Երևան, 03.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Այսօրվանից՝ նոր խորհրդարան, նոր պատգամավորներ, քաղաքական ուժերի նոր հարաբերակցություն, և Հայաստանի համար՝ նոր սպառնալիքներ. Արտակ Զաքարյան ՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան Ցարերի կեցավայր, որ «ականատես է եղել» պատմական մի շարք կարևորագույն իրադարձությունների. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 օգոստոսի). Երևանում շահագործման է հանձնվել հերթական տրանսպորտային հանգույցը. «Փաստ» Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ» Մարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ» Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ» «Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ» Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ» Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ»


Ցեղասպանության ճանաչման քաղաքական նշանակությունը մեծանում է ձնագնդի էֆեկտով. Արտակ Զաքարյան

Հասարակություն

ՀՀ դիվանագիտական կորպուսը ակտիվ շարունակում է աշխատել՝ համակարգելով նաև Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները, որոնք միավորելու են բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց համոզմունքների շրջանակներում պայքարում են և պայքարելու են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը նախևառաջ ունի տեղեկատվական շատ մեծ նշանակություն միջազգային բոլոր հարթակներում և գրեթե չկա մի պետություն, որտեղ հրապարակ ային քննարկված չլինի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը պատմական, քաղաքական և արժեքային տեսակետից: Այս մասին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: «Սրանում իր ակնհայտ մեծ դերակատարությունն են ունենում հայկական սփյուռքի բոլոր կազմակերպությունները, որոնք իրենց ծրագրերը համակարգված կերպով իրականացնում են, և սա ամբողջ տարվա ընթացքում ուղեկցելու է Ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացին: Դրանք հնարավորություն են ստեղծում պետական կառույցների, մասնավորապես քաղաքական կառույցների և խորհրդարանների ուշադրությունը հրավիրել Ցեղասպանության ճանաչման գործընթացին: Ինչպես գիտեք, նույնիսկ այն խորհրդարանները, որոնք արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, վերահաստատում են իրենց դիրքորոշումը Հայոց ցեղասպանության եղելության, դրա դատապարտելիության, ցեղասպանությունների կանխարգելման անհրաժեշտության վերաբերյալ, ինչպես նաև հայ-թուրքական հարաբա րերությունների կարգավորման անհրաժեշտության մասին»,- նշեց Զաքարյանը:

Նրա գնահատմամբ՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքական նշանակությունը ևս ձնագնդի էֆեկտով ավելի մեծանում է, որի լավագույն ցուցանիշը Թուրքիայի մոտեցումներն են: «Այդ հիստերիան, որն աստիճանաբար բարձրանում է պաշտոնական Անկարայում, խոսում է այն մասին, որ թուրքական իշխանություններն իրականում մեծ վտանգ են տեսնում այդ գործընթացի մեջ: Որովհետև խնդիրը և ուղղակի, և անուղղակի կերպով ազդում է Թուրքիայի ժխտողական քաղաքականության վրա: Այսինքն, Թուրքիան այս պարագայում մեծ մտավախություններ ունի, որ ժխտողական քաղաքականությունն արդեն չի ունենա նշանակություն: Եվ պատահական չէ, որ Թուրքիան արդեն իսկ Գալիպոլիին զուգահեռ նաև այլ գործողություններ է ձեռնարկում, որպեսզի կարողանա ահագնացնել հակահայկական լոբբին և Թուրքիայի կողմից երկկողմ շահերի ներկայացման և դրանց կարևորման գործընթացը, սակայն, 100 տարիների ընթացքում խնդիրը կրկին նույն հնչեղությամբ և էլ ավելի մեծ շեշտադրումներով համաշխարհային հանրության ուշադրության կենտրոն բերելով, հայ ժողովուրդը, հայկական կազմակերպությունները, Հայաստան պետությունը այս հարթակում ճիշտ շեշտադրումներ անելով՝ խնդիրը պահում է ոչ թե ավելի շատ քաղաքական կամ հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում, այլ բարոյական և արժեքային դաշտում, ինչն ավելի է գնահատվում: Եվ դրա ապացույցն էր այն, որ երեկ Եվրոպական խորհրդարանում բոլոր պատգամավորները, ովքեր ելույթ ունեցան, հայտնում էին իրենց համոզմունքը: Ոչ մեկի համար նորություն չէր խնդիրը, ոչ մեկի համար այն գաղտնիք էլ չէր, նրանցից ոչ մեկ չէր գտնվում հայկական քարոզչության ազդեցության տակ, նրանք ելույթ չէին ունենում որևէ մեկին լավություն անելու կամ հայ ժողովրդի աչքին լավ երևալու համար: Դա նրանց համոզմունքն էր: Եվրոպական խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող նոր բանաձևի ընդունումն էլ խոսում է այն մասին, որ Եվրախորհրդարանը զգայուն է այս խնդրի նկատմամբ»,- շեշտեց Զաքարյանը:

Արտակ Զաքարյանի խոսքով՝ Եվրոպական խորհրդարանի կողմից նման բանաձևի ընդունման վրա ազդեցություն է ունեցել նաև Հռոմի պապի պաշտոնական հայտարարությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Դրանում իր դրական դերակատարությունն են ունեցել նաև Թուրքիայի կողմից ոչ ադեկվատ գնահատականները և ջղաձգումները, անհիմն մեղադրանքները այն պետություններին և կառույցներին, որոնք Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրենց արդարացի դիրքորոշումն են արտահայտել: «Դրական ազդեցություն է ունեցել նաև այսպես կոչված Գալիպոլիի չհաջողված միջոցառումը: Գուցե, այդ միջոց առումը որևէ ուշադրություն իր վրա կհրավիրի, սակայն դրա քաղաքական նշանակությունը և դերակատարությունը՝ ստվերել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը և 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները, ակնհայտորեն չի հաջողվել»,- ընդծեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը:

Զաքարյանը վստահություն հայտնեց, որ Թուրքիան չի կարողանալու ստվերել Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը և միջազգային հարթակում այդ հարցում ազդեցիկ երևալու հնարավորություններ չունի: Նա շեշտեց, որ հայ ժողովուրդը Հայոց ցեղասպանության հարցում մեծ բարոյական աջակցություն է ստանում, իսկ խնդրի քաղաքական նշանակությունն անբեկանելի է. իսկ Ցեղասպանությունը ենթադրում է պատասխանատվություն, դատապարտում, իսկ ցեղասպանությունների ճանաչման համար պայքարը խիստ անհրաժեշտ է ողջ մարդկությանը՝ առաջին հերթին կանխարգելում ունենալու և հետագա ցեղասպանությունները բացառելու համար:

Մի մարդ, որը չունի անձնական ընկեր, չի կարող բարեկամական հարաբերություններ ունենալ որևէ երկրի հետ․ Արշակ ԿարապետյանԱզգային ժողովի առաջին նիստից հետո այցելեցինք Մայր Աթոռ և ստացանք Վեհափառի օրհնությունը Յունիբանկի մոբայլ հավելվածում հնարավոր է գրանցվել նաև imID-ի միջոցով 9-րդ գումարման Ազգային ժողովը լեգիտիմության լրջագույն խնդիր ունի. Հանրային Դաշինք Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց՝ ի հիշատակ հայրենիքի պաշտպանության համար զոհվածների Արամ Վարդևանյանը նիստը նախագահողից պարզաբանում պահանջեց Վեհափառի բացակայության վերաբերյալ Տիբեթում արևային էլեկտրակայանները անսպասելիորեն ազդել են տեղի բնակիչների և շրջակա միջավայրի վրա Այսօրվանից՝ նոր խորհրդարան, նոր պատգամավորներ, քաղաքական ուժերի նոր հարաբերակցություն, և Հայաստանի համար՝ նոր սպառնալիքներ. Արտակ Զաքարյան Հունաստանում տզի խայթոցի հետևանքով կինը 42 օր մնացել է կոմայի մեջՄալաթիա-Սեբաստիայում ապօրինի առևտրի դեմ միջոցառումների ընթացքում շուրջ 8 տոննա ապրանք է առգրավվելԻսպանիան Սեուտայի սահմանի մոտ տեղադրել է լողացող պատնեշ՝ ապօրինի մուտքը կանխելու համարԿիևում ռուսական հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 33-ի, զոհվել է 9 մարդ«Նոա»․ Մտահոգիչ է, որ Հայաստանի Պրեմիեր լիգան մինչ օրս չունի տիտղոսային հովանավորԵրեկ բավականին թեժ բանավեճ ստացվեց մի շարք հանրային գործիչների հետ. Աննա ԿոստանյանԵրբ բյուջեն դատարկվում է, թիրախում հայտնվում է մասնավոր սեփականությունը. Հրայր ԿամենդատյանՊատերազմը և եղանակային պայմանները սպառնում են համաշխարհային գների աճին. Bloomberg«Գանձասար»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը դադարեցվել է հոսանքազրկման պատճառովԻսրայելի բանակը հարվածել է Գազայում ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստներինՄոսկվայի ռեստորաններից մեկում պայթյուն է եղել.կա երեք զոհԿոտայքի մարզում բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԱրտակարգ դեպք Երևանում․ Սիսակյան փողոցում վերելակը 8-րդ հարկից ընկել է հորանը․ կան վիրավորներՀայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվելԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան ԱբրահամյանըՈւԵՖԱ-ն Ինֆանտինոյին կոչ է արել հրաժարական տալԱՄՆ-ը Իրանում գտնվող կառույցին հարվածել է գրեթե մեկ տոննա քաշով ռումբովՊակիստանում ձնահոսքի հետևանքով զոհվել է Նեպալցի ռեկորդակիր լեռնագնացը«Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԻտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 26-իԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է դաշնակահար կնոջ դի․ նախաձեռվել է քրեական վարույթՓրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուրԱվետիք Չալաբյանը լքել է "McKinsey" ընկերությունն ու վերադարձել Հայաստան՝ նվիրվելով հայ ժողովրդին և մեր երկրին Մենք Նժդեհի ժառանգներն ենք, և մեր պայքարը հայ մնալու, ազատ լինելու համար է. Մենուա ՍողոմոնյանԵվրոպայի մեր գործընկերները Արցախի հարցում համակարծիք են «ՀայաՔվեի» դիրքորոշման հետ. Արմեն ՄանվելյանՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան Հնարավոր չէ մեր օրերում պատկերացնել, որ գործատուները իրենց պետական վճարումները պատշաճ չեն կատարում. Հրայր ԿամենդատյանԳյուղերում մոտ 2300 ուսուցիչ կորցնելու է աշխատանքը, եթե փակվեն դպրոցները. Ատոմ ՄխիթարյանԳնա՛ Նիկոլ, որ այլևս զոհեր չունենանք. դու մահ ես սփռում ողջ Հայաստանում. Արամ ՊետրոսյանԸնտրացուցակների վերլուծություն․ մարզային քվեներ, ԵԱՏՄ խնդիրներ և Արևմուտք-ՌԴ բախումԱզատություն Ավետիք Չալաբյանին, ազատություն քաղաքական ու խղճի բոլոր բանտարկյալներին Երևանում և Բաքվում. Մենուա ՍողոմոնյանՏորֆային տարածքներում արևային վահանակները կօգնեն վերականգնել թռչունների պոպուլյացիաները Ցարերի կեցավայր, որ «ականատես է եղել» պատմական մի շարք կարևորագույն իրադարձությունների. «Փաստ»Մեր հայրենակիցներին Հայաստան վերադարձի համար պետք է առաջարկենք շատ լավ պայմաններ. Արսեն ԳրիգորյանԽոսքից` գործ. հանքարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտները գործակցելու մեծ ներուժ ունեն. տեսանյութՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 օգոստոսի). Երևանում շահագործման է հանձնվել հերթական տրանսպորտային հանգույցը. «Փաստ»Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ»Երևանի քաղաքապետարան, հրապարակային հնչեցրեք, ի՞նչ հիմքով եք այդ գույքը վերցրել «Մուլտի Ուելնես Կենտրոնից»Փաշինյանը պատրաստ է ամեն քայլի՝ միայն թե մնա իշխանության․ Ավետիք ՉալաբյանՄարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ»Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ»«Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ»