Երևան, 03.Մայիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Մեր պայքարը Մեծ Հայքի արժեհամակարգի վերածնունդն է` միասնություն, ուժ և ամուր պետականություն. «Համահայկական ճակատ»Շարժում 3-ը փոփոխության թիվն է. «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյան Շիրակի մարզում՝ Սառնաղբյուրից մինչև Գյումրի, մարդկանց հետ հանդիպումները լի էին անկեղծությամբ, պարզ ու բաց խոսակցություններով. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ազատությունը չի կարող լիարժեք լինել, երբ այն ուղեկցվում է վախnվ, ճնշմամբ և անվստահությամբ․ Նաիրի Սարգսյանի ուղերձը՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ Մեկնարկել է կամավորների հերթագրումը՝ Հատիսի գագաթին վեր խոյացող Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությանը մասնակցելու համար ՈւՂԻՂ. Կուսակցություններն ի՞նչ համարների ներքո կլինեն քվեաթերթիկում. վիճակահանությունը սկսված է Հայաստանը պետք է դադարեցնի երկու լարի վրա խաղալու իր քաղաքականությունը, կանգնի Ռուսաստանի կողքին և թույլ չտա, որպեսզի Արևմուտքը քանդի մեր տարածաշրջանի անվտանգության ճարտարապետությունը․ Մհեր Ավետիսյան Աֆրիկայի արևային էներգիայի բումը խթանվում է էժան չինական վահանակներով, սակայն այդ դարաշրջանն ավարտվում է Չնայած առատ տեղումներին՝ Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա համեմատ ցածր է 17 սմ-ով Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ


Մոսկվայում կայացել է «Հիշում եմ և պահանջում» խորագրով հուշ-երեկո

Միջազգային

Մոսկվայի Երաժշտության միջազգային տան «Սվետլանովսկի» դահլիճում կայացել է «Հիշում եմ և պահանջում» խորագրով հուշ-երեկո` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառումը տեղի ունեցավ ՌԴ-ու մ ՀՀ դեսպանության աջակցությամբ և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող համառուսաստանյան հանձնաժողովի ու «Հայ-ռուսական համագործակցություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ:

Միջոցառմանը մասնակցել են Ռուսաստանի պետական, քաղաքական, մշակութային և հասարակական բնագավառների անվանի ներկայացուցիչներ, ՌԴ Դաշնային խորհրդի անդամներ և ՌԴ Պետական Դումայի պատգամավորներ, դեսպաններ, միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների ղեկավարներ, դիվանագետներ, Ռուսաստանի հայ համայնքի հայտնի գործիչներ, լրագրողներ:

Հուշ երեկոն մեկնարկել է Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի աղոթքով` ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի:

Բացման խոսքով հանդես է եկել ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, ով իր խոսքում նշել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը հանդիսանում է Ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացում նոր և առավել նպատակային սկիզբ: «Ելնելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հանդեպ ունեցած իր պարտքից և պատասխանատվության զգացումից` հայ ժողովուրդը հետագայում ևս կշարունակի արդարության վերհաստատմանն ուղղված իր համառ պայքարը, քանի որ միայն համընդհանուր ճանաչումը, դատապարտումը և ապաշխարումը կարող են հնարավորություն ստեղծել` վերացնելու ցանկացած նմանատիպ ոճրագործության հետևանքները», - նշել է դեսպան Եսայանը:

Միջոցառմանը ելույթով հանդես է եկել ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Հերմինե Նաղդալյանը, ով ներկաներին ուղղված իր խոսքում ներկայացրել է 1915թ.-ին Օսմանյան կայսերությունում հայ ժողովրդի հանդեպ իրագործված Ցեղասպանության վերաբերյալ անժխտելի պատմական փաստեր` ընդգծելով մեր ժամանակներում մարդկության հանդեպ իրականացվող ոճրագործությունների դեմ պայքարում միջազգային հանրության համախմբման կարևորությունը: «Ցեղասպանության կանխարգելումն այն նպա տակն է, որին պետք է ձգտի ողջ միջազգային հանրությունը: Մենք, որպես ցեղասպանություն վերապրած ժողովրդի սերունդ, զգում ենք առանձնահատուկ պատասխանատվություն ցեղասպանությունների ճանաչման և կանխարգելման միջազգային պայքարում, Ցեղասպանությունը վերապրած ժողովուրդների իրավունքների վերականգնման և պատմական արդարության վերհաստատման հարցերում», - ընդգծել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը:

Միջոցառմանը մասնակցող ՌԴ Պետական Դումայի նախագահի տեղակալ Նիկոլայ Լևիչևն իր ելույթում նշել է, որ նման ոճրագործությունները չունեն ժամանակավրեպության խնդիր, և դրանք անջնջելի են մարդկության պատմության էջերից: «Ցեղասպանությունը ոչ միայն ժողովրդի, նրա ավանդույթների և հավատքի հանդեպ հանցագործություն է: Այն հանդիսանում է ոճրագործություն ապագայի հանդեպ և, առհասարակ, ուղղված է քաղաքակրթության զարգացման դեմ: Այսօր մենք իրավունք չունենք մոռանալու այս ոճրագործությունը, քանզի Ցեղասպանության փաստերի քողարկումը դռներ է բացում այլ բռնությունների իրագործման համար», - ընդգծել է Նիկոլայ Լևիչևը: ՌԴ Պետական Դումայի նախագահի տեղակալը համոզմունք է հայտնել, որ ժամանակակից աշխարհում անհրաժեշտ է մշակել վարակի նման տարածվող բռնության աղբյուրների դեմ անձեռնմխելիության մեխանիզմ` ներգրավվելով եվրասիական տարածքի բոլոր գործուն կառույցներն՝ ինչպես պետական, այնպես էլ քաղաքացիական հասարակության մակարդակներում:

Հուշ երեկոն շարունակվել է Մոսկվայի` Սերգեյ Փարաջանովի անվան թատրոնի կողմից բեմադրված «Արմենիադա» երաժշտական դրամատիկ բեմադրությամբ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Մեր պայքարը Մեծ Հայքի արժեհամակարգի վերածնունդն է` միասնություն, ուժ և ամուր պետականություն. «Համահայկական ճակատ»Շարժում Իրանը սկսել է կրճատել նավթի արդյունահանումը՝ ԱՄՆ-ի կողմից շրջափակման պատճառով․ BloombergՀորոսկոպ. ի՞նչն է խանգարում Կենդանակերպի նշաններին իրենց երազանքների ճանապարհին3-ը փոփոխության թիվն է. «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ ԿարապետյանՇիրակի մարզում՝ Սառնաղբյուրից մինչև Գյումրի, մարդկանց հետ հանդիպումները լի էին անկեղծությամբ, պարզ ու բաց խոսակցություններով. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) 21-ամյա Ռոբերտ Մ.-ն տեղում մահացել էԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով Իրանում զnհվել է 4,000 խաղաղ բնակիչ. Խամենեիի ներկայացուցիչ«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՏիգրան Բարսեղյանի հաղթական գոլը 8-րդ անընդմեջ չեմպիոնությունը պարգևեց «Սլովանին»Ավտովթար Սևան-Մարտունի ավտոճանապարհինԱզատությունը չի կարող լիարժեք լինել, երբ այն ուղեկցվում է վախnվ, ճնշմամբ և անվստահությամբ․ Նաիրի Սարգսյանի ուղերձը՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ Մեկնարկել է կամավորների հերթագրումը՝ Հատիսի գագաթին վեր խոյացող Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությանը մասնակցելու համարՈւՂԻՂ. Կուսակցություններն ի՞նչ համարների ներքո կլինեն քվեաթերթիկում. վիճակահանությունը սկսված էՀայաստանը պետք է դադարեցնի երկու լարի վրա խաղալու իր քաղաքականությունը, կանգնի Ռուսաստանի կողքին և թույլ չտա, որպեսզի Արևմուտքը քանդի մեր տարածաշրջանի անվտանգության ճարտարապետությունը․ Մհեր ԱվետիսյանԱֆրիկայի արևային էներգիայի բումը խթանվում է էժան չինական վահանակներով, սակայն այդ դարաշրջանն ավարտվում էԼենինգրադի մարզում հինգ տոպրակի մեջ անդամահատված մարմին են հայտնաբերելՊաշտոնապես հաստատվեց. Զելենսկին վաղը գալիս է ՀայաստանRange Rover SV Ultra 2027. Ուլտրա-լյուքս ամենագնաց, որը հասանելի է միայն հրավերով Զելենսկին Թուրքիայում Ռուսաստանի հետ բանակցություններ է նախապատրաստում՝ ԱՄՆ դերի նվազման ֆոնին․ PoliticoԻրանն աշխարհում միակ երկիրն է, որտեղ ոչ ոք չի ուզում առաջնորդ լինել․ Թրամփ Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի համար լրտեսություն անելու մեջ մեղադրվող երկու տղամարդուՎիրաբույժը բացահայտել է, թե ինչ պլաստիկ վիրահատություններ կարող է կատարած լինել Ալլա ՊուգաչովանՌուսաստանը փորձում է ճնշել Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը զանգվածային հшրձակումներով․ ԶելենսկիԱրտաշատի խճուղում բшխվել են «Suzuki»-ն և «Mercedes»-ը․ կան վիրшվորներ Թրամփը պլանավորում է Իրանի հետ հակամшրտության ավարտից հետո նավատորմ ուղարկել Կուբա Հայաստանում մարդասիրության ճգնաժամ է․ Արամ ՎարդևանյանԻրանը պատրաստ է դիվանագիտական միջոցառումներ սկսել, եթե ԱՄՆ-ն փոխի իր uպառնալից հռետորաբանությունը և uադրիչ գործողությունները․ ԱրաղչիՍալոնիկի սիմֆոնիկ նվագախմբի կողմից Խաչատրյանի դաշնամուրի կոնցերտի փայլուն կատարումը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինԱրմանը շատ լավ մակարդակ ունի, նրա հետ մարզվելը հիանալի է․ Խամզաթ Չիմաևը՝ Արման Ծառուկյանի մասինՄարուքյանը մեղադրում է Փաշինյանին՝ Ադրբեջանին արդարացնելու համար Իշխանությունն արժեզրկված է․ ինչո՞ւ է պետք փոխել սուպերվարչապետական համակարգը. Էդմոն ՄարուքյանԷլեկտրական ցանցերը զավթեցին Կարապետյանից որ ինչ անեն. հարցում Իջևանում Այս փուլում նպատակահարմար չենք համարում որևէ ընդդիմադիր ուժի քննադատությունը․ Մենուա Սողոմոնյան Սփյուռքի մեր հայրենակիցները դուրս են մղվում Հայաստանի կյանքից․ Ատոմ ՄխիթարյանՓափուկ բարձով՝ ցեղասպանություն. Հովհաննես ԻշխանյանԸստ Փաշինյանի, եթե քաղաքացին աղքատ է, դա իր խնդիրն է․ տեսանյութ Փաշինյանը միտումնավոր սրում է ՀԷՑ-ի շուրջ վեճըԱյս իշխանությունը գաղափարական փլուզման եզրին է․ Հրայր ԿամենդատյանԸստ այս վարչախմբի՝ ՀՀ տարածքը թուրքական է, մերը չէ․ Ավետիք ՉալաբյանԱրևմուտքն ամեն ինչ անելու է Փաշինյանի վերարտադրությունն ապահովելու համար Բաքուն սպառնում է շարունակել իր ջարդարարությունները Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Երևան չի գա Թոշակի բարձրացումը ընտրակաշա՞ռք. հարցում Թալինում համայնքապետը, որը նաեւ ՔՊ-ի տարածքային խորհրդի նախագահն է, 30.000-100.000 դրամ «օգնություն» է բաժանել. ՔՊ-ն բացահայտ ընտրողներին կաշառո՞ւմ է Փաշինյանի՝ 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու ծրագրի ֆոնին, հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ նոր համախմբում է ձևավորվում. տեսանյութՍևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Toyota»-ն և «Mitsubishi»-ն Ի՞նչ կասեք Փաշինյանին, եթե հանդիպեք, կամ ձեր դիմաց դուրս գա․ հարցում Աբովյանում Հայկական E-auto-ն Hongqi-ի համաշխարհային ֆորումում էր․ փորձի փոխանակում՝ հօգուտ հայ վարորդների Ղազախստանը քննարկում է համագործակցությունը Firebird AI-ի և NVIDIA-ի հետԻնչի՞ է նյարդային Փաշինյանը. հիշու՞մ եք մետրոյում նրա խոսելաձևը արցախցի կնոջ հետ և ոչ միայն. հարցում