Yerevan, 03.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Թուրքական շաբաթ. ամբողջ Թուրքիան հոսանքազրկվել էր, Ստամբուլը՝ հայտնվել ահաբեկչական գործողությունների կենտրոնում

International news

Ահաբեկչությունն անցնող շաբաթվա ընթացքում լարվածության մեջ պահեց ամբողջ Թուրքիան: Թուրք ծայրահեղականների կողմից մեկը մյուսի հետևից իրականացված գործողությունները օրեր շարունակ ոչ միայն թուրքական, այլև միջազգային լրատվամիջոցների առաջին էջերին էին: «Արմենպրես»-ը հետևել է անցնող շաբաթվա ընթացքում Թուրքիայում տեղի ունեցած անցուդարձին և ներկայացնում է ամենաուշագրավ իրադարձությունները:

Շաբաթվա սկզբում երկիրը ցնցվեց Ստամբուլի հանրապետական դատախազի պատանդ ընկնելու մասին լուրից. թուրքական ձախ արմատական խմբավորումը պատանդ վերցրեց 2013 թվականին Ստամբուլում փողոցային բողոքի ակցիաներում 15-ամյա անչափահաս Բերքին Էլվանի զոհվելու աղմկահարույց գործը քննած դատախազ Մեհմեթ Սելիմ Քիրազին: Խմբավորման անդամների պահանջը մեկն էր՝ բացահայտել Էլվանին սպանած ոստիկանին և համապատասխան պատիժ նշանակել: Շուրջ 9 ժամ տևած պատանդառության ընթացքում ոստիկանության հետ բանակցություները դրական արդյունք չտվեցին. թուրքական իրավապահ մարմինները իրականացրեցին հատուկ գործողություն, որի հետևանքով սպանվեցին ծայրահեղական խմբավորման ներկայացուցիչները, իսկ դատախազը երեք տեղից ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվեց հիվանդանոց, որտեղ, սակայն, նրա կյանքը փրկել չհաջողվեց:

Նույն օրը՝ ապրիլի 1-ին Ստամբուլի Քարթալ արվարձանում զինված հարձակում տեղի ունեցավ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) շտաբի գրասենյակի վրա, որի ընթացքում զինված երկու անձ ներխուժել էին AKP-ի շտաբ, բոլոր աշխատակիցներին ստիպել էին դուրս գալ շենքից, հետո բարձրացել 7 հարկանի շենքի վերջին հարկ, ջարդել լուսամուտներից մեկը և կախել թրի պատկերով թուրքական դրոշ: Ոստիկաններին, սակայն, հաջողվել էր չեզոքացնել հանցագործներին:

Այսքանով, սակայն, Ստամբուլի ահաբեկչական դեպքերը չավարտվեցին: Նոր զոհեր գրանցվեցին Ստամբուլի անվտանգության վարչության շենքի վրա երկու անհայտ անձի զինված հարձակման հետևանքով: Ոստիկանության և զինված անձանց միջև կրակահերթի հետևանքով հարձակվողներից մեկը սպանվել էր, իսկ մեկ ոստիկան՝ վիրավորվել: Սպանված հարձակվողը կին-մահապարտ էր, ում վրա ամրացված պայթուցիկները հատուկ ջոկատայինների կողմից չեզոքացվել էին:

Թուրքիայի 81 նահանգներից 79-ը մարտի 31-ին ամբողջությամբ հոսանքազրկվեց: Կատարվածը գնահատվեց որպես 1999 թվականի երկրաշարժից հետո էլեկտրամատակարարման ամենամասշտաբային խափանում: Հոսանքազրկման հետևանքով Թուրքիայում դադարեցրվել էր մետրոների, տրամվայների երթևեկությունը: Հայտնի է, որ շատ քաղաքացիներ մնացել էին մետրոյում փակված: Էլեկտրականության բացակայության պայմաններում լուսացույցները ևս դադարել էին աշխատել, ինչը մեծ խցանումներ է առաջացրել խոշոր քաղաքներում: Հոսանկքազրկմա ն հետևանքով երկիրը մեկ ժամվա ընթացքում ունեցել էր 100 մլն ԱՄՆ դոլարի կորուստ:

Այս շաբաթ ևս թուրք-իրանական հարաբերություններում առկա լարվածությունն զգացնել տվեց: Հայտնի դարձավ, որ Իրանի ԱԳՆ էր հրավիրվել Թեհրանում Թուրքիայի դեսպանը՝ պարզաբանումներ տալու՝ կապված Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից հնչեցված քննատական հայտարարությունների հետ՝ ուղղված Իրանի հասցեին:

Պոլսահայ մտավորական Սևան Նիշանյանի գործով ևս տեղի ունեցան նոր զարգացումներ: Թուրքիայի Սահմանադրական դատարանը մերժեց «Մշակութային և բնական արժեքների պահպանության մասին» օրենքի հիման վրա հարուցված քրեական գործի հետ կապված՝ պոլսահայ հայտնի գրող և հասարակական գործիչ Սևան Նիշանյանի բողոքը: Ի պատասխան Սահմանադրական դատարանի կայացրած որոշման՝ Նիշանյանի փաստաբանը հայտարարեց, որ իրենք գործը տեղափոխում են Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Ամփոփեց Արաքս Կասյանը

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank