Երևան, 03.Մայիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Մեր Եկեղեցին կզբաղեցնի այն տեղը, որին արժանի է. Սամվել Կարապետյան ԵՄ գագաթնաժողով, վիզաներ, խոստումներ․ Մակրոնի դերը Արցախն ու Հայաստանը պաշտպանելու գործում Հայտնի է` որ թվերի ներքո հանդես կգան քաղաքական ուժերը ԱԺ ընտրություններին Մեր պայքարը Մեծ Հայքի արժեհամակարգի վերածնունդն է` միասնություն, ուժ և ամուր պետականություն. «Համահայկական ճակատ»Շարժում 3-ը փոփոխության թիվն է. «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյան Շիրակի մարզում՝ Սառնաղբյուրից մինչև Գյումրի, մարդկանց հետ հանդիպումները լի էին անկեղծությամբ, պարզ ու բաց խոսակցություններով. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ազատությունը չի կարող լիարժեք լինել, երբ այն ուղեկցվում է վախnվ, ճնշմամբ և անվստահությամբ․ Նաիրի Սարգսյանի ուղերձը՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ Մեկնարկել է կամավորների հերթագրումը՝ Հատիսի գագաթին վեր խոյացող Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությանը մասնակցելու համար ԼՀԿ թիմը Գյումրիում է ՈւՂԻՂ. Կուսակցություններն ի՞նչ համարների ներքո կլինեն քվեաթերթիկում. վիճակահանությունը սկսված է


Թուրքական շաբաթ. ամբողջ Թուրքիան հոսանքազրկվել էր, Ստամբուլը՝ հայտնվել ահաբեկչական գործողությունների կենտրոնում

Միջազգային

Ահաբեկչությունն անցնող շաբաթվա ընթացքում լարվածության մեջ պահեց ամբողջ Թուրքիան: Թուրք ծայրահեղականների կողմից մեկը մյուսի հետևից իրականացված գործողությունները օրեր շարունակ ոչ միայն թուրքական, այլև միջազգային լրատվամիջոցների առաջին էջերին էին: «Արմենպրես»-ը հետևել է անցնող շաբաթվա ընթացքում Թուրքիայում տեղի ունեցած անցուդարձին և ներկայացնում է ամենաուշագրավ իրադարձությունները:

Շաբաթվա սկզբում երկիրը ցնցվեց Ստամբուլի հանրապետական դատախազի պատանդ ընկնելու մասին լուրից. թուրքական ձախ արմատական խմբավորումը պատանդ վերցրեց 2013 թվականին Ստամբուլում փողոցային բողոքի ակցիաներում 15-ամյա անչափահաս Բերքին Էլվանի զոհվելու աղմկահարույց գործը քննած դատախազ Մեհմեթ Սելիմ Քիրազին: Խմբավորման անդամների պահանջը մեկն էր՝ բացահայտել Էլվանին սպանած ոստիկանին և համապատասխան պատիժ նշանակել: Շուրջ 9 ժամ տևած պատանդառության ընթացքում ոստիկանության հետ բանակցություները դրական արդյունք չտվեցին. թուրքական իրավապահ մարմինները իրականացրեցին հատուկ գործողություն, որի հետևանքով սպանվեցին ծայրահեղական խմբավորման ներկայացուցիչները, իսկ դատախազը երեք տեղից ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվեց հիվանդանոց, որտեղ, սակայն, նրա կյանքը փրկել չհաջողվեց:

Նույն օրը՝ ապրիլի 1-ին Ստամբուլի Քարթալ արվարձանում զինված հարձակում տեղի ունեցավ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) շտաբի գրասենյակի վրա, որի ընթացքում զինված երկու անձ ներխուժել էին AKP-ի շտաբ, բոլոր աշխատակիցներին ստիպել էին դուրս գալ շենքից, հետո բարձրացել 7 հարկանի շենքի վերջին հարկ, ջարդել լուսամուտներից մեկը և կախել թրի պատկերով թուրքական դրոշ: Ոստիկաններին, սակայն, հաջողվել էր չեզոքացնել հանցագործներին:

Այսքանով, սակայն, Ստամբուլի ահաբեկչական դեպքերը չավարտվեցին: Նոր զոհեր գրանցվեցին Ստամբուլի անվտանգության վարչության շենքի վրա երկու անհայտ անձի զինված հարձակման հետևանքով: Ոստիկանության և զինված անձանց միջև կրակահերթի հետևանքով հարձակվողներից մեկը սպանվել էր, իսկ մեկ ոստիկան՝ վիրավորվել: Սպանված հարձակվողը կին-մահապարտ էր, ում վրա ամրացված պայթուցիկները հատուկ ջոկատայինների կողմից չեզոքացվել էին:

Թուրքիայի 81 նահանգներից 79-ը մարտի 31-ին ամբողջությամբ հոսանքազրկվեց: Կատարվածը գնահատվեց որպես 1999 թվականի երկրաշարժից հետո էլեկտրամատակարարման ամենամասշտաբային խափանում: Հոսանքազրկման հետևանքով Թուրքիայում դադարեցրվել էր մետրոների, տրամվայների երթևեկությունը: Հայտնի է, որ շատ քաղաքացիներ մնացել էին մետրոյում փակված: Էլեկտրականության բացակայության պայմաններում լուսացույցները ևս դադարել էին աշխատել, ինչը մեծ խցանումներ է առաջացրել խոշոր քաղաքներում: Հոսանկքազրկմա ն հետևանքով երկիրը մեկ ժամվա ընթացքում ունեցել էր 100 մլն ԱՄՆ դոլարի կորուստ:

Այս շաբաթ ևս թուրք-իրանական հարաբերություններում առկա լարվածությունն զգացնել տվեց: Հայտնի դարձավ, որ Իրանի ԱԳՆ էր հրավիրվել Թեհրանում Թուրքիայի դեսպանը՝ պարզաբանումներ տալու՝ կապված Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից հնչեցված քննատական հայտարարությունների հետ՝ ուղղված Իրանի հասցեին:

Պոլսահայ մտավորական Սևան Նիշանյանի գործով ևս տեղի ունեցան նոր զարգացումներ: Թուրքիայի Սահմանադրական դատարանը մերժեց «Մշակութային և բնական արժեքների պահպանության մասին» օրենքի հիման վրա հարուցված քրեական գործի հետ կապված՝ պոլսահայ հայտնի գրող և հասարակական գործիչ Սևան Նիշանյանի բողոքը: Ի պատասխան Սահմանադրական դատարանի կայացրած որոշման՝ Նիշանյանի փաստաբանը հայտարարեց, որ իրենք գործը տեղափոխում են Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Ամփոփեց Արաքս Կասյանը

Չեմ կարող պատկերացնել, որ Իրանի ուղարկած նոր ծրագիրը ընդունելի կլինի․ Թրամփ Մեր Եկեղեցին կզբաղեցնի այն տեղը, որին արժանի է. Սամվել ԿարապետյանԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 8 վագոն պարարտանյութ ԵՄ գագաթնաժողով, վիզաներ, խոստումներ․ Մակրոնի դերը Արցախն ու Հայաստանը պաշտպանելու գործում Իրանը ԱՄՆ-ին է փոխանցել 14 կետից բաղկացած խաղաղության ծրագիր Հայտնի է` որ թվերի ներքո հանդես կգան քաղաքական ուժերը ԱԺ ընտրություններին Մեր պայքարը Մեծ Հայքի արժեհամակարգի վերածնունդն է` միասնություն, ուժ և ամուր պետականություն. «Համահայկական ճակատ»Շարժում Իրանը սկսել է կրճատել նավթի արդյունահանումը՝ ԱՄՆ-ի կողմից շրջափակման պատճառով․ BloombergՀորոսկոպ. ի՞նչն է խանգարում Կենդանակերպի նշաններին իրենց երազանքների ճանապարհին3-ը փոփոխության թիվն է. «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ ԿարապետյանՇիրակի մարզում՝ Սառնաղբյուրից մինչև Գյումրի, մարդկանց հետ հանդիպումները լի էին անկեղծությամբ, պարզ ու բաց խոսակցություններով. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) 21-ամյա Ռոբերտ Մ.-ն տեղում մահացել էԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով Իրանում զnհվել է 4,000 խաղաղ բնակիչ. Խամենեիի ներկայացուցիչ«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՏիգրան Բարսեղյանի հաղթական գոլը 8-րդ անընդմեջ չեմպիոնությունը պարգևեց «Սլովանին»Ավտովթար Սևան-Մարտունի ավտոճանապարհինԱզատությունը չի կարող լիարժեք լինել, երբ այն ուղեկցվում է վախnվ, ճնշմամբ և անվստահությամբ․ Նաիրի Սարգսյանի ուղերձը՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ Մեկնարկել է կամավորների հերթագրումը՝ Հատիսի գագաթին վեր խոյացող Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությանը մասնակցելու համարԼՀԿ թիմը Գյումրիում էՈւՂԻՂ. Կուսակցություններն ի՞նչ համարների ներքո կլինեն քվեաթերթիկում. վիճակահանությունը սկսված էՀայաստանը պետք է դադարեցնի երկու լարի վրա խաղալու իր քաղաքականությունը, կանգնի Ռուսաստանի կողքին և թույլ չտա, որպեսզի Արևմուտքը քանդի մեր տարածաշրջանի անվտանգության ճարտարապետությունը․ Մհեր ԱվետիսյանԱֆրիկայի արևային էներգիայի բումը խթանվում է էժան չինական վահանակներով, սակայն այդ դարաշրջանն ավարտվում էԼենինգրադի մարզում հինգ տոպրակի մեջ անդամահատված մարմին են հայտնաբերելՊաշտոնապես հաստատվեց. Զելենսկին վաղը գալիս է ՀայաստանRange Rover SV Ultra 2027. Ուլտրա-լյուքս ամենագնաց, որը հասանելի է միայն հրավերով Զելենսկին Թուրքիայում Ռուսաստանի հետ բանակցություններ է նախապատրաստում՝ ԱՄՆ դերի նվազման ֆոնին․ PoliticoԻրանն աշխարհում միակ երկիրն է, որտեղ ոչ ոք չի ուզում առաջնորդ լինել․ Թրամփ Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի համար լրտեսություն անելու մեջ մեղադրվող երկու տղամարդուՎիրաբույժը բացահայտել է, թե ինչ պլաստիկ վիրահատություններ կարող է կատարած լինել Ալլա ՊուգաչովանՌուսաստանը փորձում է ճնշել Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը զանգվածային հшրձակումներով․ ԶելենսկիԱրտաշատի խճուղում բшխվել են «Suzuki»-ն և «Mercedes»-ը․ կան վիրшվորներ Թրամփը պլանավորում է Իրանի հետ հակամшրտության ավարտից հետո նավատորմ ուղարկել Կուբա Հայաստանում մարդասիրության ճգնաժամ է․ Արամ ՎարդևանյանԻրանը պատրաստ է դիվանագիտական միջոցառումներ սկսել, եթե ԱՄՆ-ն փոխի իր uպառնալից հռետորաբանությունը և uադրիչ գործողությունները․ ԱրաղչիՍալոնիկի սիմֆոնիկ նվագախմբի կողմից Խաչատրյանի դաշնամուրի կոնցերտի փայլուն կատարումը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինԱրմանը շատ լավ մակարդակ ունի, նրա հետ մարզվելը հիանալի է․ Խամզաթ Չիմաևը՝ Արման Ծառուկյանի մասինՄարուքյանը մեղադրում է Փաշինյանին՝ Ադրբեջանին արդարացնելու համար Իշխանությունն արժեզրկված է․ ինչո՞ւ է պետք փոխել սուպերվարչապետական համակարգը. Էդմոն ՄարուքյանԷլեկտրական ցանցերը զավթեցին Կարապետյանից որ ինչ անեն. հարցում Իջևանում Այս փուլում նպատակահարմար չենք համարում որևէ ընդդիմադիր ուժի քննադատությունը․ Մենուա Սողոմոնյան Սփյուռքի մեր հայրենակիցները դուրս են մղվում Հայաստանի կյանքից․ Ատոմ ՄխիթարյանՓափուկ բարձով՝ ցեղասպանություն. Հովհաննես ԻշխանյանԸստ Փաշինյանի, եթե քաղաքացին աղքատ է, դա իր խնդիրն է․ տեսանյութ Փաշինյանը միտումնավոր սրում է ՀԷՑ-ի շուրջ վեճըԱյս իշխանությունը գաղափարական փլուզման եզրին է․ Հրայր ԿամենդատյանԸստ այս վարչախմբի՝ ՀՀ տարածքը թուրքական է, մերը չէ․ Ավետիք ՉալաբյանԱրևմուտքն ամեն ինչ անելու է Փաշինյանի վերարտադրությունն ապահովելու համար Բաքուն սպառնում է շարունակել իր ջարդարարությունները Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Երևան չի գա Թոշակի բարձրացումը ընտրակաշա՞ռք. հարցում