Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հերթական «թեստ-դրայվի» նպատակը կարող է նաև նախապատրաստել այն միջավայրը, որտեղ Ադրբեջանի պահանջներին հակադրվելը կներկայացվի որպես խաղաղության դեմ ուղղված քայլ. Արմեն Հովասափյան Ինչո՞ւ է ամենահայտնի գայլիկոններից մեկը հենց պարույրաձև. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Անցում հին տոմարից նորի. «Փաստ» Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ» Գործում է իր թուրք «կուրատորների» միջոցով. «Փաստ» «Պետք է ուժեղ լինենք, որ տղայիս ապրեցնենք». Մայիս Հովսեփյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... երեքուկես ամիս անց. «Փաստ» Հաշվառման քանի՞ հասցե կարող է ունենալ քաղաքացին. «Փաստ» Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ» «Մեզ ներքաշում ենք բազմաթիվ խնդիրների մեջ». «Փաստ» Երկու լարի վրա խաղալու անհնարինությունն ու քաղաքական դաշտի «արատավոր կծիկը». «Փաստ»


Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իլհամ Ալիևը նախօրեին մի շարք հայտարարություններ է արել, որոնց շարքում կան ակնհայտ ցինիզմով պարուրված ստեր, Հայաստանի ու հայության հասցեին նոր սպառնալիքներ, նաև... զվարճալի դրվագներ:

Սկսենք համեմատաբար զվարճալի էպիզոդից: Ալիևը հայտարարել է, թե Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է: Հասկանալի է՝ պատերազմական հանցագործությունների դիմած, Արցախի հայության դեմ ցեղասպանական բնույթի ոճրագործություն կատարած Ալիևին ջղայնացնում է, որ Եվրոպայի խորհրդարանը մի քանի բանաձևեր է ընդունել, որոնք արծարծում են հայության շահերը: Այստեղից էլ Ադրբեջանի նախագահի պիտակավորող արտահայտությունները: Բայց այստեղ «զվարճալին» այն է, թե ով է նման բաներ ասում. Իլհամ Ալիևը, որ տարածաշրջանում ամենից կոռումպացված իշխանության ղեկավարի ու ժառանգական բռնապետի համարում ունի: Երկրորդ. նույն Ալիևի ռեժիմը, կարելի է ասել՝ բացեիբաց նավթադոլարներով «գնել» է տարբեր եվրոպական քաղգործիչների, ինչը, ի դեպ, մի քանի դեպքերում բացահայտվել է տարբեր արևմտյան լրատվամիջոցների կողմից: Եվ երրորդը. արևմտյան քաղաքական շրջանակներին կոռուպցիոներ է համարում մի կոռուպցիոներ, որի ռեժիմը եվրոդեսպանների ու ոչ միայն եվրոդեսպանների «դեսանտ» է տանում հայաթափված Արցախ՝ հայկական բազմադարյա պատմամշակութային ժառանգության հուշարձանները ներկայացնելով, իբր, աղվանական...

Ավելի լուրջ. Ալիևը նաև հայտարարել է, թե «Ադրբեջանը երբեք չի մոռանա Խոջալուի զոհերին, ավերված մզկիթներն ու մշակութային օբյեկտները», իսկ այդ իրադարձությունների հիշողությունը, ըստ նրա, պետք է պահպանի ադրբեջանական հասարակության զգոնությունը: Նա նաև հայտարարել է, թե պատերազմի ժամանակ ադրբեջանական զինուժը թիրախավորել է միայն ռազմական օբյեկտներ, միայն հայկական զինուժը: Սա արդեն ցինիզմից էլ այն կողմ է, քանի որ հենց նույն ադրբեջանական հրոսակներն էին նկարահանել և համացանցում տարածել տեսանյութեր, թե ինչպես են խոշտանգում ու սպանում իրենց վերահսկողության տակ անցած բնակավայրերից հեռանալ չկարողացած քաղաքացիական բնակչությանը, տարեց մարդկանց: Ավելին, ադրբեջանական համացանցային սեգմենտում քիչ չեն տեսանյութերն ու լուսանկարները, թե ինչպես են պղծում հայկական գերեզմանատները, ջարդում տապանաքարերը, անում այլ թրքաբարո այլանդակություններ:

Դա է թուրք-ադրբեջանցիների էությունը:

Բայց այլ պահ է հետաքրքիր. այն, որ Ալիևը փորձում է հիմնավորել իր ղեկավարությամբ պետական քաղաքականության մակարդակի հասցված հայատյացությունը: Հորինվում են ինչ-որ ավերված մզկիթներ, այլ «մանրամասներ»: Այդ ամենը նրա համար է, որ լեգիտիմացնեն Արցախի հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը, բնաջնջումը, ինչպես, օրինակ՝ ժամանակին Ջուղայի միջնադարյան հայկական գերեզմանատան հազարավոր խաչքարեր խճաքարի վերածեցին:

Սա, իհարկե, Ալիևի սպառնալի հայտարարությունների շարքում վերջինը չէ, գուցե նաև ամենից տպավորիչն էլ չէ: Սակայն բացահայտ վկայություն է այն բանի, որ ի դեմս Իլհամ Ալիևի, ի դեմս նրա գլխավորած բռնատիրական վարչակազմի՝ գործ ունենք մեկի հետ, որը ինչ նպատակադրում ասես ունի, բացի խաղաղությունից:

Ի՞նչ խաղաղություն, եթե Ադրբեջանը շարունակում է գերված ու բանտարկված պահել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին, եթե բացահայտ ագրեսիվ գործողություններ է կատարում, եթե շարունակում է օկուպացված պահել անմիջականորեն ՀՀ տարածքի մի որոշակի մաս, ավելին՝ Հայաստանը հռչակում է «արևմտյան Ադրբեջան», պետականորեն կազմակերպում է Հայաստանը փաստացի զավթելու նպատակ հետապնդող միջոցառումներ:

Ասենք, նրա նպատակները անթաքույց են և անփոփոխ. կլանել Հայաստանը՝ շարունակական զիջումներ կորզելով, վերացնել հայկական պետականությունը, Հայաստանը հայաթափել, ինչպես դա արվեց Արցախի դեպքում: Առնվազն՝ դենացիֆիկացնել, դեմիլիտարիզացնել, ապասուբյեկտացնել:

իտարիզացնել, ապասուբյեկտացնել: Բայց խնդիրը թշնամին չէ: Հասկանալի է, որ թշնամու նպատակը ամենևին էլ մեր լավ լինելը չէ: Խնդիրն այն է, որ զուգահեռաբար Հայաստանում հայ ժողովրդին պատերազմով սպառնում է... իր իսկ իշխանությունը, ՀՀ կառավարությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի: Սա շատ ավելի հետաքրքիր ու ցավոտ պահ է: Փաշինյանի իշխանությունը, եթե կուզեք՝ ՔՊ վերնախավը «խաղաղություն» բառը յուրօրինակ թմրանյութի է վերածել: Դա այն հմայախոսությունն է, որն օգնում է որոշակի թմբիրի մեջ պահել բնակչության մի որոշակի մասին:

Մյուս կողմից՝ ինչ խոսում են, սպառնում են պատերազմով: Փաշինյանն ուղիղ ասում է, որ Տիգրանաշենը անվանում է Քյարքի, որպեսզի խաղաղությունը չվտանգի: Արցախի մասին չեն խոսում, որպեսզի խաղաղությունը չվտանգեն: Ասենք, ի՜նչ չխոսել: Փաշինյանը հպարտանում է, թե «փակել է Ղարաբաղյան շարժման էջը», այլևս Ղարաբաղը թոկ չի Հայաստանի վզին: Մի խոսքով, Արցախի հարցը ոչնչացրել է և նետել խորը անդունդը:

Ասում են՝ բա գերինե՞րը: Պատասխանում են, թե գերիների հարցը դնենք դարակը, որ խաղաղությունը չվտանգվի: Ասում են՝ հապա պատմամշակութային ժառանգության հուշարձաննե՞րը: Ասում են՝ դա էլ դնենք դարակը, որ խաղաղությանը չվտանգի:

Լավ, դա ի՞նչ խաղաղություն է: Ինչի՞ հիման վրա խաղաղություն է, որ մեր ինքնության, մեր ազգի ավան, մեր մի տեղանվան մասին մեկ խոսքով կարող է քարուքանդվել:

Դա խաղաղություն չէ: Դա պարզ շանտաժ է: Չարաշահում է: Սպառնալիք է: Ինչ ասես: Բայց խաղաղություն չէ:

Ու հասկանալի է՝ Փաշինյանն ինքն էլ հրաշալի գիտի, որ դա խաղաղություն չէ: Ի վերջո, ինքն էլ հո իր իսկ քարոզչության տակ չի մնացե՞լ: Ու նա տեսնում և հասկանում է, որ շատերն են դա հասկանում: Այստեղից էլ՝ ագրեսիան ու հարձակումները ընդդիմադիր ուժերի, Եկեղեցու, ազգային ու ավանդական կառույցների վրա: Այսինքն՝ բոլոր այն ուժերի և շրջանակների վրա, որոնք կարող են կամ ի վիճակի են դիմադրել որդեգրված քարուքանդող «քաղաքականությանը», թշնամուն շարունակական զիջումներով ու թշնամու առաջ նվաստանալով իշխանություն պահելու փաշինյանական «ստրատեգիային»:

Ի դեպ, այս ամենի մեջ շատ սահուն տեղավորվում է նաև Հայաստանը Ռուսաստանի հետ թշնամացնելու փաշինյանական ծրագիրը: Տարօրինակ չէ՞ միթե, որ սեփական ժողովրդին ադրբեջանական նոր հնարավոր հարձակումներով կամ Ադրբեջանի կողմից պատերազմով սպառնացող Փաշինյանը համարձակորեն թշնամանում է Ռուսաստանի նման տերության հետ: Քիչ հավանական է, իհարկե, որ Ռուսաստանը «հատուկ ռազմական գործողություն» սկսի Հայաստանի դեմ: Բայց որ Հայաստանը բացարձակ մենակ կմնա թուրքական ու ադրբեջանական սպառնալիքների հանդիման, ակնհայտ է: Ու դա միայն մենք չէ, նաև շատ փորձագետներ են խոսում այդ մասին: Չէ, զգուշացնում:

Թեպետ, սա արդեն մի փոքր այլ խոսակցության նյութ է:

Իսկ մեծ հաշվով, հիմնականն այն է, որ «խաղաղություն» բառն ու դրա հաճախակի արտասանությունը ոչ մի դեպքում խաղաղություն չեն կարող բերել, ձևավորել, ապահովել: Ուզում եք՝ օրումեջ հեծանվավազք արեք, միջակայքում՝ ֆեստիճռռիկներ, վերջում էլ՝ հրավառություն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկնարկի կապակցությամբ«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթը ներդրվում է Հայաստանի ևս 15 դպրոցներումԵրկրաբանությունից մինչև հանքարդյունաբերության կառավարում․ Արման Վարդանյանի մասնագիտական ուղին Մենք Աստծո ստեղծած ժողովուրդն ենք և ուզում ենք պահպանել մեր ինքնությունը. Արսեն Գրիգորյան«Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» հիմնադրամը դրամաշնորհ է տրամադրել «Հայաստանի կրթական նախաձեռնություն» կրթական հիմնադրամին՝ «Սերունդ» ծրագիրն ընդլայնելու համար18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 15-ինՀերթական մոլորությունն է, երբ ասում են՝ հենց ՌԴ–ի հետ խնդիրը լուծվի, միանգամից կվերսկսենք մեր արտահանումը. Ծառուկյան Հերթական «թեստ-դրայվի» նպատակը կարող է նաև նախապատրաստել այն միջավայրը, որտեղ Ադրբեջանի պահանջներին հակադրվելը կներկայացվի որպես խաղաղության դեմ ուղղված քայլ. Արմեն ՀովասափյանՓաշինյանն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության «շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ». Արտակ ԶաքարյանԲնությունը չի կարող պաշտպանված լինել, եթե մարդը զրկված է իր տարրական իրավունքներից. Աննա ԿոստանյանԵՊՀ-ն թվերով. այս թվերն ի ցույց են դնում վերջին հարյուրամյակում հայ ժողովրդի գործադրած ճիգը. Մենուա ՍողոմոնյանԻշխանությունը ազնիվ չէ ժողովրդի ու հատկապես նրա այն հատվածի հետ, որը հստակ ակնկալիքներ ունի Հայաստանի եվրոպական օրակարգից. Մարիաննա ՂահրամանյանԱդրբեջանի հետ Փաշինյանի կառուցած խաղաղության մասին իրականությունը Սբ. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում է. Մարիաննա ՂահրամանյանՀոկտեմբերի 14/15-ին լույս չի լինելու․ հասցեներԻրանը Մեծ Բրիտանիայից պահանջել է ապացույցներ՝ Ֆեյրֆորդի ռազմաբազայի միջադեպին իր առնչության վերաբերյալԳազ չի լինելու«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ ԳալստյանՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԾովազա՛րդ, հանդիպում ենք վաղը․ Հրայր ԻսրայելյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի ԵրևանՓոփոխությունը սկսվում է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերից«Ռուսաստանը չի աշխատել ընդդիմության օգտին». Մարիաննա Ղահրամանյանը՝ ԵԽԽՎ-ի զեկույցի մասինCOP17-ի համար 19,700 հատ բեյջի թելի համար ծախսվել է 24,585,600 դրամ. Լիանա ՄանուկյանԶելենսկին ընտրության առաջ է՝ զիջումների գնալ, թե շարունակել հարվածները ՌԴ ենթակառուցվածքներինԱլեքսանդր Զվերևը կարիերայում առաջին անգամ կդառնա աշխարհի թիվ 1 ռակետըՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասելԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել ՀայաստանՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըԹաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել էՕվեչկինին գիշերային ակումբի ցմահ անցաթուղթ են նվիրելՓաշինյանը զբաղված է ադրբեջանցի զինծառայողի փաստաբանությամբ՝ իր քաղաքացիների անվտանգությամբ զբաղվելու փոխարեն. Ուժեղ ՀայաստանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿԱրամ Խաչատրյան փողոցի մի հատվածում կանգառը կարգելվիԵվրոպան ձեռնպահ է մնացել Ռուսաստանի հարցով Թրամփին ուղղակիորեն քննադատելուց․ NYTՊետք է խափանել ալիևյան սահմանադրության հանրաքվեի անցկացումը. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրություններում հարկավոր է նվազեցնել ՔՊ-ի գերակշիռ ազդեցությունը. Մենուա ՍողոմոնյանՌուսական կողմը իր քայլերով աջակցում է գործող իշխանության ամրապնդմանը. Արմեն ՄանվելյանՆոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհըԻնչի՞ է ՔՊ-ն փակ ձևաչափով արցախցիների հետ հանդիպում, մենք պատրաստ էինք մասնակցել ՔՊ-ն չի պայքարում կոռուպցիայի դեմ, հակառակը՝ թաթախված է դրա մեջ Պայմանագիր են կնքել Սնուփ Դոգի համերգը ձախողած կազմակերպության հետ, էդ ի՞նչ ստանդարտով եք առաջնորդվոում Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղելԱթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր Լուրջ, խնդրահարույց գումարների վատնման դեպքեր են բացահայտվել. պատգամավորների բացահայտումը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ Ինչո՞ւ է ամենահայտնի գայլիկոններից մեկը հենց պարույրաձև. «Փաստ»