Երևան, 03.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Այսօրվանից՝ նոր խորհրդարան, նոր պատգամավորներ, քաղաքական ուժերի նոր հարաբերակցություն, և Հայաստանի համար՝ նոր սպառնալիքներ. Արտակ Զաքարյան ՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան Ցարերի կեցավայր, որ «ականատես է եղել» պատմական մի շարք կարևորագույն իրադարձությունների. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 օգոստոսի). Երևանում շահագործման է հանձնվել հերթական տրանսպորտային հանգույցը. «Փաստ» Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ» Մարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ» Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ» «Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ» Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ» Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ»


Երկրորդ բուժմիավորումը գրեթե մեկ դար առողջություն է պարգևում մեր քաղաքացիներին (լուսանկարներ)

Հասարակություն

Երկրորդ բուժմիավորումը Հայաստանի խոշոր բժշկական կենտրոններից մեկն է, որն արդեն 96 տարի է, ինչ սպասարկում է քաղաքացիներին: Տասնամյակներ շարունակ այստեղ վերապատրաստվում են Երևանի պետական բժշկական համալսարանի, ինչպես նաև Երևանի բժշկական ուսումնարանների ուսանողներն ու դասախոսական կազմը:

Հիվանդանոցը Երևանի Մխ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսումնական բազաներից է, ինչը հնարավորություն է տալիս հիվանդների ախտորոշման և բուժման կազմակերպման հարցում ակտիվ ներգրավել նաև նյարդաբանական և օտոլարինգոլոգիական ամբիոնների բարձր որակավորում ունեցող պրոֆեսորա-դասախոսական կազմը:

Բուժմիավորումը համալրված է բարձր որակավորում ունեցող կադրերով, ապահովված ժամանակակից բժշկական տեխնիկայով, ունի ախտորոշիչ և բուժական կաբինետների համալիր, որոնք ապահովում են ախտորոշիչ-բուժական գործընթացը բժշկական գիտության ժամանակակից մակարդակով:

Լուրեր.com-ը զրուցեց Երկրորդ բուժմիավորման Վիրաբուժության գծով փոխտնօրեն, Առաջին նյարդաբանական բաժանմունքի վարիչ Լյուդմիլա Միրաքյանի հետ:

- Տիկին Միրաքյան, կներկայացնե՞ք Երկրորդ բուժմիավորման կողմից մատուցվող ծառայությունները։

- Նախ պետք է ասեմ, որ մեր հիվանդանոցը գործում է շուրջ 96 տարի, ինչն արդեն իսկ խոսուն փաստ է ցանկացած բուժհաստատության համար: Մեր հիվանդանոցում մատուցվում է նյարդաբանական, օտոլարինգոլոգիական, վնասվածքաբանական, ախտորոշիչ, պլաստիկ և ռեկոնստրուկտիվ վիրաբուժական, ինչպես նաև թերապևտիկ ծառայություններ:

Ախտորոշիչ ծառայություններն իրականացնելու համար ունենք բարձրակարգ լաբորատորիաներ, որտեղ կատարվում են բոլոր տեսակի հետազոտություններ, ռենտգեն բաժանմունք (ռենտգենոսկոպիա, ֆլյուրոգրաֆիա), սրտագրական կաբինետ (ԷՍԳ), սոնոգրաֆիկ կաբինետ (ներքին օրգանների գերձայնային հետազոտություններ), օտո-նյարդաբանական կաբինետ, նյարդաակնաբանական կաբինետ, նյարդաֆիզիոլոգիական լաբորատորիա, դոպլերոգրաֆիայի կաբինետ, նյարդահոգեբանական լաբորատորիա, որը, ի դեպ, միակն է Հայաստանում, որը հետազոտում է մարդու բարձրագույն կեղևային ֆունկցիաները, հայտնաբերում դեմենցիայի (ինտելեկտի իջեցում) վաղ ձևերը և որոշում դրանց շտկման լուծումները: Կա նաև էնոսկոպիկ կաբինետ (ֆիբրոլարինգոսկոպիա, գաստրոդուոդենոսկոպիա) և աուդիոմետրիայի կաբինետ, որտեղ կիրառվում են լսողության ստուգման բոլոր հայտնի մեթոդները:

Նշեմ նաև, որ Երկրորդ բուժմիավորումն ունի նաև ֆիզիոթերապիայի և ռեաբիլիտացիայի, ինգալացիոն բաժանմունքներ, մանուալ թերապիա և ասեղնաբուժական ծառայություն։

-Ո՞ր բաժանմունք են առավել հաճախակի դիմում քաղաքացիները:

-Ավելի շատ դիմում են նյարդաբանական կենտրոն, ինչպես նաև կատարում պլաստիկ վիրահատություններ. մարդիկ ավելի հաճախ իրենց գումարները տրամադրում են պլաստիկ վիրահատություններին, քան առողջությանը:

-Որտե՞ղ են վերապատրաստվում Երկրորդ բուժմիավորման մասնագետները:

- Մեզ մոտ աշխատում են պատկառելի մասնագիտական փորձ և հեղինակություն ունեցող մասնագետներ, սակայն եթե վերապատրաստման անհրաժեշտություն է լինում, ապա՝ Երևանի պետական բժշկական համալսարանում։ Ճիշտ է՝ բժիշկների վերապատրաստումը, սարքավորումներ ունենալը շատ կարևոր է, բայց առավել կարևոր է, երբ բժիշկների «գլուխն» աշխատում է, իսկ մեր հիվանդանոցի «ձեռքերն ու մատներն» աշխատում են:

-Ո՞ր բուժհաստատությունների հետ եք համագործակցում:

-Համագործակցում ենք Հայաստանի բազմապրոֆիլ հիվանդանոցների, պոլիկլինիկաների, ծննդատների հետ:

-Մատչելի՞ են արդյոք ձեր հիվանդանոցի ծառայությունները:

-Հաշվի առնելով մեր քաղաքացիներից շատերի սոցիալական վիճակը՝ պետպատվերներ շատ են լինում: Ունենք նաև զորակոչիկներ, որոնք նույնպես հետազոտվում կամ բուժման կուրս են անցնում պետպատվերի շրջանակում:

Մարդիկ մեզ են դիմում այն ժամանակ, երբ հիվանդությունն արդեն զարգացման փուլում է լինում, ոչ թե այն ժամանակ, երբ այն նոր–նոր է գլուխ բարձրացնում։ Այսինքն՝ քանի խնդիրը կյանքին վտանգ չի սպառնում, նրանք չեն դիմում. բարդություններն ավելի շատ են լինում, քան եթե ժամանակին դիմեին:

Այսպիսի մի ասացվածք կա՝ «Հայը բուժվում է հիվանդությունը սկսվելուց տասը տարի հետո, հրեան՝ հիվանդությունն սկսվելուց տասը տարի առաջ»:

Պարտքի մասին մարդիկ երկար չեն մտածում. Մենուա ՍողոմոնյանՊայքարը արժանապատվության և արդարության համար երբեք ապարդյուն չի անցնում. Հրայր ԿամենդատյանՄի մարդ, որը չունի անձնական ընկեր, չի կարող բարեկամական հարաբերություններ ունենալ որևէ երկրի հետ․ Արշակ ԿարապետյանԱզգային ժողովի առաջին նիստից հետո այցելեցինք Մայր Աթոռ և ստացանք Վեհափառի օրհնությունը Յունիբանկի մոբայլ հավելվածում հնարավոր է գրանցվել նաև imID-ի միջոցով 9-րդ գումարման Ազգային ժողովը լեգիտիմության լրջագույն խնդիր ունի. Հանրային Դաշինք Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց՝ ի հիշատակ հայրենիքի պաշտպանության համար զոհվածների Արամ Վարդևանյանը նիստը նախագահողից պարզաբանում պահանջեց Վեհափառի բացակայության վերաբերյալ Տիբեթում արևային էլեկտրակայանները անսպասելիորեն ազդել են տեղի բնակիչների և շրջակա միջավայրի վրա Այսօրվանից՝ նոր խորհրդարան, նոր պատգամավորներ, քաղաքական ուժերի նոր հարաբերակցություն, և Հայաստանի համար՝ նոր սպառնալիքներ. Արտակ Զաքարյան Հունաստանում տզի խայթոցի հետևանքով կինը 42 օր մնացել է կոմայի մեջՄալաթիա-Սեբաստիայում ապօրինի առևտրի դեմ միջոցառումների ընթացքում շուրջ 8 տոննա ապրանք է առգրավվելԻսպանիան Սեուտայի սահմանի մոտ տեղադրել է լողացող պատնեշ՝ ապօրինի մուտքը կանխելու համարԿիևում ռուսական հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 33-ի, զոհվել է 9 մարդ«Նոա»․ Մտահոգիչ է, որ Հայաստանի Պրեմիեր լիգան մինչ օրս չունի տիտղոսային հովանավորԵրեկ բավականին թեժ բանավեճ ստացվեց մի շարք հանրային գործիչների հետ. Աննա ԿոստանյանԵրբ բյուջեն դատարկվում է, թիրախում հայտնվում է մասնավոր սեփականությունը. Հրայր ԿամենդատյանՊատերազմը և եղանակային պայմանները սպառնում են համաշխարհային գների աճին. Bloomberg«Գանձասար»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը դադարեցվել է հոսանքազրկման պատճառովԻսրայելի բանակը հարվածել է Գազայում ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստներինՄոսկվայի ռեստորաններից մեկում պայթյուն է եղել.կա երեք զոհԿոտայքի մարզում բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԱրտակարգ դեպք Երևանում․ Սիսակյան փողոցում վերելակը 8-րդ հարկից ընկել է հորանը․ կան վիրավորներՀայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվելԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան ԱբրահամյանըՈւԵՖԱ-ն Ինֆանտինոյին կոչ է արել հրաժարական տալԱՄՆ-ը Իրանում գտնվող կառույցին հարվածել է գրեթե մեկ տոննա քաշով ռումբովՊակիստանում ձնահոսքի հետևանքով զոհվել է Նեպալցի ռեկորդակիր լեռնագնացը«Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԻտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 26-իԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է դաշնակահար կնոջ դի․ նախաձեռվել է քրեական վարույթՓրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուրԱվետիք Չալաբյանը լքել է "McKinsey" ընկերությունն ու վերադարձել Հայաստան՝ նվիրվելով հայ ժողովրդին և մեր երկրին Մենք Նժդեհի ժառանգներն ենք, և մեր պայքարը հայ մնալու, ազատ լինելու համար է. Մենուա ՍողոմոնյանԵվրոպայի մեր գործընկերները Արցախի հարցում համակարծիք են «ՀայաՔվեի» դիրքորոշման հետ. Արմեն ՄանվելյանՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան Հնարավոր չէ մեր օրերում պատկերացնել, որ գործատուները իրենց պետական վճարումները պատշաճ չեն կատարում. Հրայր ԿամենդատյանԳյուղերում մոտ 2300 ուսուցիչ կորցնելու է աշխատանքը, եթե փակվեն դպրոցները. Ատոմ ՄխիթարյանԳնա՛ Նիկոլ, որ այլևս զոհեր չունենանք. դու մահ ես սփռում ողջ Հայաստանում. Արամ ՊետրոսյանԸնտրացուցակների վերլուծություն․ մարզային քվեներ, ԵԱՏՄ խնդիրներ և Արևմուտք-ՌԴ բախումԱզատություն Ավետիք Չալաբյանին, ազատություն քաղաքական ու խղճի բոլոր բանտարկյալներին Երևանում և Բաքվում. Մենուա ՍողոմոնյանՏորֆային տարածքներում արևային վահանակները կօգնեն վերականգնել թռչունների պոպուլյացիաները Ցարերի կեցավայր, որ «ականատես է եղել» պատմական մի շարք կարևորագույն իրադարձությունների. «Փաստ»Մեր հայրենակիցներին Հայաստան վերադարձի համար պետք է առաջարկենք շատ լավ պայմաններ. Արսեն ԳրիգորյանԽոսքից` գործ. հանքարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտները գործակցելու մեծ ներուժ ունեն. տեսանյութՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 օգոստոսի). Երևանում շահագործման է հանձնվել հերթական տրանսպորտային հանգույցը. «Փաստ»Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ»Երևանի քաղաքապետարան, հրապարակային հնչեցրեք, ի՞նչ հիմքով եք այդ գույքը վերցրել «Մուլտի Ուելնես Կենտրոնից»Փաշինյանը պատրաստ է ամեն քայլի՝ միայն թե մնա իշխանության․ Ավետիք ՉալաբյանՄարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ»