Երևան, 03.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Այսօրվանից՝ նոր խորհրդարան, նոր պատգամավորներ, քաղաքական ուժերի նոր հարաբերակցություն, և Հայաստանի համար՝ նոր սպառնալիքներ. Արտակ Զաքարյան ՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան Ցարերի կեցավայր, որ «ականատես է եղել» պատմական մի շարք կարևորագույն իրադարձությունների. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 օգոստոսի). Երևանում շահագործման է հանձնվել հերթական տրանսպորտային հանգույցը. «Փաստ» Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ» Մարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ» Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ» «Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ» Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ» Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ»


Ապրիլի 24-ին Ծիծենակաբերդ կայցելեն ավելի քան 60 երկրների եւ միջազգային կազմակերպությունների պատվիրակություններ

Հասարակություն

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին նվիրված գլխավոր միջոցառումների մեկնարկը կտրվի ապրիլի 21-ի երեկոյան` Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի վերակառուցված սրահի բացմամբ: ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների համակարգող Վիգեն Սարգսյանը թանգարան ի պատրաստվածությունը գնահատում է հարյուր տոկոսանոց: «Թանգարանն ամբողջությամբ ձեւափոխվել է, ցուցասրահի տարածքը եռապատկվել է, եւ գաղափարական առումով հետաքրքրական ցուցադրություն է ստացվել: Թանգարանով հպարտանալու առիթ ենք ունենալու, քանի որ այն հսկայական գործ է կատարում, ինչպես եղածը ցույց տալու եւ այնպես էլ նոր նյութեր ժողովելու առումով: Բացի լուսանկարներից եւ տեքստից, ցուցադրությունը պարունակում է ցուցանմուշներ, իրեր, վերապրածների առարկներ, որոնք ներկայացնում են հանցագործությունները` ողջ խորությամբ»,- ասաց Սարգսյանը:

Ապրիլի 22-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կմեկնարկի երկօրյա «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» գլոբալ հասարակական-քաղաքական համաժողով, որը նվիրված է Ցեղասպանությունների դեմ միջազգային պայքարին: «Շատ ներկայանալի կազմ է լինելու: Նախատեսվում է, որ համաժողովի երկրորդ օրը կլինեն խորհրդարանական ձեւաչափով քննարկումներ, որին կմասնակցեն տարբեր երկրների պատգամավորներ: Իսկ ապրիլի 22-ին հիմնականում կլինեն մասնագիտական քննարկումներ` իրավական եւ քաղաքական ասպեկտներով»,- ասաց Վիգեն Սարգսյանը:

Ապրիլի 23-ին Մայր աթոռ սուրբ Էջմիածնում կկայանա Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման կարգ: «Դա բացառիկ երեւույթ է, քանի որ հայ առաքելական եկեղեցին մի քանի դար չի կատարել սրբադասման կարգ եւ այն չափազանց կարեւոր նշանակություն ունի տարելիցի հոգեւոր եւ բարոյական հենքը ձեւավորորելու համար»,- ասաց Սարգսյանը` հավելելով, որ
միջոցառումը բաց է բոլոր ցանկացողների համար: Խորհուրդ է տրվում Էջմիածին այցելել հանրային տրասնպորտով:

«Սրբադասման կարգը կավարտվի երեկոյան 19:15-ին: Դա խորհրդանշական թիվ է եւ կազդարարվի համազգային լռության րոպեով, որը կընթանա զանգերի հարյուր ղողանջով: Այդ նախաձեռնությանը կմիանան նաեւ աշխարհի բազմաթիվ եկեղեցիներ. Բուենոս Այրեսի եկեղեցիներից մինչեւ Փարիզի Աստվածամոր տաճար կհամախմբվեն եւ կհիշատակեն զոհերին»:

Ապրիլի 24-ին ոգեկոչման արարողությունները կմեկնարկեն առավոտյան, երբ Հայաստան ժամանած ավելի քան վաթսուն երկրների եւ միջազգային պատվիրակությունների ղեկավարներ կայցելեն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, որից հետո կմեկնարկի ոգեկոչման գլխավոր արարողությունը, հետեւաբար խորհուրդ է տրվում Ծիծեռնակաբերդ հուշահամալիր այցելել ցերեկը ժամը 13:00-ից հետո: Նույն օրը երեկոյան կկայանա ավանդական ջահերով երթ, իսկ այցելություն հուշահամալիր կկայանա նաեւ ապրիլի 25-ին:

Ապրիլի 24-ին երեկոյան ութն անց տասնհինգ Հանրապետության հրապարակում կկայանա մեծ համերգ, որտեղ 43 երկրների ավելի քան 100 երաժիշտներ կկատարեն Հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները` այդ կերպ հարգանքի տուրք մատուցելով ցեղասպանության զոհերի հիշատակին եւ վերապրածներին:

Այս ընթացքում եւ ողջ տարվա ընթացքում կցուցադրվեն բազմաթիվ վավերագրական-գեղարվեստական ֆիլմեր: Մասնավորապես կկայանա «Հիշողության քարտեզ» վավերագրական ֆիլմի շնորհանդեսը, որը պատմում է օտարերկրյա միսիոներների աշխատանքի մասին: Ողջ տարվա ընթացքում տեղի կունենա «Քեզ հետ, Հայաստան» խորագրով նախաձեռնությունը, որը ենթադրում է, որ աշխարհահռչակ նվագախմբերն իրենց ելույթներից մեկը նվիրում են Հայոց ցեղասպանության հիշատակին: Նմանատիպ համերգներ կկայանան Բրյուսելում, Սանկտ Պետերբուրգում, Նյու Յորքում:

9-րդ գումարման Ազգային ժողովը լեգիտիմության լրջագույն խնդիր ունի. Հանրային Դաշինք Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց՝ ի հիշատակ հայրենիքի պաշտպանության համար զոհվածների Արամ Վարդևանյանը նիստը նախագահողից պարզաբանում պահանջեց Վեհափառի բացակայության վերաբերյալ Տիբեթում արևային էլեկտրակայանները անսպասելիորեն ազդել են տեղի բնակիչների և շրջակա միջավայրի վրա Այսօրվանից՝ նոր խորհրդարան, նոր պատգամավորներ, քաղաքական ուժերի նոր հարաբերակցություն, և Հայաստանի համար՝ նոր սպառնալիքներ. Արտակ Զաքարյան Հունաստանում տզի խայթոցի հետևանքով կինը 42 օր մնացել է կոմայի մեջՄալաթիա-Սեբաստիայում ապօրինի առևտրի դեմ միջոցառումների ընթացքում շուրջ 8 տոննա ապրանք է առգրավվելԻսպանիան Սեուտայի սահմանի մոտ տեղադրել է լողացող պատնեշ՝ ապօրինի մուտքը կանխելու համարԿիևում ռուսական հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 33-ի, զոհվել է 9 մարդ«Նոա»․ Մտահոգիչ է, որ Հայաստանի Պրեմիեր լիգան մինչ օրս չունի տիտղոսային հովանավորԵրեկ բավականին թեժ բանավեճ ստացվեց մի շարք հանրային գործիչների հետ. Աննա ԿոստանյանԵրբ բյուջեն դատարկվում է, թիրախում հայտնվում է մասնավոր սեփականությունը. Հրայր ԿամենդատյանՊատերազմը և եղանակային պայմանները սպառնում են համաշխարհային գների աճին. Bloomberg«Գանձասար»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը դադարեցվել է հոսանքազրկման պատճառովԻսրայելի բանակը հարվածել է Գազայում ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստներինՄոսկվայի ռեստորաններից մեկում պայթյուն է եղել.կա երեք զոհԿոտայքի մարզում բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԱրտակարգ դեպք Երևանում․ Սիսակյան փողոցում վերելակը 8-րդ հարկից ընկել է հորանը․ կան վիրավորներՀայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվելԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան ԱբրահամյանըՈւԵՖԱ-ն Ինֆանտինոյին կոչ է արել հրաժարական տալԱՄՆ-ը Իրանում գտնվող կառույցին հարվածել է գրեթե մեկ տոննա քաշով ռումբովՊակիստանում ձնահոսքի հետևանքով զոհվել է Նեպալցի ռեկորդակիր լեռնագնացը«Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԻտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 26-իԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է դաշնակահար կնոջ դի․ նախաձեռվել է քրեական վարույթՓրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուրԱվետիք Չալաբյանը լքել է "McKinsey" ընկերությունն ու վերադարձել Հայաստան՝ նվիրվելով հայ ժողովրդին և մեր երկրին Մենք Նժդեհի ժառանգներն ենք, և մեր պայքարը հայ մնալու, ազատ լինելու համար է. Մենուա ՍողոմոնյանԵվրոպայի մեր գործընկերները Արցախի հարցում համակարծիք են «ՀայաՔվեի» դիրքորոշման հետ. Արմեն ՄանվելյանՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան Հնարավոր չէ մեր օրերում պատկերացնել, որ գործատուները իրենց պետական վճարումները պատշաճ չեն կատարում. Հրայր ԿամենդատյանԳյուղերում մոտ 2300 ուսուցիչ կորցնելու է աշխատանքը, եթե փակվեն դպրոցները. Ատոմ ՄխիթարյանԳնա՛ Նիկոլ, որ այլևս զոհեր չունենանք. դու մահ ես սփռում ողջ Հայաստանում. Արամ ՊետրոսյանԸնտրացուցակների վերլուծություն․ մարզային քվեներ, ԵԱՏՄ խնդիրներ և Արևմուտք-ՌԴ բախումԱզատություն Ավետիք Չալաբյանին, ազատություն քաղաքական ու խղճի բոլոր բանտարկյալներին Երևանում և Բաքվում. Մենուա ՍողոմոնյանՏորֆային տարածքներում արևային վահանակները կօգնեն վերականգնել թռչունների պոպուլյացիաները Ցարերի կեցավայր, որ «ականատես է եղել» պատմական մի շարք կարևորագույն իրադարձությունների. «Փաստ»Մեր հայրենակիցներին Հայաստան վերադարձի համար պետք է առաջարկենք շատ լավ պայմաններ. Արսեն ԳրիգորյանԽոսքից` գործ. հանքարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտները գործակցելու մեծ ներուժ ունեն. տեսանյութՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 օգոստոսի). Երևանում շահագործման է հանձնվել հերթական տրանսպորտային հանգույցը. «Փաստ»Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ»Երևանի քաղաքապետարան, հրապարակային հնչեցրեք, ի՞նչ հիմքով եք այդ գույքը վերցրել «Մուլտի Ուելնես Կենտրոնից»Փաշինյանը պատրաստ է ամեն քայլի՝ միայն թե մնա իշխանության․ Ավետիք ՉալաբյանՄարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ»Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ»«Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ»Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ»Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ»«Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ»