին հակադրվելը կներկայացվի որպես խաղաղության դեմ ուղղված քայլ. Արմեն ՀովասափյանՓաշինյանն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության «շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ». Արտակ ԶաքարյանԲնությունը չի կարող պաշտպանված լինել, եթե մարդը զրկված է իր տարրական իրավունքներից. Աննա ԿոստանյանԵՊՀ-ն թվերով. այս թվերն ի ցույց են դնում վերջին հարյուրամյակում հայ ժողովրդի գործադրած ճիգը. Մենուա ՍողոմոնյանԻշխանությունը ազնիվ չէ ժողովրդի ու հատկապես նրա այն հատվածի հետ, որը հստակ ակնկալիքներ ունի Հայաստանի եվրոպական օրակարգից. Մարիաննա ՂահրամանյանԱդրբեջանի հետ Փաշինյանի կառուցած խաղաղության մասին իրականությունը Սբ. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում է. Մարիաննա ՂահրամանյանՀոկտեմբերի 14/15-ին լույս չի լինելու․ հասցեներԻրանը Մեծ Բրիտանիայից պահանջել է ապացույցներ՝ Ֆեյրֆորդի ռազմաբազայի միջադեպին իր առնչության վերաբերյալԳազ չի լինելու«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ ԳալստյանՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԾովազա՛րդ, հանդիպում ենք վաղը․ Հրայր ԻսրայելյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի ԵրևանՓոփոխությունը սկսվում է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերից«Ռուսաստանը չի աշխատել ընդդիմության օգտին». Մարիաննա Ղահրամանյանը՝ ԵԽԽՎ-ի զեկույցի մասինCOP17-ի համար 19,700 հատ բեյջի թելի համար ծախսվել է 24,585,600 դրամ. Լիանա ՄանուկյանԶելենսկին ընտրության առաջ է՝ զիջումների գնալ, թե շարունակել հարվածները ՌԴ ենթակառուցվածքներինԱլեքսանդր Զվերևը կարիերայում առաջին անգամ կդառնա աշխարհի թիվ 1 ռակետըՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասելԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել ՀայաստանՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըԹաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել էՕվեչկինին գիշերային ակումբի ցմահ անցաթուղթ են նվիրելՓաշինյանը զբաղված է ադրբեջանցի զինծառայողի փաստաբանությամբ՝ իր քաղաքացիների անվտանգությամբ զբաղվելու փոխարեն. Ուժեղ ՀայաստանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿԱրամ Խաչատրյան փողոցի մի հատվածում կանգառը կարգելվիԵվրոպան ձեռնպահ է մնացել Ռուսաստանի հարցով Թրամփին ուղղակիորեն քննադատելուց․ NYTՊետք է խափանել ալիևյան սահմանադրության հանրաքվեի անցկացումը. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրություններում հարկավոր է նվազեցնել ՔՊ-ի գերակշիռ ազդեցությունը. Մենուա ՍողոմոնյանՌուսական կողմը իր քայլերով աջակցում է գործող իշխանության ամրապնդմանը. Արմեն ՄանվելյանՆոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհըԻնչի՞ է ՔՊ-ն փակ ձևաչափով արցախցիների հետ հանդիպում, մենք պատրաստ էինք մասնակցել ՔՊ-ն չի պայքարում կոռուպցիայի դեմ, հակառակը՝ թաթախված է դրա մեջ Պայմանագիր են կնքել Սնուփ Դոգի համերգը ձախողած կազմակերպության հետ, էդ ի՞նչ ստանդարտով եք առաջնորդվոում Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղելԱթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր Լուրջ, խնդրահարույց գումարների վատնման դեպքեր են բացահայտվել. պատգամավորների բացահայտումը