Yerevan, 03.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Մոսկվայում կայացել է «Հիշում եմ և պահանջում» խորագրով հուշ-երեկո

International news

Մոսկվայի Երաժշտության միջազգային տան «Սվետլանովսկի» դահլիճում կայացել է «Հիշում եմ և պահանջում» խորագրով հուշ-երեկո` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառումը տեղի ունեցավ ՌԴ-ու մ ՀՀ դեսպանության աջակցությամբ և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող համառուսաստանյան հանձնաժողովի ու «Հայ-ռուսական համագործակցություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ:

Միջոցառմանը մասնակցել են Ռուսաստանի պետական, քաղաքական, մշակութային և հասարակական բնագավառների անվանի ներկայացուցիչներ, ՌԴ Դաշնային խորհրդի անդամներ և ՌԴ Պետական Դումայի պատգամավորներ, դեսպաններ, միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների ղեկավարներ, դիվանագետներ, Ռուսաստանի հայ համայնքի հայտնի գործիչներ, լրագրողներ:

Հուշ երեկոն մեկնարկել է Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի աղոթքով` ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի:

Բացման խոսքով հանդես է եկել ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, ով իր խոսքում նշել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը հանդիսանում է Ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացում նոր և առավել նպատակային սկիզբ: «Ելնելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հանդեպ ունեցած իր պարտքից և պատասխանատվության զգացումից` հայ ժողովուրդը հետագայում ևս կշարունակի արդարության վերհաստատմանն ուղղված իր համառ պայքարը, քանի որ միայն համընդհանուր ճանաչումը, դատապարտումը և ապաշխարումը կարող են հնարավորություն ստեղծել` վերացնելու ցանկացած նմանատիպ ոճրագործության հետևանքները», - նշել է դեսպան Եսայանը:

Միջոցառմանը ելույթով հանդես է եկել ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Հերմինե Նաղդալյանը, ով ներկաներին ուղղված իր խոսքում ներկայացրել է 1915թ.-ին Օսմանյան կայսերությունում հայ ժողովրդի հանդեպ իրագործված Ցեղասպանության վերաբերյալ անժխտելի պատմական փաստեր` ընդգծելով մեր ժամանակներում մարդկության հանդեպ իրականացվող ոճրագործությունների դեմ պայքարում միջազգային հանրության համախմբման կարևորությունը: «Ցեղասպանության կանխարգելումն այն նպա տակն է, որին պետք է ձգտի ողջ միջազգային հանրությունը: Մենք, որպես ցեղասպանություն վերապրած ժողովրդի սերունդ, զգում ենք առանձնահատուկ պատասխանատվություն ցեղասպանությունների ճանաչման և կանխարգելման միջազգային պայքարում, Ցեղասպանությունը վերապրած ժողովուրդների իրավունքների վերականգնման և պատմական արդարության վերհաստատման հարցերում», - ընդգծել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը:

Միջոցառմանը մասնակցող ՌԴ Պետական Դումայի նախագահի տեղակալ Նիկոլայ Լևիչևն իր ելույթում նշել է, որ նման ոճրագործությունները չունեն ժամանակավրեպության խնդիր, և դրանք անջնջելի են մարդկության պատմության էջերից: «Ցեղասպանությունը ոչ միայն ժողովրդի, նրա ավանդույթների և հավատքի հանդեպ հանցագործություն է: Այն հանդիսանում է ոճրագործություն ապագայի հանդեպ և, առհասարակ, ուղղված է քաղաքակրթության զարգացման դեմ: Այսօր մենք իրավունք չունենք մոռանալու այս ոճրագործությունը, քանզի Ցեղասպանության փաստերի քողարկումը դռներ է բացում այլ բռնությունների իրագործման համար», - ընդգծել է Նիկոլայ Լևիչևը: ՌԴ Պետական Դումայի նախագահի տեղակալը համոզմունք է հայտնել, որ ժամանակակից աշխարհում անհրաժեշտ է մշակել վարակի նման տարածվող բռնության աղբյուրների դեմ անձեռնմխելիության մեխանիզմ` ներգրավվելով եվրասիական տարածքի բոլոր գործուն կառույցներն՝ ինչպես պետական, այնպես էլ քաղաքացիական հասարակության մակարդակներում:

Հուշ երեկոն շարունակվել է Մոսկվայի` Սերգեյ Փարաջանովի անվան թատրոնի կողմից բեմադրված «Արմենիադա» երաժշտական դրամատիկ բեմադրությամբ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank