Երևան, 06.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր Կամենդատյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան Հայաստանը երկու բևեռների արանքում․ Փաշինյան-Պուտին հանդիպման իրական վտանգները Իտալական գաստրոնոմիական մշակույթի ևս մեկ օրինակ՝ կիտրոնի լիկյոր. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Պայթյուն դեսպանատան մոտ, յոթնօրյա պատերազմ 2 միլիոն զինվորի մասնակցությամբ. «Փաստ» Բոլորը հասկանում են, որ նա ոչնչացնում է Հայաստանը. «Փաստ» «Մա՛մ, տղեդ փախչող տղա չի, ես կզոհվեմ, բայց չեմ փախչի». կամավոր Հրանտ Ջավադյանն անմահացել է հոկտեմբերի 23-ին Մարտունիում.«Փաստ» «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»


20-րդ դարի ամենասարսափելի 13-ը կամ հաբեշական արմատներով «սև» Ստալինը

Բլոգ

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Մենգիստու Հայլե Մարիամ-եթովպիացի պետական քաղաքական գործիչ, 1977-87 թվականներին Եթովպիայի ժամանակավոր ռազմական ադմինիստրատիվ խորհրդի նախագահ, 1977-91 թվականներին Եթովպիայի նախագահ, Եթովպիայի Խորհրդարանի նախագահ, 1987-91 թվականին Եթովպիայի Աշխատավորական կուսակցության գլխավոր քարտուղար: Կարլ Մարքսի հավատարիմ գաղափարակիր, Բրեժնևի կառավարման տարիներին խորհրդային վարչախմբի հավատարիմ բարեկամ, Աֆրիկայի ամենաարյունոտ բռնակալներից մեկը: Մարդ, ով իր կենդանության օրոք մեղավոր ճանաչվեց և մահապատժի դատապարտվեց` սեփական ժողովրդի հանդեպ ցեղասպանություն կազմակերպելու համար: Նրա կառավարման տարիներին Եթովպիան դարձավ աշխարհի ամենաաղքատ և սոված երկրներից մեկը:

Մենգիստուն ծնվել է 1937 թվականին Եթովպիայի հարավում զինվորականի ընտանիքում (մի տեսության համաձայն` նա կապրալի և արիստոկրատ մի կնոջ` նախարարի քրոջ, ապօրինի երեխան է), Հայել Մարիամի կենսագրությունը համարվում է աֆրիկյան գործիչներից ամենախորհրդավորը, քանի որ նրա ծագման մասին բավական սահմանափակ տեղեկություններ են հայտնի: Մարիամը մեծացել է եթովպիական ազնվական ընտանիքում, նախարար քեռու շնորհիվ ընդունվում է զինվորական ակադեմիան: Նրա տատը Եթովպիայի կայսրուհու սպասուհիներից էր և Հայլե Մարիամը նույնպես դարձավ պալատական զինվորական ծառայող:

1969-70թթ. Մենգիստուն սովորել է ԱՄՆ-ում, որտեղ ստացել է տնտեսագետի կոչում: 1974 թվականին Հայլե Սելասսիի գլխավորությամբ տապալվում է կայսեր իշխանությունը, շատ կարճ ժամանակ անց Սելասսին մահանում է, և երկրի իշխանությունը անցնում է զինվորական խորհրդի ձեռքը, որն էլ սկսում է ղեկավարել Եթովպիան վեց հոգուց բաղկացած զինվորականների խունտայով, որոնց թվում էր նաև Հայլե Մարիամը: Այդ խունտան էլ դարձավ երկրի հիմնական ղեկավարող և որոշում ընդունող մարմինը:
1974 թվականի նոյեմբերի 23-ին Մենգիստուն իր մի խումբ հավատարիմ զինակիցների օժանդակությամբ Եթովպիայում հեղափոխություն է կազմակերպում, իսկ երկրի ժամանակավոր կառավարիչ Աման Անդոմը այդ պայքարում սպանվում է: Մարիամի հրամանով սպանվում են Եթովպիայի 59 ազնվականներ և բարձրաստիճան այրեր` որոնց թվում` երկրի երկու վարչապետները, 12 նահագապետներ, 18 գեներալներ: Պետության ղեկավարությունն անցնում է գեներալ Թեֆերի Բանտին. այս շրջափուլում հասարակության շրջանում աստիճանաբար աճում էր Մենգիստու Հայլե Մարիամի հեղինակությունը:

Երկրում ստեղծվել էր մի լճացած իրավիճակ, երբ մարդիկ գտնվում էին բացահայտ անօգնական և անելանելի իրադրությունում: Երկրում տեղի ունեցող հեղափոխական իրականությունը մարդկանց հույս ներշնչեց, ըստ որի, նրանք ակնկալում էին տիրող իրավիճակի և կենսապայմանների բարելավում:

Երկրում իշխող զինվորական ղեկավարության դեմ սուր քննադատությամբ և մեղադրական ելույթներով սկսեցին բացահայտ հանդես գալ, ժողովրդական-հեղափոխական կուսակցության ներկայացուցիչները, որի կազմում հիմնականում ընդգրկված էր մայրաքաղաքային ինտիլիգենցիան:

1975 թվականին բռնություններին ի պատասխան` ժողովրդական-հեղափոխական ուժերը ծրագրեցին մի շարք ահաբեկչական գործողություններ. ահաբեկչական փորձ կատարվեց նաև Հայլե Մարիամի նկատմամբ: Երկրում միանգամից ակտիվացան զանգվածային անկարգությունները, բանկերի թալանը դարձավ տարածված երևույթ: Հենց այս ժամանակահատվածում Մենգիստոյի ձեռքում սկսեց կենտրոնանալ իշխանության հիմնական լծակները, իսկ 1977 թվականի փետրվարին նա զբաղեցրեց Եթովպիայի ժամանակավոր կառավարության զինվորական խորհրդի ղեկավարությունը:
Հայլե Սելասսի ղեկավարման ժամանակահատվածում երկրիը սերտ համագործակցություն էր սկսել ԱՄՆ-ի հետ: Ամերիկացինրը Եթովպիային օժանդակում էին զենքով և այլ ռազմամթերքով, ինչպես նաև աջակցություն էին ցուցաբերում ռազմական մասնագետների վերապատրաստման գործում: Մենգիստուն ամեն կերպ փորձում էր ընդլայնել ամերիկացիների գործունեության շրջաններն ու ավելացնել ներդրումների ծավալները, սա հատկապես պայմանավորված էր այն հանգամանքով, որ այդ ժամանակահատվածում միանգամից սկսվեց ակտիվանալ Էրիթրեան և երկրում սկսվեց ապստամբություն: Անհրաժեշտ է շեշտել, որ Էրիթրեայի ապստամբերի տիրապետության տակ էր անցել այդ նահանգի գրեթե ամբողջ վերահսկողությունը: Նմանատիմ մի պայթունավտանգ իրավիճակ էր հասունանում նաև Օղադեն նահանգում, որտեղ բնակչության գերակշռող մասը կազմում էին էթնիկ սոմալիցիներ: Այս նահանգներն ունեին Սոմալիի բացահայտ աջակցությունը:

Եթովպիայում ծավալված ներքաղաքական այս պայթունները, սակայն, «Քեռի Սեմի» կողմից բավականին սառն ու անտարբեր ձևով արձագանքվեցին, բացի դրանից, ի հեճուկս եթովպիական չինովնիկների սպասելիքների, եթովպիական նոր ղեկավարությանը ԱՄՆ-ը մեղադրեցին բռնությունների և մարդու իրավունքների ոտնահարումների մեջ: ԱՄՆ-ի նախագահ Ջիմի Կարտերը դադարեցրեց Եթովպիային տրվող գրեթե բոլոր օժանդակությունները:

Ստեղծված քաղաքական մարտահրավերը Մենգիստոյին այլընտրանք չտվեցին, և նա առանց երկմտելու օգնության խնդրանքով դիմեց ԽՍՀՄ-ին:

1977 թվականին Հայլե Մարիամը հայտարարեց, որ Եթովպիայում նոր` սոցիալիստական, հեղափոխական կուս է հաստատվում, և խզեց ԱՄՆ-ի հետ բոլոր տեսակի կապերը:Եթովպիական կողմը ԽՍՀՄ-ին, իր ցուցաբերած օգնության և ռազմական դաշնակցության դիմաց, առաջարկում էր Մասսոի նավահանգիստը: Խորհրդային երկրի օժանդակությունը չի ուշանում, և շատ շուտով Եթովպիայում հայտնվում են խորհրդային տանկեր և այլ զինտեխնիկա: Երկրի իշխանությունները, ստանալով օժանդակություն, լծվեցին Եթովպիայի ժողովրդի զանգվածային միլիտարիզացմանը. բանակը ռեկորդային արագությամբ էր աճում` 10 հազարից դառնալով 300 հազար:

Օղադեն նահանգի շուրջ ծավալվող պայքարը շատ արագ վերծվեց եթովպիա-սոմալիական պատերզամի: Հայլե Մարիամը հաճախ անձամբ լինում էր մարտադաշտում: Զինվորների ռազմական ոգին բարձրացնելու համար` նա հաճախ ցուցադրաբար գնդակահարում էր դասալիքներին:

Չնայած սովետական օժանդակությանը` եթովպիացիները պատերազմում պարտություն կրեցին:

Հարկ է նշել, որ հենց այս ճգնաժամային շրջափուլում եթովպիական ներքաղաքական դաշտում օրստօրե զարգանում էր Էրիթրեայի ազգային ճակատը, որը Եթովպիայի գլխին դարձել էր իսկական պատուհաս: 1978 թվականին, ի վերջո, սովետա-կուբայական զորքերի ցուցադրրած օժանդակության և անմիջական մասնակցությամբ, Օղադենից սոմալիական ուժերը հետ շպրտվեցին:

Այդ դեպքերից հետո Մենգիստուն երկրի հիմնական ռազմական ուժերը ուղղեց դեպի Էրիթրեան: 1978 թվականին Էրիթրեայի նկատմամբ կիրառվեցին լայնամաշստաբ բռնություններ, որի արդյունքում զոհվեց ավելի քան 80 հազար տեղացիներ, սակայն դա չէր խանգարում, որ ապստամբությունը շարունակվի, ինչի արդյունքում` 1993 թվականին Էրիթրեան անկախացավ:

Եթովպիայի ներքաղաքական կյանքում Հայլե Մարիամը ճնշում էր ըննդդիմության ցանկացած գործունեություն. երկրում պարբերաբար փակվում էին համալսարաններ և միջնակարգ դպրոցներ. ցրվել էին երկրոմ գործող արհմիությունները: 1977-թին Մենգիստուն «կարմիր տեռոր» հայտարարեց հեղափոխության թշնամիների նկատմամբ: Եթովպիայի ժողովուրդա-հեղափոխական կուսակցության անդամներին ուղղակի սպանում էին փողոցում: Ցանկացած կասկածելի անձ` անկախ սեռից ու սոցիալական պատկանելիությունից, առանց դատավարության և գործի քննության, գնդակահարվում էր:

Հայլե Մարիամին, իր կոմունիստական հռետորաբանության և անիմաստ կիրառվող «կարմիր տեռորի» պատճառով, կոչում էին «Սև Ստալին»:

Համարվում է, որ 1970-80ականներին եթովպիական բռնություններին ու ահաբեկչական ակտերին զոհ են գնացել մոտ 300 հազար մարդ: Անձամբ բռնակալի կողմից տրվել է 2000 մարդու գնդակահարման հրաման:

Երկրի ներսում կիրառվող համընդհանուր ազգայնականացման գործընթացը հանգեցրեց ներքաղաքական ճգնաժամի, քանի որ ազգայնականացվեցին բոլոր բանկերը, ֆինանսական և արդյունաբերական ընկերությունները, ինչը հանգեցրեց մասնավոր կապիտալի սառեցմանը: Գյուղացիական համայնքներում տեղի ունեցավ հողային ռեֆորմ, որով հողը խլվեց «հին ազնվականությունից»: Հողի ազգայնականացմամբ կտրուկ աճեց մարդկանց հոսքը դեպի քաղաք, ինչն իր հերթին բերեց տնտեսական լուրջ խնդիրներ: Բանն այն է, որ գյուղատնտեսության անկմամբ հարցականի տակ էր մնում մի քանի հարյուր հազարանոց բանակի կերակրման հարցը: Հենց այս և նմանատիպ այլ խնդիրներ վարչախմբին դրդեցին գյուղացիների հանդեպ կիրառել բռնություններ. սկսեցին բռնի զավթել գյուղացու ունեցվածքը:

Մի քանի տարվա ընթացքում Եթովպիայում գյուղից քաղաք տեղահանվեց 12,2 մլն մարդ: Հենց դրանով էր ուղղակի պայմանավորված, որ երկրի արդյունաբերությունը աստիճանաբար կաթվածահար էր լինում:

Զինվորական վարչախմբի կառավարման ողջ ընթացքում Եթովպիան տնտեսական ցուցանիշներով բառացիորեն ոչ մի առաջընթաց չգրանցեց, և վերածվեց աշխարհի ամենաթշվառ երկրներից մեկի:

1984-85թ.երին Եթովպիայում տարածվեց համատարած սով, իսկ երկրում ստեղծված այդ ծայրահեղ վիճակի հիմնական մեղավորը Մենգիստու Հայլե Մարիամի սուր տնտեսական քաղաքականությունն էր, որին զոհ գնացին ավելի քան 1մլն. մարդ:

1980թ-ին Մարիամը նախաձեռնեց բնակչության գրագիտացման քաղաքականությանը, քանի որ ազգաբնակչության միայն 10 տոկոսն էր գրագետ. արդեն 1984-ին գրագետները կազմում էին 30-60 տոկոս:

Զինվորական խունտան, իշխանության գլուխ անցնելով, զանգվածային պայքար ծավալեց նաև ուղղափառ եկեղեցու դեմ, որը մինչ այդ հանդիսանում էր կայսերական միապետության հիմքը: Եկեղեցին տարանջատվեց պետությունից, բազմաթիվ եկեղեցիներ ու մենաստաններ ուղղակի փակվեցին, իսկ գույքը պետականացվեց: Եկեղեցիական հողերը բռնակալի իշխանության կողմից ազգայնացվեցին, եպիսկոպոսներն ու վանականները զանգվածաբար բանտարկվեցին, որոնցից մի նշանակալի մասը զուտ գլխատվեց:

Սոցիալիստական երկրների օրինակին հետևելով` Մենգիստոյի մոտ առաջանում է Եթովպիայում կառավարող կուսակցություն ստեղծելու գաղափարը, որը պետք է հանդիսանար պետության հիմնասյուներից մեկը: 1984թ. ռազմական խորհուրդը հրաման է տարածում, ըստ որի, երկրում ստեղծվում էր նոր` մարքսիստ- լենինիստական կուսակցությունը, այն հետագայում վերանվանվեց Եթովպիայի աշխատավորական կուսակցության (ԵԱԿ), գլխավոր քարտուղար դարձավ Մենգիստու Հայլե Մարիամը` միաժամանակ դառնալով նաև Գերագույն խորհրդի նախագահ:

1980-ականների վերջին խորհրդային իշխանութունների թուլացումն ուղղակի իր ազդեցությունն ունեցավ Եթովպիայում ծավալվող դեպքերի վրա: Խորհրդային վարչակարգի կողմից աջակցության կրճատվելուն զուգահեռ` ցնցումներ ստացավ նաև Մարիամի վարչախումբը: Էրիթրեայի հետ ռազմական բախումները դեռ չէին ավարտվել, և դրան գումարած խորհրդային զինուժի բացակայութունը, աստիճանաբար թուլացրեցին եթովպիական բանակի դիրքերը: Կառավարական ուժերը լքեցին Էրիթեայում և Թիգարայում ունեցած իրենց դիրքերը, և 1991թ. հազիվ կարողացան պահպանել մայրաքաղաք Ադիս-Աբեբայի մատույցները: Հասկանալով երկրում ստեղծված կատաստրոֆիկ իրավիճակը, որն արդեն անցել էր վերահսկելիության սահմանը, 1991թ. մայիսի 22ին Մենգիստու Հայլե Մարիամը փախավ Զիմբաբվե. Եթովպիայում հաստատվեցին Եթովպիայի ժողովուրդների հեղափոխական-դեմոկրատական ճակատի ուժերը:

1994թ. Մարիամի և նրա 76 համախոհների նկատմամբ քրական գործ հարուցվեց և սկսվեց դատավարություն: Հիմնական փաստական ապացույցներն էին` բռնակալի կողմից ստորագրված մահապատժի հրամանագրերը, տանջանքների տեսագրությունները, ականատեսների վկայութունները: Դատարանը Մենգիստուին և նրա տասնմեկ համախոհներին քրեական օրենսգրքի 211 կետով մեղավեր ճանաչեց, որոնց թվում 1970-80 թվականների զանգվածային բռնությունները, քաղբանտարկյալներին կտտանքներով ստորացնելը, զինվորական հանցագործութունները, ապօրինի ձեռբակալությունները և այլն:

Ադիս-Աբեբեյում բռնակալի դատավարութունը ձգվեց ավելի քան 12 տարի: Այդ ողջ ժամանակահատվածում քաղաքական հանցագործը բնակվում էր Զիմբաբվեում (ի դեպ մինչև հիմա Մենգիստու Հայլե Մարիամը բնակվում է այնտեղ), որտեղ նրան քաղաքական ապաստան էին տվել: Զիմբաբվեում նրան համարում են իրենց երկրի հավատարիմ դաշնակիցն ու անկախության նվիրյալ մարտիկ, չնայած ընդդիմադիր ուժերն անընդհատ դեմ են արտահայտվում արյունոտ բռնակալին երկրում պահելու փաստին:

2007 թվականի հունվարի 11 ին Եթովպիայի գերագույն դատարանը հեռակա կարգով Մենգիստու Հայլե Մարիամին դատապարտեց ցմահ ազատազրկման, որից հետո վճիռը վերանայվեց` փոխարինվելով մահապատժի:

Տարբեր տեսակետների համաձայն Հայլե Մարիամի կառավարման տարիներին Եթովպիայում զոհվել, սպանվել և սովամահ է եղել ավելի քան երեք միլիոն մարդ:

Հոկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը հայտարարել է, որ սեպտեմբերի 5-ի կեսգիշերից ի վեր Կիևին որևէ հարված չի հասցվելԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՀունաստանի Պատրաս քաղաքում հրդեհը վնասել է պատմական գինեգործարան«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքումՕդի ջերմաստիճանը հանրապետությունում կնվազի 5-8 աստիճանովՀունաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվելՍևանա լիճը ՝ «ELLE Bulgaria»-ի էջերումՄԱԿ-ը պարենի համաշխարհային գների աճ է տեսնում հակամարտությունների և չոր եղանակի ֆոնինԷլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած«Ստեղծագործությունն անսահման է». երաժշտության և հիշողության երեկո «Նարեկացի»-ում՝ ի պատիվ Դանիել Երաժշտի 80-ամյակիՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԳարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ ՄալաթիայումԱմերիկյան ուժերը հարվածներ են հասցրել իրանական նավթով բեռնված երեք լցանավի«Չելսին» ձմռանը 100 միլիոն եվրո կառաջարկի «Ատլետիկոյի» խաղացողի համարՄիխայիլ Շուֆուտինսկին սեպտեմբերի 3-ին դարձել է Ռուսաստանի ժողովրդական արտիստՈւժգին երկրաշարժ է տեղի ունեցել ՌուսաստանումՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալՀայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարումՀաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլԴուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասինԱյսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք ՉալաբյանՓաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր ԿամենդատյանԸնդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա ԿոստանյանՀայաստանը երկու բևեռների արանքում․ Փաշինյան-Պուտին հանդիպման իրական վտանգներըԻշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն ՄանվելյանԻտալական գաստրոնոմիական մշակույթի ևս մեկ օրինակ՝ կիտրոնի լիկյոր. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Պայթյուն դեսպանատան մոտ, յոթնօրյա պատերազմ 2 միլիոն զինվորի մասնակցությամբ. «Փաստ»Բոլորը հասկանում են, որ նա ոչնչացնում է Հայաստանը. «Փաստ»«Մա՛մ, տղեդ փախչող տղա չի, ես կզոհվեմ, բայց չեմ փախչի». կամավոր Հրանտ Ջավադյանն անմահացել է հոկտեմբերի 23-ին Մարտունիում.«Փաստ»«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են սպասվում վտանգավոր բեռների փոխադրման գործընթացում. «Փաստ»Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ»Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»Սեպտեմբերի 8-ին և 9-ին գազանջատումներ կլինենԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդԱրջը ներխուժել է տուն և հարձակվել անվասայլակով տեղաշարժվող թոշակառուի վրաՀայաստանում առաջին անգամ կանցկացվի UCI Europe Tour պրոֆեսիոնալ հեծանվավազքը ՝ Tour of Armenia-նՀայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդների օրերըՎրաստանում վերջին շաբաթվա ընթացքում վառելիքի գներն աճել ենԶգուշացնում են՝ ապօրինի առևտրի դեպքերը կկանխվեն օրենքով սահմանված խիստ միջոցներովՄոուրինյուն արձագանքել է Ալվարեսի՝ Բարսելոնա չկայացած տեղափոխությանըՄիջադեպ Գեղարքունիքում․ 27-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց, կասկածյալը ձերբակալվել էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոսկվայի Պատրիարքության Արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահին